Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Levon Kocharyan avatar

Levon Kocharyan

Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը
Телеграм-канал Левона Кочаряна
TGlist reytingi
0
0
TuriOmmaviy
Tekshirish
Tekshirilgan
Ishonchnoma
Shubhali
JoylashuvРосія
TilBoshqa
Kanal yaratilgan sanaБер 19, 2021
TGlist-ga qo'shildi
Вер 13, 2024

Rekordlar

14.01.202522:44
6.9KObunachilar
23.01.202523:59
200Iqtiboslar indeksi
10.04.202514:39
36.1KBitta post qamrovi
15.12.202422:44
3.6KReklama posti qamrovi
17.02.202523:59
17.60%ER
10.04.202514:39
535.51%ERR

Levon Kocharyan mashhur postlari

Repost qilingan:
NEWS.am avatar
NEWS.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնվազի. Վարդան Օսկանյան

Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում
06.04.202515:35
ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է:
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:
Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում:

Ամբողջական հոդվածն այստեղ
10.04.202510:16
Որոշ շրջանակներ, իրենց հին աշխատաոճին հավատարիմ, երեկվանից մի նոր հատվածական «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու ամբողջ տեղեկանքից ընդամենը մի քանի տող տեղադրելով՝ հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել։
Պարզապես հիշեցման կարգով․ վիկիլիքսյան այդ տեղեկանքում վերարտադրված են ամենաթրքամետ-ադրբեջանամետ գործչի՝ Մեթյու Բրայզայի ընկալումները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում տեղեկանքին ամբողջական ծանոթացումը դիվանագիտության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդու մոտ միայն հիացմունք կարող է առաջացնել այն կարողությունների և դիրքորոշումների վերաբերյալ, որ այդ ժամանակ Հայաստանն ուներ՝ թե՛ հարևան Իրանի հետ հարաբերությունների, թե՛ Արցախի հարցում, թե՛ Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն թույլ չտալու, թե՛ սփյուռքի հետ հարաբերությունների և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և դրանում ԱՄՆ կողմից առաջ տարվող թեզերի վերաբերյալ։
Տարատեսակ մանիպուլյացիաները արմատից կանխելու համար պարզապես հիշեցնեմ, որ 1998-2008 թվականներին նաև մեր պետական դիրքորոշման արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընգրկված է եղել արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, իսկ թուրքական բոլոր անիմաստ առաջարկները բախվել են հայկական պետական ընկալումների կուռ դիրքորոշմանը։
Բոլոր հետաքրքրվողների համար կտեղադրեմ շատ հատվածային և մանիպուլյատիվ շրջանառվող տեղեկանքի ամբողջական տեքստը, առանց որևէ մեկնաբանության։ Պարզապես համադրեք շրջանառվող հատվածը՝ ուղեկցվող կեղծիքով և բուն տեղեկանքը՝ ամբողջությամբ։
Որ ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա 1998-2008 թվականների մեր պետության ամուր դիրքորոշման մասին։ Այն մասին, որ ժամանակին Հայաստանի անունից բանակցել են մարդիկ, որոնք հասկանում էին՝ ինչ է պետությունը, պետական շահը և պետական մտածողությունը։ Մի բան որին, ցավոք, վաղուց կարոտ է հանրությունը։
Դիվանագիտական տեղեկանքները բանակից ազատվելու համար սեփական մոր վրա գրված ցուցմունք չեն, դրանք հասկանալը պահանջում են սթափ ընկալում, ինչը դասալիքներին հասու չէ։

Վիկիլիքսի լինքը 👈
Ko'proq funksiyalarni ochish uchun tizimga kiring.