24.02.202515:45
«Հայաստանի անկախությունից հետո գնում էինք առաջ։ Ցավոք, այսօր մեր վիճակը շատ մոտ է կանգառի․ մենք չէինք ունեցել այսպիսի իրավիճակ։ Փաստերով` երկու տարի առաջ փաստաբանը ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկվեց, դրանից երկու ամիս հետո հաջորդ փաստաբանը․ սա հետընթաց է։ Իրավական պրոցեսներ գնացին, բայց առ այսօր դրա արդյունքը չկա։ Այսօր մենք առաջ չենք գնում»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անդրադարձել է նաև հարկային օրենսդրության փոփոխություններին և դրանց հետևանքով փաստաբանական ծառայությունների թանկանալուն․
«Իրավաբանական ծառայությունները քաղաքացիների համար շեշտակի ավելանում են, և ոչ միայն փաստաբանության մասով, այլ նաև դատական պաշտպանության մասով, մոտ ապագայում կունենանք նոտարական ծառայությունների մասով, և սովորական քաղաքացին կանգնելու է խնդիրների առջև»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Reposted from:
Sputnik Արմենիա

24.02.202506:40
Խցանումների 80%-ը ամառային անվադողերի և ԱՊՊԱ–ների հետևանքով էր. Ավինյանը մեղավորներ գտավ
«ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է: Աղետ է այն առումով, որ իրար «թեթև քսած» մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար»,–այսպես բացատրեց ձյան առաջին օրը Երևանում ստեղծված քաոսը Երևանի քաղաքապետը:
📎Նշենք, որ հիմա ԱՊՊԱ համակարգերն աշխատում են նաև պարզեցված ընթացակարգով։ Մինչև 400 հազար դրամ գույքային վնասի դեպքում, եթե վթարի մասնակից վարորդները համաձայնության են եկել, պետք չէ սպասել ԱՊՊԱ–ի աշխատակիցների ժամանմանը։
@ArmeniaSputnik

22.02.202515:35
«Քո հակառակորդ պետությունը չի կարող քո անվտանգության երաշխավորը լինել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցն է։
«Ով էր խնդրել Զելենսկիին կամ Փաշինյանին ամբողջովին տրվել Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների խոստումներին, մանավանդ որ դեռևս մեկ տարի առաջ ակնհայտ էր, որ ծերացող և ադեկվատությունը կորցնող Բայդենի ֆոնին, բավականին հաջող նախընտրական ստարտ է տվել Թրամփը։ Արդյո՞ք Զելենսկին չէր նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում Եվրոպայում։ Մի կատակ արտահայտություն տեսա․ ասում են՝ Զելենսկին մի վճակում է հայտնվել, որ գուցե ստիպված լինի ԱՄՆ-ից պաշտպանվելու համար ՌԴ-ի օգնությունը հայցել»։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
22.02.202508:20
«Ավտոբուսների մեծ մասի անվադողերի նախշազարդերի հաստությունը սահմանված 2 մլիմետրից պակաս է»։
Ինչու առաջացավ ճանապարհային կոլապսը Երևանում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում դիտարկում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:10
«Թրամփի գալուն զուգահեռ կրիպտորաժույթների շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»։
Ինչ է սպասվում կրպիտոարժույթների շուկայում, արդյոք այն ստեղծվել է, որ սպասարկի «սև շուկան»․ այս ու այլ հարցերի մասին է «Ուրիշ նորություններում» խոսում Prime Traders Hub ընկերության հիմնադիր Սմբատ Ռոսոտոմյանը։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Reposted from:
Sputnik Արմենիա

21.02.202511:39
Սկանդալային հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ), որը բնակվում է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է։
Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
@ArmeniaSputnik
Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
@ArmeniaSputnik
Reposted from:
Sputnik Արմենիա

24.02.202511:21
Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ–ն հերքում է Ավինյանի ասածը
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՆԳՆ–ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»։
Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։

24.02.202506:29
▪️Երևանի փոխքաղաքապետը գոհ է ձնամաքրման աշխատանքներից։
▪️Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն է կիրառել։
▪️Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում Բաց դռների օր էր՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։
🔈Այս և այլ լուրեր ⤴️
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
▪️Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն է կիրառել։
▪️Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում Բաց դռների օր էր՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։
🔈Այս և այլ լուրեր ⤴️
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
22.02.202515:11
▪️Էդգար Ղազարյանը կկալանավորվի՞, թե ոչ։
▪️«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել եղբայրը։
▪️Եվ Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմող նոր վավերագրական նախագծի մասին։
🔈Այս և այլ լուրեր ⤴️
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
▪️«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել եղբայրը։
▪️Եվ Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմող նոր վավերագրական նախագծի մասին։
🔈Այս և այլ լուրեր ⤴️
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

