Notcoin Community
Notcoin Community
Proxy MTProto | پروکسی
Proxy MTProto | پروکسی
Proxy MTProto | پروکسی
Proxy MTProto | پروکسی
iRo Proxy | پروکسی
iRo Proxy | پروکسی
Sputnik Արմենիա avatar

Sputnik Արմենիա

Рэйтынг TGlist
0
0
ТыпПублічны
Вертыфікацыя
Не вертыфікаваны
Надзейнасць
Не надзейны
Размяшчэнне
МоваІншая
Дата стварэння каналаJun 21, 2018
Дадана ў TGlist
May 22, 2024

Апошнія публікацыі ў групе "Sputnik Արմենիա"

Սպառողը նայում է իր գրպանին. դարակների տարբերակումը մտավախություն կամ կասկած չի առաջացնի, որ կարող է սխալվել գնելիս, @ArmeniaSputnik–ի եթերում ասաց Հայաստանի կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։

«Այս երկու մթերքները` փոխարինիչով և կաթնայուղով, օրինակ` թթվասերները, նույն ազդեցությունը, նույն էներգետիկ արժեքն ունեն։ Երկու մթերքներում էլ օգտագործվում է նույն մերանը։ Որակական առումով սա այն մթերքը չէ, որ մենք ժողովրդին ասենք` վտանգավոր է, դա մի՛ առեք»։


📎Ապրիլից կաթնամթերքը հայաստանյան վաճառակետերում պետք է տեղադրված լինի գունավոր դարակներում. կաթնային յուղի փոխարինիչ պարունակող արտադրանքը պետք է դրվի նարնջագույն դարակում, առանց փոխարինիչի կաթնամթերքը` կանաչ դարակում։
Սիրիայում բողոքի ցույցեր են, Տարտուսում և Լաթաքիայում կրակոցներ են լսվում։ Նախկին նախագահ Ասադի կողմնակիցները դեմ են նոր իշխանություններին:

Ցուցարարների թվում են սիրիացի հրամանատար գնդապետ Սուհայլ ալ Հասանի կողմնակիցները, հաղորդում Է Al Jazeera-ն: Նշվում է, որ ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի մերձակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության ծառայության աշխատակիցներին: Զոհերի թիվը հասել է 15-ի։

@ArmeniaSputnik
Պաշտոնական Վաշինգտոնը տեղեկացրել է Մոսկվային, թե ով է ԱՄՆ-ի կողմից բանակցելու Ուկրաինայի հարցով, կտեղեկացնենք նաև Կիևին. Սթիվեն Ուիտկոֆ

@ArmeniaSputnik
Пераслаў з:
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
«Ադրբեջանական կողմը հասկացավ, որ խոշտանգումների խնդիրը միջազգայնացվում է, սակայն ոչ թե փաստական տվյալներ ներկայացվեցին այդ մեղադրանքները հերքելու համար, ապացույցներ, թե իրականում նման վնասվածքներ չկան կամ դրանց առաջացման պատճառը խոշտանգումները չեն, այլ օգտագործեցին օմբուդսմենական հաստատությանը, որը վահանի դեր է կատարում գործադիր իշխանության ձեռքերում»։


Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Իրավապաշտպանը ընդգծում է՝ Ադրբեջանի օմուդսմենը սերտաճած է քաղաքական էլիտային․ նրա ամուսինը իշխող քաղաքական ուժի պատգամավոր է, հայտնի է ակտիվ, կոշտ հակահայկական գործունեությամբ։

«Խոշտանգումների կանխարգելման որևէ մեխանիզմ հայ պատանդներին չի այցելել։ Դատական նիստերի ինտենսիվությամբ պայմանավորված՝ ի հայտ եկան մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ․ կարելի է երևակայել, թե հագուստով ծածկված հատվածներում ինչպիսի հետքեր կարող են լինել»։


Իրավապաշտպանի կարծիքով՝ Ադրբեջանական կողմը մեծ սխալ է թույլ տալիս, որ պատշաճ չի գնահատում օմբուդսմենական ինստիտուտի միջազգային վարկանիշը, և բացատրում է՝ ինչու։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Անցած մեկ ամսվա, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում սննդամթերքի գները Հայաստանում կրկին բարձրացել են հազվադեպ բացառություններով. մի փոքր էժանացել են միայն կաթը, ձուն և միսը։

Իսկ գնաճը երկրում 2 տարվա մեջ առաջին անգամ մոտեցել է ԿԲ-ի թույլատրելի «առաստաղին». այն կազմում է 3 +/- 1%, և նախկինում պահվում էր մակարդակի վրա 4 +/- 1,5%։

@ArmeniaSputnik
Արցախում վթարի են ենթարկվել Ալիևի հատուկ ներկայացուցիչները ԼՂ շրջաններում, նրանցից մեկը մահացել է

Վթարը տեղի է ունեցել Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ճանապարհին։

Սվետլանա Մամեդովան տեղում մահացել է, իսկ Ռաֆետ Ֆարզալիեւը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

@ArmeniaSputnik
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նիկողոսյանի, բավարարել է Ղարիբ Բաբայանի պաշտպանական կողմի բողոքը, @ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն։
🇦🇲🇷🇺Սմոլենսկի պետական համալսարանի հեղինակների խումբը հաղթել է հայագիտության միջազգային մրցույթում. ամենաբարձր գնահատականին է արժանացել նրա «Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի աշխատանքը Դոնի Նախիջևանի մասին, իսկ երրորդ տեղը ՝ Ուրալի դաշնային համալսարանի ներկայացուցչի (գործընկերոջ համահեղինակությամբ) աշխատանքը Սիբիրում հայկական ներկայության մասին։

Մրցույթն անցկացվում է արդեն 4 տարի Հայաստանում Ռուսական տան և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի կողմից:

@ArmeniaSputnik
Ռուսաստանը սպասում է ԱՄՆ ներկայացուցչի նշանակմանը Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, այնուհետև Մոսկվան կնշանակի իր ներկայացուցչին. Զախարովա

@ArmeniaSputnik
Խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը. Փաշինյանը այսպես պատասխանեց հարցին, թե ինչ եք անում գերիների հարցով, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ պատրաստվում եք խաղաղության պայմանագիր կնքել։

ԱԺ–ում պատասխանելով Ագնեսա Խամոյանի հարցին` նա կրկին նշեց, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, որովհետև կարծում են, որ դա է, որ կտա կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ։

«Ես ՀՀ վարչապետն եմ և իմ աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Խամոյանի արձագանքին, թե ինչ է արվում արդեն 15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար։


@ArmeniaSputnik
❗️Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա. Հայկ Կոստանյան

Ըստ «Հրապարակի»՝ նա քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն է։

@ArmeniaSputnik
Գյումրիում գործարկվել է զբոսավարների դպրոց. սա զբոսաշրջության ոլորտում առաջին կրթական նախագիծն է, որն իրականացվում է Ռուսական տան կողմից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի հետ համատեղ:

«Գյումրին անհավանական մթնոլորտով, պատմական հարուստ ժառանգությամբ և զբոսաշրջային հսկայական ներուժով քաղաք է։ Մեր խնդիրն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան բացահայտել նրա գեղեցկությունն ու յուրահատկությունն ամբողջ աշխարհի համար»,- ասել է Գյումրիի Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը։

@ArmeniaSputnik
Հայաստանի համար դժվար է ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, քանի որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նոր են հաստատվում. Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրներ ունի, իրեն դիմել են այդ հարցով, բայց Երևանի ազդեցության լծակները շատ քիչ են:

@ArmeniaSputnik
«Չեմ կարող պնդել, որ 2018-ին իշխանությունը «բանծիկով» տվել են Փաշինյանին, բայց...»

Մեր պայմանավորվածությունը անցյալը չհիշելու վերաբերյալ հարգելով՝ մեր որևէ գործընկեր 2018 թվականին տեղի ունեցածի և իշխանության անգործության վերաբերյալ որևէ հարցադրում չի արել, իսկ այդ հարցերը հիմա էլ կան: Ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ես չեմ ուզում և չեմ կարող պնդել, որ 2018-ին իշխանությունը «բանծիկով» տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ հարցեր, որոնց պատասխանները մենք ու բազմաթիվ քաղաքացիներ չունեն։


@ArmeniaSputnik
Ռուսաստանն առաջին տեղում է « Ի գործ» ծրագրին մասնակցելու հայտերի քանակով. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան

«Դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանում ամենամեծ հայկական սփյուռքներից մեկն է ապրում», – նշեց նա։


Սինանյանի խոսքով` այս ծրագրով Հայաստան եկած հայրենակիցների 70-80 տոկոսը ցանկանում է մնալ և հաստատվել երկրում։

@ArmeniaSputnik

Рэкорды

31.08.202423:59
12.6K
Падпісчыкаў
30.05.202423:59
900
Індэкс цытавання
13.01.202523:59
1.9K
Ахоп 1 паста
13.01.202523:59
1.9K
Ахоп рэкламнага паста
27.09.202423:59
2.61%
ER
13.01.202523:59
15.26%
ERR

Развіццё

Падпісчыкаў
Індэкс цытавання
Ахоп 1 паста
Ахоп рэкламнага паста
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25

