Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Лачен пише

Реальний Київ | Украина

Реальна Війна

Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Лачен пише

Реальний Київ | Украина

Реальна Війна

Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Hakob Badalyan
News and analysis
TGlist рейтингі
0
0
ТүріҚоғамдық
Растау
РасталмағанСенімділік
СенімсізОрналасқан жері
ТілБасқа
Канал құрылған күніMar 06, 2024
TGlist-ке қосылған күні
Jun 27, 2024Рекордтар
31.03.202516:16
2.2KЖазылушылар05.04.202523:59
4Дәйексөз индексі01.07.202423:59
3.6K1 жазбаның қамтуы14.03.202509:41
693Жарнамалық жазбаның қамтуы18.02.202512:35
46.15%ER09.11.202423:59
71.42%ERR10.04.202518:51
💥 Իրանի հանդեպ ԱՄՆ հնարավոր ուժային գործողության, կամ ուժային գործողության հնարավորության վերաբերյալ դիտարկումներում հաճախ է բերվում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի օրինակները:
Ընկերներ, Իրանն ու բերված օրինակները հիմնավորապես տարբեր են: Դա չի նշանակում, որ Իրանն անխոցելի է, անբեկանելի, անպարտելի եւ այլն: Բայց, այդ օրինակներն էլ անհամեմատելի են:
Իրանը պարզապես մի հերթական մերձավորարեւելյան ամբողջատիրություն, ավտորիտարիզմ կամ բռնապետություն չէ: Իրանը կայսրություն է, հազարամյակների պետականության կենսափորձով: Սրան գումարվում է այն, որ Իրանը վերը նշված երկրների հետ համեմատելի չէ նաեւ իր ռազմական-տեխնոլոգիական-գիտական պոտենցիալով:
Կրկնեմ, Իրանը անպարտելի չէ: Ոչ ոք անպարտելի չէ: Բայց Իրանը մեղմ ասած Սիրիա, Լիբիա կամ Իրաք չէ: Հետեւաբար ասել, թե՝ «ինչպես Սիրիան արեցին», «ինչպես Իրաքն արեցին», «ինչպես Լիբիան արեցին», կնշանակի պարզապես անցկացնել շատ պարզունակ զուգահեռներ:
Իրանի ներքին կառավարման ու ներհասարակական հարաբերությունների համակարգն անշուշտ կատարյալ չէ, բայց հենց այդ առումով է կրում կայսրության «ինստիտուցիոնալ հիշողությունն» ու կենսափորձը, դրա վրա կառուցելով բազմազգ օրգանիզմի կառավարությունը: Կրկնեմ, այն իհարկե անթերի չէ, եթե ընդհանրապես լինում են անթերի համակարգեր, բայց այն բավականին ճկուն ու կենսունակ է առաջին հերթին իր բազմաստիճան բարդությամբ:
Բարդ համակարգերը քանդելն այդքան էլ պարզ գործ չէ: Միեւնույն ժամանակ, Իրանը բավականին ուժեղ է իր «արտասահմանային ցանցայնությամբ»:
Միով բանիվ, Իրանը համեմատել մերձավորարեւելյան մյուս երկրների հետ, մեղմ ասած համարժեք չէ: Եվ դա թերեւս գիտեն առաջին հերթին նրանք, որոնք գործ ունեն իրանյան հարցի հետ: Այդ հարցն իհարկե Մերձավոր Արեւելքի գլխավոր հարցն է եւ այդ պատճառով է, որ խաղադրույքները շատ բարձր են:

21.03.202514:01
🔥 Ադրբեջանական պրոպագանդան շատ «ծանր է տարել» այն, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են տասը օրով բացել Մարգարայի սահմանային անցակետը, որպեսզի հայաստանից մարդասիրական օգնություն առաքվի Սիրիա:
Այս հարցն ինքնին ուշադրության արժանի է, սրան կանդրադառնամ առանձին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա քարոզչամիջոցները արդեն երկրորդ օրը հրապարակում են մեկնաբանություններ, որոնց իմաստը գրեթե այն է, որ Թուրքիան «դավաճանել» է Ադրբեջանին՝ համաձայնելով անցակետի բացմանը, երբ բաց չէ «միջանցքը»:
Ինքնին սա բավականին տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն, որ խոսքը ընդամենը ժամանակավոր՝ տասնօրյա բացման մասին է: Այն դեպքում, երբ Անկարան շարունակում է հավաստիացնել, որ հայ-թուրքական կարգավորման առաջըընթաց կլինի միայն, եթե լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորում: Ես օրերս արտահայտվեցի, որ Թուրքիան հենց ինքն է կամովին կապակցել հայ-թուրքականը հայ-ադրբեջանականի հետ, այլ ոչ թե պարտադրված է արել կամ անում դա «կրտսերի» քմահաճույքին գերի լինելով:
Եվ ուրեմն, ինչու՞ է Բաքվին նյարդայնացրել այդ ժամանակավոր համաձայնությունը: Արդյո՞ք այստեղ ավելի շուտ մտահոգողը Թուրքիայի ներքաղաքական իրողություններն ու պարումը չեն, այլ ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումը: Չի բացառվում, որ Բաքուն Թուրքիայում տեղի ունեցողի հարցում տեսնում է այսպես ասած ներիշխանական պայքար, Անկարայում ներիշխանական ուժերի հնարավոր վերադասավորում եւ այլն: Այդ իսկպատճառով, օգտագործում է գուցե առիթը՝ հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման, որպեսզի դժգոհություններ արտահայտի Անկարայից՝ իհարկե ոչ պաշտոնապես, բայց պրոպագանդայի մակարդակում, եւ այդ կերպ իր հանդեպ բեվեռի ուշադրություն: Չի բացառում, որ ակնկալում են այդ ուշադրությունը, որ կհարուցեն այդպիսի դժգոհությամբ՝ նյարդային դժգոհությամբ, կփորձեն կապիտալիզացնել Թուրքիայում ծավալվող պրոցեսներում իրենց շահը ներկայացնելու համար:
Մյուս հանգամանքը, որ կարող է անհանգստացնել Բաքվին, գուցե այն է, որ Թուրքիան կարող է Մերձավոր Արեւելքում այսպես ասած դադարել ագրեսիվ լինել հայկական գործոնի հանդեպ: Անկարան կարող է այդ կապակցությամբ ունենալ իր հաշվարկները, կապված Թրամպի՝ եւ քրիստոնեության գործոնի հանդեպ նրա վերաբերմունքի հետ: Հիշենք՝ Արամ Առաջինի հետ նրա հաղորդակցությունը: Իսկ Մերձավոր Արեւելքում հայկական գործոնի այսպես ասած «մարմնացումը» կամ «հավաքական դեմքը», խոշոր հաշվով թերեւս հենց Կիլիկիո Կաթողիկոսն է:
Ադրբեջանի համար Մերձավոր Արեւելքում հայկական գործոնի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի թեկուզ ժամանակավոր «սառեցման» հնարավորությունն է անընդունելին, ոչ թե հայ-թուրքական սահմանի ժամանակավոր՝ տասնօօրյա բացումը:
Ի դեպ, եւ իմիջայլոց, հենց այս օրերին եղավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կոչը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակում, Բաքվում պահվող մեր պատանդ հայրենակիցներին ազատ արձակելու վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ԵՀԽ-ի նախագահը հենց Արամ Առաջիին կաթողիկոսն է:

20.03.202512:17
⚡️⚡️⚡️ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ, մեղմ ասած տգեղ էր, բոլոր առումներով: Ինձ հետաքրքիր է այլ բան. անկախ այսպես ասած «քաղաքական հայացքներից», լրագրողական հանրույթը արդյո՞ք վերաբերմունք կձեւավորի այդ տգեղ պահվածքի հանդեպ եւ պարզապես կդադարի որեւէ առիթով մոտենալ եւ կարծիք հարցնել պատգամավորից: Գրեթե վստահ եմ, հնարավոր չէ այդպիսի լիարժեք մասնագիտական համերաշխություն:
20.03.202516:56
🔥 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելը հնարավոր չէ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ասելով, որ ԱՄՆ ու Ֆրանսիան են հրաժարվել աշխատել Ռուսաստանի հետ: Նա հայտարարել է նաեւ, որ Հայաստանն էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Նախ հարկ է թերեւս արձանագրել, որ Զախարովան մեղմ ասած այն մարդը չէ, որը կարող է որոշել կամ գիտենալ՝ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսում հնարավո՞ր է, թե՞ ոչ, ամերիկա-ռուսական հարաբերության ընթացքը կարո՞ղ է ստեղծել դրա համար նախադրյալ, թե՞ ոչ: Զախարովան ԱԳՆ խոսնակն է, որն իհարկե ներկայացնում է ընթացիկ նարատիվներն ու տրամադրությունները, այլ ոչ թե կազմում կամ նախանշում ռազմավարական հեռանկարներ:
Այդ, այսինքն ընթացիկ նարատիվների տեսանկյունից Զախարովան իհարկե իրավացի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման իրատեսական հնարավորություն այսօր չկա, եւ վաղն էլ չի նշմարվում: Այո, որքան էլ դա չի համապատասխանում մեր ցանկություններին, այդուհանդերձ պետք է կարողանանք առաջնորդվել ոչ թե ցանկություններով, այլ իրողությունների գնահատմամբ:
Հարցն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության մանդատն ու դրա շրջանակը եղել են ըստ էության հետխորհրդային ժամանակաշրջանի տրամաբանության կրող: Այսօր այդ տրամաբանությունը չկա: Հարցը բոլորովին այն չէ՝ կա Արցախը, թե ոչ: Չկա այն տրամաբանությունը, որով ստեղծվել է համանախագահությունը՝ միջուկային երեք տերության մասնակցությամբ:
Մինսկի խմբի այսպես ասած վերջնական ճակատագրի հարցը կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի աշխարհակարգի, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների շուրջ պայմանավորվածությունների համակարգը: Այդժամ հարկ կլինի հասկանալ՝ Մինսկի խմբի համանախագահությունը պետքակա՞ն, կիրառակա՞ն ձեւաչափ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա այն ենթակա է այսպես ասած մասնակի՞ նորոգման, կապիտա՞լ նորոգման, թե՞ ընդհանրապես լուծարման:
Հետեւաբար, այն, որ չկա համանախագահության աշխատանքի իրատեսական հեռանկար, իհարկե ինքնաբերաբար չի նշանակում, որ արդարացված կարող է լինել դրա լուծարման նախաձեռնությունը: Ի վերջո, հարց է առաջանում, եթե աշխատանքի վերսկսման իրատեսական հեռանկար, ապա ինչու՞ է Ալիեւն այդպես շահագրգռված խմբի լուծարման հարցով, ինչու՞ է այն դարձրել Հայաստանի առաջ դրվող նախապայման կամ պայման:
Որովհետեւ, համանախագահության ճակատագրի հարցը նվազագույնը անորոշ է: Աշխատանքի վերսկսման հեռանկար չկա, բայց չկա նաեւ այդ հեռանկարը այսպես ասած «մեռած» համարելու աներկբա հիմք:
Ինքնին Ալիեւի պահանջը վկայում է, որ առնվազն կան տեսական հեռանկարներ, որոնք նրա մոտ առաջացնում են անհանգստություն: 🇺🇸🇷🇺🇫🇷🇦🇲🇦🇿

