NC
Notcoin Community
WC
Whale Chanel
PM
Proxy MTProto | پروکسی
WC
Whale Chanel
PM
Proxy MTProto | پروکسی
IP
iRo Proxy | پروکسی
RS

Radio Sputnik Armenia

Radio Sputnik Armenia
TGlist rating
0
0
TypePublic
Verification
Not verified
Trust
Not trusted
Location
LanguageOther
Channel creation dateDec 29, 2023
Added to TGlist
May 22, 2024

Latest posts in group "Radio Sputnik Armenia"

«Հայաստանի անկախությունից հետո գնում էինք առաջ։ Ցավոք, այսօր մեր վիճակը շատ մոտ է կանգառի․ մենք չէինք ունեցել այսպիսի իրավիճակ։ Փաստերով` երկու տարի առաջ փաստաբանը ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկվեց, դրանից երկու ամիս հետո հաջորդ փաստաբանը․ սա հետընթաց է։ Իրավական պրոցեսներ գնացին, բայց առ այսօր դրա արդյունքը չկա։ Այսօր մենք առաջ չենք գնում»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անդրադարձել է նաև հարկային օրենսդրության փոփոխություններին և դրանց հետևանքով փաստաբանական ծառայությունների թանկանալուն․

«Իրավաբանական ծառայությունները քաղաքացիների համար շեշտակի ավելանում են, և ոչ միայն փաստաբանության մասով, այլ նաև դատական պաշտպանության մասով, մոտ ապագայում կունենանք նոտարական ծառայությունների մասով, և սովորական քաղաքացին կանգնելու է խնդիրների առջև»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ–ն հերքում է Ավինյանի ասածը

Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՆԳՆ–ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»։

Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։
«Գործատուն չի կարող ՏՏ ոլորտի աշխատակցին ստիպել մնալ որևէ երկրի մասնաճյուղում․ վերջերս մի համեմատություն լսեցի՝ թիթեռներին ոչ թե քշում տանում ենք մեր ուզած տեղը, այլ ստեղծում ենք այն այգին, ուր կգան թիթեռները։ Պետք է ստեղծել պայմաններ , որ մասնագետները մնան»։


«Ուրիշ նորությունների» հյուրը DevSoft ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանն է։ Նա ներկայացրել է IT տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրները, տեղական կադրերի պոտենցիալն ու առաջարկել ճգնաժամը հաղթահարելու լուծումներ։

«Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գրավչությունը բարձրացնելու նպատակը շարունակում է ակտուալ մնալ»,- ասում է մասնագետը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Михаил Галустян внесен в санкционный список ЕС

Известный российский юморист, шоумен армянского происхождения "попал" под 16-ый пакет санкций против РФ.

@SputnikARM
Խցանումների 80%-ը ամառային անվադողերի և ԱՊՊԱ–ների հետևանքով էր. Ավինյանը մեղավորներ գտավ

«ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է: Աղետ է այն առումով, որ իրար «թեթև քսած» մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար»,–այսպես բացատրեց ձյան առաջին օրը Երևանում ստեղծված քաոսը Երևանի քաղաքապետը:

📎Նշենք, որ հիմա ԱՊՊԱ համակարգերն աշխատում են նաև պարզեցված ընթացակարգով։ Մինչև 400 հազար դրամ գույքային վնասի դեպքում, եթե վթարի մասնակից վարորդները համաձայնության են եկել, պետք չէ սպասել ԱՊՊԱ–ի աշխատակիցների ժամանմանը։

@ArmeniaSputnik
▪️Երևանի փոխքաղաքապետը գոհ է ձնամաքրման աշխատանքներից։

▪️Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն է կիրառել։

▪️Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում Բաց դռների օր էր՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Ինչու է մատնաքաշը ակոսներով, ինչ են խորհրդանշում դրանք, ինչպես է ստացել անունը

Մատնաքաշի ստեղծման պատմությունն է պատմում հրուշակագործ Օգսեն Դանիելյանի դուստրը՝ Կիմա Դանիելյանը:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
‼️Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին @ArmeniaSputnik-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասաց նա:

Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել,-հավելեց ՊՆ խոսնակը:
«Քո հակառակորդ պետությունը չի կարող քո անվտանգության երաշխավորը լինել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցն է։

