Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
22.04.202509:52
Մայիսի 9-ին քաղաքական գործիչներին Մոսկվա ժամանելու ԵՄ արգելքը և Գերմանիայի իշխանությունների կոչերը Կիևին՝ ռմբակոծել Ռուսաստանը գերմանական հեռահար զենքով, ռասայական գերազանցության տեսության տպավորություն են թողնում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը։

@ArmeniaSputnik
18.04.202505:33
Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմության պատգամավորների միջև լեզվակռիվ եղավ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ

«Ձեր դեմ բողոք արած բոլոր քաղաքացիներին ու խմբերին դու ասում եք` ռուսի շպիոններ։ Ու միակ ինքնաիշխանն է Նիկոլ Փաշինյանը, էն Փաշինյանը, որ Իլհամ Ալիևի պահանջով Սահմանադրությունից հանում է Անկախության հռչակագրի մասը»,–ասում էր Քրիստինե Վարդանյանը։

@ArmeniaSputnik
Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» և չի ցանկացել ազատվել պաշտոնից. «Ժողովուրդ»

ArmLur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է, և նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։

Թերթի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ. հայտնել էինք, որ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին հարկեր չեն վճարել: Դրանից հետո 33 գազալցակայաններ փակվեցին ու չեն գործելու մինչև նախաքննությունն ավարտվի։

@ArmeniaSputnik
17.04.202505:02
Ռուսաստանը և Բելառուսը պարզեցրել են սահմանային անցումը ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար

Այսուհետ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն հատել ռուս-բելառուսական ցամաքային սահմանը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Նախկինում միութենական երկրների ներկայացուցիչների տեղաշարժը Ռուսաստանից Բելառուս և հակառակը հնարավոր էր միայն օդային ճանապարհով։

@ArmeniaSputnik
🌌Տիեզերական արդյունաբերության զարգացման նոր ազգային նախագիծը շուտով կհաստատվի. Պուտին

➖ Ազգային նախագծի իրականացումը կնպաստի նաև ՌԴ–ում ԱԹՍ–ների համակարգի տեղակայմանը, ասել է ՌԴ նախագահը տիեզերական գործունեության զարգացմանը նվիրված հանդիպմանը։

➖Տիեզերքում հայրենական առաջամարտիկները բարձր նշաձող են սահմանել: Ռուսաստանն ունի եզակի գիտական դպրոցներ Լուսնի, Մարսի և այլ մոլորակների ուսումնասիրության ոլորտում։

➖ՌԴ–ին որակական առաջընթաց է անհրաժեշտ էլեկտրական ռեակտիվ շարժիչների և տիեզերական օբյեկտների վրա շահագործման այլ համակարգերի ստեղծման գործում։

@ArmeniaSputnik
Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն

Երկամարտի 246 կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, արծաթե փոքր մեդալ նվաճելով նաև հրում վարժությունում։

Տաթև Հակոբյանն իր հերթին արծաթե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։

@ArmeniaSputnik
17.04.202508:46
🇦🇲🇮🇳 Հայաստանը 2022-2024 թթ. Հնդկաստանից գնել է այդ երկրի արտահանած զենքի 43%-ը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալները։ Ընդ որում, 2016-ից 2018 թվականներին այս ցուցանիշը գրեթե զրոյական էր։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին տարիներին Երևանը 600 մլն դոլար է ծախսել Նյու Դելիից զենք և տեխնիկա գնելու վրա։

@ArmeniaSputnik
ՀՀ քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա. ՀՀ ԱԳ նախարար

Երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։

Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները, ասել է Արարատ Միրզոյանը` ի պատասխան թուրք լրագրողի այն հարցի, թե արդյոք Ադրբեջանի պահանջներն արվո՞ւմ են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։

@ArmeniaSputnik
17.04.202505:46
❄️Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

🚙ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

@ArmeniaSputnik
🌞Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։ Տեղումներ չեն դիտվի։

Ծանոթացեք ապրիլի 17-ի եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik
16.04.202518:05
Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

@ArmeniaSputnik
Ժամանակին ճաշել և հավատալ․ 100 տարեկան հայ վետերանի երկարակեցության գաղտնիքը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ասատուր Բազիյանը վերապրել է պատերազմը, հարազատների ու մտերիմների կորուստը, սակայն կյանքը նրան չի կոտրել։ Մինչ օրս պահպանում է խանդավառությունը, կյանքի հանդեպ սերն ու հավատն առ Աստված։

@ArmeniaSputnik
Եվրամիության հանձնակատարը չի կարող ինձ ասել, թե ինչ անեմ և ինչ չանեմ. Սլովակիայի վարչապետ Ֆիցոն վրդովված էր Կայա Կալլասի խոսքերից, ով սպառնացել էր այն եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր մայիսի 9-ին կգան Մոսկվա։

«Ինչպե՞ս կարող է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ինքնիշխան պետության վարչապետին ասել, թե ինքը զգուշացնում է նրան ինչ-որ տեղ չգնալ»:


@ArmeniaSputnik
17.04.202507:15
🇦🇲🇦🇿🇹🇷 Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիան անկասկած կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման վրա

✔️Ինձ թվում է` Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։

✔️Իմ անձնական տեսակետն այն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։

✔️Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ, , Թուրքիայում գործող լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է նախարարը:

@ArmeniaSputnik
17.04.202505:32
Հայաստանում վառելիքի գները շատ դանդաղ են իջնում, բայց շատ արագ բարձրանում են. @ArmeniaSputnik–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է` դրա պատճառն այն է, որ շուկայում գործում են գերիշխող դիրք ունեցող մի քանի ընկերություններ, որոնք, ըստ էության, ղեկավարում կամ վերահսկում են ամբողջ շուկան։

Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են` հասնելով 1 բարելի դիմաց 65 դոլարի։ Մինչդեռ հայաստանյան շուկան այս փոփոխություններին որևէ կերպ չի արձագանքում։ ՀՀ–ի լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը վերջին 1 ամսում 480-490 դրամ է, «Պրեմիում» տեսակինը` 500-510 դրամ։

Պարսյանը իրավիճակի օբյեկտիվ պատճառ է համարում նաև տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի ավելացումը ՀՀ ներկրվող ապրանքների, այդ թվում` բենզինի համար։ Մյուս կողմից ներկրողներն իրենց համար որոշակի «անվտանգության բարձիկներ» են ստեղծում փոխարժեքի հնարավոր տատանումներից ապահովագրվելու համար։

Մյուս պատճառների մասին` մեր հոդվածում։
ԲՐԻԿՍ–ում ցանկանում են ստեղծել իրենց արժույթը. Դավթյան

Տարածաշրջանի երկրների մեծ մասը շահագրգռված են ԲՐԻԿՍ–ին անդամակցությամբ, և հեռանկարում կան պլաններ, որ ԲՐԻԿՍ–ում ցանկանում են ստեղծել իրենց արժույթը։ Սա հնարավորություն է Հայաստանի համար։ «Իրականում» հաղորդման եթերում ասում է իրանագետ Նվեր Դավթյանը։

«ԵԱՏՄ–ի մեծացումը Իրանի հաշվին, ԲՐԻԿՍ–ի գործոնը, Շանհայի գործոնը` սրանք բոլորն անուղղակի տնտեսական, ֆինանսատնտեսական հարվածներ են ԱՄՆ–ին։ Եվ այդ կառույցներին անդամակցության թեկնածու երկրներին հնարավորինս իրենց տնտեսական ազդեցության դաշտում պահելը Արևմուտքի և Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է»։


@ArmeniaSputnik
16.04.202518:02
🇮🇷🇴🇲🇺🇸Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին Թեհրանում բանակցություններ են վարել, հայտնում է իրանական SNN գործակալությունը

Գրոսիի ղեկավարի այցը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ մի շարք անուղղակի բանակցությունների ֆոնին:

@ArmeniaSputnik
19.04.202519:20
Հայկական թափորը և նրա մասնակցությունը Սուրբ կրակի իջման արարողությանը

Սուրբ Հարություն եկեղեցու բանալիները պահպանող ընտանիքների անդամները տարին միայն մեկ անգամ՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ Ավագ շաբաթ օրը առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարան են բերում բանալին։ 20 սանտիմետրանոց բանալին դարեր շարունակ պահվել է Նուսեյբե և Հուսեյնի մահմեդական ընտանիքների մոտ:

Դռները բացվելուց հետո Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մտնում են տաճար և գնում օծման քարից ձախ՝ «Հայոց Գողգոթա»։

Տիրոջ գերեզմանի տաճարում հայկական հետքի մասին ավելին՝ НТВ-ի ռեպորտաժում։ ⤴️

@ArmeniaSputnik
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։

Վրացական կողմը բանակցություններին ներկայացնում է ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը, Հայաստանը՝ Վահան Կոստանյանը։

@ArmeniaSputnik
🇦🇲🇦🇿🇹🇷 Չեմ բացառում որևէ տարբերակ. Այսպես է Արարատ Միրզոյանը պատասխանել թուրք լրագրողի` Թուրքիան կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը հարցին։

«Բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին
տված հարցազրույցում:

@ArmeniaSputnik
17.04.202505:13
🇦🇲🇬🇪🇦🇿Թբիլիսիում այսօր նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

@ArmeniaSputnik
16.04.202519:05
Սահմանադրությունը չպետք է քաղաքական ուժերի փոխջիջման արդյունք լինի, իսկ առանց Անկախության հռչակագրի ՀՀ սահմանադրություն լինել չի կարող։ Այս մասին @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Միայն համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը։ Կա մի բայց. մեր երկրում հասարակության ինքնագիտակցությունն ու քաղաքական ուժերի իրավագիտակցությունը դեռ պատշաճ մակարդակում չէ, որպեսզի խորությամբ հասկանան Սահմանադրության երևույթը։ Անկախության հռչակագրի կամ Սահմանադրության ցանկացած դրույթի լինել–չլինելու հարցը ոչ թե պետք է քննարկեն և քարոզեն քաղաքական ուժերը, այլ դա պետք է ժողովրդին հրամցնեն մտավոր էլիտայի ներկայացուցիչները։ Սահմանադրությունը, եթե դառնում է քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք, ապա դա կորցնում է իր սահմանադրականության էությունը և վերածում քաղաքացիաիրավական փաստաթղթի»,– նշեց Այվազյանը։


Սահմանադրագետի հետ զրույցի մանրամասները` այստեղ⤵️
16.04.202517:24
📌Հայաստանի Սահմանադրական դատարանը «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչեց երկրի մայր օրենքին համապատասխան։ Այս որոշումը կայացվել է այսօր՝ խորհրդարանական ընդդիմության բողոքի հիման վրա գործի գրավոր վերանայումից հետո:

Որոշումը վերջնական է և ՀՀ–ում ենթակա չէ բողոքարկման:

📎Ապօրինի ծագոււմ ունեցող գույքի բռնագանձման առաջին որոշումը կայացվել է 2023թ–ի մարտի 21–ին։

@ArmeniaSputnik
Паказана 1 - 24 з 2307
Увайдзіце, каб разблакаваць больш функцый.