Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Рэйтынг TGlist
0
0
ТыпПублічны
Вертыфікацыя
Не вертыфікаваныНадзейнасць
Не надзейныРазмяшчэнне
МоваІншая
Дата стварэння каналаMar 19, 2025
Дадана ў TGlist
Apr 02, 2025Апошнія публікацыі ў групе "Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ"
Пераслаў з:
Artsakh Day

10.04.202518:56
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը Արցախի հանրայինի Նարեկ Սահակյանի հետ խոսել է մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի, ներկայացված պահանջների և դրանց վերաբերյալ ՀՀ կառավարության պատասխանի մասին: Ավանեսյանի գնահատմամբ՝ պետք է շարունակել պայքարը և պաշտպանել բռնի տեղահանված արցախցիների իրավունքները:
Պարզվում է, արցախցիների բնակապահովման համար փողը բյուջեից չի տրվում․ պետությունը երաշխավորում է բանկերին, որ կվերդարձնի փողը տարիներ հետո: Այնսինքն, ստացվում է պետությունը հիպոթեքային վարկ է վերցնում բանկերից եւ տրամադրում տեղահանված արցախցիներին: Ընդ որում, հենց այդ տունն էլ գրավ է դրվում:

09.04.202512:20
📣Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է քննարկումները տարբեր շրջանակների հետ՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։
Ապրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել մեկնարկած պայքարի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ ընդգծելով միասնական ջանքերի անհրաժեշտությունը արցախցիների իրավունքների պաշտպանության համար:
✊🏻ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

07.04.202512:03
📣Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է տարբեր աշխատանքներում կամավորների հավաքագրման մասին: Ձեր մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր են մեր հետագա գործողությունների իրականացման համար։ Եթե ցանկանում եք ներդնել Ձեր ժամանակը ու կարողությունները, ապա հրավիրում ենք Ձեզ միանալ մեր թիմին:
✍️Լրացրե՛ք ստորև տրված հարցաթերթիկը՝
🔗https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSecETx6zTzRowBbDkoQ6sKEJelMZ9366PEhy7LjgAw_rhWdcQ/viewform?usp=header
✊🏻Միացեք մեզ և միասին հասնենք ավելի մեծ արդյունքների։

07.04.202510:36
❗️Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներգրավված չէ ապրիլի 12-ին «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք ցույցի կազմակերպական աշխատանքներում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այս պահին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ առաջիկայում հավաք կազմակերպելու նպատակով։ Իրականացվելիք քաղաքացիական անհնազանդության ակցիաների մանրամասները հավելյալ կտեղեկացնենք։

04.04.202517:15
📣Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝
1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:
Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին՝
🔗https://tinyurl.com/2yrl4b8n
2. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝
2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:
2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:
2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:
3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից:
✊🏻ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ:

04.04.202509:54
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խուրհուրդ»-ի անդամ Անաստաս Իսրայելյան
🖇️https://www.aravot.am/2025/04/04/1479693/

03.04.202507:45
‼️‼️Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու մեր պահանջները:
Դրա առթիվ՝ ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու մեր պահանջները: Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Ուստի, հորդորում ենք բոլորին մասնակցել հավաքին՝ ժամը 17:00-ին՝ կառավարության շենքի առջև:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ✊🏻:

02.04.202513:43
❗️Ի պատասխան տարաբնույթ շահարկումների՝ հայտարարում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին:
Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն հանրային համախմբում ապահովելու և հետագա գործողությունների ծրագրերը հստակեցնելու ուղղությամբ: Հետևաբար, ողջամիտ չէ այս սպասման ժամանակահատվածում Խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ:
Ուստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների: Նախքան այդ, հորդորում ենք բոլոր սրտացավ անձանց ու կազմակերպություններին իրենց առաջարկները և աջակցելու ձևերը ներկայացնել խորհրդին՝ կա՛մ գրելով մեր էջերին, կա՛մ էլ այցելելով Ազատության հրապարակում տեղադրված վրան:

01.04.202508:59
Գագիկ Ավանեսյան, «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ
🎤Lava Media-ին տված հարցազրույց
🔗https://m.youtube.com/watch?v=gMvsi620Xw0