«Ով էր խնդրել Զելենսկիին կամ Փաշինյանին ամբողջովին տրվել Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների խոստումներին, մանավանդ որ դեռևս մեկ տարի առաջ ակնհայտ էր, որ ծերացող և ադեկվատությունը կորցնող Բայդենի ֆոնին, բավականին հաջող նախընտրական ստարտ է տվել Թրամփը։ Արդյո՞ք Զելենսկին չէր նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում Եվրոպայում։ Մի կատակ արտահայտություն տեսա․ ասում են՝ Զելենսկին մի վճակում է հայտնվել, որ գուցե ստիպված լինի ԱՄՆ-ից պաշտպանվելու համար ՌԴ-ի օգնությունը հայցել»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
▪️Էդգար Ղազարյանը կկալանավորվի՞, թե ոչ։

▪️«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել եղբայրը։

▪️Եվ Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմող նոր վավերագրական նախագծի մասին։

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Հայաստանում ապօրինի թմրաշրջանառությունը համաճարակի է վերածվել, և եթե պետությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա այս «կազմակերպված բիզնեսը» կարող է անվերահսկելի դառնալ։ Թմրամոլների իրական թվերը բավականին մեծ են․ կախվածություն են ձեռք բերում նաև աղջիկները և երիտասարդ կանայք»։


Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, որը պարբերաբար վերլուծել է իրավիճակը՝ հիմնվելով պաշտոնական տեղեկությունների վրա։

«Հանրային աղբյուրներում պտտվում է մի թիվ, որ Հայաստանում մոտավորապես 15 հազար մարդ կա այդ բիզնես-համակարգում։ Միայն Telegram-ում թմրանյութերի իրացմամբ զբաղվող ավելի քան 1000 ալիք կա։ 20-50 տարեկանների շրջանում կա մեծ խնդիր՝ այս մարդիկ ոչ միայն հակված են դեպի թմրամոլությունը, այլ դրա տարածումը դիտում են որպես բիզնես հետաքրքրություն»։


Կամենդատյանն առաջարկում է պետական մարմինների աշխատողներին 6 ամիսը մեկ թեստավորել։

📌2024-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14,1% է: Ըստ պաշտոնական տվյալների` 2023-ին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է եղել 7772 անձ։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Ինչպես պարզել՝ ինչ վիճակում է ավտոմեքենայի շարժիչը․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Ավտոբուսների մեծ մասի անվադողերի նախշազարդերի հաստությունը սահմանված 2 մլիմետրից պակաս է»։


Ինչու առաջացավ ճանապարհային կոլապսը Երևանում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում դիտարկում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Ձյունն իրականում պետք էր գյուղատնտեսությանը»։


Իսկ թե ինչու էր պարում էկոնոմիկայի նախարարությունն ու
ինչ խնդիր կլուծի ձյունը գյուղատնտեսության ոլորտում․ հարցերի շուրջ զրուցել ենք գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի հետ։

📌Մինչ քաղաքապետարանն օրերն է հաշվում ու սպասում ձյան դադարին, Էկոնոմիկայի նախարարությունը հույս է հայտնում, որ ձյունը գոնե մի քանի օր էլ շարունակվի։ Նախարար Պապոյանը նույնիսկ կատակեց հայտնի գովազդի մոտիվներով. «Մինչ էկոնոմիկայի նախարարությունը անմոռաց պարում էր ձյան առատ տեղումների առթիվ, Երևանի քաղաքապետարանն ու մյուս համայնքները մաքրում էին ու մաքրում»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Թրամփը «շատ լավ զրույց» է անվանել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը

Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։

@ArmeniaSputnik

Popular posts Radio Sputnik Armenia

13.02.202508:37
«Ալիևը հիմա հպարտությամբ է բարձրաձայնում, որ իրենք նոր միջազգային օրենք են գրում, ու դա ուժեղի միջազգային օրենքն է։ Ներկայիս իրավիճակում, երբ միջազգային իրավունքը, որն արդեն 80 տարի լավից-վատից կարողանում էր աշխարհաքաղաքական տիրույթում ինչ-որ հավասարակշռություն պահպանել, ակնհայտորեն ոտնահարվել է։ Ու դա միայն Մերձավոր Արևելքին չի վերաբերում: Դա ինչ-որ տեղ իրավուք է տալիս որոշ քաղաքական գործիչների պնդել, թե այլևս միջազգային իրավունքը չի գործում, կա միայն ուժի իրավունքը»։


