Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
30.04.202516:28
«Աբովյան time»․ «Պետություն–քաղաքացի հարաբերությունները խաթարված են։ Վերջին իրադարձությունները, որոնց ականատես ենք, ապացուցում են, որ քաղաքացիական հասարակության և պետության միջև կապը խզված է։ Դա ծանր հետևանքներ կարող է ունենալ, և ոչ թե ապագայում, այլ արդեն հիմա»,- մեկնաբանում է հաղորդաշարի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
29.04.202515:35
«Ես ստիպված դուրս եկա փողոց, քանի որ հասկացա, որ եթե մեկ օր էլ լռենք, այլևս կարող է ուղղակի երկիր չունենանք։ Ես սպասում եմ այն օրվան, երբ նորից կլինի հանգիստ, խաղաղ իմ երկրում, հողը չի դողա, և ես նորից կգնամ հանգիստ կզբաղվեմ իմ գործով»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերկուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը դիզայներ, նկարիչ, «Հայոց տուն» ապակուսակցական ուժի մասնակից Արման Նուռն է։

««Ապաքաղաքական լինել»՝ սխալ հասկացություն է, դու ապաքաղաքական ես, երբ չկան քաղաքականության մեջ խնդիրներ։ Կան երկրներ, որտեղ մարդիկ չգիտեն իրենց նախագահի անունը, տեսքով չեն ճանաչում․ դրանք երջանիկ երկրներ են, քանի որ չունեն խնդիրներ կառավարության հետ։ Բայց երբ հասկանում ես, որ օրդ սկսվում և վերջանում է դեմքերով, որոնք քեզ համար տհաճ են, որոնք կործանում են քո երկիրը և վերացնում են, հասկանում ես, որ պետք է ինչ-որ բան անել»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
«Նոր ցեղասպանությունները հնարավոր են դառնում այն պատճառով, որ դրանց նախորդածներն իրականացնողները չեն պատժվել»։


📎1915 թվականին Օսմանյան կայսրությունն իրականացրեց հայերի Եղեռնը։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը հաջորդեցին Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի ջարդերը, և արդեն 21-րդ դարում հայաթափվեց և էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը այս ողբերգական իրադարձությունները դիտարկում է մի շղթայի մեջ և համաձայն է դիտարկմանը, որ այդ ամենը տեղավորվում է ցեղասպանության սահմանման մեջ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
23.04.202513:50
«Շատ լավ գիտեին, որ Ուկրաինան երբեք չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամ, ինչո՞ւ Ուկրաինային այդ օրը գցեցին»։

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

«Ուկրաինայի հարցով Լոնդոնում հանդիպումը վերաբերելու է պահանջներ ընդունելուն։ Արդեն ինչ-որ պահանջներ ընդունել են․ արդեն ՆԱՏՕ-ն ասում է, որ Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել, ԵՄ անդամ լինել։ Սա դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի սեփական ֆինանսական շահերի համար պետությունը դնել հարվածի տակ»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202515:51
«Արցախի նախկին նախագահները և բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում էին քաղաքականությանը, որևիցե մեկը չէր ցանկանում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տար, չնայած ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, մենք բոլորս պետք է կազմակերպենք նոր ընտրությունները»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում և որպեսզի երկիրը չթողնենք առանց նախագահի, առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 ամիս բլոկադայից հետո, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»։


Ի դեպ, Մելքումյանը Եվլախում ադրբեջանցիների հետ հանդիպմանը արցախյան կողմի ներկայացուցիչն էր։ Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202519:20
Հայկական թափորը և նրա մասնակցությունը Սուրբ կրակի իջման արարողությանը

Սուրբ Հարություն եկեղեցու բանալիները պահպանող ընտանիքների անդամները տարին միայն մեկ անգամ՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ Ավագ շաբաթ օրը առավոտյան Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարան են բերում բանալին։ 20 սանտիմետրանոց բանալին դարեր շարունակ պահվել է Նուսեյբե և Հուսեյնի մահմեդական ընտանիքների մոտ:

Դռները բացվելուց հետո Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մտնում են տաճար և գնում օծման քարից ձախ՝ «Հայոց Գողգոթա»։