22.02.202507:45
«Ձյունն իրականում պետք էր գյուղատնտեսությանը»։
Իսկ թե ինչու էր պարում էկոնոմիկայի նախարարությունն ու
ինչ խնդիր կլուծի ձյունը գյուղատնտեսության ոլորտում․ հարցերի շուրջ զրուցել ենք գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի հետ։
📌Մինչ քաղաքապետարանն օրերն է հաշվում ու սպասում ձյան դադարին, Էկոնոմիկայի նախարարությունը հույս է հայտնում, որ ձյունը գոնե մի քանի օր էլ շարունակվի։ Նախարար Պապոյանը նույնիսկ կատակեց հայտնի գովազդի մոտիվներով. «Մինչ էկոնոմիկայի նախարարությունը անմոռաց պարում էր ձյան առատ տեղումների առթիվ, Երևանի քաղաքապետարանն ու մյուս համայնքները մաքրում էին ու մաքրում»։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:00
«Տարեվերջին ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։ Խոշոր դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն այլևս ՀՀ–ում ներկայացուցչություններ ունենալ, որովհետև շուկա իրենց համար փոքր է, դեղի գրանցման պայմանները` ոչ շահավետ»։
Դեղորայքի շուկայում առաջացած մտահոգիչ իրավիճակին և առողջապահության ոլորտում այլ խնդիրների մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Առողջության իրավունքը. Ինչպե՞ս է այն պաշտպանված Հայաստանում» թեմայով ասուլիսում անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
📌Ասուլիսի թեմաները՝ Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել, և ինչպե՞ս դա կազդի բժշկական ծառայությունների գների վրա: Ինչու՞ է Հայաստանի դեղատներում դեղերի տեսականին շատ ավելի համեստ, իսկ գներն ավելի բարձր, քան հարևան երկրներում: Արդյոք իրակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը և ինչպե՞ս դա կանդրադառնա բնակչության առողջության վրա:
🎦ասուլիսն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202507:47
«Վարորդների համար սահմանված 9 տուգանային բալային համակարգից 13 բալային համակարգի անցումը վարորդներին խախտումների նոր ինտերվալ է տալիս»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը մեկնաբանել է կառավարությունը երեկվա նիստում ընդունված «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվող նոր բալային համակարգը, որով առաջարկվում է վարորդներին 1 տարվա համար տրվող 9 բալը դարձնել 13։
📌Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նախագիծը ընդունվելու դեպքում բալային նոր համակարգը կսկսի գործել այս տարվա մայիսի 1-ից: Այդ օրը հայաստանցի բոլոր վարորդների բալերը` անկախ դրանց սպառման քանակից միանգամից կդառնան 13։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
24.02.202511:10
«Գործատուն չի կարող ՏՏ ոլորտի աշխատակցին ստիպել մնալ որևէ երկրի մասնաճյուղում․ վերջերս մի համեմատություն լսեցի՝ թիթեռներին ոչ թե քշում տանում ենք մեր ուզած տեղը, այլ ստեղծում ենք այն այգին, ուր կգան թիթեռները։ Պետք է ստեղծելպայմաններ , որ մասնագետները մնան»։
«Ուրիշ նորությունների» հյուրը DevSoft ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանն է։ Նա ներկայացրել է IT տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրները, տեղական կադրերի պոտենցիալն ու առաջարկել ճգնաժամը հաղթահարելու լուծումներ։
«Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գրավչությունը բարձրացնելու նպատակը շարունակում է ակտուալ մնալ»,- ասում է մասնագետը։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

23.02.202507:40
Ինչու է մատնաքաշը ակոսներով, ինչ են խորհրդանշում դրանք, ինչպես է ստացել անունը
Մատնաքաշի ստեղծման պատմությունն է պատմում հրուշակագործ Օգսեն Դանիելյանի դուստրը՝ Կիմա Դանիելյանը:
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Մատնաքաշի ստեղծման պատմությունն է պատմում հրուշակագործ Օգսեն Դանիելյանի դուստրը՝ Կիմա Դանիելյանը:
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
22.02.202514:15
«Հայաստանում ապօրինի թմրաշրջանառությունը համաճարակի է վերածվել, և եթե պետությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա այս «կազմակերպված բիզնեսը» կարող է անվերահսկելի դառնալ։ Թմրամոլների իրական թվերը բավականին մեծ են․ կախվածություն են ձեռք բերում նաև աղջիկները և երիտասարդ կանայք»։
Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, որը պարբերաբար վերլուծել է իրավիճակը՝ հիմնվելով պաշտոնական տեղեկությունների վրա։
«Հանրային աղբյուրներում պտտվում է մի թիվ, որ Հայաստանում մոտավորապես 15 հազար մարդ կա այդ բիզնես-համակարգում։ Միայն Telegram-ում թմրանյութերի իրացմամբ զբաղվող ավելի քան 1000 ալիք կա։ 20-50 տարեկանների շրջանում կա մեծ խնդիր՝ այս մարդիկ ոչ միայն հակված են դեպի թմրամոլությունը, այլ դրա տարածումը դիտում են որպես բիզնես հետաքրքրություն»։
Կամենդատյանն առաջարկում է պետական մարմինների աշխատողներին 6 ամիսը մեկ թեստավորել։
📌2024-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14,1% է: Ըստ պաշտոնական տվյալների` 2023-ին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է եղել 7772 անձ։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Reposted from:
Sputnik Արմենիա