Папулярныя публікацыі Sputnik Արմենիա

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, առնվազն 15 մարդ տուժել է

Անվտանգության ուժերը ենթադրում են, որ սա ահաբեկչություն է անվտանգության համաժողովի նախօրեին, հաղորդում են լրատվամիջոցները։

Ի դեպ, միջոցառմանը մասնակցելու նպատակով այսօր Մյունխեն էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

@ArmeniaSputnik
14.02.202516:34
Telcell Wallet-ի ուղետոմսերը այսուհետ պաշտպանված են լինելու դինամիկ մեխանիզմով, այսինքն՝ QR-ները պարբերաբար թարմացվելու են։

Դինամիկ QR-ներ ունեն հետևյալ փաթեթները
1 օր
1 շաբաթ
1 ամիս
3 ամիս
1 տարի

✔️QR-ները հնարավոր չէ նկարել էկրանից (screenshot կամ screen recording)։

@ArmeniaSputnik
11.02.202517:37
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ առաջադրվելու է որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու

«Գյումրիի ընտրություններում գործող իշխանությունները չպետք է հաջողություն ունենան», - հայտարարել Է նա տեսաուղերձում՝ ընդգծելով, որ պատրաստ է համագործակցել իր դիրքորոշումը կիսող մյուս թեկնածուների հետ:

@ArmeniaSputnik
25.02.202507:10
«Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ կասեցվել «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը։

@ArmeniaSputnik
Միայն ՀՀ-ն ու Ադրբեջանն են համաձայն, որ Արցախի հարցը լուծված է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն դեմ են դրան. Հակոբ Տեր- Խաչատուրյան

«Աշխարհի մեջ կա համախոհություն, որ հարցը կարգավորման է գնում։ Պաշտոնական Հայաստանը այլ բան է շրջագայության է դնում, բնականաբար, գործը դժվարանում է։ Բայց մենք այլ թեզ ենք առաջ տանում, որ Արցախի հարցը առկա է, բանակցային գործընթացը պետք է վերականգնվի։ Հավաքական վերադարձի խնդիր գոյություն ունի»,– ՀՅԴ ընդհանուր ժողովի բացումից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։


@ArmeniaSputnik
10.02.202518:15
❗️Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կբացվի մարտի 1-ին, news.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։

Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարգարայի անցակետի վերազինման համար ՀՀ–ն 1 միլիարդ և մի փոքր ավելի է ծախսել։

@ArmeniaSputnik
04.03.202510:25
❗️Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա. Հայկ Կոստանյան

Ըստ «Հրապարակի»՝ նա քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն է։

@ArmeniaSputnik
25.02.202505:14
ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։

Օրեր առաջ Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։

«Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշել են ԱԳՆ-ից @ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան։

ԱԳՆ-ում նաև չեն պատասխանել հարցին, թե նախատեսո՞ւմ են արդյոք օգտագործել Աննա Հակոբյանի կազմած դիվանագիտական էթիկետի ուղեցույցը։
⚡️Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 հաշվարկ։

@ArmeniaSputnik
06.03.202518:24
Արցախում վթարի են ենթարկվել Ալիևի հատուկ ներկայացուցիչները ԼՂ շրջաններում, նրանցից մեկը մահացել է

Վթարը տեղի է ունեցել Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ճանապարհին։

Սվետլանա Մամեդովան տեղում մահացել է, իսկ Ռաֆետ Ֆարզալիեւը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

@ArmeniaSputnik
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. զրույցը տևել է մեկուկես ժամ

«Շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,–հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։


@ArmeniaSputnik
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների և գերեվարված մյուս հայերի «դատավարությունը». հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 18-ին

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի և Էրիկ Ղազարյանի փաստաբանները խնդրել են առանձնազրույցի հնարավորություն տալ, միջնորդությունը բավարարվել է:

@ArmeniaSputnik
Պետք էր կռվել, պետք էր կռվել. Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին մեղադրեց արցախցիների չկռվելու և փախչելու համար

Ի դեպ, երբ 2023թ–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի հայկական մնացած փոքր հատվածի վրա, իսկ արցախցիները դեռ չէին գաղթել ու կռվում էին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՀՀ–ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում բանակ չունի»։

@ArmeniaSputnik
13.02.202513:55
ՀՀ ԱԱԾ–ն ստացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիմումը՝ Փաշինյանի կողմից առաջադրված մեղադրանքների հետ կապված @ArmeniaSputnik–ին հայտեցին ԱԱԾ–ից։
19.02.202508:51
2025-ի հունվարին ՀՀ այցելել է 139 482 զբոսաշրջիկ

Առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):

2024թ․ հունվարին Հայաստան էր այցելել 154 319 զբոսաշրջիկ։

@ArmeniaSputnik
Увайдзіце, каб разблакаваць больш функцый.