Տիրոջ գերեզմանի տաճարում հայկական հետքի մասին ավելին՝ НТВ-ի ռեպորտաժում։ ⤴️

@ArmeniaSputnik
30.04.202513:51
«Հայաստանի եվրաինտեգրացիայի ջատագովները հանրությանը քարոզելիս մանիպուլյացիաների են դիմում․ պնդում են՝ ԵՄ-ն ամենազարգացածն է, սոցիալական բարձր մակարդակ ունեն անդամ երկրները, քաղաքական համակարգերը շատ ավելի ժողովրդավարական են և այլն։ Համաձայն եմ․ կուզեինք Շվեյցարիա լինել, բայց ո՛չ մեր անվտանգային խնդիրների հաշվին։ Իսկ այն մասին, որ ԵՄ-ն ռեալ ընդլայնման պլան չունի, եվրոպամետները
գերադասում են լռել»:

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն է։

«Մեծ ցավով եմ ընդունում մեր մեդիադաշտում եղած հակառուսական հռետորաբանությունը, այսպես կոչված «փորձագետների» հայտարարությունները, «վերլուծությունները», որոնք մեզ կարող են շատ վնաս տալ։ Գունավոր հեղափոխությունները Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր, և Հայաստանում ևս, այս ամբողջը ռուսական ազդեցության գոտու կրճատման մասին են։ Երբ այս ամենը ավարտվի, իսկ դա շատ մոտ է, ավարտվի ռուս-ուկրաինական ռազմական բախումը, Չինաստան–ԱՄՆ տնտեսական առճակատումը, այս երեք կենտրոնները պետք է կառուցեն նոր աշխարհակարգ․ այդ ժամանակ նոր կգծվեն ազդեցության գոտիների սահմանները»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
26.04.202516:25
«Հանրությանը խաբում էին՝ հայտարարելով, թե իբր հենց Ռուսաստանն է պահանջում «Զանգեզուրի միջանցք»։ Մենք կարող ենք քննադատել Ռուսաստանի մոտեցումը և այլն, բայց Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է՝ ես ուզում եմ ձեզ օգնել, չե՞ք ուզում իմ օգնությունը՝ «օկ», ես կհարմարվեմ նոր պայմաններին, կփորձեմ ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։

«Ինչո՞ւ է հայկական հասարակության մեջ, իշխանություններում այդքան վախ Թուրքիայից և թուրքերին զայրացնելուց, բայց ռուսներին զայրացնելուց չեն վախենում։ Որովհետև թուրքերն իրականում կոտորել են հայերին, իսկ ռուսները երբեք չեն կոտորել հայերին։ Ուստի որոշակի մասի մոտ կա վախ թուրքերից, իսկ Ռուսաստանին, անկախ նրանից թե նրան ներկայացնում են որպես թշնամի, այդպես չեն ընկալում։ Չեն վախենում ինչ-որ բացասական, կոշտ հետևանքներից՝ իրենց հայտարարությունների կամ գործողությունների համար»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
25.04.202512:56
«Ծնողներն այսօր ապագա չեն տեսնում պարի մեջ, տղաները դպրոցն ավարտելուց հետո բանակ են գնում և հիմնականում չեն շարունակում։ Բայց չշարունակելու հիմնական պատճառը ցածր վարձատրությունն է՝ աշխատավարձի խնդիրը»։


«Ուրիշ նորություններում» Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը և Հայաստանի երգի–պարի պետական անսամբլի գլխավոր բալետմասյտեր Նունե Գրիգորյանը խոսել են ապրիլի 29–ին՝ Պարի միջազգային օրը սպասվող միջոցառումների, մշակութային կյանքում ու ազգային ինքնության հարցում պարարավեստի կարևորության, ոլորտի մեծ ու փոքր խնդիրների մասին։

«Պրոֆեսիոնալ պարով զբաղվողների քանակը Հայաստանում թեպետ ավելանում է, սակայն դա միայն աղջիկների հաշվին է. այս ոլորտում տղաներ գրեթե չկան»։


