Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու թալանը, ես ողջունում եմ ակցիայի բոլոր մասնակիցներին, Արցախի ներկայացուցչության մոտ ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ակցիա իրականացնող արցախցիներին
«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8- ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ: Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Վերջերս հորդորել ենք իրավապահ մարմիններին` ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները: Հարցաքննվել են նաև պետական պաշտոնյաններ»,-ասել է նա: