‼️ 40+10-ի հետաքրքիր մի դրվագ, որ բոլորի ուշադրությունից կարծես, թե վրիպել է։‼️
Նման SMS֊ներ ես իքս եմ ստացել մի քանի անգամ։ Մեր ընտանիքից երկու հոգի ևս նման SMS-ներ են ստացել։ Համոզված եմ, որ շատ արցախցիներ նույնպես ստացել են նման հաղորդագրություններ։
❗Գրել էին, որ հայկական Կարմիր խաչի կողմից ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի հետ համագործակցությամբ Ձեր բանկային քարտին փոխանցվել է ՀՀ Կառավարության 1763-L որոշման սոցիալական աջակցության ծրագրի գումարը։
🔴 Հիշու՞մ եք չէ, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստում հպարտ հայտարարում էր, որ ՀՀ կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացրել Արցախից (իր խոսքերով Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց համար 40+10 հազարների սոցաջակցության ծրագիրն իրագործելու համար, նույնիսկ հատկացված գումարի թիվն էր հրապարակել ու շահառուների քանակը և հայտնել, որ պետբյուջեից է այն ֆինանսավորվում։
Հիմա դարի հարցը
⁉️Ինչ որ մեկը կարո՞ղ է ասել ինչու՞ է կառավարության ծրագիրը այկական Կարմիր Խաչը ու ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը իրագործում այդ ծրագիրը, այն դեպքում, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ այն պետբյուջեից է ֆինանսավորվում։
Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ կառավարությունը պետբյուջեից փող է հատկացնում սոցծրագրի համար, բայց պարզվում է Կարմիր Խաչն է իրագործում այն՝ ՄԱԿ- փախստականների գրասենյակի հետ համագործակցելով։ Պարզ է, որ ծրագրի ֆինանսավորումը, համենայնդեպս դրա մի մասի, իրագործում են միջազգային դոնորները, այլ ոչ թե ամբողջությամբ պետբյուջեից է ֆինանսավորվում, ինչպես դա հայտարարում է երկրի ղեկավարությունը։
‼️Ի դեպ, երբ այն ժամանակ զանգել եմ հայկական Կարմիր Խաչ նշված հեռախոսահամարով ինձ ասեցին, որ իրենք միջազգային դոնորներից գումար են հայթայթում այդ ծրագիրը իրագործելու համար։
Հիմա արդյո՞ք ոչ մեկի չի հետաքրքրում, թե այդ գումարը պետբյուջեից է տրվում, թե՝ միջազգային դոնորների կողմից։
⁉️ Որտեղի՞ց է այդ գումարը գալիս։ Եթե ՄԱԿ-ն ու Կարմիր Խաչն են գումարը հայթայթում, թեկուզ դրա մի մասը, ապա ինչու՞ է երկրի ղեկավարությունը կոնկրետ աստղաբաշխական թիվ հրապարակում ու հայտարարում, որ պետբյուջեից է գումարը ամբողջությամբ հատկացվում։
‼️Բացահայտ ստի ու մանիպուլացիայի հերթական դրսևորումը։ Որի հիմնական նպատակն է, որպեսզի հասարկության մի ստվար զանգվածի մոլորության մեջ գցեն ու իրենց հատուկ մեթոդներով համոզեն, որ տեսեք արցախցիներին դուք եք պահում, ձեր փողերն ենք տալիս նրանց, դուք վատ եք ապրում, քանի որ բյուջեի փողերը տալիս ենք նրանց, իրանք եկել են «ձեր հացը ուտում են» ու նմանատիպ այլ հերյուրանքներ։
⁉️Իսկ թե, արդյո՞ք այդ հրապարակված աստղաբաշխական գումարը ամբողջությամբ հատկացվել է այդ ծրագրի իրագործմանը, թե այլ տեղ է գնացել, դա արդեն այլ հարց է։
Վահե Հարությունյան