Իսկ ինչ է կոչվում այն պարը, որ հայերը ձեռքերը վեր պարում են խնջույքների ժամանակ․ այս ու շատ ավելին՝ տեսանյութում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
22.04.202516:35
«Կռիվը Արցախի համար չէ, կռիվը այս տարածքում ապրելու իրավունքի համար է։ Արցախը պարզապես այդ ամբողջ շղթայի մեջ ամենաթույլ օղակն էր, որովհետև հեռու էր մնացած հայկական տարածքից, անջատված էր լեռներով, լոգիստիկան դժվարացրած էր։ Արցախի մեկուսի խնդիր գոյություն չունի, գոյություն ունի այս տարածքում հայերի ապրելու իրավունքի խնդիր։ Եթե մենք հրաժարվենք Արցախից, ապա շղթայական ռեակացիայով, դոմինոյի էֆեկտով Հայաստանի եղած մարզերը հերթով անցնելու են Ադրբեջանին»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է։

«Ես համոզված եմ, որ ոչ միայն չի կարելի Արցախից հրաժարվել, այլ ընդհակառակը՝ Արցախի խնդիրը ամենայն վճռականությամբ պետք է վերադարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ, և դա միակ երաշխիքն է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև հասկանալի է, որ պատերազմի դեպքում կարող է զրկվել այն ամենից, ինչը այս ընթացքում կարողացել և ստացել է»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202512:45
«Թուրքիայի համար Հարավային Կովկաս տարածաշրջանը չունի այն նշանակությունը, որը ուներ մի քանի տարի առաջ, և ինքն էլ առանձնապես չի ուզում ակտիվություն ցուցաբերել այստեղ։ ԱՄՆ–ի համար էլ այն շարունակում է մնալ Ռուաստանի ազդեցության գոտի»։


«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

«Արտաքին քաղաքականության թուրք տեսաբանները եկել են այն եզրակացության, որ Թուրքիան հասել է Հարավային Կովկասում իր հնարավորությունների մաքսիմումին ներկա փուլում` 44–օրյա պատերազմից և Արցախի հայաթափումից հետո։ Այսինքն այս նոր ստատուս քվոն, որ հիմա ստեղծվել է Հարավային Կովկասում, իրեն ձեռք է տալիս ներկա փուլում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202515:15
«Աբովյան time». Հակաարցախյան տրամադրություներ գեներացնելը հանդիսանում է մի գործընթաց, որը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Առհասարակ ըստ ծննդյան վայրի բաժանումը ներհասարակական պառակտման ամենաէֆեկտիվ գործիքներից է։

Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ միտումնավոր պառակտելով հասարակությունը, պետականություն են կործանել։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
30.04.202513:37
«Իզուր չէ, որ Կարատեի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին։ Հայ կարատեիստները արդեն բավականին լուրջ հաջողություններ ունեն միջազգային մրցասպարեզում, բացի այդ Երևանն ու մասնավորապես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը իդեալական պայմաններ են ստեղծում Եվրոպայի առաջնության համար»։


Sputnik Արմենիան զրուցել է Կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի հետ։

Երևան են ժամանելու Եվրոպական ֆեդերացիայի անդամ 54 երկրներից, 49-ի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցելու են մոտ 1000 մարզիկ-մարզուհիներ։ Պայքարը յուրաքանչյուր քաշային կարգում շատ թեժ է լինելու։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
25.04.202516:25
Ռուսերեն լեզվով դպրոցական ներկայացումներում առանցքային դեր ունի միջմշակութային երկխոսությունը․ «Ուրիշ նորությունների» հյուրերն են Հայաստանում Ռուսական տան մշակութային ծրագրերի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

📎Օրեր առաջ Հայաստանում մեկնարկել է Լևոն Քալանթարի անվան ռուսերեն դպրոցական ներկայացումների առաջին ազգային մրցույթ–փառատոնը: Այն կրում է «Դպրոցի դահլիճից մինչև պրոֆեսիոնալ բեմ» խորագիրը։ Գյուրջյանը և Մխիթարյանը միջոցառման ժյուրիում են։

«Նմանատիպ ծրագրերն ունեն կրթական լուրջ բաղադրիչ։ Դրա համար Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը առանձնահատուկ տեղ է տալիս միջմշակութային երկխոսությանը։ Ռուսերեն լեզվով ներկայացումները լեզուն յուրացնելու, լեզվի իմացությունը բարելավելու խթան են»,–նշում է Գյուրջյանը։