19.03.202518:24
🔥 Ընդհաանրապես այս թեման իհարկե մեզանում երեւի թե հանրային-քաղաքական քննարկումներում հարյուրերորդական տեղում է, այն դեպքում, երբ ցանկացած պետականության համար դեմոգրաֆիական թեման հիմնարար, ողնաշարային նշանակության հարցերից մեկն է: Գուցե նույնիսկ՝ հարցերի հարցը:
Մեր դեպքում սա առավել եւս կարեւորագույն թեմա է, լրջագույն հարց:
Մենք դեմոգրաֆիական առումով «թյուրքլեզու» շրջափակման մեջ ենք: Այստեղ հարցը բոլորովին այն չէ, թե մենք ինչ միջպպետական կամ թեկուզ հասարակական փոխհարաբերության մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նաեւ Իրանի հետ: Այստեղ հարցը բոլորովին բարեկամությունը կամ թշնամությունը չէ:
Հարցի մյուս կողմն է այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր հանդեպ տրամադրված են հավակնոտ ու ագրեսիվ: Անգամ, եթե հիպոթետիկ դիտարկենք, որ այդպիսին չէին, միեւնույն է, դեմոգրաֆիան ունի իր բնական ծավալման կանոնները, հատկապես, երբ հանրությունների մեջ կարող է լինել բաց հաղորդակցություն:
Ավելին, նույն Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հարցում թերեւս հենց այդ նկատառումով էլ ունեն ակնկալիքներ ու պայմաններ, որոնք հաշվարկված են դեմոգրաֆիական գերազանցության վրա, դրանից բխող փափուկ ուժի վրա:
Սակայն, կրկնեմ, խնդիրն այն չէ, որ նրանք բարեկամ պետություն չեն, հակառակորդ կամ թշնամի են: Խնդիրն այն է, որ անգամ բարեկամ պետության դեպքում, երբ դեմոգրաֆիական պատկերն ի բնականությամբ ծավալվում է, այն մարտահրավեր է:
Մարտահրավեր է մեր ազգային, պետական, դավանա-քաղաքական, մշակութային ինքնության, մեր հավաքականության, ըստ այդմ նաեւ մեր պետական ռազամավարության տեսանկյունից:
Ես հաաձայն եմ, որ այս հարցի հետ կապված շատ ու շատ շեշտադրումների առումով մենք չպետք է ունենանք հանրային բաց քննարկումներ, քանի որ, կրկնեմ, բնական մարտահրավերները այդուհանդերձ ներառում են նաեւ մեզ միանգամայն բարեկամ երկրներ ու ժողովուրդներ, այլ ոչ միայն Ադրբեջան ու Թուրքիա: Հետեւաբար, դեմոգևաֆիական խնդիրների մասին խոսելիս մենք պարզապես պետք է առավելապես կենտրոնանանք հենց մեր բնական աճի, եւ աճի հավելյալ հնարավորությունների համար լուծումներ գտնելու վրա, մարտահրավերների վերաբերյալ խոսակցությունը պահելով մեր «գլխում»:
Բայց, հենց բնական աճի, ծնելիության խթանման, նաեւ հայրենադարձության հետ կապված հարցերը պետք է լինեն մեր հանրային դիսկուրսում, մեր հասարակական-քաղաքական օրակարգում ավելի ու ավելի առաջնային տեղ զբաղեցնող թեմաներ:

19.03.202517:18
💥 Երկու օր առաջ էի արել այս գրառումը, Հունգարիայում մի որոշման առիթով: Եվ ահա այսօր, առողջապահական թեմաներով քննարկման ժամանակ առողջապահության նախարարը հայտարարում է, որ 2024 թվականին ծնելիությունը Հայաստանում նվազել է եւ դա իրենց համար ահագնացող խնդիր է: Իհարկե խնդիրը կշարունակի դառնալ ահագնացող, որովհետեւ այդ խնդիրը պահանջում է խորքային առումով հանգամանալից մշակված քաղաքականություն եւ իրագործում, այլ ոչ թե միայն վերնագրեր եւ ընդամենը քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ արվող քայլեր:
20.03.202514:37
💥 Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնելով այդ մասին նշել է, որ միասին կդիտեն ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Հիշեցնեմ, որ ազգերի Լիգայի փլեյ օֆում հանդիպում են Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները: Առաջին խաղն այսօր Երեւանում է, իսկ պատասխանը՝ երեք օր անց Թբիլիսիում:
Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ պատասխան խաղը դիտելու, ինչպես Երեւան է ժամանել Իրակլի Կոբախիձեն:
Անկասկած ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն Երեւանում կդիտեն ազգային հավաքականների հանդիպումը: Նաեւ շատ լավ կլինի, եթե պատասխան խաղը դիտելու համար էլ մեկնի Հայաստանի վարչապետը:
Իհարկե ֆուտբոլն առիթ է այլ հարցեր քննարկելու համար եւ թերեւս կասկած չկա, որ հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպմանը՝ ֆուտբոլից առաջ, կքննարկվի մեծ քաղաքականությունը: Այստեղ Երեւանն ու Թբիլիսին ունեն քննարկելու ընդհանուր շատ հարցեր ու հետաքրքրություններ:
Մասնավորապես, կովկասյան ռեգիոնի ճակատագրի առումով Հայաստանն ու Վրաստանը թերեւս պետք է գործեն զգալիորեն համատեղ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է կանգնել եւ դիրքավորվել նրանցից վեր: Ինչպես բազմիցս ասել եմ, չնայած Բաքուն ագրեսիվ հավակնություններ արտահայտում է Հայաստանի հասցեին, բայց կասկած չկա, որ դրանք բավարարելու դեպքում հաջորդը լինելու է Վրաստանը:
Ավելին, բոլորովին պետք չէ բացառել, որ Ադրբեջանը ըստ էության գործի նաեւ երկու ճակատով: Դրա ռեսուրսը Բաքուն ունի անկասկած:
Այստեղ սակայն, հարցը թե Բաքվին զսպելն է, թե ավելի լայն իմաստով՝ կովկասյան ռեգիոնի անվտանգության ապագա ճարտարապետության շուրջ ընդհանուր մոտեցումների ձեւավորումը: 🇦🇲🇬🇪

20.03.202511:41
🔴🔴🔴 «Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների վրա»: Գիտե՞ք սա ով է ասում: Սա ասում է ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմունսենը: Նա հիմա ունի խորհրդատվական կազմակերպություն՝ Ռասմունսեն գլոբալ, որի հետ տեւական ժամանակ է աշխատում է Հայաստանը: Դե, հասկանալի է, Ռասմունսենի կազմակերպությունը խորհրդատվական է, ոչ թե բարեգործական:
Ռասմունսենը դարձյալ ժամանել է Հայաստան: Հիշեցնեմ, նա 2023-ին էլ ժամանել էր, եւ անգամ լուսանկարվել Լաչինի փակված միջանցքի արգելափակոցի ֆոնին: Թե այդ առնչությամբ ինչ խորհուրդներ է տվել Ռասմունսենը Հայաստանին, չգիտեմ, բայց հետո գիտենք, թե ինչպես է զարգացել իրադարձությունը:
Հիմա, այս մարդը եկել է Հայաստան ու այստեղից Ադրբեջանին բացատրում է, որ, եթե Բաքուն ստորագրի պայմանագիրը, ապա դա համապատասխանում է նաեւ Ադրբեջանի շահերին, քանի որ կհեշտացնի միջազգային կապերը:
Եթե Ռասմունսենը Բաքվում գտնվողներին է հիմարի տեղ դրել, դա իհարկե իր ու Բաքվի գործն է, բայց, մեղմ ասած տպավորություն է, որ նա հիմարի տեղ է դրել Հայաստանում իրեն լսողներին:
Անկասկած է, որ Հայաստանը պետք է աշխատի միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ, փորձելով նրանց միջոցով առաջ մղել իր շահերը, ձեւավորել իր համար կարեւոր օրակարգեր: Դա պրակտիկա է մեր տիպի թերեւս բոլոր երկրների պարագայում:
Բայց, ամբողջ հարցն այն է, թե ինչպես, ինչո՞վ է չափվում խորհրդատվական ծառայությունների արդյունավետությունը, որոնց համար Հայաստանը թերեւս քիչ փող չի վճարում: Չափվում է նրանով, որ դրանք մատուցող անձը գալիս է Հայաստան ու այստեղից Ադրբեջանին բացատրում է իր շահերը՞:

20.03.202505:55
🔥 Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի թեմայով, Իլհամ Ալիեւին առաջարկելով խորհրդակցություն սկսելով պայմանագրի ստորագրման շուրջ:
Փաշինյանը հավատում է, որ Ալիեւը կընդունի՞ առաջարկը: Համենայն դեպս, հնարավո՞ր է դրան հավատալ, լսելով, թե ինչ հռետորաբանություն են կիրառում Ալիեւն ու նրա ենթակաները: Իհարկե ոչ:
Այդ դեպքում հարց կառաջանա՝ ում կամ ինչի համար է անում Փաշինյանն այդ գրառումները, մասնավորապես ֆեյսբուքյան այդ առաջարկը: Միջազգային դերակատարների՞, ցույց տալու համար, որ Հայաստանը կառուցողական է եւ պատրա՞ստ: Այդ դեպքում Փաշինյանն ի՞նչ պարբերականությամբ է պատրաստվում ֆեյսբուքում հիշեցնել այդ պատրաստակամության մասին՝ ամեն օ՞ր, օրը մի քանի անգա՞մ, երկու կամ երեք օրը մե՞կ: Եվ գլխավորը՝ իսկ միջազգային դերակատարներից ու՞մ է դա հետաքրքիր, ու՞մ է հետաքրքիր՝ Հայաստանը կառուցողական է, թե ոչ:
Նիկոլ Փաշինյանն անկասկած դա էլ գիտե հիանալի:
Հետեւաբար, նրա գրառոումները միտված են թերեւս բացառապես արտաքին լսարանին: Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Մի կողմից, Նիկոլ Փաշինյանն ունի խնդիր իհարկե «ապահովագրվել» հնարավոր էսկալացիայի համար պատասխանատվությունից, ցույց տալ հանրությանը, որ ինքը պատրաստ է եղել ամենացավագին զիջոումների, միայն թե չլինի էսկալացիա: Հետեւաբար, իրեն չեն կարող մեղադրել այնպես, ինչպես մեղադրել են 2020-ի պատերազմից հետո:
Բայց, դրանից բացի, ըստ իս կա նաեւ մյուս խնդիրը, եւ կարծում եմ, որ Փաշինյանի համար թերեւս ոչ առավել արդիական ու ոչ պակաս կարեւոր:
Այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանում ընկալվեց ոչ թե որպես դիվանագիտական ձեռքբերում, այլ որպես դիվանագիտական անհաջողություն, հերթական զիջում Ադրբեջանին, այն էլ փաստորեն մի պարագայում, երբ Բաքուն չի էլ պատրաստվում ստորագրել: Իրավիճակը հօգուտ ձեռքբերման ներկայացնելու՝ իշխանության, իշխանամերձ շրջանակների փորձերը նկատելիորեն ապարդյուն էին: Հետեւաբար այն, ինչ հնարավոր էր դիտարկել նախընտրական կապիտալ, ըստ էության ստանում է հակառակ էֆեկտ:
Ինչ խնդիր կարող են լուծել գրառումները: Մի կողմից ստեղծել էսկալացիայի վերահաս վտանգի խնդիր՝ առավել եւս դրա հնարավորությունը տալիս է ադրբեջանական կողմը, մյուս կողմից՝ ստեծելով որոշակի «երկնժար» պատկեր՝ էսկալացիայի վտանգ եւ խաղաղության պայմանագրում ադրբեջանական առաջարկների ընդունման հանդեպ հանրային դժգոհություն, այդուհանդերձ որոշակի բարձրացնել այդ դժգոհության՝ ծանրությունից բավականին իջած նժարը եւ բալաանսավորել հանրային ընկալումների խիստ անբերանպաստությունը:

19.03.202516:09
⚡️⚡️⚡️ Ի դեպ, Թուրքիայում կատարվողի առնչությամբ թերեւս ավելորդ չի լինի, կամ առնվազն ուշագրավ կլինի հիշատակել, որ մոտ երկու-երեք շաբաթ առաջ բրիտանական հեղինակավոր The Financial Times-ում հրապարակվել էր մի հոդված, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին, թուրքական քաղաքականության մեջ նրա առանցքային դերի մասին:
Ըստ էության, հոդվածը, որի հայերեն թարգմանությունը ներկայացրել էր Մեդիամաքսը, կարծես թե գրված լիներ Ֆիդանի «պատվերով»: Իհարկե սա չեմ ասում ակնարկելու համար, թե Ֆիդանն էր հոդված պատվիրել հեղինակավոր The Financial Times-ին:
Ընդամենը նշում եմ, բնորոշելու համար, որ, եթե օրինակ Ֆիդանը իր մասին հոդված պատվիրեր, ապա թերեւս գոհ կլիներ ստացված արդյունքից: Կրկնեմ, այս ամենը հարաբերականորեն ու պատկերավոր, բայց ընդհանուր առմամբ իսկապես շատ ուշագրավ էր մոտ երկու-երեք շաբաթ առաջ հեղինակավոր բրիտանական պարբերականում Թուրքիայի ԱԳ նախարարի, հետախուզության նախկին ղեկավարի մասին այդ հոդվածը:
Պարբերականը այդ հոդվածը պատրաստելու համար նաեւ զրուցել էր Ֆիդանի հետ՝ արտաքին քաղաքական, ռեգիոնալ հարցերի շուրջ:
2023 թվականին Էրդողանի վերընտրությունից հետո Հաքան Ֆիդանի տեղափոխումը հետախուզության ղեկավարի պաշտոնից արտգործնախարարի պաշտոնին, շատերը գնահատեցին որպես ժառանգորդի պատրաստման քայլ: Թեեւ Էրդողանը կարողացավ ընտրվել, բայց նախագահի այդ ընտրությունը պարզորոշ վկայեց, որ թուրքական հանրության մեջ ճեղքվածքը, երկփեղկումը բավականին ուժգին է եւ պահպանվում է, հետեւաբար Էրդողանի համար պետք են լինելու երկարաժամկետ լուծումներ, որոնք հազիվ թե հնարավոր է գտնել այսպես ասած՝ իր դեմքով:
Ֆիդանը համարվում է նրա ժառանգորդի առանցքային թեկնածուներից մեկը, եթե ոչ առանցքայինը: Համենայն դեպս, դրա մասին է վկայում նաեւ հեղինակավոր բրիտանական պարբերականի անդրադարձը նրա դերին:
Համենայն դեպս հատկանշական է հոդվածի եւ կարճ ժամանակ անց Թուրքիայում իրադարձությունների փոթորկոտ զարգացման ժամանակագրական հաջորդականությունը: Արդյո՞ք իրավիճակը կարող է զարգանալ մինչեւ Էրդողանի հրաժարական եւ նախագահի նոր ընտրություն, որտեղ իշխանության թեկնածուն կլինի արդեն Հաքան Ֆիդանը:
Ի դեպ, գուցե ավելորդ չէ նաեւ ուշադրության արժանացնել, որ Էրդողանը իր Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման քայլին գնաց Դոնալդ Թրամպի հետ հեռախոսազրույցից երեք օր անց:

30.03.202520:15
⚡️⚡️⚡️ Երբ ձայների հաշվարկի վճռորոշ պահին Գյումրին հոսանքազրկվում է, այդտեղ Հայաստանի էլցանցերն ունի՞ պատասխանատվություն եւ դեր, թե՞ ոչ:
Սա հռետորական հարցադրում չէ, թեեւ գուցե կարող է դիտվել կամ լինել այդպիսին, ինչու՞ ոչ: Բայց, այդուհանդերձ, ինձ իսկապես հետաքրքիր է, թե այդ պարագայում ինչպիսի՞ն է ՀԷՑ դերն ու պատասխանատվությունը:
Ենթադրենք, որ հոսանքազրկման հանգամանքը քաղաքական որոշում է, որը կառավարող ուժի մակարդակով կայացվել է ինչ-ինչ հարցեր լուծելու համար՝ ցանկալի արդյունքի տեսանկյունից:
Եթե կա այդպիսի քաղաքական որոշում, ապա բնականաբար դրա տեխնիկական իրականացում կարող է լինել թերեւս ՀԷՑ միջոցով: Իհարկե տեսականում հնարավոր է դիտարկել այսպես ասած ֆիզիկական ներգործությամբ վթարի տարբերակը, բայց դա արդեն կլինի բավականին հեշտ բացահայտելի հանգամանք: Հետեւաբար, բոլոր դեպքերում ՀԷՑ դերի հարցը առկա է եւ անշուշտ կարեւոր կլինի, թե ձայների հաշվարկի փուլում հոսանքազրկման առնչությամբ ինչ բացատրություն կլինի էլցանցերից:
Ես ինչու՞ եմ այս հարցը տալիս: Նաեւ հաշվի առնելով, որ էլցանցերը մասնավոր կառույց է, որի սեփականատերն է միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

20.03.202506:50
🔥 Թերեւս ոչ առանց քաղաքական իշխանության նարատիվի, տարբեր աղբյուրներով առաջ է մղվում կարծիք, տեսակետ, որ համաձայնելով այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկներին, Երեւանը անակնկալի է բերել Բաքվին եւ դրել անհարմար վիճակում: Անհարմար վիճակն ըստ տեսակետի այն է, որ հիմա «միջազգային հանրությունը» կամ «ամբողջ աշխարհը» ասում է Ադրբեջանին, որ, եթե տեքստը համաձայնեցված է, ապա պետք է ստորագրել: հետեւաբար, դարձյալ ըստ տեսակետի՝ չստորագրելով, Ադրբեջանը հայտնվում է մեղմ ասած անհարմար վիճակում:
Տրամաբանության կառուցվածքը պարզ է: Բայց, դրա «ճարտարապետների» համար փաստորեն առ այսօր պարզ չէ, որ այսօր առավել քան երբեւէ գոյություն չունի «միջազգային հանրություն» հասկացություն, չկա «ամբողջ աշխպարհ» հասկացություն: Կան առանձին ուժային կենտրոններ, որոնք ներկայումս միմյանց հետ «բոլորը բոլորի դեմ պատերազմի» ռեժիմում փորձում են ապամոնտաժել նախկին աշխարհակարգն ու կառուցել նորը:
Այդ պայմաններում, մտածել, թե որեւէ մեկը «միջազգային հանրության» հանդեպ հայտնվում է ոչ շահեկան կամ շահեկան վիճակում, նշանակում է բաացարձակապես չպատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ապրել 25-30 տարի վաղեմության միջազգային հարաբերությունների մասին պատկերացումներով:
Եթե նույնիսկ դիտարկենք, որ կարճաժամկետ առումով Ադրբեջանը կարող էր հայտնվել շփոթմունքի մեջ, երբ Երեւանն անակնկալ կերպով համաձայներ այն առաջարկներին, որոնք Բաքուն անում էր մերժվելու հաշվարկով, ապա երկարաժամկետ առումով կան շատ լուրջ հարցեր:
Եթե Երեւանը չի կարողանում Ադրբեջանի հանդեպ առարկայական ճնշմամբ հնարավորինս կապիտալիզացնել իր ստացած էֆեկտը, կրկնեմ՝ եթե տեսականում դա դիտարկենք թեկուզ էֆեկտ, ապա միջնաժամկետում եւ երկարաժամկետում ստացվում է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջներին, ընդունել դրանք, զիջել իր համար կարեւոր դիվանագիտական դիրքեր, բայց չի հասել ընդհանուր դիվանագիտա-քաղաքական դիրքերի որեւէ էական փոփոխության: Այպիսով, «չոր նստվածքում» (չշփոթել չոր նավահանգստի հետ), Հայաստանը համաձայնում է Ադրբեջանի «քիմքով» գծված պայմանագրի տեքստին, առանց իրերի դրության, ուժերի հարաբերակցության որեւէ էական փոփոխության:
Իսկ, ինչպես նշեցի, քանի որ չկա «միջազգային կարգ» կամ «միջազգային հանրություն ասված երեւույթն ու մեխանիզմը, եւ մի ուժային կենտրոնի բավարարում է Ադրբեջանի ներկայիս պահվածքը, մյուսին գուցե կբավարարեր ավելի ագրեսիվ Ադրբեջանը, երրորդին՝ մեկ այլ բամ, չորորդին այլ, եւ այդպես շարունակ, ապա ըստ էության հենց այդ կերպ էլ լինելու է, այսինքն մնալու է վերը նշածս «չոր նստվածքը»:
Ինքս, օրեր առաջ արդեն իսկ անդրադարձել եմ համաձայնագրի շուրջ «անակնկալ» զարգացման մոտիվներին, բնականաբար իմ սուբյեկտիվ պատկերացման շրջանակում: Այո, լուծվել է կարճաժամկետ հարց, բայց ամենեւին ոչ «Ադրբեջանին շփոթության մատնելու» մոտիվով: Իմ ներկայացրած տեսակետը վերստին երկար չշարադրելու եւ հարգարժան ընկերների ու հետեւորդների համբերությունը չչարաշահելու համար, օրեր առաջ արտահայտածս տեսակետի հղումը տեղադրել եմ այս գրառմանս վերնամասում:

26.03.202515:51
🔥🔥 Այս առնչությամբ սակայն պարբերաբար արժե խոսել մի բանի մասին, որի վերաբերյալ խոսելը իհարկե տարածված ու հաճելի չէ: Իսկ կա՞ իրապես լուրջ եւ անհետաձգելի ցանկություն՝ թողնել Նիկոլ Փաշինյանին իր հմտության եւ «հանճարի» դաշտում մենակ, ըստ էության նրա «քաղաքական հանճարը» մատնելով անճարության, եւ ձեռնմուխ լինել հասարակության հետ կայուն, հաստատուն եւ խորքային առարկայականությամբ երկխոսություն կառուցելու, հետեւաբար նաեւ Հայաստանում նոր քաղաքացիա-քաղաքական իրականություն ձեւավորելու գործին:
Ըստ իս՝ չկա: Չկա այդ ցանկությունը: Գլխավոր մղումը, պայքարի գլխավոր «տրոֆեյը»՝ պայքարն է ընդդիմության «չեմպիոնի» համար: Այստեղ իհարկե հաշվարկները տարբեր են, բայց առանցքայինն այն է, որ չնայած ամենատարբեր հարցերում դիրքորոշումներին, խորքային առումով որեւէ մեկը չի տիրապետում պատասխանին՝ ինչ անել Ադրբեջանի հետ:
Այո, շատ շատերին դուր չի գա այն, ինչ կասեմ, բայց այսօրվա իրավիճակում Նիկոլ Փաշինյանը միայն ունի այդ հարցի պատասխանը՝ ինչ անել Ադրբեջանի հետ: Ես դա արձանագրում եմ ոչ իբրեւ այդ պատասխանի դրական գնահատական, որովհետեւ այդ պատասխանը չի կարող ունենալ դրական գնահատական: Այդ պատասխանը՝ ըստ էության հանձնվելն է, Ադրբեջանի խնամքին հանձնվելը: Դա տակտիկա է, թե համոզում, թե դավաճանություն, այստեղ կարող են լինել տարբեր գնահատականներ: Բայց, հստակ է նրա պատասխանը՝ հանձնվել Ադրբեջանին:
Այլ պատասխան հասարակական-քաղաքական դաշտում ըստ էության չկա, ձեւակերպված չէ: Շատ ուժգին, հնչեղ, երբեմն աղաղակող, ձեւակերպված է Նիկոլ Փաշինյանի ունեցած պատասխանի հասցեին սուր ընդդիմախոսությունը, քննադատությունը, գնահատականները, բայց «սեփական» պատասխան ձեւակերպված չէ:
Իսկ հանրության հետ երկխոսության անկյունաքարերից մեկը լինելու է դա: Առանց դրա չի ստացվելու ոչ մի երկխոսություն եւ հարկ է լինելու ջրի երեսին մնալու համար շարունակել բանավեճը կամ վեճը Փաշինյանին հետ:
Նրան իր «հմտությունների» դաշտում մենակ թողնելու համար պետք է նրան «մենակ» չթոնել Ադրբեջանի հարցի առնչությամբ ձեւակերպված պատասխան ունենալու հարցում: Բայց, այդ պատասխանը ձեւակերպելը իսկապես շատ բարդ է: Հռչակագրերը, հայրենասիրական տեքստերը, Փաշինյանի պատասխանի հասցեին անգամ ամենաուժեղ եւ մերկացնող ընդդիմախությունը դեռ սեփական պատասխան չէ, որովհետեւ դրանք չեն պարունակում հանրության համար կարեւոր հարցերից մեկի պատասխանը. լավ, շատ հստակ է, թե ինչ չանել, բայց՝ իսկ ի՞նչ անել: Եվ այստեղ մեկ կամ երկու դրվագը բավարար չէ հանրության համար համոզիչ ու սպառիչ լինելու համար: Այստեղ անհրաժեշտ է կառուցել կոնցեպտը եւ դրվագները կախել արդեն այդ կոնցեպտի ծառից:
Երբ ծառի բույնը չկա, հանրությանը ճյուղերը մատուցել ծառի առկայության փոխարեն, նշանակում է մարդկանց դնել անգետի տեղ: Մարդիկ անգետ չեն: Կամ, համենայն դեպս, քաղաքական գրագիտության խնդիր ունեցող շերտերի մեծ մասին արդեն իսկ տարել է Փաշինյանը: Մյուսները պահանջում է գրագետ ձեւակերպված կոնցեպտ եւ ուղեկցող դրվագների վերաբերյալ մոտեցումներ, այսինքն՝ բույնն իր ճյուղերով:

30.03.202523:00
⚫️🔴🟡 Ի դեպ, այսօր նաեւ մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Փարաքարով՝ որտեղ Ավագանու արտահերթ ընտրություն էր եւ ՔՊ-ն պարտվել է ու 58 տոկոս ձայն է ստացել ապրելու երկիրը, ընթացել է դեպի օդանավակայան:
Սակայն, ըստ ամենայնի խոսքն այն մասին է, որ դա եղել է Գերմանիայի նախագահի համար նախատեսված շարասյուն, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վալտեր Շտայնմայերը Հայաստանից կմեկնի Բաքու:
Սա հետաքրքիր այց է, թեեւ Գերմանիան իհարկե խորհրդարանական պետություն է, որտեղ նախագահը արարողակարգային պաշտոն է: Իսկ Գերմանիայում, ինչպես հայտնի է, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո դեռ ձեւավորված չէ նոր կառավարություն, որը անխուսափելիորեն պետք է լինի կոալիցիոն:
Շտայնմայերը, որը տարիներ առաջ եղել է նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում ըստ ամենայնի կփորձի այսպես ասած շոշափել նոր իրողություններ ու հասկանալ, թե մասնավորապես ռուս-ամերիկյան այս մեկնարկած երկխոսությունը ինչ ազդեցություն է թողել կովկասյան մթնոլորտի եւ տրամադրությունների վրա, թերեւս համապատասխան «տեղեկանք» պատրաստելով հնարավոր նոր կառավարության համար: 🇦🇲🇩🇪

31.03.202515:19
💥 Քարոզարշավի վերջին օրվա առիթով գրառումս է, որտեղ խոսում եմ, որ Գյումրին լինելու է նաեւ ընդդիմության ինդիկատոր: Թե դրանից առաջ, թե հետո՝ հարցազրույցներում խոսել եմ, նաեւ գրառումներում արտահայտել եմ, որ թվաբանորեն հաղթելու դեպքում անգամ, ընդդիմադիր ուժերի քաղաքական պայմանավորվածությունների համակարգը լինելու է բավականին բարդ:
Ըստ էության, այստեղ չկա զարմանալի բան, երբ դուրս ենք գալիս քաղաքական պրոցեսի մեկ այլ օբյեկտիվ իրողությունից՝ տեղեկատվա-քարոզչական հարթությունից:
Քաղաքական ուժերը եւ նրանց համակիրները, տարբեր աստիճանի ֆունկցիոներները բնականորեն պետք է լինեն նաեւ տեղեկատվական պայքարի շրջանակում: Բայց, դրանից դուրս հայացքը պարզորոշ ցույց է տալիս, որ, եթե Գյումրիում կա ընդդիմադիր ուժերին միավորող իքս ծավալի գործոն, ապա Գյումրիից դուրս ակնհայտորեն ավելին է «բաժանող» գործոնների ծավալը:
Անկասկած է, որ բոլորի համար էլ Գյումրին միջոց է, ոչ թե նպատակ: Խոսքն իհարկե Գյումրիի քաղաքային իշխանության ընտրական պրոցեսի մասին է, ոչ թե հրաշալի քաղաքի:
Ես էլ չեմ խոսում այն մասին, որ կան բազմաթիվ անձնական ու խմբային այլ գործոններ: Կրկնեմ, դրանք քաղաքականության մեջ շատ նորմալ են: «Աննորմալը» սկսում է, երբ մարդիկ դադարում են տեսնել դրանք եւ ավելին՝ ստիպում, որ բոլորը փակեն աչքերը, կարծելով, թե փակ աչքերով հասարակական-քաղաքական կենսագործունեությունն է որեւէ արդյունավետ գործընթացի գրավականը:
Ի դեպ, այս առնչությամբ մի փոքր պատմություն, կապված 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության հետ: Բայց, դա արդեն այլ գրառումով: 👇

Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.