Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Hakob Badalyan avatar

Hakob Badalyan

News and analysis
TGlist рейтингі
0
0
ТүріҚоғамдық
Растау
Расталмаған
Сенімділік
Сенімсіз
Орналасқан жері
ТілБасқа
Канал құрылған күніБер 06, 2024
TGlist-ке қосылған күні
Черв 27, 2024

Telegram арнасы Hakob Badalyan статистикасы

Жазылушылар

2 222

24 сағат00%Апта
2
0.1%Ай
93
4.4%

Дәйексөз индексі

0

Ескертулер0Каналдарда қайта жазылу0Каналдарда ескерту0

1 жазбаның орташа қамтуы

720

12 сағат265
63.7%
24 сағат7200%48 сағат720
12.2%

Қатысу деңгейі (ER)

0.14%

Қайта жазылды1Пікірлер0Реакциялар5

Қамту бойынша қатысу деңгейі (ERR)

32.4%

24 сағат0%Апта0%Ай
6.8%

1 жарнамалық жазбаның қамтуы

225

1 сағат225100%1 – 4 сағат00%4 - 24 сағат437194.22%
Каналға біздің ботымызды қосып, осы каналдың аудиториясын біліңіз.
24 сағаттағы жазбалар саны
1
Динамика
1

"Hakob Badalyan" тобындағы соңғы жазбалар

💥 Իրանի հանդեպ ԱՄՆ հնարավոր ուժային գործողության, կամ ուժային գործողության հնարավորության վերաբերյալ դիտարկումներում հաճախ է բերվում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի օրինակները:

Ընկերներ, Իրանն ու բերված օրինակները հիմնավորապես տարբեր են: Դա չի նշանակում, որ Իրանն անխոցելի է, անբեկանելի, անպարտելի եւ այլն: Բայց, այդ օրինակներն էլ անհամեմատելի են:

Իրանը պարզապես մի հերթական մերձավորարեւելյան ամբողջատիրություն, ավտորիտարիզմ կամ բռնապետություն չէ: Իրանը կայսրություն է, հազարամյակների պետականության կենսափորձով: Սրան գումարվում է այն, որ Իրանը վերը նշված երկրների հետ համեմատելի չէ նաեւ իր ռազմական-տեխնոլոգիական-գիտական պոտենցիալով:

Կրկնեմ, Իրանը անպարտելի չէ: Ոչ ոք անպարտելի չէ: Բայց Իրանը մեղմ ասած Սիրիա, Լիբիա կամ Իրաք չէ: Հետեւաբար ասել, թե՝ «ինչպես Սիրիան արեցին», «ինչպես Իրաքն արեցին», «ինչպես Լիբիան արեցին», կնշանակի պարզապես անցկացնել շատ պարզունակ զուգահեռներ:

Իրանի ներքին կառավարման ու ներհասարակական հարաբերությունների համակարգն անշուշտ կատարյալ չէ, բայց հենց այդ առումով է կրում կայսրության «ինստիտուցիոնալ հիշողությունն» ու կենսափորձը, դրա վրա կառուցելով բազմազգ օրգանիզմի կառավարությունը: Կրկնեմ, այն իհարկե անթերի չէ, եթե ընդհանրապես լինում են անթերի համակարգեր, բայց այն բավականին ճկուն ու կենսունակ է առաջին հերթին իր բազմաստիճան բարդությամբ:

Բարդ համակարգերը քանդելն այդքան էլ պարզ գործ չէ: Միեւնույն ժամանակ, Իրանը բավականին ուժեղ է իր «արտասահմանային ցանցայնությամբ»:

Միով բանիվ, Իրանը համեմատել մերձավորարեւելյան մյուս երկրների հետ, մեղմ ասած համարժեք չէ: Եվ դա թերեւս գիտեն առաջին հերթին նրանք, որոնք գործ ունեն իրանյան հարցի հետ: Այդ հարցն իհարկե Մերձավոր Արեւելքի գլխավոր հարցն է եւ այդ պատճառով է, որ խաղադրույքները շատ բարձր են:
💥 Հայ-իրանական այս համատեղ զորավարժության առնչությամբ իհարկե կարեւոր է չգերագնահատել, բայց նաեւ՝ արձանագրել դրա նշանակալիությունը: Հայտնի է, որ Իրանը Երեւանին վաղուց է առաջարկել այդօրինակ միջոցառումներ, թե բաց, թե նաեւ փակ ռեժիմում: Իհարկե ըստ էության, ներկայիս զորավարժությունը արտացոլում է այդ առումով տրամադրություններ, բայց ոչ Իրանի կոնկիետ առաջարկների ձեւաչափեր, որոնք անմիջականորեն վերաբերել են Հայաստանի տարածքին:

Այդուհանդերձ, հայ-իրանական պաշտպանական համատեղ գործողությունների այդօօրինակ ընդլայնումը էական է նրանով, որ նվազագույնը աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական իմաստով առավել «գետնի վրա եղած» ձեւաչափ է, հաշվի առնելով երկու երկրների սահմանակցությունն ու անվտանգության ռեգիոնալ համակարգի առնչությամբ շահերի ու հետաքրքրությունների զգալի ընդհանրությունը:

Կրկնեմ, պետք չէ հերթական էյֆորիան, ինչպես օրինակ լինում է այլ ուղղությունների դեպքում, բայց նաեւ՝ ի տարբերություն այլ ուղղությունների, ներկայումս իրանական բաղադրիչը գետնի վրա եղածն է կամ այսպես ասած՝ գետնին առավելագույնս մոտը, հետեւաբար ներկայիս իրողությունների պայմաններում, երբ մի շարք գործոնների բերումով տեղի են ունենում լարվածության լիցքեր պարունակող զարգացումներ, հայ-իրանական այս կոմունիկացիան եւ միջոցառումը շատ կարեւոր է:

Թե որոնք են ռիսկային զարգացումները, կամ ռիսկեր պարունակող զարգացումներն ու շարժերը, բազմիցս ներկայացրել եմ վերջին օրերին ու շաբաթներին տարբեր գրառումներով, եւ իհարկե կշարունակեմ անդրադառնալ դրանց: 🇦🇲🇮🇷
🔥 Կարեւոր է ու գործնական. ՊՆ-ն հայտնում է, որ «Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»:

Ինչու՞ եմ բնորոշում գործնական: Որովհետեւ ըստ իս, այս զորավարժությունը .ըստ էության առավելագույնս համահունչ եւ համարժեք կլինի այսպես ասած գետնի վրա իրողություններին: 🇦🇲🇮🇷
🔥 Սա չափազանց կարեւոր թեմա է: Երբ խոսում եմ պետական անվտանգության ապագայի մասին, այստեղ իհարկե միայն ռազմական գործի հարցը չէ, որ գոյություն ունի սպայակազմի ձեւավորման հիմքում: Իհարկե, դա կարեւորագույն բաղադրիչ է, բայց, սպայակազմի ձեւավորման հարցն, ըստ իս, պետք է պարունակի ավելի ընդգրկուն ու խորքային բաղադրիչներ:

Ի դեպ, ովքեր հետեւել են իմ լրագրողական, մեկնաբանական աշխատանքին երկար ժամանակ, թերեւս ծանոթ են Լրագիր կայքում մոտ տասնամյակ առաջ իմ բազմաթիվ անդրադարձերին՝ Հայաստանի զինված ուժերում, սպայակազմում արժեհամակարգային, մտածողական բաղադրիչների հիման վրա այսպես ասած Պատվի կոդեքս ձեւավորելու հանրային նշանակության մասին:

Այսինքն, հաշվի առնելով մեզանում հսկայածավալ խնդիրները՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, եւ հաշվի առնելով նաեւ զինվորական գործի կազմակերպման առանձնահատկությունները՝ պահպանողականության հանգամանքի առումով, սպայական կազմի ձեւավորումը թերեւս պետք է դիտարկել ոչ միայն պաշտպանական ոլորտի, այլ նաեւ հասարակական զարգացման տրամաբանությամբ:

Սպայակազմը դարձնել հանրային մի շերտ, որը կլինի ոչ միայն զուտ զինուժի վերափոխման եւ արդիականացման հենասյուն եւ լոկոմոտիվ ըստ էության, այլ նաեւ հասարակական արդիականացման ու զարգացման, հասարակական լայն շրջանակով էթիկայի, հարաբերությունների մշակույթի նոր որակ ձեւավորելու տեսանկյունից:

Թյուրընկալումներ պետք չեն, խոսքը ամենեւին հանրության ռազմականացման, «կազարմայացման» մասին չէ, այլ ի դեմս սպայակազմի՝ հասաևակական հարաբերությունների էթիկայի նշաձողեր մշակելու: Բնականաբար, սպայակազմը չի լինելու դրա միակ աղբյուրը, կան այլ ոլորտներ, որտեղ պետք է ձեւավորվի նոր ազգային ու պետական էլիտա: Բայց, բանակի սպայակազմը կարեւոր հնարավորություններից ու «աղբյուրներից» մեկն է:

Իսկ դրա համար շատ կարեւոր են դառնում նրբությունները, այդ թվում այսպիսի միջոցառումներ թույլ չտալու տեսանկյունից, երբ պարզ է, որ բանախոսի եւ լսարանի միջեւ չկա հաղորդակցության բավարար «կենսագրություն»: Սա որեւէ մեկի կենսագրության թերագնահատում չէ, այլ ընդամենը իրողությունների գնահատում, որը պետք չէ նենգափոխել ինչ-ինչ հատվածային եւ կոնյուկտուրային նպատակներով: Եվ սա չի վերաբերում կոնկրետ միջոցառմանը, այդ դրա առիթով՝ այդօրինակ տրամաբանությամբ միջոցառումների մասին է:
👆👆👆
🔥 Պաշտոնական հաղորդագրություն է, որ ՀՀ գլխավոր դատախազը Վերպետաց դաս է անցկացրել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների համար:

Գլխավոր դատախազի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, բայց, ներեցեք, նա ո՞վ (առանց որեւէ հեգնանքի) է, ի՞նչ կյանք է ապրել, ի՞նչ կենսափորձ ունի, մասնագիտական, կարիերային ի՞նչ հետագիծ ունի, որ Վարպետաց դաս անի, այն էլ ռազմական ինստիտուտի կուսանտների համար: Իր կենսագործունեության եւ կարիերայի ի՞նչ կետում կլիներ նա, եթե օրինակ Հայաստանում տեղի ունեցած չլիներ 2018-ի հեղափոխությունը, որքան էլ՝ ոչ դասական հեղափոխությունը:

Պարզ է չէ՞, որ Վարպետաց դասի «իրավունքը» ոչ թե այսպես ասած ապրած կենսափորձի, այլ ընդամենը Գլխավոր դատախազի կարգավիճակի բերումով է, իսկ կարգավիճակը՝ ընդամենը հեղափոխության բերումով, որը բոլորովին այլ «ոտքերի» ու ձեռքերի գործ է:

Պետք է հասկանալ, որ այդ ամենը շատ լավ, հիանալի հասկանում են կուրսանտները: Նրանք կարող են «Ողջույն տիկին գլխավոր դատախազ» գոչել՝ հրամանով, լուռ լսել գլխավոր դատախազին, բայց Վարպետաց դասի ամբողջ իմաստն այն է, որ ունկընդիրը որեւէ ակնածանք ունենա բանախոսի հանդեպ՝ այդ բանախոսի խարիզմայից ու կենսափորձից բխող ակնածանք:

Այդ դեպքում է միայն Վարպետաց դասը դառնում էֆեկտիվ, որի մասնակիցների մոտ լինում է տպավորություն այ դասից, այլ ոչ թե տպավորություն, որ իրենց պարզապես բերել-նեստեցրել են իրականում տեղեկատվա-քարոզչական միջոցառում անելու, այլ ոչ թե Վարպետաց դասի նպատակով:

Այստեղ կան շատ նրբություններ, որոնք մեծ նշանակություն ունեն ապագա սպայի հոգեբանության ձեւավորման համար, որոնք չի կարելի է «տրորել» որեւէ կոնյուկտուրայով, քանի որ դա նշանակում է տրորել պետական անվտանգության ապագան:
🔥Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը պետք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության:

Իհարկե, այս հայտարարությունները մեր հանրության մեջ արդեն սկսել են «ընկալվել» սովորական: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այս ձեւակերպումներն ըստ էության օգտագործում է ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Ուրսուլա ֆոն դե Լայենը:

Վերստին հիշեցնեմ, Սամարղանդում նրա հայտարարությունը, որ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ Միջին միջանցքի շրջանակում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ պետք է լինեն անխոչընդոտ սահմաններ, Հայաստանում արժանացավ գրեթե զրո ուշադրության:

Իսկ Ալիեւը «որսաց» պահն ու մի քանի օր անց օգտագործելով Բաքվում ինչ որ միջազգային ֆորումի առիթը, հայտարարում է, որ Հայաստանը պետք է տա անխոչընդոտ հաղորդակցության հնարավորություն: Սա խաղ է Բրյուսելի հետ այսպես ասած նույն «ալիքի վրա լինելու» հաշվարկով:

Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ունենում էր իր ելույթը, այդ ընթացքում Հայաստանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որի հանդիպումների առանցքում հայ-ադրբեջանական թեման էր:

Գրոնոն չի մեկնել Բաքու: Ինչու՞: Բաքվից ակնկալիքներ չկա՞ն, թե՞ ակնկալիքը միայն գազն է, ինչի համար Ադրբեջան էր մեկնել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը: Ի դեպ, Ալիեւը նրա առաջ բարձրաձայնել էր, թե Ադրբեջանին պետք է երաշխիք, որ առաջիկա տարիներին Եվրոպայում ադրբեջանական գազը կլինի պահանջարկ ունեցող: Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ նոր պայմանագիր: Եվ, դատելով հայտարարություններից, նա ստացել է այդ երաշխիքը՝ գոնե նախնական տարբերակով: Գիտենք, որ 2022 թվականին նույն ֆոն դե Լայենը Ալիեւի հետ Բաքվում կնքում էր հնգամյա գործակցության պայմանագիրը, որը լրանում է 2027-ին: Այժմ Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ցրցամ տալ դրանից հետո եւս մի հնգամյակի պայմանագիր, եթե ոչ ավելի:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հարաբերակցությունում ավելի ամուր դիրք ունի Ալիեւը, քան ԵՄ-ն, որքան էլ հնչի պարադոքսալ: Եվ այդ համատեքստում, մեծ է հավանականությունը, որ ոչ թե Ալիեւն է ինչ որ բան պարտավորվում ԵՄ-ից գազի գնման երաշխիքի դիմաց, այլ Ադրբեջանն է գազի մատակարարման դիմաց ակնկալում ինչ որ բան ԵՄ-ից, այդ թվում գուցե Հայաստանի հանդեպ ճնշում՝ «անխոչընդոտ ճանապարհի» համար:

Իսկ ճնշումը, ինչպես ասել եմ, միշտ չէ, որ լինում է կոշտ: Ավելին, երբ ձեզանից շատ ուժեղը ձեզ շատ է խնդրում անել կամ համաձայնել ինչ որ բանի, շատ շատ է խնդրում, դա եւս ճնշման ձեւ է, որովհետեւ նա ուժեղ է շատ, հետեւաբար խնդրանքը մերժելը ձեռնտու չէ: Սա փոքր ինչ պարզեցված տրամաբանությամբ, բայց ճնշման մեթոդոլոգիայի բազմազանությունը ներկայացնելու համար:
🔥 Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Պարզ եւ օրինաչափ մի բան՝ պայքար այդ դաշտում հնարավորինս ամմուր ու հաստատուն տեղի համար, որպես իշխանության համար պայքարի առաջին փուլ կամ քայլ:

Եթե դու այդ դաշտում չես զբաղեցրել քո հաստատուն եւ ամուր տեղը, ապա հավակնել իշխանության համար պայքարի, անմտություն է: Այդպիսի դեպքում լավագույն հավակնությունը կարող է լինել այն, որ ինչ որ մեկը կամ բոլորը իշխանությունը պարզապես սկուտեղի վրա փոխանցեն քեզ, բառի բուն կամ պատկերավոր, ուղիղ կամ անուղղակի իմաստով:

Այդպիսով, իշխանության կարգավիճակի հասնելու համար կամ պետք է արժանանալ սկուտեղի «բախտի»՝ իհարկե դրան հասնելու համար էլ պահանջվում է շատ մեծ ծավալի ու բարդ աշխատանք, բայց գլխավորապես անձնական դաշտում, կամ պետք է կարողանալ համակարգային եւ ցանցային աշխատանքով հաստատվել ընդդիմադիր դաշտում:

Չեմ ուզում ծավալվել այս առնչությամբ, առիթներ դեռ կլինեն:

Երեւույթին անդրադառնում եմ Շիրակի թեմի առաջնորդ, հարգարժան Միքայել Սրբազանի շուրջ հերթական աղմուկի առնչությամբ, որի առիթը, ինչպես գիտեք, գործընկեր Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցն էր եւ դրա ընթացքում նախկին նախագահների վերաբերյալ կարծիքը, մասնավորապես՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին բացասական կարծիքն ու գնահատականը: Հարցազրույցը կարող եք դիտել Կարպիս Փաշոյանի յություբյան ալիքում:

Բնական է, որ Սերժ Սարգսյանի մասին ոչ բարյացկամ գնահատականը պետք է որոշակիորեն ոգեւորեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներին եւ շրջանակին, առավել եւս, որ երկու նախագահների համակիրների ու թիմերի միջեւ բավականին ակնառու դիմակայությունն ու մրցակցությունը տեսանելի է վաղուց:

Շատերն են փորձում հասկանալ, դա ընդդիմադիր տակտիկա՞ է, թե՞ երկու նախագահներն իսկապես ունեն բարդ հարաբերություն եւ խնդիրներ: Չգիտեմ, տակտիկա է, թե ոչ, բայց, որ նրանց միջեւ խնդիրները դեռ այն ժամանակից են, երբ նրանք նույնիսկ համատեղ իշխանություն էին, ինձ համար անկասկած է: Սակայն, այժմ չեմ ուզում ծավալվել նաեւ այդ թեմայով: Դրան, ի դեպ, ես կանդրադառնամ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդագիրների համար սկսածս շարքում, որ վերաբերում է 1998-2018 շրջանին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բաժանորդագիրներին եւ առաջարկում եմ նաեւ ցանկություն ու հնարավորություն ունեցող ընկերներին դառնալ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդ, այդպիսով նաեւ իրենց ֆինանսական աջակցության լուման ունենալով ալիքի կայացման եւ զարգացման գործում:

Վերադառնալով բուն թեմային: Կարծում եմ, որ այս բարդ ներքաղաքական եւ ներընդդիմադիր փոխհարաբերությունների պայմաններում, Միքայլ Սրբազանի հանրային խոսքում ստեղծվող «կոնտենտը», անկախ, թե այն իիր բարյացկամության սլաքով ում կողմը կլինի, կամա, թե ակամա Սրբազանին դարձնում է այդ ներքաղաքական հարաբերությունների ու պայքարի սուբյեկտ, կամ, ինչն առավել վատ կլինի՝ օբյեկտ: Օբյեկտ այն իմաստով, որ Սրբազանն իր «ստեղծած» կոնտենտով ոչ թե կնպաստի հանրային հարաբերությունների առողջացմանը, այլ անառողջ մանիպուլյացիաների գեներացմանը:

Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ, որ կողմից, երբ, ինչ շեշտադրումով եւ ինչպես կօգտագործվի Սրբազանի ստեղծած կոնտենտը:

Դրա տրամաբանությունն ու բովանդակությունը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե մեկի հոգին կալեկոծի, մյուսինը՝ կփառավորի, բայց երկու պարագայում էլ չի նպաստի հանրային հոգու եւ մտքի ներդաշնակ զարգացման հրամայականին:


Ես բոլորովին հեռու եմ կարծելուց, թե այդ ներդաշնակությունն ապահովելը միայն Սրբազանի խնդիրն է Բացարձակապես: Այդ խնդիրը, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ առաքելություններից է, որը սակայն տապալված է ու շարունակում է լինել տապալված: Բայց, դա էլ այլ, կարեւոր, բայց այլ խոսակցության նյութ է:

Սակայն, Սրբազանը ակտիվ դերակատարներից մեկն է, եւ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ու ԱՐԺԱՆԱՎՈՐ դերակատարներից մեկն է, եւ ըստ այդմ այդ դերակատարության ՕԳԳ հարցը շատ կարեւոր է: Ոչ միայն գործակցի իմաստով, այլ նաեւ հասցեականության:

Եվ հետեւաբար, շատ ափսոս է, եթե այդ ԽԱՐԻԶՄԱՆ եւ դերը մաշվեն՝ դառնալով ներքաղաքական հաշիվների պարզաբանման հերթական մի ռեսուրս:

Կրկնեմ, սա իմ համեստ կարծիքն է, որն արտահայտում եմ, խնդիրը համարելով շատ կարեւոր:
💥 Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներից մանդատ է ստացել Ղազախստանի հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն սկսելու համար:

Ինչո՞վ է ուշադրության արժանի այս տեղեկությունը: Նախ, ինքս վերջին օրերին ու շաբաթներին առավել հաճախ եմ անդրադարձել այն հանգամանքին, որ ԱՄՆ հետ հակոտնյա դիրքերում հայտնվելու պարագայում, ԵՄ համար առավել քան կարեւոր է դառնում Կենտրոնական Ասիայով դեպի ԵՄ տրանսպորտային միջանցքը կամ այսպես ասած՝ Միջին միջանցքը:

Սակայն, հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այլ, այն մասին, որ Եվրամիության հետ հնարավոր է զարգացնել փոխհարաբերություն, կապեր, ընդհուպ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն՝ առանց «ճամբարայնացման հայեցակարգի»:

Այդտեղ է հմտությունը, կոմպետենտությունը, կամքը եւ ինքնիշխանության հնարավորինս բարձր գործակիցը:

Ղազախստանը, ինչպես գործնականում Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրները, կարողանում են համադրել իրենց հարաբերությունը թե Չինաստանի, թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի, թե Բրիտանիայի, թե ԱՄՆ հետ:

Իհարկե դա շատ բարդ աշխատանք է, բայց մյուս, այսպես ասած «ընտրություն» կատարելու տրամաբանությամբ առաջնորդվելը բոլորովին ավելի հեշտ չէ, եւ իհարկե առավել վտանգավոր է:
💥 Միքայել Սրբազանի թեմայի ակտիվացման առնչությամբ, հիշեցնեմ միայն այդ թեմայի նախորդ ակտիվացման շրջանում արտահայտածս տեսակետը, դրանում Սրբազանի դերի շեշտադրումով: Կարծում եմ, որ այդ դերը կարող է շատ ավելին լինել մեր հանրային կյանքում, ու շատ ավելի օգտակար, եթե դուրս գա ներքաղաքական «օրախնդիրներից»: Ես չէ, որ պետք է լինեմ Միքայել Սրբազանի «խորհրդատու» այդ առնչությամբ: Պարզապես անհամեստորեն հարկ համարեցի արտահայտել համեստ կարծիքս այդ առնչությամբ:
💥 Այսօր առավոտյան անդրադառնալով Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հոդվածին, վերջում ուշադրության է արժանացրել Չինաստանի մեսիջները Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ֆոնին, որ օրեր առաջ կայացել էր Սամարղանդում:

Եվ ահա, տեղեկություն է, որ տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը Չինաստանի վարչապետի հետ: Առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն, ընդհանուր առմամբ բնականաբար քննարկվել են ԱՄՆ մաքսատուքերը, նաեւ առեւտրային հարաբերությունների հետ կապված այլ խնդիրներ:

Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը նախորդ տարի մայիսին Փարիզում բավականին կոշտ էր խոսել Սի Ցզինպինի հետ, որը այց էր կատարել Ֆրանսիա եւ որի ընթացքում Մակրոնը հրավիրել էր նաեւ ֆոն դեր Լայենին, եռակողմ հանդիպում կազմակերպելով: Եվրամիությունը նաեւ այդ ժամանակ բարձրացրեց մաքսատուրքերը չինական էլեկտրոմոբիլների համար, որպեսզի ապահովվի եվրոպականների մրցակցությունը եվրոպական շուկայում:

Այդ ժամանակ ֆոն դեր Լայենն իր թիկունքում թերեւս զգում էր ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին: Բայց, այլ է վիճակը հիմա եւ ֆոն դեր Լայենն ըստ ամենայնի Չինաստանից այժմ ակնկալում է օգնություն, որն անհրաժեշտ է Թրամպի վարչակազմի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու համար:

Պեկինը պատրա՞ստ է այսպես ասած ԵՄ-ի հետ ձեռք-ձեռքի տված պայքարել Թրամպի մաքսատուրքերի դեմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընդհանուր ֆոնի տողատակում, գործնականում բոլորովին այլ կատեգորիաներում են Չինաստանն ու ԵՄ-ն, այդ թվում անկասկած նաեւ Թրամպի վարչակազմի ընկալումներում:

Թրամպը Պեկինին դիտարկում է բանակցային սուբյեկտ, իսկ Եվրոպային՝ ոչ: Այստեղ է էական տարբերություն: Հետեւաբար, այդ հարաբերակցության պայմաններում Չինաստանը Եվրոպայից թերեւս ավելի ցածր գին չի պահանջելու, քան Թրամպը:

Ընդ որում, ինչ որ իմաստով ցուցիչ է եւ այն, որ Եվրահանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցը լինում է ոչ թե Չինաստանի նախագահի, այլ վարչապետի մակարդակով:

Դա իհարկե հակասուբորդինացիոն չէ, այսինքն սուբորդինացիոն առումով համարժեք կարող էր լինել թե նախագահի, թե վարչապետի հետ զրույցը: Բայց, խորհրդանշական իմաստով ուշադրության արժանի է, որ այդուհանդերձ ֆոն դեր Լայենի համար ժամանակ է գտել Չինաստանի վարչապետը, այլ ոչ թե նախագահը:
💥 Ուրեմն, էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ-ում հանդիպել է արաբական Մասդար ընկերության ներկայացուցչին: Դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին»:

Ծրագիրը, որի վերաբերյալ հայտարարվել է 2021 թվականին, պետք է շահագործման փուլում լիներ արդեն 2025-ին, բայց պարզվում է, որ հիմա նոր ինչ որ ճանապարհային քարտեզ է համաձայնեցվել, որ շինարարությունը կմեկնարկի 2026 թվականի սկզբին:

Կրկնեմ, ավարտի ժամկետը 2025 թվականն էր, բայց ոչ թե ավարտիօ ժամկեն է երկարաձգվում, այլ 2026-ին դեռ նոր պետք է մեկնարկի շինարարությունը:

Իսկ ինչու՞ է ծրագիրն այդպես մեղմ ասած խիստ հետ մնացել ժամանակից, ու՞մ կամ ինչի՞ պատճառով: Հայաստանն ինչու՞ չի ապահովել ներդրումային այդ խոշոր ծրագրի բնականոն եւ ծրագրված ընթացքը: Դա անպատասխանատու եւ անարդյունավետ կառավարման, ներդրողի հետ աշխատանքի անկարողության եւ անարղյունավետության ցցուն օրինակ է:

Այդ պայմաններում պետական պարտքն իհարկե 12 միլիարդ չէ, 22 միլիարդի էլ կհասնի: Ի վերջո պետության տնտեսական կենսունակությունն ապահովվում է կամ ներդրումներով, կամ՝ պարտքով:
🔴🔴🔴 Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամողլուին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությունը:

Փարիզի քաղաքային իշխանությունը գլխավորում է սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն: Այս պահին մանրամասն տեղեկություններ չուներ քաղաքային խորհրդում ուժերի հարաբերակցության, եւ օրինակ նախագահ Մակրոնի կուսակցության ներկայացվածության ծավալի մասին, բայց, քանի որ հավանությունը եղել է միաձայն, ապա կարող ենք ենթադրել, որ այդ որոշումը ունի ըստ էության ներքաղաքական կոնսենսուս:

Սա էլ իր հերթին կարող է թույլ տալ եզրակացնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի այցը Փարիզ այդուհանդերձ չի անցել համաձայնության գերակայության մթնոլորտում:

Ի դեպ, այդ եզրակացությունն էի բարձրաձայնել ապրիլի 2-ին Ֆիդանի այցից հետո Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության բովանդակությանը ծանոթանալուց հետո:
💥 Ուրեմն, ամերիկյան մամուլ է սպրդել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթուղթ, որում նշվում է, որ Մերձավոր Արեւելք ռազմական ուժերի տեղակայումը ունի ոչ թե Իրանին հարված նախապատրաստելու, այլ բանակցությանն ընդառաջ դիրքեր ամրապնդելու նպատակ:

Սա տեղի է ունենում Թրամպ-Նաթանյահու հանդիպումից հետո, եւ Շաբաթ օրն Օմանում սպասվող Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունից առաջ: Չեմ կարծում, թե այդ արտահոսքը օգտակար է բանակցությանը: Հետեւաբար հակված եմ մտածել, որ արտահոսքը կազմակերպվել է Թրամպի նկատմամբ ճնշման եւ բանակցության հնարավոր արդյունավետությունը խաթարելու համար:

Մեծ հավանականությամբ, Ազգային անվտանգության գործակալության տեղեկության արտահոսքի հարցում «խառն» է այն շրջանակների մատը, որոնց համար նախընտրելի է Իրանի հարցում ուժային զարգացումը: Ասել եմ բազմիցս, որ Թրամպի համար դա մեղմ ասած վատ սցենար է, եւ անկասկած ամենից լավ դա պատկերացնում է հենց ինքը Թրամպը: Դարձյալ, արտահայտվել եմ ավելի վաղ, որ նրա վերջնագրային տոնայնությամբ հայտարարությունները դիվանագիտական տակտիկայի տրամաբանությամբ են, միտված նաեւ այսպես ասած «ուժային սցենարի» կողմնակիցների հետ խաղալու, որովհետեւ այդ սցենարի կողմնակիցները մեղմ ասած թույլ շրջանակներ չեն:

Իսկ այդօրինակ հարցերը չեն լուծվում միայն մեկ անձի, տվյալ դեպքում նախագահի այս կամ այն որոշումով, որովհետեւ որոշումների ձեւավորումը ենթադրում է շատ շերտային գործընթաց, տարբեր հարակաից գործոններով, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:

Այդուհանդերձ, պետք է հուսալ, որ չնայած շաբաթօրյա բանակցությունը խաթարելու փորձերին, այն կկայանա եւ կլինի արդյունավետ: Իհարկե այս պարագայում էլ, խոսքը լինելու է գործընթացի, այլ ոչ թե միանվագ գործողության կամ ակտի մասին: Բայց, կարեւոր է, որ գործընթացը ծավալվի:

Ըստ իս, այդպես կլինի, համենայն դեպս քանի դեռ ծավալվում է ռուս-ամմերիկյան գործընթացը, որովհետեւ իմ խորին համոզմամբ Իրանի հարցը այդ գործընթացի մաս է:

Ի դեպ, ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ այստեղ էլ «դիվանագիտական առաջնագծում» է Սթիվ Ուիտկոֆը, որն այդ դիրքում է Ռուսաստանի հետ շփումներում, երկու անգամ այցելել է Մոսկվա: Ուիտկոֆն ի դեպ, Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամպի հատուկ բանագնացն է, բայց նա կադրային դիվանագետ չէ, այլ անշարժ գույքի գործակալ: Այլ կերպ ասած, այստեղ հարցն այն չէ, որ Ուիտկոֆը Մերձավոր Արեւելքի մասնագետ է եւ դրա համար է Օմանում բանակցողը: Ուիտկոֆը պարզապես Թրամպի անձնական վստահությունը վայելող բանակցող է, ոչ թե Մերձավոր Արեւելքի, այլ այսպես ասած՝ գործարքի մասնագետ:

Եվ այդով հատկանշական է, որ նա թե Ռուսաստանի հետ «տրեկում» է, թե Իրանի:
🔴🔴🔴 Նաեւ Առաջին լրատվականում: Այստեղ մասնակի խոսեցինք նաեւ արտաքին թեմաներից: https://youtu.be/GX9nWDSw0Vc?si=oHKlVpbGDLP6qwhW

Рекордтар

31.03.202516:16
2.2KЖазылушылар
05.04.202523:59
4Дәйексөз индексі
01.07.202423:59
3.6K1 жазбаның қамтуы
14.03.202509:41
693Жарнамалық жазбаның қамтуы
18.02.202512:35
46.15%ER
09.11.202423:59
71.42%ERR
Жазылушылар
Цитата индексі
1 хабарламаның қаралымы
Жарнамалық хабарлама қаралымы
ER
ERR
ЛИП '24ЖОВТ '24СІЧ '25КВІТ '25