31.03.202521:16
📣Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 1-ին (երեքշաբթի), ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրային քննարկում՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ: Բանախոսները կլինեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Արա Ղազարյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից իրականացվող այս շարունակական հանրային քննարկումները նպատակ ունեն ներկայացնել Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ փորձագիտական մեկնաբանություններ և ստանալ հանրության լայն շրջանակների կարծիքներն ու առաջարկները:
Միջոցառումը բաց է մասնակցության ու լուսաբանման համար:

31.03.202514:43
‼️‼️‼️Լրատվամիջոցների հարգելի՛ ղեկավարներ,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո անհանգստությամբ արձանագրում ենք արցախցիների հանդեպ ատելության խոսքի տագնապալի աճը։ Հատկապես մտահոգիչ է, որ այս երևույթի գերակշիռ մասը տեղ է գտնում հենց լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում։
Կոչ ենք անում Ձեզ՝
1. Անհապաղ ուժեղացնել հրապարակումների մեկնաբանությունների մոդերացիան.
2. Առանց հապաղման հեռացնել ատելության խոսք պարունակող բոլոր մեկնաբանությունները.
3. Անհնարինության դեպքում՝ ժամանակավորապես փակել մեկնաբանությունների հնարավորությունը:
Հիշեցնում ենք, որ Արցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցները հետևում են Ձեր լրատվամիջոցներին և ստիպված են ականատես լինել իրենց հասցեին ուղղված վիրավորանքներին ու ատելության դրսևորումներին։ Այս երևույթն էլ ավելի է խորացնում նրանց բազմաշերտ տրավման և առաջացնում նոր հոգեբանական խնդիրներ։
Ձեր պատասխանատու մոտեցումը ոչ միայն կնպաստի առողջ լրատվական դաշտի ձևավորմանը, այլև կօգնի կանխել հասարակական պառակտման խորացումը այս ծանր ժամանակաշրջանում։
Խնդրում ենք այս հարցին մոտենալ բարձրագույն պատասխանատվությամբ։

31.03.202513:41
31.03.202513:40
Ակցիա ԱՍՀ նախարարության առջև՝ արցախցիների սոցիալական իրավունքների թեմայով
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ՝ մարտի 31-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց անցկացվեց ակցիա։
Ակցիայի նպատակը Արցախից բռնի տեղահանվածների սպասվող սոցիալական ճգնաժամի մասին իրազեկումն ու Խորհրդի սոցիալական բնույթի պահանջների մանրամասների ներկայացումն էր:
Ակցիայի շրջանակներում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը։ Նա հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը պետք է նշանակալիորեն բարելավվեն՝ հաշվի առնելով արցախյան քաղհասարակության մտահոգություններն ու առաջարկները:
Ելույթից հետո ակցիայի մասնակիցները գրություններ արեցին նախարարության դիմաց` շեշտադրելով, որ բնակապահովման ծրագիրը պետք է համապատասխանեցվի շահառուների կարիքներին՝ մինչ այդ շարունակելով բնակվարձի աջակցության ծրագիրը։
Նախարարությունից հրավիրեցին ակցիային մասնակցող Խորհրդի չորս անդամի, որոնք ներկայացրեցին Խորհրդի դիրքորոշումներն ու պահանջեցին արագ ու ներառական որոշումների կայացում ներկայացված հարցերի վերաբերյալ:
Հավելենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից շարունակվելու են փոքր ու տեղային ակցիաները տարբեր թեմաներով, որոնց վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Рэкорды
11.04.202523:59
861Падпісчыкаў01.04.202523:59
200Індэкс цытавання05.04.202523:59
615Ахоп 1 паста31.03.202509:47
615Ахоп рэкламнага паста26.03.202512:29
2.11%ER01.04.202512:29
96.70%ERRРазвіццё
Падпісчыкаў
Індэкс цытавання
Ахоп 1 паста
Ахоп рэкламнага паста
ER
ERR
Увайдзіце, каб разблакаваць больш функцый.