⚽️ Թող սխալ հնչի ամեն ինչ ու թող շատերը դիտեն որպես նեղ երկրպագու, բայց Տրենտին այլևս չէի ուզի տեսնել դաշտում՝ մինչև մրցաշրջանի ավարտ
Թիմը պայքարում էր ամենապատվավոր մրցանակների համար, նրա խոսքերով ինքը կենտրոնացած էր միայն խաղերի ու հնարավոր չեմպիոնության վրա ու վուալյա!!! թիկունքում բանակցություններ էին գնում
Այո, նա կարող էր բանակցել, օրենքը թույլ է տալիս — բայց սա մի ակումբի հանդեպ, որը տվել է քեզ ամեն ինչ, ճիշտ քայլ չէ
Ամեն տեղ չէ, որ խոտն ավելի կանաչ է — հաջողություն եմ մաղթում Տրենտին, բայց նա «Լիվերպուլի» մակարդակի ֆուտբոլիստի քայլ չարեց իսկ առանց Կլոպյան քնքշանքի, կարծես թե, չէր կարողանում
Երկու-երեք խաղ հետո իր անվան հասցեին սուլոցներ լսելուց հետո, գուցե, ինչ-որ նոստալգիկ էմոցիաներ ցանկանա «Էնֆիլդից»
Չի՞ ցանկանում մնալ՝ թող հեռանա, որքան հնարավոր է շուտ