«Իրականում» հաղորդաշարի հեղինակ, Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար, Արևելագետների միության հիմնադիր անդամ Կարեն Միրզոյանի հետ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Արևելքին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Կարծում ենք՝ մեր հասարակությունը պետք է ավելի լավ իրազեկված լինի, թե ինչ է իրենից ներկայացնում Արևելքը, արևելյան ժողովուրդները, նրանց հավատքը․ Արևելագետների միության նպատակներից մեկը դա է։ Միացյալ Նահանգներով ամեն ինչ չի ավարտվում։ Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ մեր հայրենակիցների ստվար մի զանգված ապրում է այդ երկրներում, ապրում է դարերով, և մենք ունենք մշակութային փոխառությունների բավականին շատ օրինակներ»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
10.02.202508:21
«Հայաստանում դեղերի շրջանառության 80 տոկոսը ստվերում է»։


Ինչո՞վ է պայմանավորված դեղերի գների այս հսկայական տարբերությունը, ինչու են թանկ դեղերը Հայաստանում. հարցը Sputnik Արմենիան ուղղել է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանին։

📌Վիրուսի տարածման ֆոնին աշխուժություն է դեղատներում։ Սոցցանցերում օգտատերերը համեմատում են օրինակ` հակավիրուսային Տամիֆլյու դեղամիջոցի հայաստանյան գինը Վրաստանի հետ, որը նույն տարածաշրջանում է ու լոգիստիկան պետք է որ նույն կերպ ազդեր գնագոյացման վրա։ Թբիլիսիի դեղատներից Տամիֆլյուն կարելի է ձեռք բերել 5 հազար 700 դրամով, Երևանում այն վաճառվում է ընդհուպ 18 հազար դրամով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
19.02.202508:43
«Եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո Երևանի նորակառույցներում գնանկում մեծ հաշվով չի նկատվում։ Այն նախագծերը, որտեղ վաճառքի ճիշտ մեխանիզմներ էին դրվել, շոկայի լավ կանխատեսում էր արվել, այսօր իրենց բնակարանները վաճառելու խնդիր չունեն։ Իսկ ովքեր ունեն հավելյալ բնակարաններ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն հասցրել վաճառել, իրենք վաճառքի ավելի հետաքրքիր մեխանիզմներ են մշակում»։


Նորակառույցներ, հիպոտեկային վարկ, երկրորդային շուկա, վարձակալություն, գույքահարկի թանկացում․ Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի հետ Sputnik Արմենիան զրուցել է անշարժ գույքի շուկայի ներկա վիճակի մասին։

📌2025 թվականի հունվարի 1-ից Երևանի տարածքում հիպոտեկային վարկի մարման նպտակով եկամտահարկի վերադարձը դադարեցվել է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
05.02.202512:46
«Դիրքապահության անունը դրած է «25-օրյա վարժական հավաք», բայց փաստացի կարճ մարզումեր են, որից հետո պետք է դիրքերում պահպանության գործառույթ անել։ Շատ ավելի լավ կլիներ մարդկանց ազնիվ ասեին՝ ձեր կարիքը կա դիրքերում, բաց հատվածներ կան, դուք էլ պետք է գաք էդ բաց հատվածները փակեք։ Վարժական հավաքների հարցում հաջորդ կարևոր բանը արդարության ապահովումն է, որ արտոնյալներ չլինեն։ Եթե այդպես չի լինում, հենց դրանից է առաջանում խուսափելու ցանկությունը»։


Պաշտպանության նախարարությունն առաջարկը՝ վարժական հավաքներից խուսափողների համար խիստ պատիժներ սահմանելու մասին օրինագիծը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։

📌Նոր օրինագիծը նախատեսում է հստակեցնել Ռազմական ոստիկանության դերը զորահավաքների ընթացքում։ ՌՈ-ն իրավունք կստանա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել և ներկայացնել հավաքակայան կամ բուժզննման։ Գործող օրենքով զորակոչից խուսափելու համար պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է․ նորը առաջարկում է խստացնել պատիժը՝ ընդհանուր խուսափման դեպքերում նշանակել տուգանք, կամ 2 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։ Եթե զորակոչվողը հավաքից խուսափել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ պատիժը կարող է հասնել մինչև 5 տարվա ազատազրկման։

♥@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:10
«Թրամփի գալուն զուգահեռ կրիպտորաժույթների շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»։


