🗣 Կարևորը ԱԺ-ից. ապրիլի 16, 2025թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք
📌 Ագնեսա Խամոյան
Արդյո՞ք քաղաքացին կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե եկամուտների հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի հայտարարագրում։ Այս պարզ հարցին չեն կարողանում պատասխանել ո՛չ ՊԵԿ նախագահը, ո՛չ գլխավոր դատախազը։ Քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հարցս ուղղում եմ նրան և ակնկալում հստակ պատասխան։
📌 Արմենուհի Կյուրեղյան
Կառավարության ղեկավարի բնորոշմամբ «առաջին դասարանում 7 տարի մնացած տգետները» եկել են ԱԺ հաշվետվություն տալու, թե ինչ են արել 2024 թվականին, ինչպես ես այդ աշխատանքները մոտեցնում ՔՊ-ի տված խոստումներին: Փարաքարի ու Գյումրիի ընտրություններից հետո համոզվեցին, որ հանրությունն իրենց նկատմամբ ցածր վստահություն ունի, որ ամենաուշը 2026 թ․ իրենք այլևս իշխանություն չեն լինի։ «Խեղճ հարիֆն ինչ անի»-ն փոխվեց «խեղճ տգետն ինչ անի»-ով։
📌 Թադևոս Ավետիսյան
Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36 հազար դրամ, ինչը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից։ Անապահովության նպաստի չափը ավելի քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Ստացվում է, որ նվազագույն թոշակ և անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, միջին կենսաթոշակ ստացողները՝ աղքատ։
📌 Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանն ամենաանհաջող, ամենակորստաբեր և ամենաապագայազուրկ կառավարումն է իրականացրել։ Այս մարդիկ ապագան փորձում են մեզ ներկայացնել որպես թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ինտեգրվող մի լավատեսություն: Այս իշխանության շարունակման պարագայում ոչ միայն ապագան պայծառ չի լինելու, վաղվա օրն է մթագնելու։ Պարոն Փաշինյա'ն, մի խնդրանք ունեմ, եկե’ք, այս ամբիոնից ասեք ժողովու'րդ, ես հեռանում եմ։
📌 Լիլիթ Գալստյան
Հատուկ երևակայություն և ցինիզմ պետք է ունենալ արտաքին քաղաքականության ռազմավարությունն արդյունավետ գնահատելու կամ 2024 -ը վերջին 20 տարվա ամենախաղաղ տարին համարելու համար։ Այն դեպքում, երբ այդ «խաղաղ» տարում 40 զինծառայողի մահ է արձանագրվել, իսկ թշնամին շարունակում է ՀՀ տարածքների սողացող զավթումը։
📌 Գեղամ Մանուկյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ոչ մեկ իր տեղում չէ․ սանտեխնիկը տեղում չէ, տաքսիստը տեղում չէ, ուսուցիչը տեղում չէ, բա ինքն ինչո՞ւ պետք է տեղում լինի։ Անընդհատ խոսում են թալանը հետ բերելու մասին։ Սպասում եմ, երբ է գալու այն օրը, որ նայի ու ասի լավ, նրանք թալանել են, բա ինչո՞ւ է իմ շրջապատում նույնը կատարվում։
📌 Արթուր Խաչատրյան
Իշխանությունները կարծում են, որ դավադրաբար Արցախից հրաժարվելով, արցախցիների վերադարձի իրավունքը ուրանալով, Հայաստանում հակաարցախյան տրամադրություններ սերմանելով և, նույնիսկ, Արցախ բառն արտասանելուց վախենալով, իրենք կարող են մերժել Ադրբեջանի ախորժակը, արժանանալ նրանց գթությանը և ստանալ մի թղթի կտոր, որի վրա գրված լինի «Խաղաղություն»։
📌Ընդդիմությունը բոյկոտեց կառավարության հետ հարցուպատասխանը։