Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
ReArtsakh avatar

ReArtsakh

Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
TGlist reytingi
0
0
TuriOmmaviy
Tekshirish
Tekshirilmagan
Ishonchnoma
Shubhali
Joylashuv
TilBoshqa
Kanal yaratilgan sanaMar 10, 2024
TGlist-ga qo'shildi
May 24, 2024

"ReArtsakh" guruhidagi so'nggi postlar

Բայց նկատել ե՞ք, որ պետական կառույցների վրա հարձակումը(2018թ. ԱԺ շրջափակումը, 2019թ. դատարանների շրջափակումը և այլն) դարձել է նիկոլի իշխանության ու իշխանության կից մարդկանց կյանքի նպատակը։

Ակնհայտ է չէ՞, որ օկուպացված Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, ըստ էության, հիմա լուրջ հարցեր(աջակցություն և այլն) չի կարող լուծել։ Ոչ էն բանի պատճառով, որ չի ցանկանում, այլ պարզապես չունի էտ ֆինանսական միջոցները։

Հետևաբար, Արցախի ներկայացուցչության դեմ ակցիա անողները, մի նպատակ ունեն՝ նիկոլին օգնել Արցախը տորպեդահարելու հարցում։ Շատ բան կգրեի, բայց, դեռ, բավարարվեմ այսքանով։

#Ադրբեջան
#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#օկուպացիա

Գառնիկ Թավթյան
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հրապարակում ենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

Բաց նամակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների հարազատներից

Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։

Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է։

Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։

Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ։


Արցախի տեղեկատվական շտաբ
Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…

Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը ամենևին էլ նորություն չէ մեր միջավայրում։ Այս երկրում հալածվել են նաև արևմտահայ գաղթականները, հայրենադարձ ախպարները, իսկ հիմա էլ արցախցիների հերթն է։ Մեր ընտանիքի պատմության մեջ դեռևս թարմ են դառնահամ հիշողությունները, թե ինչպես էին տեղաբնիկները Իրանից Հայաստան տեղափոխված պապիս պարսիկ ու թուրք անվանել։ Սա սոցիալական ու մշակութային խորը արմատներ ունեցող խնդիր է, որը ներկայումս սնվում և արդյունավետ կերպով օգտագործվում է ՔՊ-ի կողմից։ Իհարկե իշխանության վերարտադրության և ամրապնդման նպատակով։
Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է փակել Ղարաբաղյան շարժումը՝ արժեզրկելով ու պղծելով Հայաստանի պատմության արցախյան բջիջը։ Միգուցե դա նրան հաջողվի, բայց նաև չի բացառվում, որ հենց Փաշինյանն էլ մնա Ղարաբաղյան շարժման փլատակների տակ։
Ես համոզված եմ, կատարվածը անհետևանք չի մնալու։
Իսկ ղարաբաղցիներին հալածողներն ու վիրավորողները ստոր ու նենգ արարածներ են։
Ղարաբաղցիները կռվել են։ Ղարաբաղցիները չեն փախչել։ Ղարաբաղցիները ձրիակեր չեն ու մեր հարկերով չեն ապրել։ Ղարաբաղցիները այլ երկրից տեղափոխված փախստականներ չեն։ Հայաստանը ղարաբաղցիների երկիրն է։ Հայաստանը պարտավոր է ղարաբաղցիների իրավունքները պաշտպանել ու լուծել նրանց խնդիրները։ Հայաստանը ղարաբաղցիներին լավություն չի անում։
Եվ ինչպես կասեր առաջին նախագահը, դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Նախագահը շատ կոռեկտ է արտահայտվել։ Իրականում նման հարցադրման հնարավորությունն արդեն իսկ հիվանդության, անբարոյականության և նենգության ցուցիչ է։ Առողջ մարդը միգուցե կհասկանար, որ հայաստանցին ու ղարաբաղցին իրար համար ինչ-որ մի բան անելու խնդիր ի սկզբանե չէին կարող ունենալ, քանի որ բոլորը միասին ունեցել են մեկ խնդիր և միասնաբար պայքարել են հանուն մեծ գաղափարի․․․

Կարպիս Փաշոյան
Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին:

Ես կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է):

Այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում:

Սակայն այս պահին, իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք:

Տիգրան Աբրահամյան
Այսօր ես տեսել եմ իմ կյանքի ամենաքստմնելի, զզվելի «հրապարակումներից» մեկը…

