«Շահումով խաղերի և բուքմեյքերների հարկերի ավելացումը խաղամոլության կրճատմանը չի նպաստելու»։
«Այս օրենքի մեջ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում, բացի նրանից, որ հարկերը ավելանալու են։ Այն փաստը, որ սա խաղամոլության կրճատմնը որևէ կերպ չի նպաստելու, դա միանշնակ է»։
«Ադրբեջանական կողմը հասկացավ, որ խոշտանգումների խնդիրը միջազգայնացվում է, սակայն ոչ թե փաստական տվյալներ ներկայացվեցին այդ մեղադրանքները հերքելու համար, ապացույցներ, թե իրականում նման վնասվածքներ չկան կամ դրանց առաջացման պատճառը խոշտանգումները չեն, այլ օգտագործեցին օմբուդսմենական հաստատությանը, որը վահանի դեր է կատարում գործադիր իշխանության ձեռքերում»։
«Խոշտանգումների կանխարգելման որևէ մեխանիզմ հայ պատանդներին չի այցելել։ Դատական նիստերի ինտենսիվությամբ պայմանավորված՝ ի հայտ եկան մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ․ կարելի է երևակայել, թե հագուստով ծածկված հատվածներում ինչպիսի հետքեր կարող են լինել»։
«Ինչու պետք է Շոն Բեյքերը իր ամերիկյան դիտանկյունով մեր էգոն շոյի»։
«Մենք ուզում ենք կինոյով լուծել ծովից-ծով Հայաստանի հարցը, Արցախի հարցը, ինքնության հարցը․․․Ինչո՞ւ ամերիկացի Շոն Բեյքերը պետք է հայերին հպատանալու առիթ ստեղծի։ Այդ մասին պետք է մտածեն հայ ռեժիսորները, սակայն այսօր լուրջ խնդիր ունենք լավ պրոդյուսինգի, որը կինոարտադրության կարևորագույն մասն է։ Ունենք մեծ հայ համայքններ․ քանի՞ հայ ռեժիսոր ունենք, վերջին 30-40 տարիների ընթացքում քանի՞ հայ ռեժիսոր է նկարել ֆիլմ ու մտել Կաննի կինոփառատոն։ Ինչու պետք է Շոն Բեյքերը իր ամերիկյան դիտանկյունով մեր էգոն շոյի»։
«Իրանական կողմից հնչել է հայտարարություն, որ Հարավային Կովկասը բավական կարևոր է, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրելու պայմաններում Իրանն փորձելու է Հայաստանի խնդիրները լուծել։ Նա իր քաղաքականությունն է վերադասավորելու ըստ տարածաշրջանի իրողությունների»։
«Իրանն էլ է պատրաստվում աշխարհաքաղաքական փոփոխությունների, բայց նույն տարածաշրջանային պրոքսի պատերազմին իր ներկայությունը չեմ կարծում, որ դադարեցնի։ Այս պետությունն իր շարունակական քաղաքականությունը տարածաշրջանում կարող է և շատ չցուցադրել կամ որոշակի առումով թուլացնել, բայց երբեք չհրաժարվելով իր ազդեցության գործիքներից»։
«Հայաստանը պետք է դառնա կանխատեսելի և պարզ հնչեցնի իր գերակայությունները»։
«Վարդան Ղուկասյանի քաղաքական կերպարը համապատասխանում է «горлопан» բնորոշմանը»։
«Մարտի 1-իչբացահայտված հանցագործությունների թեման դեռ երկար կշահարկվի»։
«Երեկվահանդիպումը մի կողմից մեծ ֆիասկո էր, բայց մյուս կողմից՝ չեմ բացառում, որ Ուկրաինայի նախագահի վարքը և խոսույթը ի սկզբանե այդպես էլ պլանավորված էր, որպեսզի նա չստորագրի համապատասխան փաստաթուղթը (հազվագյուտ հողային տարրերի՝ մետաղների վերաբերյալ - խմբ․)․ փաստաթուղթը չստորագրվեց և կողմերը հեռացան առանց որևէ բան պայմանավորվելու»։
«Սա ըստ էության ԱՄՆ և Եվրոպական տարածաշրջան բախում է․ հիմա աշխարհը բաժանվում է 2 մասին՝ նրանք ովքեր ուզում են խաղաղություն․․․ կամ այսպես կոչված «խաղաղության կուսակցության» և «պատերազմի կուսակցության»։
«Հայաստանի անկախությունից հետո գնում էինք առաջ։ Ցավոք, այսօր մեր վիճակը շատ մոտ է կանգառի․ մենք չէինք ունեցել այսպիսի իրավիճակ։ Փաստերով` երկու տարի առաջ փաստաբանը ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկվեց, դրանից երկու ամիս հետո հաջորդ փաստաբանը․ սա հետընթաց է։ Իրավական պրոցեսներ գնացին, բայց առ այսօր դրա արդյունքը չկա։ Այսօր մենք առաջ չենք գնում»։
«Իրավաբանական ծառայությունները քաղաքացիների համար շեշտակի ավելանում են, և ոչ միայն փաստաբանության մասով, այլ նաև դատական պաշտպանության մասով, մոտ ապագայում կունենանք նոտարական ծառայությունների մասով, և սովորական քաղաքացին կանգնելու է խնդիրների առջև»։