Մխիթարյանն էլ ընդգծում է` փառատոնը տոն է․ այն գրական կերպարները, որոնք դպրոցականները կերտում են ռուսերենով, զարգացնում է իրենց, խաղի միջոցով երեխաները ծանոթանում են ռուսական մշակույթի, լեզվի հետ, որը և՛ ապագայի, և՛ կրթության վրա զգալի ազդեցություն կունենա։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
24.04.202509:37
«Բոլոր ատյաններում, որտեղ խոսվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների մասին, երբ հայկական կողմը փաստաթղթեր է ներկայացնում դրանց հայկականության վերաբերյալ, Ադրբեջանը դիմացը հազարավոր «փաստաթղթեր» է ներկայացնում, թե դրանք իբր ալբանական են կամ այլ ժողովուրդների են, ու խնդիրը տանում է փակուղի։ Մեզ համար հիմա կարևոր չէ այս պահին հուշարձանների պատկանելությունը, թե ումն է, որովհետև դա հայտնի է՝ մերն են․ կարևոր է, որ դրանք պահպանվեն։ Եվ երբ մի օր Ադրբեջանում
խելամիտ մարդիկ գան իշխանության կամ իրավիճակ փոխվի, այդ հուշարձանները պահպանված կլինեն, այլ ոչ թե ոչնչացված»։

«Ուրիշ նորությունների» հյուրը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
22.04.202512:43
«Եթե որևէ պետություն ցանկանում է ունենալ իդելական կառավարման մոդել, լավագույն օրինակը ցանկացած մեղվի ընտանիքի մոդելն է»։


«Ուրիշ նորությունների» հյուրը ապագա բժիշկ, մեղվապահ Թադևոս Ծպնեցյանն է։

«Մեղուների աշխարհը չափազանց հետաքրքիր, բազմաբովանդակ ու ուսուցանող է։ Մեղվի ընտանիքը մի պետության մոդել է, որտեղ ամեն ինչ համակարգված, ճիշտ ու իդեալական է»։


Թադևոս Ծպնեցյանը նաև գրքերի հեղինակ է, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202511:25
Հայաստանում շատ են աշխատող աղքատները. Տիրուհի Նազարեթյան

Ուղիղ 2 տարի առաջ հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը մինչ օրս էլ տարբեր գերատեսչություններում շարունակում է մնալ մշակման փուլում։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծում մի շարք խնդրահարույց կետեր կան։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202510:46
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կողմ»Ռուբեն Սաֆրաստյան

Որքանո՞վ կարող է Թուրքիան միջնորդի դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման հարցում․ Sputnik Արմենիան այս և թեմային առնչվող այլ հարցեր է ուղղել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։

📌Թուրքիայի Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկեց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Դրան հաջորդեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր։ Հանդիպմանը Միրզոյանը հայտարարեց` «Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծարենք ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»։ Ավելի ուշ, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միրզոյանն ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
30.04.202512:52
«Ազգային երաժշտությունից հետո մեզ համար երկրորդ ընկալելին ջազն է։ Երևանը առաջին մայրաքաղաքն է, որ միացել է ջազի միջազգային օրվան՝ 2012 թվականից»․ «Ուրիշ նորություններում» ասում է Ջազի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Անի Սաղոյանը։

Ջազի միջազգային օրվա առթիվ` ապրիլի 30-ին Կասկադում ավանդական դարձած ջազային բացօթյա համերգին ժամը 19:00-23:00-ը ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը։ Նրանց թվում են Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ։