Նարեկ Գալստյան
Մի բան ասե՞մ, սիրելի արցախցիներ։ Ես անձամբ թքած ունեմ տենց զիբիլների վրա՝ ինչ կարծիք ունեն մեր մասին կամ ինչ ատելության խոսք են տարածում։ Մենք իրենց առաջ ոչ արդարանալու բան ունենք, ոչ ապացուցելու։

Էն թ ո ր ք ի առաջ կզածներն ովքե՞ր են, որ իրենց խոսքին արժեք տանք։

Ուղղակի հիմա ամեն ինչ բաց դարձավ։ Տեսանք՝ ովքեր էին տարիներ շարունակ ղարաբաղցի-հայաստանցի պառակտում գցում։ Էդ պատմությունները, թե իբր արցախցի պապիկը ջուր չի տվել հայ զինվորին… Էն նույն պապիկն էր, որ սաղ զինվորներին անխտիր ջուր չէր տալիս։

Այս ամենը էլի մի բան ապացուցեց՝ նիկոլենց՝ թ ո ր ք ի առաջ կզածների համար մենք թշնամի ենք։ Իրենց նպատակը պարզ է՝ մեզնից ազատվելը։ Դրա համար էլ ոչինչ չեն անելու ձեր կյանքը թեթևացնելու համար։ Ոչ մի խնդիր չեն լուծելու։ Որովհետև հենց իրենք են էս ազգի բոլոր պրոբլեմների արմատը։

Կարևոր է չմոռանաք՝ մեր հազարավոր հայրենակիցները այս օրերին էլ շարունակում են մեզ պաշտպանել՝ հայի տեսքով թշնամիներից։

Մեր փրկությունը միայն միասնականության մեջ չէ, այլ նաև՝ էդ հայակերներից ազատության։

Նարիներ Գաբրիելյան
Ես և ներողություն եմ խնդրում արցախցիներից, որ մի գուցե ես անձամբ չեմ կարողացել իմ մասով առավել ջանք ու եռանդ ներդնել և կանխել ատելության խոսքի տարածումը, չնայած ես արել եմ, անում եմ և կանեմ ամեն ինչ, որ ներհայկական խայտառակ ատելության ժամանակները որքան կարելի է շուտ ավարտվեն։
Դուք այսօր ստիպված եք համացանցում, տարատեսակ թուրքամետ հայատառ կայքերում, տարբեր տեսանյութերում առևրեսվել հակաարցախյան կատաղի ատելության խոսքի հետ։
Արցախցիներ ջան, սա այն դժողքնե, որով անցնում ենք մենք բոլորս։Ցավոք Մայր Հայաստանը գտնվում է այն իրավիճակում, երբ հակահայկական տարրը փորձում է կրկին մեզ բոլորիս ջարդել, պառակտել, նսեմացնել և ի վերջո վատ իմաստով կիսելով երևանցիների, գյումրեցիների, տավուշցիների, սյունեցիների, գավառցիների և այլոց ուղղակի ոչնչացնել, դարձնելով մեր Հայրենիքը «արևմտյան ադրբեջան» թուրքական պետություն։
Մենք բոլորս հավասարաչափ տուժած ենք որոշ վիժվածքների հակաարցախյան, անասնական պահվածքից։
Խնդրում եմ, մի լքեք Հայաստանը, դրանց ուզածը հենց դա է։ Իրենք ուզում են, որ մենք բոլորս իրար ատելով մեր իսկ ձեռքերով հայաթափենք Հայաստանը։
Պինդ և ուժեղ եղեք և հիշեք, որ նույնիսկ ամեննա մութ գիշերը միշտ ավարտվում է լուսաբացով... հայկական լուսաբացով։

Արման Աբովյան
Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի (!!!!) ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019ը թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 19 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։

Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած հայտարարություններ։

Իսկ 2022-ի հոկտմեբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց, նիկոլը նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լու՞րջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։

Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան։ Հիմա նիկոլն ու արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը։ Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին, հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․

Արթուր Խաչատրյան
Repost qilingan:
Levon Kocharyan avatar
Levon Kocharyan
ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է:
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:
Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Արցախի հարցը դուրս է կարգավորման օրակարգից

Արցախի հայության բռնի տեղահանումից և ինքնաբացարկի մասին հրամանագրի հրապարակումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Փաստացի՝ պաշտոնական Երևանը համարում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի բանակցային դաշտում։

Նախարարությունը չի նշում որևէ ձևաչափ, որի շրջանակում հարցը կարող է շարունակել քննարկվել։

ReArtsakh
Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք  չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։

Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի  հավաքական ապագայի հաշվին հերթական կապիտուլյացիայի ենթարկելու Հայաստանը։

«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և սեփական անվտանգության դիմաց:

Լիլիթ Գալստյանը
Եվրախորհրդարանը պահանջում է հայ ռազմագերիների ազատ արձակում և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը քննարկեց Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը։

Ադրբեջանի ռեժիմի դեմ խիստ քննադատություն

Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում ընդգծեց, որ Ադրբեջանը խախտում է միջազգային պարտավորությունները, իսկ Բաքվում ընթացող դատավարությունները ցույց են տալիս Ալիևի ռեժիմի բռնապետական բնույթը։ Նա քննադատեց ԵՄ-ին՝ Բաքվի հետ ռազմավարական գործընկերության պատրանք ստեղծելու համար՝ նշելով, որ ժամանակն է գործել ԵՄ արժեքների համաձայն։

Բանաձևի համահեղինակ Վասիլե Դինկուն շեշտեց, որ հայ ռազմագերիների հարցը Կովկասում արդարության և խաղաղության կարևորագույն փորձաքարն է։ Նա պահանջեց խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են դատական բռնությունների մեջ։

Եվրոպան պետք է գործի՝ ըստ իր արժեքների

Պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտեց Բաքվի դատավարությունները՝ համեմատելով դրանք ստալինյան բռնաճնշումների հետ։ Նա ընդգծեց, որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն նաև կոչ արեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին վերջապես լսել և գործել՝ Հայաստանի ինքնիշխանության ու մարդու իրավունքների պաշտպանության համար։

Քննարկմանը ելույթ ունեցան քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ միաձայն ընդգծելով, որ ԵՄ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և դադարեցնի Բաքվի ռեժիմին խրախուսող քաղաքականությունը։

Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարեց, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Բաքվում ընթացող դատավարություններին և մտահոգված է մարդու իրավունքների խախտումներով։ Նա շեշտեց, որ ԵՄ-ն կշարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները, ապահովի արդար դատաքննության իրավունքը և դադարեցնի անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ։

Բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին, ինչը որոշիչ քայլ կլինի Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի հետագա դիրքորոշման համար։

ReArtsakh
Գերիներին փոխանակում են։
Միմիայն։

Այլ խաղաղ լուծման տարբերակ չի եղել ու չի լինելու։

Հ.Գ. Դատարանում գերիները ինչ ուզեն ,կարող են խոսել, ուշադրություն ու հետևություններ անել պետք չի,կարևորը ողջ առողջ վերադառնալն ա։

Ու գրելուց առաջ, միշտ հաշվի առեք այդ մարդկանց հարազատների հոգեկան և հուզական վիճակը։

Տիգրան Քոչարյան
Արամ Առաջինը և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նոյեմբերի 1-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են արցախահայերի իրավունքներին առնչվող հարցեր։ Կաթողիկոսության հաղորդմամբ՝ նրանց զրույցի հիմնական թեման եղել է Արցախի հայերի իրավունքների հարցի ընդգծումը COP29 միջազգային համագումարի ժամանակ, որը նախատեսվում է նոյեմբերի 11-22-ին Բաքվում։

Արամ Առաջինը նշել է, որ բարձր է գնահատում Օկամպոյի աջակցությունը և իր հետ քննարկել է իր կողմից վերջին շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման խնդիրների լուծմանը։

ReArtsakh

Rekordlar

25.10.202423:59
1.8KObunachilar
31.10.202423:59
100Iqtiboslar indeksi
04.09.202407:37
871Bitta post qamrovi
30.06.202423:59
478Reklama posti qamrovi
20.03.202523:59
22.64%ER
31.10.202423:59
15.24%ERR

Rivojlanish

Obunachilar
Iqtibos indeksi
1 ta post qamrovi
Reklama posti qamrovi
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25APR '25

ReArtsakh mashhur postlari

18.04.202506:53
Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը ամենևին էլ նորություն չէ մեր միջավայրում։ Այս երկրում հալածվել են նաև արևմտահայ գաղթականները, հայրենադարձ ախպարները, իսկ հիմա էլ արցախցիների հերթն է։ Մեր ընտանիքի պատմության մեջ դեռևս թարմ են դառնահամ հիշողությունները, թե ինչպես էին տեղաբնիկները Իրանից Հայաստան տեղափոխված պապիս պարսիկ ու թուրք անվանել։ Սա սոցիալական ու մշակութային խորը արմատներ ունեցող խնդիր է, որը ներկայումս սնվում և արդյունավետ կերպով օգտագործվում է ՔՊ-ի կողմից։ Իհարկե իշխանության վերարտադրության և ամրապնդման նպատակով։
Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է փակել Ղարաբաղյան շարժումը՝ արժեզրկելով ու պղծելով Հայաստանի պատմության արցախյան բջիջը։ Միգուցե դա նրան հաջողվի, բայց նաև չի բացառվում, որ հենց Փաշինյանն էլ մնա Ղարաբաղյան շարժման փլատակների տակ։
Ես համոզված եմ, կատարվածը անհետևանք չի մնալու։
Իսկ ղարաբաղցիներին հալածողներն ու վիրավորողները ստոր ու նենգ արարածներ են։
Ղարաբաղցիները կռվել են։ Ղարաբաղցիները չեն փախչել։ Ղարաբաղցիները ձրիակեր չեն ու մեր հարկերով չեն ապրել։ Ղարաբաղցիները այլ երկրից տեղափոխված փախստականներ չեն։ Հայաստանը ղարաբաղցիների երկիրն է։ Հայաստանը պարտավոր է ղարաբաղցիների իրավունքները պաշտպանել ու լուծել նրանց խնդիրները։ Հայաստանը ղարաբաղցիներին լավություն չի անում։
Եվ ինչպես կասեր առաջին նախագահը, դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Նախագահը շատ կոռեկտ է արտահայտվել։ Իրականում նման հարցադրման հնարավորությունն արդեն իսկ հիվանդության, անբարոյականության և նենգության ցուցիչ է։ Առողջ մարդը միգուցե կհասկանար, որ հայաստանցին ու ղարաբաղցին իրար համար ինչ-որ մի բան անելու խնդիր ի սկզբանե չէին կարող ունենալ, քանի որ բոլորը միասին ունեցել են մեկ խնդիր և միասնաբար պայքարել են հանուն մեծ գաղափարի․․․

Կարպիս Փաշոյան
Ես և ներողություն եմ խնդրում արցախցիներից, որ մի գուցե ես անձամբ չեմ կարողացել իմ մասով առավել ջանք ու եռանդ ներդնել և կանխել ատելության խոսքի տարածումը, չնայած ես արել եմ, անում եմ և կանեմ ամեն ինչ, որ ներհայկական խայտառակ ատելության ժամանակները որքան կարելի է շուտ ավարտվեն։
Դուք այսօր ստիպված եք համացանցում, տարատեսակ թուրքամետ հայատառ կայքերում, տարբեր տեսանյութերում առևրեսվել հակաարցախյան կատաղի ատելության խոսքի հետ։
Արցախցիներ ջան, սա այն դժողքնե, որով անցնում ենք մենք բոլորս։Ցավոք Մայր Հայաստանը գտնվում է այն իրավիճակում, երբ հակահայկական տարրը փորձում է կրկին մեզ բոլորիս ջարդել, պառակտել, նսեմացնել և ի վերջո վատ իմաստով կիսելով երևանցիների, գյումրեցիների, տավուշցիների, սյունեցիների, գավառցիների և այլոց ուղղակի ոչնչացնել, դարձնելով մեր Հայրենիքը «արևմտյան ադրբեջան» թուրքական պետություն։
Մենք բոլորս հավասարաչափ տուժած ենք որոշ վիժվածքների հակաարցախյան, անասնական պահվածքից։
Խնդրում եմ, մի լքեք Հայաստանը, դրանց ուզածը հենց դա է։ Իրենք ուզում են, որ մենք բոլորս իրար ատելով մեր իսկ ձեռքերով հայաթափենք Հայաստանը։
Պինդ և ուժեղ եղեք և հիշեք, որ նույնիսկ ամեննա մութ գիշերը միշտ ավարտվում է լուսաբացով... հայկական լուսաբացով։

Արման Աբովյան
Repost qilingan:
Levon Kocharyan avatar
Levon Kocharyan
06.04.202517:00
ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է:
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:
Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Արցախի հարցը դուրս է կարգավորման օրակարգից

Արցախի հայության բռնի տեղահանումից և ինքնաբացարկի մասին հրամանագրի հրապարակումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Փաստացի՝ պաշտոնական Երևանը համարում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի բանակցային դաշտում։

Նախարարությունը չի նշում որևէ ձևաչափ, որի շրջանակում հարցը կարող է շարունակել քննարկվել։

ReArtsakh
08.04.202509:09
Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի (!!!!) ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019ը թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 19 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։

Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած հայտարարություններ։

Իսկ 2022-ի հոկտմեբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց, նիկոլը նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լու՞րջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։

Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան։ Հիմա նիկոլն ու արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը։ Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին, հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․

Արթուր Խաչատրյան
18.04.202510:46
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հրապարակում ենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

Բաց նամակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների հարազատներից

Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։

Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է։

Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։

Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ։


Արցախի տեղեկատվական շտաբ
18.04.202507:03
Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…

Արցախի տեղեկատվական շտաբ
Բայց նկատել ե՞ք, որ պետական կառույցների վրա հարձակումը(2018թ. ԱԺ շրջափակումը, 2019թ. դատարանների շրջափակումը և այլն) դարձել է նիկոլի իշխանության ու իշխանության կից մարդկանց կյանքի նպատակը։

Ակնհայտ է չէ՞, որ օկուպացված Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, ըստ էության, հիմա լուրջ հարցեր(աջակցություն և այլն) չի կարող լուծել։ Ոչ էն բանի պատճառով, որ չի ցանկանում, այլ պարզապես չունի էտ ֆինանսական միջոցները։

Հետևաբար, Արցախի ներկայացուցչության դեմ ակցիա անողները, մի նպատակ ունեն՝ նիկոլին օգնել Արցախը տորպեդահարելու հարցում։ Շատ բան կգրեի, բայց, դեռ, բավարարվեմ այսքանով։

#Ադրբեջան
#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#օկուպացիա

Գառնիկ Թավթյան
18.04.202503:50
Այսօր ես տեսել եմ իմ կյանքի ամենաքստմնելի, զզվելի «հրապարակումներից» մեկը…

Նարեկ Գալստյան
18.04.202505:56
Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին:

Ես կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է):

Այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում:

Սակայն այս պահին, իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք:

Տիգրան Աբրահամյան
17.04.202520:59
Մի բան ասե՞մ, սիրելի արցախցիներ։ Ես անձամբ թքած ունեմ տենց զիբիլների վրա՝ ինչ կարծիք ունեն մեր մասին կամ ինչ ատելության խոսք են տարածում։ Մենք իրենց առաջ ոչ արդարանալու բան ունենք, ոչ ապացուցելու։

Էն թ ո ր ք ի առաջ կզածներն ովքե՞ր են, որ իրենց խոսքին արժեք տանք։

Ուղղակի հիմա ամեն ինչ բաց դարձավ։ Տեսանք՝ ովքեր էին տարիներ շարունակ ղարաբաղցի-հայաստանցի պառակտում գցում։ Էդ պատմությունները, թե իբր արցախցի պապիկը ջուր չի տվել հայ զինվորին… Էն նույն պապիկն էր, որ սաղ զինվորներին անխտիր ջուր չէր տալիս։

Այս ամենը էլի մի բան ապացուցեց՝ նիկոլենց՝ թ ո ր ք ի առաջ կզածների համար մենք թշնամի ենք։ Իրենց նպատակը պարզ է՝ մեզնից ազատվելը։ Դրա համար էլ ոչինչ չեն անելու ձեր կյանքը թեթևացնելու համար։ Ոչ մի խնդիր չեն լուծելու։ Որովհետև հենց իրենք են էս ազգի բոլոր պրոբլեմների արմատը։

Կարևոր է չմոռանաք՝ մեր հազարավոր հայրենակիցները այս օրերին էլ շարունակում են մեզ պաշտպանել՝ հայի տեսքով թշնամիներից։

Մեր փրկությունը միայն միասնականության մեջ չէ, այլ նաև՝ էդ հայակերներից ազատության։

Նարիներ Գաբրիելյան
Ko'proq funksiyalarni ochish uchun tizimga kiring.