21.02.202519:39
Թրամփը «շատ լավ զրույց» է անվանել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը
Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։
@ArmeniaSputnik
Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։
@ArmeniaSputnik
Reposted from:
Sputnik Արմենիա

21.02.202513:47
🔷ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։
Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված, հայտնում են Հայաստանի ապահովագրողների միությունից։
ՆԳՆ–ն վթարների մասին այլ` շատ ավելի փոքր թիվ էր հայտնել։
@ArmeniaSputnik
Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված, հայտնում են Հայաստանի ապահովագրողների միությունից։
ՆԳՆ–ն վթարների մասին այլ` շատ ավելի փոքր թիվ էր հայտնել։
@ArmeniaSputnik
Reposted from:
Sputnik Արմենիա

21.02.202507:38
❄️Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են
Նշվում է, որ ողջ գիշեր աշխատանքներ են կատարվել, դրանցում ներգրավվել է 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա և 300 աշխատակից:
@ArmeniaSputnik
Նշվում է, որ ողջ գիշեր աշխատանքներ են կատարվել, դրանցում ներգրավվել է 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա և 300 աշխատակից:
@ArmeniaSputnik
Reposted from:
Sputnik Армения — Новости

24.02.202511:01
Михаил Галустян внесен в санкционный список ЕС
Известный российский юморист, шоумен армянского происхождения "попал" под 16-ый пакет санкций против РФ.
@SputnikARM
Известный российский юморист, шоумен армянского происхождения "попал" под 16-ый пакет санкций против РФ.
@SputnikARM
Reposted from:
Sputnik Արմենիա

22.02.202517:53
‼️Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին @ArmeniaSputnik-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասաց նա:
Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել,-հավելեց ՊՆ խոսնակը:

22.02.202508:35
Ինչպես պարզել՝ ինչ վիճակում է ավտոմեքենայի շարժիչը․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202516:19
Աբովյան time. Գալիս է պահպանողականների՝ ազգային ուժերի ժամանակը․ նեոլիբերալիզմը պարտվում է։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Գալիս է մի ժամանակ, երբ մեր առջև հստակ ընտրություն է լինելու՝ ով ենք մենք, և այդ հարցի պատասխանից է կախված լինելու՝ ունենալու՞ ենք պետություն, թե ոչ։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202511:45
«Տղաները ամաչում են գեղեցիկ խոսել․ երկրորդ բառից՝ «հորս արև», «առավոտյան քնել էի, հորս արև»․ ինչու՞ «հորս արև»․ պիտի երդվե՞ս, որ իմանանք քնել ես․․․ Շատ փոխվել է մեր խոսքը։ Մենք պետք է չամաչենք խոսել գրական հայերենով, չաղավաղենք և տառերն արտաբերելիս չփափկեցնենք կարագի կամ կոնֆետի պես»։
Մայրենի լեզվի միջազգային օրը Sputnik Արմենիան զրուցել է ավելի քան կես դար հայոց լեզվի ուսուցչուհի աշխատած 95-ամյա Կիմա Դանիելյանի հետ՝ մայրենիի ազգապահպան նշանակության մասին։ Մասնագետը հիշեցրել է, թե ինչ փորձությունների միջով է անցել հայերենը տարբեր ժամանակներում և չնայած դժվարություններին՝ հասել մեզ։
«Մեր լեզուն մեր երկրի պահպանությունն է, որ հասել է դարերի խորքից։ Շատ հին ազգերի չի հաջողվել պահպանել ո՛չ լեզուն, ո՛չ պետությունը»։
📌ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով՝ աշխարհի 3000 լեզուներ մոռացության վտանգի եզրին են։ Մայրելի լեզվի պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ 2000 թ–ից սկսած ամեն տարի փետրվարի 21-ը ՄԱԿ–ի անդամ երկրներում նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Հայաստանում մայրենի լեզվի միջազգային օրն այս տարի նշվում է 20-րդ անգամ` 2005 թվականից սկսած։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

21.02.202506:25
«Փաշինյանի ուղերձի մատուցման ձևը, ասելիքը շատ նման է Թուրքմենբաշիի «Ռուհնամային»»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը զուգահեռներ է անցկացնում Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆարմուրատ Նիյազովի հեղինակած գրքի բովանդակության և Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձի միջև։
📌Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ տևած ուղերձում ներկայացրեց 14 թեզեր՝ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ; Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է; Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց; Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է․․․» և այսպես շարունակ՝ մինչև «Ապագա կա, կա ապագա» նախընտրական հայտնի կարգախոսը։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային՝ «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»:
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Shown 1 - 24 of 567
Log in to unlock more functionality.