Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
GMSports avatar
GMSports
GMSports avatar
GMSports
25.03.202519:07
⚡️ Տեսանյութն ունեմ!!!

Վաղը խառը օր է, փորձելու եմ տեղադրեմ, բայց մոնտաժի համար ժամանակ է պետք
Հույս ունեմ, որ կարողացել եմ մտքերս ճիշտ ձևով հասցնել
24.03.202518:23
✅ Ընկերներ, ակտիվ չէի այսօր, բայց պատրաստվում եմ տեսանյութին
Ուզում եմ լինի լիարժեք, առանց շատ էմոցիաների ու հստակ մտքերով

Շատ բաներ եմ ուսումնասիրում, որ լավ լինի
23.03.202516:50
😍
⚡ Հանճարեղ, անկոտրում, և սպորտի սահմանները փոխող լեգենդ։ Նովակ Ջոկովիչը ոչ միայն նվաճեց մեծ սաղավարտները, այլև սահմանեց նոր չափանիշներ՝ դառնալով ժամանակակից թենիսի ամենամեծ չեմպիոններից մեկը։

🇷🇸 Այս էպիզոդում՝ VagSports-ի հետ, քննարկում ենք նրա անհավանական կարիերան, ռեկորդները, մրցակցությունը Նադալի ու Ֆեդերերի հետ և ներդրումը թենիսում 🎾

🎙️ Լսեք Լեգենդի հետքը փոդքասթի նոր էպիզոդն այստեղ՝
•Spotify - https://surl.li/hfuquz
•Apple Podcasts - https://surl.li/wxturg
ImRadio.am - https://surl.li/exfgav
25.03.202513:31
⚽️ Թող սխալ հնչի ամեն ինչ ու թող շատերը դիտեն որպես նեղ երկրպագու, բայց Տրենտին այլևս չէի ուզի տեսնել դաշտում՝ մինչև մրցաշրջանի ավարտ

Թիմը պայքարում էր ամենապատվավոր մրցանակների համար, նրա խոսքերով ինքը կենտրոնացած էր միայն խաղերի ու հնարավոր չեմպիոնության վրա ու վուալյա!!! թիկունքում բանակցություններ էին գնում
Այո, նա կարող էր բանակցել, օրենքը թույլ է տալիս — բայց սա մի ակումբի հանդեպ, որը տվել է քեզ ամեն ինչ, ճիշտ քայլ չէ

Ամեն տեղ չէ, որ խոտն ավելի կանաչ է — հաջողություն եմ մաղթում Տրենտին, բայց նա «Լիվերպուլի» մակարդակի ֆուտբոլիստի քայլ չարեց իսկ առանց Կլոպյան քնքշանքի, կարծես թե, չէր կարողանում
Երկու-երեք խաղ հետո իր անվան հասցեին սուլոցներ լսելուց հետո, գուցե, ինչ-որ նոստալգիկ էմոցիաներ ցանկանա «Էնֆիլդից»

Չի՞ ցանկանում մնալ՝ թող հեռանա, որքան հնարավոր է շուտ
23.03.202521:09
🤬 Զայրությունից տեղս չեմ գտնում ու վստահ եմ, որ այսօր քնելու եմ շա՜տ ուշ
Շատ եմ ափսոսում իմ, գործընկերներիս ու մնացածի տարած աշխատանքը, որը ամեն անգամ նույն պատճառով ընկնում է ջուրը ու ամեն ինչ պետք է նորից սկսել

Մեր հավաքականին պետք է սիրել ամեն իրավիճակում, ինչը բոլորիս պարտավորությունն է!!! Ես այդպիսինն եմ լինելու մինչև վերջ, բայց չափն արդեն անցել է ու այն անցել է խաղադաշտի սահմաններից դուրս

Անպատասխանատվություն, սրիկայություն, լկտիություն ու լիքը բառեր "ություն" վերջավորությամբ՝ ընդհուպ մինչև ցենզուրայից դուրս — մեր ֆեդերացիան, նրա ղեկավար կազմը արժանի չէ այլ բնութագրի քան ամենավերջին բառերով անպատվելը — ամեն տեղ պատրաստ եմ ստորագրել բառերիս համար!!!

Անչա՜փ ուրախ եմ, որ ավարտվեց այս անիծյալ հավաքականների հանդիպումները — ակումբային ֆուտբոլ՝ սիրում եմ քեզ
转发自:
Urartu FC avatar
Urartu FC
Ընդմի´շտ Առյուծներ 🦁

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին 🇦🇲
__

Львы навсегда 💛

Желаем удачи нашей сборной 🇦🇲

#UrartuFC
22.03.202515:11
Ընկերներ, ով ցանկանում է դիտել մաքսիմում դանդաղ ֆուտբոլ, բայց ունի նոստալգիայի կարիք, ապա հղումը թողնում եմ այստեղ

https://www.youtube.com/watch?v=l6xGw9UtPhM
22.03.202508:59
23.03.202520:19
23.03.202506:16
Դիտում եմ «Լիվերպուլի» և «Չելսիի» լեգենդների բարեգործական հանդիպումը ⚡️

Stevie G ❤️
21.03.202521:26
🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Հարի Քեյնը մեծագույն հարձակվող է ու չափազանց խելացի յուրաքանչյուր դրվագում!!!

Հիացմունք
25.03.202511:37
Ամեն ինչ մոտենում է ավարտին...Տրենտը հեռանում է «Լիվերպուլից»

https://t.me/FabrizioRomanoTG/45230
23.03.202516:51
23.03.202503:24
Այս մասին խոսել եմ մրցաշրջանի մեծ հատվածում!!

Տիագո Մոտան չուղղեց մեծ հաշվով ոչինչ ու հիմա գալիս է «Յուվենտուսից» բաժանվելու ժամանակը: Անպարտելի շարքը Ա-Սերիայում շատերին խաբում էր, բայց խաղային ձեռագիրն էապես չէր փոխվել + վստահ եմ, որ ղեկավարության վրա ազդել է նաև այն փաստը, որ Մոտան կոնֆլիկտային էր ֆուտբոլիստների հետ: Համաձա՞յն եմ արդյոք այս որոշման հետ` այո, Մոտան պետք է հեռանա, ԲԱՅՑ...

Նրա փոխարեն Իգոր Տուդոր ))) Այսինքն, նույն նախորդ տարվա Տիագո Մոտա, որը փայլեց «Բոլոնիայում», ինչպես Տուդորը փայլում է «Լացիոյում»! Սա արդեն անհասկանալի է - հեռացնել մարզչի ու բերել նույն պրոֆիլով մյուսին...եթե պետք է լինի Տուդորը, ապա կողմ եմ Մոտայի մնալուն, որովհետև կարճաժամկեպ արդյունք չեմ կարծում որ կտա ու վախում եմ, որ մյուս տարի պատմությունը կրկնվի իսկ Տուդորին փոխարինող գա մեկ այլ լավ մասնագետ, որը տպավորեց միջին թիմում

«Յուվեն» այլ մակարդակ է, այլ ճնշում - ոչ բոլորը կդիմանան!

https://t.me/FabrizioRomanoTG/45176
22.03.202513:39
Էսպես․․․ես ապշած եմ!!!

Կարծում եմ, որ մեր «Հայ» ֆուտբոլիստներին առաջնային պետք է հավաքականում ցուցաբերել համեստություն ու սկզբնապես ինձ մոտ կար տպավորություն, որ Ռանոսը կարգապահության ամենամեծ մարմնավորումը կլինի մեր ընտրանու կազմում։ Նա մեծացել է Գերմանիայում՝ «Բավարիայի» համակարգում, բայց․․․մեծամտությունը և ուրիշներից բարձր դասվելը բերում է այս վերջաբանին!!

2025 թվականին Ռանոսը 11 խաղում հավաքել է 27 րոպե խաղաժամանակ` չկատարելով ՈՉ ՄԻ գոլային գործողություն — արդյո՞ք այս ֆուտբոլիստը իրավունք ունի ուլտիմատում դնել նորանշանակ գլխավոր մարզչի դիմաց — կարծում եմ՝ տխմարություն է

Ցավում եմ Սխիպի համար, քանի որ նրա ճանապարհը (գուցե կարճ) սկսվում է կոնֆլիկտով ու մաղթում եմ համբերություն ))

Սա ջրի երես դուրս եկած առաջին կոնֆլիկտն է — շատ բաների մասին ֆուտբոլասերները չգիտեն, իսկ ես, ցավոք սրտի, շատ բան գիտեմ հավաքականի հանդերձարանից և այնտեղ տխրահռչակ իրավիճակ է։

Ի սկզբանե մտածում էի մեր հավաքականի խաղերի մասին տեսանյութ չհրապարակել բայց նման բաները նպաստում են որ նստեմ տեսախցիկի առաջ ))

https://t.me/HayastaniHavaqakan/5530
էս ինչ ա․․․․ ո՞վ ես դու․․․․

Ես սա ամբողջությամբ կընդունեմ (չնայած, ամեն պարագայում սա աբսուրդ է), երբ դու քո դիմաց դրված պահանջները լավ անես, բայց երբ դու վատն ես քո դիրքում, ինչպե՞ս կարող ես նման քայլի գնալ

Ապշած եմ!!!
显示 1 - 20 20
登录以解锁更多功能。