«Ժամը 22։00-ից հետո առաջին անգամ կհնչի էքսպերիմենտալ ջազ, DJ-ի կողմից ջազային միքսեր՝ ներգրավելով երիտասարդներին և հետ չմնալով համաշխարհային տենդենցներից»,- ասում է Սաղոյանն ու հավելում, որ այս տարի փորձել են երևանյան համերգը ավելի մոտեցնել միջազգային գլոբալ համերգին, որին միացել են աշխարհի շատ քաղաքներ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
25.04.202515:19
Россия свято чтит память жертв Геноцида армян и искренне ценит героический вклад армянского народа в Победу над фашизмом. К сожалению, есть силы, которые сейчас пытаются переписать и переосмыслить историю. Это недопустимо, поскольку такое приводит только к новым трагедиям. На эти темы политический аналитик Арман Абовян в своём ежедневном авторском подкасте рассуждает вместе с послом России в Армении Сергеем Копыркиным.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
23.04.202515:15
Армения находится в сложной экономической ситуации, которая прогнозировалась задолго до сегодняшнего дня. Снижение роста экономики – это не просто цифры, а рабочие места. С каждым днем ухудшаются показатели продовольственной безопасности, что напрямую угрожает безопасности страны в целом. Если не принять сейчас мер, то негативных последствий потом не избежать. На эти темы автор подкаста Sputnik Армения, политический аналитик Арман Абовян беседует с доктором экономических наук Аршаком Акопяном.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
22.04.202508:45
Ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ չտանելը

«Նախ սա հեղինակության հարց է. բոլոր պետությունները նայելու են Հայաստանին, որ անգամ իր նկատմամբ կատարված ցեղասպանության հարցում հետևողական չէ, որ անձինք, ովքեր կատարել են, ենթարկվեն պատասխանատվության»։


Sputnik Արմենիան զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ։

«Եթե այս հիմնահարցը առաջ չես տանում, նշանակում է՝ քո նկատմամբ բարոյական տեսանկյունից թույլատրելի է ապագայում կատարել այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ցեղասպանություն․ մեկ է՝ դու չես նկատելու քո հետ կատարվող արարքները։ Օրինակ են՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը և Արցախի հայկական պատմաշակությանին հուշարձանների վերացումը, որը ևս ցեղասպանության հանցակազմի մաս է, որովհետև նպատակը տանում է նրան, որ վերացվի կոնկրետ ազգի հետքը կոնկրետ տարածության վրա»։

Նա նաև անդրադարձել է միջազգային հայցերից հրաժարվելու հնարավոր հետևանքներին, Մինսկի խմբի լուծարման անթույլատրելիությանն ու Արցախի սուբյեկտայնության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
21.04.202510:25
«Իշխանությունների այսօրվա քայլերը պոպուլիստական են»․ Արման Բոշյան

📎Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անցած շաբաթավերջին մասնակցեց ԱՊՀ-ի անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի 9-ին ներկա լինել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Դրան զուգահեռ հրապարակային լռություն է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի գործընթացում։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո Հայաստանի եվրոպականացման հարցերով զբաղվող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, և պաշտոնապես չի նշվել որևէ մեկի անունը, ով զբաղվելու է եվրոպական վեկտորի օրակարգով։

Այս թեմաների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, քաղաքագետ Արման Բոշյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
19.04.202506:03
«Առանց Հարության չկա քրիստոնեություն, որովհետև մենք հավատում ենք ոչ թե Աստծուն, որը մատնվեց, խաչվեց, թաղվեց, այլ հավատում ենք Աստծուն, որը հարություն առավ, այսինքն հաղթանակ տարավ մահվան հանդեպ, մեզ տվեց այդ իրավունքը և շնորհը հաղթանակներ տանելու»։


Հարության հոգևոր խորհդրի մասին Sputnik Արմենիայի եթերում խոսել է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Ինչու ենք մենք Սուրբ Զատիկին ձու ներկում, երբ է պետք ներկել և ինչու միայն կարմիր․

«Ձուն ներկում ենք շաբաթ երեկոյան, երբ ճրագալույցի Սուրբ պատարագով տրվում է Քրիստոսի հարության ավետիսը։ Եվ ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով, որը Քրիստոսի արյունն է խորհրդանշում։ Մենք հավաքվում ենք մեր ընտանիքներով և այդ ավետիսը բաժանում մեր ընտանիքի անդամների, մեր մտերիմների հարազատների միջև։ Բայց կարևոր է, որ մենք Հարության կարևորության մասին ավելի շատ խոսենք, այլ ոչ թե կենտրոնանաք ձու ներկելու-չներկելու վրա։ »։


📌Այս տարի ապրիլի 20-ին է Հայ առաքելական եկեղեցին նշում Փրկչի հրաշափառ Հարյության տոնը։ Այս օրը քրիստոնյաները միմյանց ողջունում են փոխանցելով ավետիսը` «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
显示 1 - 24 830
登录以解锁更多功能。