Hakob Badalyan танымал жазбалары

10.04.202518:51
💥 Իրանի հանդեպ ԱՄՆ հնարավոր ուժային գործողության, կամ ուժային գործողության հնարավորության վերաբերյալ դիտարկումներում հաճախ է բերվում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի օրինակները:

Ընկերներ, Իրանն ու բերված օրինակները հիմնավորապես տարբեր են: Դա չի նշանակում, որ Իրանն անխոցելի է, անբեկանելի, անպարտելի եւ այլն: Բայց, այդ օրինակներն էլ անհամեմատելի են:

Իրանը պարզապես մի հերթական մերձավորարեւելյան ամբողջատիրություն, ավտորիտարիզմ կամ բռնապետություն չէ: Իրանը կայսրություն է, հազարամյակների պետականության կենսափորձով: Սրան գումարվում է այն, որ Իրանը վերը նշված երկրների հետ համեմատելի չէ նաեւ իր ռազմական-տեխնոլոգիական-գիտական պոտենցիալով:

Կրկնեմ, Իրանը անպարտելի չէ: Ոչ ոք անպարտելի չէ: Բայց Իրանը մեղմ ասած Սիրիա, Լիբիա կամ Իրաք չէ: Հետեւաբար ասել, թե՝ «ինչպես Սիրիան արեցին», «ինչպես Իրաքն արեցին», «ինչպես Լիբիան արեցին», կնշանակի պարզապես անցկացնել շատ պարզունակ զուգահեռներ:

Իրանի ներքին կառավարման ու ներհասարակական հարաբերությունների համակարգն անշուշտ կատարյալ չէ, բայց հենց այդ առումով է կրում կայսրության «ինստիտուցիոնալ հիշողությունն» ու կենսափորձը, դրա վրա կառուցելով բազմազգ օրգանիզմի կառավարությունը: Կրկնեմ, այն իհարկե անթերի չէ, եթե ընդհանրապես լինում են անթերի համակարգեր, բայց այն բավականին ճկուն ու կենսունակ է առաջին հերթին իր բազմաստիճան բարդությամբ:

Բարդ համակարգերը քանդելն այդքան էլ պարզ գործ չէ: Միեւնույն ժամանակ, Իրանը բավականին ուժեղ է իր «արտասահմանային ցանցայնությամբ»:

Միով բանիվ, Իրանը համեմատել մերձավորարեւելյան մյուս երկրների հետ, մեղմ ասած համարժեք չէ: Եվ դա թերեւս գիտեն առաջին հերթին նրանք, որոնք գործ ունեն իրանյան հարցի հետ: Այդ հարցն իհարկե Մերձավոր Արեւելքի գլխավոր հարցն է եւ այդ պատճառով է, որ խաղադրույքները շատ բարձր են:
30.03.202520:15
⚡️⚡️⚡️ Երբ ձայների հաշվարկի վճռորոշ պահին Գյումրին հոսանքազրկվում է, այդտեղ Հայաստանի էլցանցերն ունի՞ պատասխանատվություն եւ դեր, թե՞ ոչ:

Սա հռետորական հարցադրում չէ, թեեւ գուցե կարող է դիտվել կամ լինել այդպիսին, ինչու՞ ոչ: Բայց, այդուհանդերձ, ինձ իսկապես հետաքրքիր է, թե այդ պարագայում ինչպիսի՞ն է ՀԷՑ դերն ու պատասխանատվությունը:

Ենթադրենք, որ հոսանքազրկման հանգամանքը քաղաքական որոշում է, որը կառավարող ուժի մակարդակով կայացվել է ինչ-ինչ հարցեր լուծելու համար՝ ցանկալի արդյունքի տեսանկյունից:

Եթե կա այդպիսի քաղաքական որոշում, ապա բնականաբար դրա տեխնիկական իրականացում կարող է լինել թերեւս ՀԷՑ միջոցով: Իհարկե տեսականում հնարավոր է դիտարկել այսպես ասած ֆիզիկական ներգործությամբ վթարի տարբերակը, բայց դա արդեն կլինի բավականին հեշտ բացահայտելի հանգամանք: Հետեւաբար, բոլոր դեպքերում ՀԷՑ դերի հարցը առկա է եւ անշուշտ կարեւոր կլինի, թե ձայների հաշվարկի փուլում հոսանքազրկման առնչությամբ ինչ բացատրություն կլինի էլցանցերից:

Ես ինչու՞ եմ այս հարցը տալիս: Նաեւ հաշվի առնելով, որ էլցանցերը մասնավոր կառույց է, որի սեփականատերն է միլիարդատեր Սամվել Կարապետյանը:
30.03.202523:00
⚫️🔴🟡 Ի դեպ, այսօր նաեւ մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Փարաքարով՝ որտեղ Ավագանու արտահերթ ընտրություն էր եւ ՔՊ-ն պարտվել է ու 58 տոկոս ձայն է ստացել ապրելու երկիրը, ընթացել է դեպի օդանավակայան:

Սակայն, ըստ ամենայնի խոսքն այն մասին է, որ դա եղել է Գերմանիայի նախագահի համար նախատեսված շարասյուն, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Վալտեր Շտայնմայերը Հայաստանից կմեկնի Բաքու:

Սա հետաքրքիր այց է, թեեւ Գերմանիան իհարկե խորհրդարանական պետություն է, որտեղ նախագահը արարողակարգային պաշտոն է: Իսկ Գերմանիայում, ինչպես հայտնի է, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո դեռ ձեւավորված չէ նոր կառավարություն, որը անխուսափելիորեն պետք է լինի կոալիցիոն:

Շտայնմայերը, որը տարիներ առաջ եղել է նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում ըստ ամենայնի կփորձի այսպես ասած շոշափել նոր իրողություններ ու հասկանալ, թե մասնավորապես ռուս-ամերիկյան այս մեկնարկած երկխոսությունը ինչ ազդեցություն է թողել կովկասյան մթնոլորտի եւ տրամադրությունների վրա, թերեւս համապատասխան «տեղեկանք» պատրաստելով հնարավոր նոր կառավարության համար: 🇦🇲🇩🇪
31.03.202515:19
💥 Քարոզարշավի վերջին օրվա առիթով գրառումս է, որտեղ խոսում եմ, որ Գյումրին լինելու է նաեւ ընդդիմության ինդիկատոր: Թե դրանից առաջ, թե հետո՝ հարցազրույցներում խոսել եմ, նաեւ գրառումներում արտահայտել եմ, որ թվաբանորեն հաղթելու դեպքում անգամ, ընդդիմադիր ուժերի քաղաքական պայմանավորվածությունների համակարգը լինելու է բավականին բարդ:

Ըստ էության, այստեղ չկա զարմանալի բան, երբ դուրս ենք գալիս քաղաքական պրոցեսի մեկ այլ օբյեկտիվ իրողությունից՝ տեղեկատվա-քարոզչական հարթությունից:

Քաղաքական ուժերը եւ նրանց համակիրները, տարբեր աստիճանի ֆունկցիոներները բնականորեն պետք է լինեն նաեւ տեղեկատվական պայքարի շրջանակում: Բայց, դրանից դուրս հայացքը պարզորոշ ցույց է տալիս, որ, եթե Գյումրիում կա ընդդիմադիր ուժերին միավորող իքս ծավալի գործոն, ապա Գյումրիից դուրս ակնհայտորեն ավելին է «բաժանող» գործոնների ծավալը:

Անկասկած է, որ բոլորի համար էլ Գյումրին միջոց է, ոչ թե նպատակ: Խոսքն իհարկե Գյումրիի քաղաքային իշխանության ընտրական պրոցեսի մասին է, ոչ թե հրաշալի քաղաքի:

Ես էլ չեմ խոսում այն մասին, որ կան բազմաթիվ անձնական ու խմբային այլ գործոններ: Կրկնեմ, դրանք քաղաքականության մեջ շատ նորմալ են: «Աննորմալը» սկսում է, երբ մարդիկ դադարում են տեսնել դրանք եւ ավելին՝ ստիպում, որ բոլորը փակեն աչքերը, կարծելով, թե փակ աչքերով հասարակական-քաղաքական կենսագործունեությունն է որեւէ արդյունավետ գործընթացի գրավականը:

Ի դեպ, այս առնչությամբ մի փոքր պատմություն, կապված 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության հետ: Բայց, դա արդեն այլ գրառումով: 👇
01.04.202510:30
🔴🔴🔴 Սիվիլնեթում՝ https://youtu.be/aL1dm4VVAcw?si=Zel-xiUpLLoAgM59
30.03.202518:26
⚡️ Կարդում եմ. «Այս պահին Գյումրիի ՔՊ նախընտրական շտաբում հավաքվել են ՔՊ կուսակցականները, Երեւանի փոխքաղաքապետերը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, եւ այլ պաշտոնյաներ: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից»:

Իսկ հետաքրքիր է, օրինակ ԿԲ նախագահն ու փոխնախագահները Գյումրիի ՔՊ շտաբու՞մ են, ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Երեւանի Ավագանու ընտրության ժամանակ: Հիշեցնեմ, որ այդ ընտրության քվեարկությունից հետո տեսանյութ հրապարակվեց ՔՊ շտաբից, որտեղ երեւում էին ՔՊ շտաբում գտնվող ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ դա , հիշեցնեմ, ԿԲ մասին օրենսդրության կոպիտ խախտում է, քանի որ ըստ օրենքի, ԿԲ նախագահն ու խորհրդի անդամները, այդ թվում փոխնախագահները իրավունք չունեն առնչություն ունենալ քաղաքական պրոցեսներին եւ կուսակցություններին:

Այդ ժամանակ ես անմիջապես գրառում էի արել Ֆեյսբուքում, այդ տեսանյութի վերաբերյալ, հիշեցնելով օրենքի պահանջը:

Դե, իհարկե ԿԲ մասին օրենքի այդ ակնառու խախտման համար պատասխանատվություն չկրեց ոչ ոք:
30.03.202511:29
💥 Մի բան էլ այս թեմայով. Ասում են, որ Հայաստանում տուն տեղ, անգամ բիզնես ունեցող արցախցիներ կան, որ տան կռիվ են անում, օգնության կռիվ են անում, եւ այլն, եւ այլն:
Իհարկե կան: Օգնության կամ տան կռիվ անում են, թե ոչ՝ չգիտեմ: Բայց, որ Հայաստանում շատ վաղուց լավ «տուն ու տեղ դրած» արցախցիներ կան, իհարկե կասկածից վեր է:
Նրանց մի մասը անցնող տասնամյակներին դա արել է արդար քրտինքով, մեկ այլ մաս՝ դա արել է Արցախում կոռուպցիոն եւ այլ մեխանիզմներով: Ավելորդ է խոսել իհարկե Արցախում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդկանց մասին, որոնց մի զգալի մասը անգամ «սերնդեսերունդ» է ապահովել իրեն, Երեւանում էլ, իսկ գուցե Հայաստանից դուրս էլ:
Կան, է հետո՞:
Այսինքն, որ կան այդպիսիք, մնացյալ տասնյակ հազարների երեսին ճպցնում ենք դա, լղոզում նրանց խնդիրը, դարձնում շիլաշփոթ, խառնում թացն ու չորը, ընդամենը սեփական քաղաքական հայացքները կամ ինչ որ մեկի, կամ մեկերի հանդեպ անձնական «քենն ու ոխը» բավարարելու համա՞ր:
09.04.202514:05
🔥 Կարեւոր է ու գործնական. ՊՆ-ն հայտնում է, որ «Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»:

Ինչու՞ եմ բնորոշում գործնական: Որովհետեւ ըստ իս, այս զորավարժությունը .ըստ էության առավելագույնս համահունչ եւ համարժեք կլինի այսպես ասած գետնի վրա իրողություններին: 🇦🇲🇮🇷
01.04.202504:24
Դատելով Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարից, հնարավոր է եզրակացնել, որ Գերմանիայի նախագահի պատվիրակության կազմում Երեւան է ժամանել նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Համենայն դեպս, լուսանկարում պատկերված անձնավորությունը շատ նման է Պիստորիուսին, ինչպես ասում են՝ «շփոթության աստիճանի» նման: Պատվիրակության կազմի վերաբերյալ որեւէ կոնկրետ տեղեկատվություն չի պատահում Երեւանում Շտայնմայերի հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում: Բնականաբար, եթե խոսքը հաստատապես նրա մասին է, ապա պաշտպանության նախարարի ընդգրկվածությունը պատվիրակության կազմում արժանի է ուշադրության: Հիշեցնեմ նաեւ, որ Շտայնմայերի պատվիրակությունը Երեւանից մեկնում է Բաքու:
09.04.202511:40
🔥Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը պետք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության:

Իհարկե, այս հայտարարությունները մեր հանրության մեջ արդեն սկսել են «ընկալվել» սովորական: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այս ձեւակերպումներն ըստ էության օգտագործում է ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Ուրսուլա ֆոն դե Լայենը:

Վերստին հիշեցնեմ, Սամարղանդում նրա հայտարարությունը, որ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ Միջին միջանցքի շրջանակում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ պետք է լինեն անխոչընդոտ սահմաններ, Հայաստանում արժանացավ գրեթե զրո ուշադրության:

Իսկ Ալիեւը «որսաց» պահն ու մի քանի օր անց օգտագործելով Բաքվում ինչ որ միջազգային ֆորումի առիթը, հայտարարում է, որ Հայաստանը պետք է տա անխոչընդոտ հաղորդակցության հնարավորություն: Սա խաղ է Բրյուսելի հետ այսպես ասած նույն «ալիքի վրա լինելու» հաշվարկով:

Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ունենում էր իր ելույթը, այդ ընթացքում Հայաստանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որի հանդիպումների առանցքում հայ-ադրբեջանական թեման էր:

Գրոնոն չի մեկնել Բաքու: Ինչու՞: Բաքվից ակնկալիքներ չկա՞ն, թե՞ ակնկալիքը միայն գազն է, ինչի համար Ադրբեջան էր մեկնել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը: Ի դեպ, Ալիեւը նրա առաջ բարձրաձայնել էր, թե Ադրբեջանին պետք է երաշխիք, որ առաջիկա տարիներին Եվրոպայում ադրբեջանական գազը կլինի պահանջարկ ունեցող: Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ նոր պայմանագիր: Եվ, դատելով հայտարարություններից, նա ստացել է այդ երաշխիքը՝ գոնե նախնական տարբերակով: Գիտենք, որ 2022 թվականին նույն ֆոն դե Լայենը Ալիեւի հետ Բաքվում կնքում էր հնգամյա գործակցության պայմանագիրը, որը լրանում է 2027-ին: Այժմ Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ցրցամ տալ դրանից հետո եւս մի հնգամյակի պայմանագիր, եթե ոչ ավելի:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հարաբերակցությունում ավելի ամուր դիրք ունի Ալիեւը, քան ԵՄ-ն, որքան էլ հնչի պարադոքսալ: Եվ այդ համատեքստում, մեծ է հավանականությունը, որ ոչ թե Ալիեւն է ինչ որ բան պարտավորվում ԵՄ-ից գազի գնման երաշխիքի դիմաց, այլ Ադրբեջանն է գազի մատակարարման դիմաց ակնկալում ինչ որ բան ԵՄ-ից, այդ թվում գուցե Հայաստանի հանդեպ ճնշում՝ «անխոչընդոտ ճանապարհի» համար:

Իսկ ճնշումը, ինչպես ասել եմ, միշտ չէ, որ լինում է կոշտ: Ավելին, երբ ձեզանից շատ ուժեղը ձեզ շատ է խնդրում անել կամ համաձայնել ինչ որ բանի, շատ շատ է խնդրում, դա եւս ճնշման ձեւ է, որովհետեւ նա ուժեղ է շատ, հետեւաբար խնդրանքը մերժելը ձեռնտու չէ: Սա փոքր ինչ պարզեցված տրամաբանությամբ, բայց ճնշման մեթոդոլոգիայի բազմազանությունը ներկայացնելու համար:
30.03.202520:31
🔥 Վերջին տվյալը Գյումրիից՝ որը ձայների մոտ 90 տոկոսի հաշվարկի հիման վրա է, ցույց է տալիս, որ անցողիկ շեմը հաղթահարում է հինգ ուժ, որոնցից չորսը ընդդիմադիր դիրքերում գտնվող ուժերն են: Այդպիսով, Քաղաքացիական պայմանագիրը 35,21 տոկոս, Վարդան Ղուկասյանն «իր» Կոմկուսով՝ 20,8 տոկոս, Մարտուն Գրիգորյան՝ 15,81, Ռուբեն Մխիթարյան՝ 7,93, Մայր Հայաստան՝ 6,12 տոկոս:

Ինչ կփոխվի վերջին մոտ տասը տոկոսի հաշվարկի արդյունքում: Այստեղ անշուշտ կա ինտրիգ, եթե հաշվի առնենք, որ տեղի է ունեցել հոսանքազրկում:

Եթե Գյումրու Ավագանում ձեւավորվի չորսը մեկի դիմաց կամ մեկը չորսի դիմաց տարբերակ, այսինքն կառավարող ուժը եւ մնացյալը չորս ընդդիմադիր ուժեր, ապա իհարկե շատ կարեւոր է, թե ինչպիսի ցուցանիշներով է լինելու այդ հարաբերակցությունը, ով ինչ վերջնարդյունք է արձանագրում:

Համենայն դեպս այս պահին ստացվում է, որ կառավարող ուժը չի կարողանում ապահովել միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորելու անհրաժեշտ ցուցանիշ: Միաժամանակ, ստացվում է, որ ընդդիմությունն էլ կարող է քաղաքային իշխանություն ձեւավորել, եթե միանան բոլոր չորսը:

Կրկնեմ, դիտարկումս այս պահին պատկերի հիման վրա է, եւ դա անում եմ, որովհետեւ սա արդեն նախնական հաշվարկի պատկերը չէ, այլ մոտավորապես 90 տոկոսի հիման վրա եղածը: Չորս քաղաքական ուժի կոալիցիա կազմելը, որքան էլ այսպես ասած հնչեղ է ՔՊ-ն Գյումրիում իշխանությունից զրկելու տեղեկատվական ալիքը, այդուհանդերձ կարող է լինել բարդ հարց:

Որովհետեւ, հասկանալի է, որ բոլոր չորս ուժերն էլ Գյումրուց բացի ունեն իրենց այսպես ասած համապետական հաշվարկներն ու ռազմավարությունը՝ խորհրդարանի ընտրության համար: Իհարկե, նրանցից որեւէ մեկը չի ցանկանա, որ Գյումրիում լինի ընդդիմության հաղթանակի կոալիցիա խոչընդոտող, բայց նաեւ հասկանալի է, որ բոլորը պատկերացնում են՝ այդ կոալիցիան լինելու է «բաժնետիրական ընկերություն», որտեղ ամեն մեկը Գյումրու քաղաքային իշխանության տեսքով փորձելու է ապահովել խորհրդարանի ընտրության համար իր շահաբաժինը:

Այսինքն, վերստին կրկնում եմ, որ առավել ուշագրավն ու ինտրիգայինը, կամ՝ ոչ պակասուշագրավն ու ինտրիգայինը Գյումրու պարագայում լինելու է նաեւ ընտրության արդյունքի վերջնական պատկերից եւ ուժերի հարաբերակցության վերջնական պատկկերից հետո:
09.04.202508:31
🔥 Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Պարզ եւ օրինաչափ մի բան՝ պայքար այդ դաշտում հնարավորինս ամմուր ու հաստատուն տեղի համար, որպես իշխանության համար պայքարի առաջին փուլ կամ քայլ:

Եթե դու այդ դաշտում չես զբաղեցրել քո հաստատուն եւ ամուր տեղը, ապա հավակնել իշխանության համար պայքարի, անմտություն է: Այդպիսի դեպքում լավագույն հավակնությունը կարող է լինել այն, որ ինչ որ մեկը կամ բոլորը իշխանությունը պարզապես սկուտեղի վրա փոխանցեն քեզ, բառի բուն կամ պատկերավոր, ուղիղ կամ անուղղակի իմաստով:

Այդպիսով, իշխանության կարգավիճակի հասնելու համար կամ պետք է արժանանալ սկուտեղի «բախտի»՝ իհարկե դրան հասնելու համար էլ պահանջվում է շատ մեծ ծավալի ու բարդ աշխատանք, բայց գլխավորապես անձնական դաշտում, կամ պետք է կարողանալ համակարգային եւ ցանցային աշխատանքով հաստատվել ընդդիմադիր դաշտում:

Չեմ ուզում ծավալվել այս առնչությամբ, առիթներ դեռ կլինեն:

Երեւույթին անդրադառնում եմ Շիրակի թեմի առաջնորդ, հարգարժան Միքայել Սրբազանի շուրջ հերթական աղմուկի առնչությամբ, որի առիթը, ինչպես գիտեք, գործընկեր Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցն էր եւ դրա ընթացքում նախկին նախագահների վերաբերյալ կարծիքը, մասնավորապես՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին բացասական կարծիքն ու գնահատականը: Հարցազրույցը կարող եք դիտել Կարպիս Փաշոյանի յություբյան ալիքում:

Բնական է, որ Սերժ Սարգսյանի մասին ոչ բարյացկամ գնահատականը պետք է որոշակիորեն ոգեւորեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներին եւ շրջանակին, առավել եւս, որ երկու նախագահների համակիրների ու թիմերի միջեւ բավականին ակնառու դիմակայությունն ու մրցակցությունը տեսանելի է վաղուց:

Շատերն են փորձում հասկանալ, դա ընդդիմադիր տակտիկա՞ է, թե՞ երկու նախագահներն իսկապես ունեն բարդ հարաբերություն եւ խնդիրներ: Չգիտեմ, տակտիկա է, թե ոչ, բայց, որ նրանց միջեւ խնդիրները դեռ այն ժամանակից են, երբ նրանք նույնիսկ համատեղ իշխանություն էին, ինձ համար անկասկած է: Սակայն, այժմ չեմ ուզում ծավալվել նաեւ այդ թեմայով: Դրան, ի դեպ, ես կանդրադառնամ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդագիրների համար սկսածս շարքում, որ վերաբերում է 1998-2018 շրջանին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բաժանորդագիրներին եւ առաջարկում եմ նաեւ ցանկություն ու հնարավորություն ունեցող ընկերներին դառնալ իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդ, այդպիսով նաեւ իրենց ֆինանսական աջակցության լուման ունենալով ալիքի կայացման եւ զարգացման գործում:

Վերադառնալով բուն թեմային: Կարծում եմ, որ այս բարդ ներքաղաքական եւ ներընդդիմադիր փոխհարաբերությունների պայմաններում, Միքայլ Սրբազանի հանրային խոսքում ստեղծվող «կոնտենտը», անկախ, թե այն իիր բարյացկամության սլաքով ում կողմը կլինի, կամա, թե ակամա Սրբազանին դարձնում է այդ ներքաղաքական հարաբերությունների ու պայքարի սուբյեկտ, կամ, ինչն առավել վատ կլինի՝ օբյեկտ: Օբյեկտ այն իմաստով, որ Սրբազանն իր «ստեղծած» կոնտենտով ոչ թե կնպաստի հանրային հարաբերությունների առողջացմանը, այլ անառողջ մանիպուլյացիաների գեներացմանը:

Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ, որ կողմից, երբ, ինչ շեշտադրումով եւ ինչպես կօգտագործվի Սրբազանի ստեղծած կոնտենտը:

Դրա տրամաբանությունն ու բովանդակությունը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե մեկի հոգին կալեկոծի, մյուսինը՝ կփառավորի, բայց երկու պարագայում էլ չի նպաստի հանրային հոգու եւ մտքի ներդաշնակ զարգացման հրամայականին:


Ես բոլորովին հեռու եմ կարծելուց, թե այդ ներդաշնակությունն ապահովելը միայն Սրբազանի խնդիրն է Բացարձակապես: Այդ խնդիրը, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ առաքելություններից է, որը սակայն տապալված է ու շարունակում է լինել տապալված: Բայց, դա էլ այլ, կարեւոր, բայց այլ խոսակցության նյութ է:

Սակայն, Սրբազանը ակտիվ դերակատարներից մեկն է, եւ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ու ԱՐԺԱՆԱՎՈՐ դերակատարներից մեկն է, եւ ըստ այդմ այդ դերակատարության ՕԳԳ հարցը շատ կարեւոր է: Ոչ միայն գործակցի իմաստով, այլ նաեւ հասցեականության:

Եվ հետեւաբար, շատ ափսոս է, եթե այդ ԽԱՐԻԶՄԱՆ եւ դերը մաշվեն՝ դառնալով ներքաղաքական հաշիվների պարզաբանման հերթական մի ռեսուրս:

Կրկնեմ, սա իմ համեստ կարծիքն է, որն արտահայտում եմ, խնդիրը համարելով շատ կարեւոր:
09.04.202507:24
💥 Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներից մանդատ է ստացել Ղազախստանի հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն սկսելու համար:

Ինչո՞վ է ուշադրության արժանի այս տեղեկությունը: Նախ, ինքս վերջին օրերին ու շաբաթներին առավել հաճախ եմ անդրադարձել այն հանգամանքին, որ ԱՄՆ հետ հակոտնյա դիրքերում հայտնվելու պարագայում, ԵՄ համար առավել քան կարեւոր է դառնում Կենտրոնական Ասիայով դեպի ԵՄ տրանսպորտային միջանցքը կամ այսպես ասած՝ Միջին միջանցքը:

Սակայն, հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այլ, այն մասին, որ Եվրամիության հետ հնարավոր է զարգացնել փոխհարաբերություն, կապեր, ընդհուպ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցություն՝ առանց «ճամբարայնացման հայեցակարգի»:

Այդտեղ է հմտությունը, կոմպետենտությունը, կամքը եւ ինքնիշխանության հնարավորինս բարձր գործակիցը:

Ղազախստանը, ինչպես գործնականում Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրները, կարողանում են համադրել իրենց հարաբերությունը թե Չինաստանի, թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի, թե Բրիտանիայի, թե ԱՄՆ հետ:

Իհարկե դա շատ բարդ աշխատանք է, բայց մյուս, այսպես ասած «ընտրություն» կատարելու տրամաբանությամբ առաջնորդվելը բոլորովին ավելի հեշտ չէ, եւ իհարկե առավել վտանգավոր է:
30.03.202511:01
🔥 Այսօր իհարկե շատերի ուշադրությունը դեպի Գյումրի է, բայց մեր շուրջ ծավալվում են ոչ միայն ոչ պակաս կարեւոր ու էական, այլ թերեւս առանցքային իրադարձություններ: Ես բնականաբար չեմ դնում համեմատության մեջ Գյումրիում տեղի ունեցող ընտրական պրոցեսի նշանակալիությունն ու արտաքին զարգացումների կարեւորությունը: Պարզապես, ուշադրություն են պահանջում երկուսն էլ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը մարտի 29-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հետ: Հաղորդագրություններում հիմնական թեման Ռամադանն է, բայց կարծում եմ դա առիթն է, որի ընթացքում քննարկվել են թերեւս հարցեր ու թեմաներ, որոնք գուցե «միավորում» են Ադրբեջանն ու Իրանը:

Հակված եմ մտածել, որ դա Իսրայելն է: Ի դեպ, այդ ֆոնին մեկ այլ ուշագրավ տեղեկություն, որ գալիք շաբաթ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պատրաստվում է այցելել Հունգարիա, որտեղ կհանդիպի Օրբանի հետ: Հիշեցնեմ, որ Հունգարիան Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ է, Օրբանը մտերիմ է Ալիեւի հետ, նաեւ դրական կոմունիկացիա ունի Էրդողանի հետ: Չեմ բացառում, որ Նաթանյահուն կփորձի Օրբանի միջոցով ինչ որ հաղորդակցություն ունենալ Էրդողանի հետ:

Կան տարբեր տեղեկություններ, որ հրապարակվում են ոչ պաշտոնական աղբյուրներով, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ընդլայնել իր ռազմական ներկայությունը, այդ թվում Սիրիայի տարածքային ամբողջությունը վերականգնելու «նշանաբանով»:

Ի դեպ, մեկ այլ ուշագրավ հանգամանք, որ թուրքական տելեգրամյան ռեսուրսներում արդեն քանի օր է ներկայացվում է Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական կարողությունների համեմատությունների շարք, մանրամասն ներկայացնելով կողմերի ռեսուրսները, պատերազմ վարելու հնարավորությունները: Ընդ որում, թուրքական այդ համեմատությունների հեղինակները այդպես պատասխանում են իսրայելական ռեսուրսներում սկիզբ առած համեմատականներին:

Կարծում եմ, որ այդ կոնտենտների ծավալում բոլորովին «օդից» չէ եւ հնարավոր է, որ կողմերի միջեւ տեղեկատվական-հոգեբանական ծաավալվող պատերազմի դրսեւորում է, որը կարող է խոսել հնարավոր անմիջական բախման հավանականության մասին: Իսկ բախման պոլիգոն բնականաբար կլինի Սիրիան:

Այսինքն, գուցե բոլորովին չի բացառվում, որ ֆորմալ իմաստով սիրիական ուժերի մասնակցությամբ ծավալվեն գործողություններ Իսրայելի վերահսկողության տակ անցած գոտիները հետ բերելու ուղղությամբ:

Սա բոլորովին անհավանական սցենար չէ: Ի վերջո, չմոռանանք, որ նույն Սիրիայում եղել է ռուս-թուրքական «պրոքսի» բախում, մասնավորապես 2020 թվականի փետրվարին Իդլիբում, որը դադարեց մարտին Էրդողանի Մոսկվա այցի եւ Պուտինի հետ պայմանավորվածությունների արդյունքում:

Ի դեպ, դեռեւս 2020 թվականի հունվարին, երբ Թրամպի հրահանգով Իրաքում լիկվիդացվեց Իրանի ռեգիոնալ քաղաքականության աառանցքային ֆիգուրը՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանին, կանխատեսել էի, որ դա կբերի Իրանի դիրքերի որոշակի թուլացման, ինչը կարող է հանգեցնել Սիրիայում ՌԴ եւ Թուրքիայի մրցակցության սրման՝ Իրանի թուլացած դիրքերը «վերցնելու» տրամաբանությամբ: Դիրքը տվյալ դեպքում ոչ ֆիզիկական, այլ ազդեցության քաղաքական իմաստով: Եվ փաստորեն մոտ երկու ամիս անց եղան ուժգին բախումները Իդլիբում:

Ի դեպ նկատեմ, որ Ալիեւի ու Փեզեշկիանի հետ հեռախոսազրույցներից մեկ օր առաջ էլ կայացել էր Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Չնայած Ասադի անկումից հետո ՌԴ դիրքերի սահմանափակմանը Անկարան իհարկե Սիրիայում լուրջ ռազմական գործողությունների չի գնա առանց ՌԴ հետ համաձայնեցման: Եվ այդ իմաստով հատկանշական է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ Սիրիայի թեմային անդրադարձն ու ձեւակերպումը, որ «քննարկման ընթացքում առաջնորդները շեշտադրել են ուշադրությունը երկրի (Սիրիայի) միասնության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջության հանդեպ»:

Սա կարող է նշանակել, որ Պուտինն իր հավանությունը թուրքական գործողություններին, տվել է: Ընդ որում, բացառված չէ նաեւ, որ Հունգարիա այցն ու Օրբանի հետ հանդիպման նպատակը Նաթանյահուի համար կարող է լինել ոչ թե թուրքական ուղղության հետ կոմունիկացիան, այլ Ռուսաստանի՝ Հունգարիայի միջոցով: 🇹🇷🇮🇷🇮🇱🇷🇺
31.03.202519:49
🔴🔴🔴 Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, որ պաշտոնական այցով ժամանել էր Երեւան, իսկ այստեղից մեկնելու է Բաքու, Երեւանում հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի Եվրամիության անվտանգության ու արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալլասը:

Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալասը նաեւ Բաքու է այցելելու:

Բայց, էս պարագայում այդ մասին չէ գրառումս:

Հետաքրքիր է, կլինի՞ մի օր, երբ Հայաստանին վերաբերող որեւէ շատ, թե քիչ նշանակալի այց, իրադարձություն, գործողություն, առաջինը հայտնի դառնա Հայաստանի համապատասխան պաշտոնական խողովակներից, այլ ոչ թե՝ Բեռլինից, Բաքվից, Հյուսիսային կամ Հարավային բեվեռից, Մարսից, Լուսնից, բայց ոչ պաշտոնական Երեւանից:

Տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունում էլ այդ ամենի մասին տեղեկանում են աշխարհի չորս ծագերից:
Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.