Ինչ է սպասվում կրպիտոարժույթների շուկայում, արդյոք այն ստեղծվել է, որ սպասարկի «սև շուկան»․ այս ու այլ հարցերի մասին է «Ուրիշ նորություններում» խոսում Prime Traders Hub ընկերության հիմնադիր Սմբատ Ռոսոտոմյանը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
01.02.202515:28
«Գործադուլ անելու համար օրենքը կոնկրետ ընթացակարգ է ենթադրում․ այս գործողությունը օրենքով գործադուլ չի համարվում։ Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եղել է այն խնդիրը, որ նույն աշխատանքը կատարողների միջև աշխատավարձերը հավասար չեն, բայց խնդիրը լուծման փուլում է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը մեկնաբանել է որոշ աշխատակիցների գործադուլը։ Նա նշում է, որ աշխատանքի չներկայացած աշխատակիցները ոչ թե 700-ն են, այլ 150-200-ը, հիմնականում բանվորական կազմից են։

«Մեզ համար զարմանալի է նաև այն, որ իրենք գործընկերների հանդեպ ունեն նման վերաբերմունք, թե ինչու իմ աշխատավարձը 7% է բարձրանում, իսկ մյուսինը՝ 20%։ Դա արվում է միայն այն պատճառով, որ ի սկզբանե աշխատավարձերը հավասար չեն եղել»։


Մարգարյանն ավելացրեց, որ աշխատավարձային այս ռեֆորմն ուժի մեջ կմտնի արդեն այս տարեսկզբից։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
01.02.202510:45
«ՀՀ իշխանությունը մեծ ռիսկի տակ է դնում ոչ միայն ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը, այլև Հայաստանի պարենային անվտանգությունը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում ԵԱՏՄ-ի մասին հարցի պատասխանին։ Խոսելով Հայաստանի և ԵԱՏՄ–ի հետագա համագործակցության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իրեն ԵԱՏՄ-ում վատ չի զգում։ Չնայած դրան, նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է այլընտրանք՝ երկրի ռազմավարական ապագայի ու բալանսավորված արտաքին քաղաքականության համար։ Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ հարկավոր է նաև տարբերակել իրական ու անկեղծ բարեկամներին ոչ իրական ու կեղծ բարեկամներից։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը այս հայտարարություններին թվերով է պատասխանում․

«Ընդամենը հիշեցնեմ, որ մենք 300 000 տոննա ցորեն ենք ներկրում ՌԴ–ից, որը ՀՀ պահանջարկի 98 տոկոսն է։ 17 000 տոննա բուսական յուղ ենք ներկրում, որի 84-86 տոկոսը` ՌԴ–ից։ Կաթնամթերքի, ձկնամթերքի 80-90 տոկոսը ևս ԵԱՏՄ–ից է ներկրվում»։


Կամենդատյանը նաև անդրադառնում է Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանի՝ Երևանում տված հարցազրույցներում հնչած հայտարարությանը, թե Հայաստանը ցորենը կարող է Թուրքիայից առնել, գազը՝ Ադրբեջանից։ Տնտեսագետի կարծիքով՝ Փայլանի նմանները ուղեգրով են գալիս Հայաստան, որ պրոթուրքական քաղաքականությունը տարածեն։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Ինչու է մատնաքաշը ակոսներով, ինչ են խորհրդանշում դրանք, ինչպես է ստացել անունը

Մատնաքաշի ստեղծման պատմությունն է պատմում հրուշակագործ Օգսեն Դանիելյանի դուստրը՝ Կիմա Դանիելյանը:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
05.02.202516:45
Բիզնեսի ճկունությունը դարձել է կարևոր գործոն ընկերությունների հաջողության համար։ Իսկ ի՞նչ է բիզնեսի ճկունությունը․ այս մասին ենք զրուցել բիզնեսի խորհրդատու և փորձագետ Հայկ Մանասյանի հետ։

Տնտեսական ճգնաժամեր, տեխնոլոգիական նորարարություններ, սպառողների պահանջների փոփոխություն․ այս բոլոր գործոնները ստիպում են ընկերություններին լինել ավելի ճկուն և հարմարվող։

Հայկ Մանասյանը ներկայացնում է ճկունության բաղադրատարրերը, համաշխարհային բիզնեսի հաջողության և անհաջողության քեյսերը և խորհուրդներ է տալիս, թե ինչեր պետք է անել, որպեսզի բիզնեսը պահպանի իր կայունությունը այս փոփոխվող միջավայրում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Նոր կարգավորումը հնարավորություն կտա իշխանությանը պետական գույքն անհատույց տալ մերաձավորներին»։


Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծում է Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը։ Աուդիտորների պալատի նախագահը նաև որոշակի կապ է տեսնում պետգույքն անհատույց տրամադրելու նոր կարգի և «Ուսանողական քաղաք» ծրագրի միջև։

📌Նախագծի համաձայն՝ պետական գույքը անհատույց օգտագործման կտրամադրվի սպորտի, կրթության, մշակույթի զարգացման և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի դեպքում։ Ըստ օրինագծի հիմնավորման՝ շատ դեպքեր կան, երբ ներդրողերը երկարաժամկետ ծրագրեր են ներկայացրել, որոնք էական նշանակություն ունեն այդ ոլորտների զարգացման համար, բայց չեն համապատասխանել պետգույքը երկարաժամկետ և անհատույց տնօրինելու գործող կարգավորումներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում, կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող գույքը կտրվի անհատույց։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:00
«Տարեվերջին ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։ Խոշոր դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն այլևս ՀՀ–ում ներկայացուցչություններ ունենալ, որովհետև շուկա իրենց համար փոքր է, դեղի գրանցման պայմանները` ոչ շահավետ»։


Դեղորայքի շուկայում առաջացած մտահոգիչ իրավիճակին և առողջապահության ոլորտում այլ խնդիրների մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Առողջության իրավունքը. Ինչպե՞ս է այն պաշտպանված Հայաստանում» թեմայով ասուլիսում անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

📌Ասուլիսի թեմաները՝ Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել, և ինչպե՞ս դա կազդի բժշկական ծառայությունների գների վրա: Ինչու՞ է Հայաստանի դեղատներում դեղերի տեսականին շատ ավելի համեստ, իսկ գներն ավելի բարձր, քան հարևան երկրներում: Արդյոք իրակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը և ինչպե՞ս դա կանդրադառնա բնակչության առողջության վրա:

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Սկանդալային հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ), որը բնակվում է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է։

Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

@ArmeniaSputnik
10.02.202507:24
«Փաստաբանների ծառայությունները կթանկանան, իրավաբանական անվճար օգությունն անհնար կդառնա»։


Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։

📌Հարկային փոփոխությունների դեմ այսօր գործադուլ են անում փաստաբանները։ Հարկային բեռն ավելացնելու հետևանքով իրավաբանական օգնությունը ստիպված են լինելու թանկացնել, բացի այդ, այլևս հնարավորություն չեն ունենա նաև անվճար ծառայություններ մատուցել։ Փաստաբաններն իրենց մտահոգությունը հայնել են կառավարությանը, բայց քննարկումն արդյուքն չի տվել և փաստաբանները որոշել են դիմել ծայրահեղ միջոցի։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Ինչ է առաջարկում Իրանը Բաքուն Նախիջևանի հետ կապելու համար

Նախիջևանի հետ «միջանցքի» մասին խոսակցությունները դեռ հնչում են Բաքվից, թեև Իրանը վերջերս այլընտրանքային երթուղի է ներկայացրել. դրա մեծ մասն անցնում է ադրբեջանական, իսկ 50 կմ ճանապարհը՝ իրանական տարածքով։

▫️Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քննարկվում է երթուղու երկու տարբերակ ՝ Հայաստանի և Իրանի տարածքով։ Երևանն այն ժամանակ հաստատեց դեպի Մեղրի ճանապարհի 41 կիլոմետրանոց հատվածը վերականգնելու պատրաստակամությունը, թեև այն Բաքվին ավելի անհրաժեշտ է, քան Երևանին։

▫️Իրանական առաջարկի համաձայն՝ Բաքվից Հորադիզով բեռները կհասցվեն մինչև Աղբենդ գյուղ, այնուհետև կտեղափոխվեն Իրանի տարածք և Նախիջևան: Այդ ճանապարհը 9 կմ-ով ավելի երկար է, քան հայկականը, բայց ավելի կանոնակարգված է, իսկ հայկական հատվածում երկաթուղին դեռ պետք է վերականգնել։

Ավելին այն մասին, թե ինչ է առաջարկում Իրանը՝ @ArmeniaSputnikինֆոգրաֆիկայում։
22.02.202508:35
Ինչպես պարզել՝ ինչ վիճակում է ավտոմեքենայի շարժիչը․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Log in to unlock more functionality.
Cookie

We use cookies to enhance your browsing experience. By clicking 'Accept all', you agree to the use of cookies.