Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
22.04.202508:45
Ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ չտանելը

«Նախ սա հեղինակության հարց է. բոլոր պետությունները նայելու են Հայաստանին, որ անգամ իր նկատմամբ կատարված ցեղասպանության հարցում հետևողական չէ, որ անձինք, ովքեր կատարել են, ենթարկվեն պատասխանատվության»։


Sputnik Արմենիան զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ։

«Եթե այս հիմնահարցը առաջ չես տանում, նշանակում է՝ քո նկատմամբ բարոյական տեսանկյունից թույլատրելի է ապագայում կատարել այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ցեղասպանություն․ մեկ է՝ դու չես նկատելու քո հետ կատարվող արարքները։ Օրինակ են՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը և Արցախի հայկական պատմաշակությանին հուշարձանների վերացումը, որը ևս ցեղասպանության հանցակազմի մաս է, որովհետև նպատակը տանում է նրան, որ վերացվի կոնկրետ ազգի հետքը կոնկրետ տարածության վրա»։

Նա նաև անդրադարձել է միջազգային հայցերից հրաժարվելու հնարավոր հետևանքներին, Մինսկի խմբի լուծարման անթույլատրելիությանն ու Արցախի սուբյեկտայնության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202510:25
«Իշխանությունների այսօրվա քայլերը պոպուլիստական են»․ Արման Բոշյան

📎Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անցած շաբաթավերջին մասնակցեց ԱՊՀ-ի անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի 9-ին ներկա լինել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Դրան զուգահեռ հրապարակային լռություն է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի գործընթացում։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո Հայաստանի եվրոպականացման հարցերով զբաղվող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, և պաշտոնապես չի նշվել որևէ մեկի անունը, ով զբաղվելու է եվրոպական վեկտորի օրակարգով։

Այս թեմաների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, քաղաքագետ Արման Բոշյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202506:03
«Առանց Հարության չկա քրիստոնեություն, որովհետև մենք հավատում ենք ոչ թե Աստծուն, որը մատնվեց, խաչվեց, թաղվեց, այլ հավատում ենք Աստծուն, որը հարություն առավ, այսինքն հաղթանակ տարավ մահվան հանդեպ, մեզ տվեց այդ իրավունքը և շնորհը հաղթանակներ տանելու»։


Հարության հոգևոր խորհդրի մասին Sputnik Արմենիայի եթերում խոսել է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Ինչու ենք մենք Սուրբ Զատիկին ձու ներկում, երբ է պետք ներկել և ինչու միայն կարմիր․

«Ձուն ներկում ենք շաբաթ երեկոյան, երբ ճրագալույցի Սուրբ պատարագով տրվում է Քրիստոսի հարության ավետիսը։ Եվ ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով, որը Քրիստոսի արյունն է խորհրդանշում։ Մենք հավաքվում ենք մեր ընտանիքներով և այդ ավետիսը բաժանում մեր ընտանիքի անդամների, մեր մտերիմների հարազատների միջև։ Բայց կարևոր է, որ մենք Հարության կարևորության մասին ավելի շատ խոսենք, այլ ոչ թե կենտրոնանաք ձու ներկելու-չներկելու վրա։ »։


📌Այս տարի ապրիլի 20-ին է Հայ առաքելական եկեղեցին նշում Փրկչի հրաշափառ Հարյության տոնը։ Այս օրը քրիստոնյաները միմյանց ողջունում են փոխանցելով ավետիսը` «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
17.04.202515:55
«60-70 տարեկան հանդիսատես էր, մի երկու տատի ծիծաղի պատճառով վատացան․ շատ հաճելի էր»։


Հումորիստ, դերասան Արեն Սաֆարյանը «Ուրիշ նորություններում» խոսել է հումորի անսահման հնարավորությունների ու թեմատիկ սահմանափակումների մասին, լինելով իրանահայ՝ բարբառի և դրա քաղցրության, Իրանում հումորի առանձնահատկությունների մասին։ Երգիծաբանը խոստովանում է՝ կուզեր դրամատիկ դեր խաղալ և երազում է «Մեր բակում» նկարահանվել։

Դերասանն իր ուղեղը պայմանականորեն բաժանում է երկու մասի․ մի կողմում կյանքն է, մյուսում իրավիճակներ են, երբ, օրինակ, գնում է բժիշկի կամ ռադիո կամ թեմա է փնտրում․ արդեն 200 էջանոց գրքույկ ունի տարբեր մանրապատումներով։

«Սկզբում ընտանիքս դեմ էր ընտանեկան գաղտիքները բեմից հնչեցնելուն, բայց երբ դարձա հայտնի ու սկսեցի փող աշխատել, ասացին՝ ոչինչ, ասա»,- կատակում է դերասանը։


Ստենդափերը խոսել է նաև իր «Մի սուտ էլ ես ասեմ» ներկայացման մասին, որն իրականում ստի մասին չէ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
«Եթե Վարդան Ղուկասյանն ուզում է Գյումրիում կայուն իշխանություն ունենալ, ընդդիմադիր խմբակցությունների հետ պետք է կարողանա կոալիցիա ձևավորել, հակառակ դեպքում մի կողմից կայուն իշխանություն չի ունենա, մյուս կողմից էլ կլինի Քաղաքացիական Պայմանագրի թիրախում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը պատահական չի համարել նաև իշխանական թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի հայտարարությունը Գյումրիում ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
15.04.202516:55
«Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մինչև Հայաստանը չգնա Ադրբեջանի կողմից պարտադրվող բոլոր պայմաններին, Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական փուլ մտցնել․ այսպիսով՝ Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի ընթացքում հայկական կողմը ըստ էության ո՛չ նոր բան լսեց, ո՛չ նոր բան ասաց»․ մեկնաբանում է «Աբովյան time» հաղորդաշարի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Այդ ամենի հետ մեկտեղ պետք է ընդգծել շատ կարևոր մի հանգամանք․ տպավորություն են փորձում ստեղծել թե՛ թուրքական կողմը, թե՛ ՀՀ իշխանություննեը, իբր ինչ-որ կառուցողական գործընթաց է տեղի ունենում, հանդիպումները լավ են ընթանում, իրար լավ հասկանում են։ Բայց բացի տպավորությունից, այլ՝ իրական ձեռքբերում չկա, և գործնականում՝ կյանքում տեղի են ունենում մեզ համար ոչ բարենպաստ գործընթացներ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202515:51
«Արցախի նախկին նախագահները և բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում էին քաղաքականությանը, որևիցե մեկը չէր ցանկանում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տար, չնայած ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, մենք բոլորս պետք է կազմակերպենք նոր ընտրությունները»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում և որպեսզի երկիրը չթողնենք առանց նախագահի, առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 ամիս բլոկադայից հետո, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»։


Ի դեպ, Մելքումյանը Եվլախում ադրբեջանցիների հետ հանդիպմանը արցախյան կողմի ներկայացուցիչն էր։ Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202519:20
Հայկական թափորը և նրա մասնակցությունը Սուրբ կրակի իջման արարողությանը

Սուրբ Հարություն եկեղեցու բանալիները պահպանող ընտանիքների անդամները տարին միայն մեկ անգամ՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ Ավագ շաբաթ օրը առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարան են բերում բանալին։ 20 սանտիմետրանոց բանալին դարեր շարունակ պահվել է Նուսեյբե և Հուսեյնի մահմեդական ընտանիքների մոտ:

Դռները բացվելուց հետո Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մտնում են տաճար և գնում օծման քարից ձախ՝ «Հայոց Գողգոթա»։

Տիրոջ գերեզմանի տաճարում հայկական հետքի մասին ավելին՝ НТВ-ի ռեպորտաժում։ ⤴️

@ArmeniaSputnik
18.04.202515:33
«Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցն է ու այս առումով մենք որևէ պետական միջոցառում չունենք, հանձնաժողով չունենք, որ պատրաստի այդ պետական միջոցառումը, բայց արդյո՞ք հանրությունը պետք է լռի»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։

«Փաշինյանն ու Ալիևը կարող են պայմանավորվել, Հայաստանում կարող է Արարատի դեմ արշավ լինել, ՀՀ–ում կարող են իշխող ուժի ներկայացուցիչները ցեղասպանության հարցը հարցականի տակ դնող հայտարարություններ անել, բայց այս ազգը իր պատմությունը չի ուզում մոռանալ ու հասկանում է, որ եթե ցեղապսանությունը մոռանա` դրանով նոր ցեղասպանությունը չի կանխելու։ Արտահայտվելու միակ տեղը մնացել է ջահերով երթը։ Ու այս տարի ավելի կարևոր է այս ջահերով երթին մասնակցելը, որովհետև դա խոշոր հաշվով պատասխանն է լինելու այդ ուրացման քաղաքականությանը և Թուքրիայի համար է ինդիկատոր լինելու»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
«Արարատ Միրզոյանի ասածն անհամատեղելի է իրավական պոստուլատների հետ»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է միջազգային իրավական հարցերով փաստաբան Արա Ղազարյանը։

📌«Այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, այդ օրակարգը չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- հավելեց Միրզոյանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
16.04.202513:38
«Պիանո երգեցողությունն է բարդ․ ավելի հեշտ է ճչալը, գոռալը, քան ցածր, նուրբ ձայնով երգելը, ոչ լարված կոկորդով»։


«Ուրիշ նորությունների» հյուրը վոկալի ուսուցչուհի, երգչուհի, «Լալաֆա» վոկալ ստուդիայի տնօրեն Հրանուշ Տոնոյանն է։ Վոկալիստը խոսել է երեխաների հետ աշխատելու նրբությունների, նրանց երաժշտական ճաշակի ձևավորման ու մասնագիտական այլ նրբությունների մասին։

«Երգեցողությունը գրավոր աշխատանք չէ․ դու ինքդ պետք է կանգնես ու երգես, քո փոխարեն դա ոչ ոք չի կարող անել։ Անհրաժեշտ է ճիշտ ու ստաբիլ աշխատանք, սպորտի պես պետք է ամեն օր, օր ու գիշեր զբաղվես դրանով»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
15.04.202513:25
«Հակաօրինական արարքները ճակատագրական են մարդու կյանքում»․ հոգեբան

Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը խոսել է հոգեկանը ուսումնասիրելու ընդունված ու առավել օբյեկտիվ ձևերի մասին, այդ թվում ձեռագրի, որով մարդու բնութագրության ճշգրտությունը կազմում է 80%։

«Դատահոգեբանական փորձաքննությունը հնարավորություն է տալիս լինել ավելի օբյեկտիվ և բացահայտել իրականությունը, ի տարբերություն իրավաբանական մոտեցման, որը թույլ է տալիս սուբյեկտիվիզմ»։


Աղուզումցյանն անդրադարձել է նաև Հայաստանում ամուսնալուծությունների բավական մեծ թվին․ օրինակ՝ Երևանում, թիվը մոտենում է 50% է։

«Պատճառներից մեկը փոփոխություններն են հայ ընտանիքի էության հետ կապված։ Սա լուրջ խնդիր է, մի ազգի համար, որտեղ ընտանիքի մոդելը ժամանակին փոխարինել է պետականությանը»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202512:45
«Թուրքիայի համար Հարավային Կովկաս տարածաշրջանը չունի այն նշանակությունը, որը ուներ մի քանի տարի առաջ, և ինքն էլ առանձնապես չի ուզում ակտիվություն ցուցաբերել այստեղ։ ԱՄՆ–ի համար էլ այն շարունակում է մնալ Ռուաստանի ազդեցության գոտի»։


«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

«Արտաքին քաղաքականության թուրք տեսաբանները եկել են այն եզրակացության, որ Թուրքիան հասել է Հարավային Կովկասում իր հնարավորությունների մաքսիմումին ներկա փուլում` 44–օրյա պատերազմից և Արցախի հայաթափումից հետո։ Այսինքն այս նոր ստատուս քվոն, որ հիմա ստեղծվել է Հարավային Կովկասում, իրեն ձեռք է տալիս ներկա փուլում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202515:15
«Աբովյան time». Հակաարցախյան տրամադրություներ գեներացնելը հանդիսանում է մի գործընթաց, որը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Առհասարակ ըստ ծննդյան վայրի բաժանումը ներհասարակական պառակտման ամենաէֆեկտիվ գործիքներից է։

Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ միտումնավոր պառակտելով հասարակությունը, պետականություն են կործանել։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
18.04.202510:45
«18 տարեկանը փաստաթղթավորված հասունություն է, բայց դա չի նշանակում, որ հոգեբանական ու սոցիալական առումով չափահասը պատրաստ է ինքնուրույն կյանքին, քանի որ ֆիզիոլոգիան ու հոգեբանությունը զուգահեռաբար չեն զարգանում»։


Մանկական հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի մասնագետ Տաթևիկ Աբրահամյանը «Ուրիշ նորությունների» զրույցում փաստում է՝ նոր սերունդը շատ է տարբերվում անգամ իրենց ծնողների սերնդից։ Հոգեբանն ասում է՝ այսօրվա դեռահասը գալիս է իր մոտ հստակ տեղեկացված իր խնդիրների մասին, իսկ ծնողները երեխային հոգեբանի մոտ բերելու որոշումը դժվարությամբ են կայացնում․

«Դժվար է գիտակցել թե՛ այն փաստը, որ ինչ-որ տեղ ձախողել են, թե՛ ընտանիքի մեջ երրորդ անձ ներգրավելու փաստը։ 15 տարի առաջ դեռահասը ասում էր՝ ես անտրամադիր եմ, հիմա ասում է՝ ես դեռահաս եմ, ունեմ այդ ժամանակահատվածին բնորոշ խնդիրներ»։


Հոգեբանն անդրադարձել է նաև խստության սահմաններին, վախի մթնոլորտի ազդեցությանը, տարիքային հասությանը՝ հոգեբանական և սոցիալական առումներով։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
16.04.202517:54
Современная Европа вытравливает из людей все национальное, а евразийский вектор стоит на страже защиты традиционных ценностей стран и народов, населяющих Евразию. На эту тему политический аналитик Арман Абовян беседует с общественным деятелем Микой Бадаляном.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
16.04.202507:35
«Համաշխարհային իրավագիտության պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ մարդը միայնակ հայեցակարգ է մշակում․ խոսքը մեր հայրենակից Վլադիկ Ներսեսյանցի մասին է»։


Իրավագիտության թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը պատմել է ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի մասին, խոսել նրա «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի և «Философская лирика: стихи разных лет» փիլիսոփայական բանաստեղծությունների ժողովածուի մասին։

Ավետիք Հարությունյանը՝ որպես Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, անդրադարձել է նաև Արցախի գիտնականների գործնեությանն ու իրականացվող նախագծերին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
15.04.202512:23
Սա մարդու փրկագործության և Աստծո սիրո պատմությունն է. Զաքարիա վարդապետը՝ Ավագ շաբաթվա և Քրիստոսի հրաշափառ հարության մասին

Մեկնարկել է Մեծ Պահքի վերջին շաբաթը, որի ավարտին քրիստոնեական աշխարհը նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Ընթացիկ շաբաթը հայ առաքելական եկեղեցին կոչում է «Ավագ» կամ «Մեծ»։ Այն ամբողջությամբ ավանդում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը:

Ավագ շաբաթվա խորհուրդը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202511:25
Հայաստանում շատ են աշխատող աղքատները. Տիրուհի Նազարեթյան

Ուղիղ 2 տարի առաջ հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը մինչ օրս էլ տարբեր գերատեսչություններում շարունակում է մնալ մշակման փուլում։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202510:46
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կողմ»Ռուբեն Սաֆրաստյան

Որքանո՞վ կարող է Թուրքիան միջնորդի դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման հարցում․ Sputnik Արմենիան այս և թեմային առնչվող այլ հարցեր է ուղղել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։

📌Թուրքիայի Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկեց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Դրան հաջորդեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր։ Հանդիպմանը Միրզոյանը հայտարարեց` «Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծարենք ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»։ Ավելի ուշ, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միրզոյանն ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
17.04.202517:02
Խաղից դուրս չենք եկել և շարունակում ենք պայքարել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումների մասին։

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը։

«Սա շատ կարևոր է մեզ համար, մենք սա փոքրիկ հաղթանակ ենք համարում, քանի որ շարունակում ենք մնալ հայցվոր և կարողանալու ենք պաշտպանել մեր իրավունքները»,–ասում է Արզումանյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
16.04.202517:24
«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը դրական նշանակությունը կարող է ունենալ նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ այն միակ երկիր է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման»։


«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը իրանագետ Նվեր Դավթյանն է։

«Կա նաև նմանատիպ մեկ այլ կառույց` ԲՐԻԿՍ-ը։ Հայաստանը հնարավորություն ունի անդամակցելու․ տարածաշրջանի երկրների մեծ մասը շահագրգռված են ԲՐԻԿՍ-ին անդամակցությամբ և հեռանկարում կան պլաններ, որ ԲՐԻԿՍ-ում ցանկանում են ստեղծել իրենց արժույթը, չգիտենք` թվային կլինի, թե ինչ տեսքով կլինի, սա նույնպես հնարավորություն է։ ԵԱՏՄ–ի մեծացումը Իրանի հաշվին, ԲՐԻԿՍ–ի գործոնը, Շանհայի գործոնը․ սրանք բոլորը անուղղակի տնտեսական, ֆինանսատնտեսական հարվածներ են ԱՄՆ-ին, և այդ կառույցներին անդամակցության թեկնածու երկրներին հնարավորինս իրենց տնտեսական ազդեցության դաշտում պահելը Արևմուտքի և ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
16.04.202507:01
Բնակարան գնելիս ծանոթացեք կառուցապատողի անցյալին. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ

Եկամտահարկի վերադարձը շատերին հնարավորություն տվեց բնակարան գնել։ Բայց շատերն էլ անբերախիղճ կառուցապատողների պատճառով այսօր անհասկանալի իրավիճակում են հայտնվել․ շինարարական ընկերությունը սնանկացել է, բնակարանները, որոնց համար գնորդը վճարել է` կիսակառույց են մնացել, ու հիմա ո՛չ փողը կա, ո՛չ տունը։ Խնդիրը գնորդի համար շատ ավելի մեծանում է մանավանդ, եթե վարձով է ապրում և օրերն է հաշվում նոր տուն տեղափոխվելու համար։

Մասնագետների կարծիքով այդ ամենի պատճառը ոլորտում կարգավորումների, ընդհանուր կանոնների բացակայությունն է։ Ինչ անի գնորդը, ինչպես չխաբվի, վստահ լինի, որ դժվարությամբ աշխատած փողը քամուն չի տալիս․ զրուցել ենք Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
15.04.202507:55
«Առնվազն կես տարի առաջ այս իշխանությունը բոլոր առիթներով ասում էր՝ միջանցք չի լինելու, Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել այն պայմաններով, ինչ Իրանը։ Արարատ Միրզոյանը օրերս Անթալիայում բառացիորեն ասաց՝ Ադրբեջանի հետ նախատեսել ենք պարզեցված ընթացակարգեր, ըստ որոնց` երկաթուղային հաղորդակցության դեպքում ադրբեջանական բեռները կհայտարարագրվեն Ադրբեջանում, գնացքներն առանց կանգառի կհատեն ՀՀ սահմանը երկու անգամ և կհասնեն Նախիջևան։ Ավելի պարզ ասել, որ ՀՀ–ն համաձայնել է արտատարածքային միջանցքին, անհնար է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը լրագրող, միջազգայնագետ Դավիթ Սարգսյանն է։

«Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացվում են Թուրքիայում, գալիս է փաստելու, որ Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մանդատը, թեև այդ մանդատը չունի և չպետք է ունենա»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Shown 1 - 24 of 815
Log in to unlock more functionality.