Notcoin Community
Notcoin Community
Whale Chanel
Whale Chanel
Proxy MTProto | پروکسی
Proxy MTProto | پروکسی
Whale Chanel
Whale Chanel
Proxy MTProto | پروکسی
Proxy MTProto | پروکسی
iRo Proxy | پروکسی
iRo Proxy | پروکسی
NM

Narine Manukyan

«Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ հիմնադիր, «Երազի Տուն» Մանկական Վերականգյնողական կենտրոնների հիմնադիր, Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն
TGlist рейтингі
0
0
ТүріҚоғамдық
Растау
Расталмаған
Сенімділік
Сенімсіз
Орналасқан жері
ТілБасқа
Канал құрылған күніJan 26, 2025
TGlist-ке қосылған күні
May 28, 2024
Қосылған топ

Telegram арнасы Narine Manukyan статистикасы

Жазылушылар

1 459

24 сағат00%Апта
4
0.3%Ай
4
0.3%

Дәйексөз индексі

0

Ескертулер0Каналдарда қайта жазылу0Каналдарда ескерту0

1 жазбаның орташа қамтуы

142

12 сағат770%24 сағат142
70.2%
48 сағат4770%

Қатысу деңгейі (ER)

3.77%

Қайта жазылды0Пікірлер0Реакциялар4

Қамту бойынша қатысу деңгейі (ERR)

32.69%

24 сағат0%Апта0%Ай0%

1 жарнамалық жазбаның қамтуы

0

1 сағат00%1 – 4 сағат00%4 - 24 сағат00%
Каналға біздің ботымызды қосып, осы каналдың аудиториясын біліңіз.
24 сағаттағы жазбалар саны
1
Динамика
3

"Narine Manukyan" тобындағы соңғы жазбалар

Қайта жіберілді:
HAYELI.AM avatar
HAYELI.AM
Արբանյակային կադրերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմն ամբողջությամբ ոչնչացրել է օկուպացված Արցախի Հանրապետության Քարին Տակ գյուղը
բանավոր խոստումները կատարելու ժամանակն եկելա... ոնց ուզում խոսումա, բա հազիվ բացվելա շունչը...
Қайта жіберілді:
RADIO AURORA avatar
RADIO AURORA
🇦🇲🇦🇿 Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով անարգել երթևեկություն «Ադրբեջանից-Նախիջևան». Ալիև

«Պետք է լինի հարմարավետ և ազատ երթևեկություն Ադրբեջանից Ադրբեջան ՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտների»:
Қайта жіберілді:
The Geopolitics / Գեոպոլիտիկա avatar
The Geopolitics / Գեոպոլիտիկա
Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։

Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Թող Աստծո խաղաղությունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ. ամեն։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Қайта жіберілді:
The Geopolitics / Գեոպոլիտիկա avatar
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇦🇲 Հայոց բանակի օրվան ընդառաջ

Ովքեր ծառայել են զինված ուժերում, կփաստեն, որ երեկոյան Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը պատվի առած կատարելը եղել է ծառայության ամեն օրվա ամենահաճելի և ոգեղեն պահը։ Դա զգացողություն է, որը չես կարող բառերով նկարագրել, դա պետք է զգալ ու ես հպարտ եմ, որ դա զգացել եմ։

Հայկական բանակը դեռ իր խոսքը ասելու է։ Որևէ կասկած չկա դրանում։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՜ հայկական բանակը,
հավերժ փա՜ռք նահատակներին։

ՀՀ պետական օրհներգը` ԶՈՒ կատարմամբ։
Қайта жіберілді:
Vardan Voskanyan's Channel avatar
Vardan Voskanyan's Channel
Հայոց ե վրաց միացյալ զորքի զորահրամանատար Զաքարե Զաքարյան իշխանն այս խաչքարը 1200թ. տեղադրել է ի նշանավորումն Ամբերդի՝ թշնամուց ազատագրման։

Այժմ այն Անտառուտ գյուղի Սբ. Աստվածածին խոնարհված եկեղեցու մուտքի դռան շարվածքում է։

Միայն մոտ 100-150 տարի առաջ այստեղ հայտնված խաշնարածները գյուղի տարածքն անվանել են Ինաքլու Մազրա բռց.՝«Ինաքլուի արտ», որտեղ երկրորդ՝ «մազրա» բաղադրիչն արաբական ծագման բառ է, իսկ «ինաքլու»-ն՝ վաչկատուն ցեղերից հերթականի անվանում՝ թյուրքերենից թարգմանաբար՝ «կով ունեցող»։

Հայաստանի սրբազան հողի առանձին վերցրած այս մի քանի մետր հատվածում մենք թողել ենք մեր փառահեղ ռազմական հաղթանակի մասին ավետող միջնադարյան հրաշագեղ խաչքար և ի փառաբանություն Աստծո ու մեր հավատքի կառուցել եկեղեցի, իսկ բարբարոսները պատմությանը տվել են միայն իրենց՝ կով ունենալու հատկանիշի մասին անարժեք վկայություն։

Թե բա՝ «Արևմտյան Ադրբեջան»...

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տարիներ առաջվա թողարկում է, բայց լավն է, դիտեք ❤️
Իսկ հիմա ասեք, հայի արյուն, գեներ ունեցող մարդը կարո՞ղ է այս ամենը ժխտել, մոռանալ, մի՞թե հնարավոր է նման բան...

Ցնդելու բանա...
Қайта жіберілді:
Hakob Badalyan avatar
Hakob Badalyan
💥 Լուկաշենկոն, որ պատրաստվում է նախագահի պաշտոնում վերարտադրության՝ նախագահի ընտրություն միջոցառումն այսօր է, հայտարարել է, որ ինքն ու Պուտինն ապշած էին, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ: Փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու: Բայց հետո այդպիսի նվեր եղավ, և ո՞վ չէր օգտվի դրանից», հայտարարել է Լուկաշենկոն:

Սա մեզ համար ցավագին թեմա է: Լուկաշենկոյին դիտարկել որպես ճշմարտության ակունք, անշուշտ կլինի հիմարություն: Սա իհարկե ոչ միայն Լուկաշենկոյի, այլ ցանկացած իշխանության մասին, այդ թվում սեփական իշխանության:

Լուկաշենկոյի հայտարարության մեջ, օրինակ, ուշադրության է արժանի այն, որ նա զանգում է Պուտինին եւ ասում՝ «դու՞ ես դրդել»: Այսինքն, նրա մտքով առնվազն անցնում է, որ Փաշինյանը դա գուցե արել է Պուտինի դրդմամբ: Հետեւաբար, նա կարող էր պատկերացնել Պուտինի հնարավոր մոտիվ:

Մյուս կողմից, անկասկած է, որ, եթե Հայաստանը հայտարարում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ այդ պահից հիմնավորապես փոխվում է կոնֆլիկտի միջազգային միջավայրը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ: Հայաստանը անցնող երկու-երեք տասնամյակում պարբերաբար է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, բայց, մի բան է հայտարարել դա, չխոսելով այդ ամբողջության կազմում Արցախը ճանաչելու մասին, եւ բոլորովին այլ է, երբ հայտարարում ես Արցախն Ադրբեջանի կազմ:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է ժամանակագրությունը: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:

շարունակությունը…👇
Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին, ուստի Սարդարապատում տեղի ունեցածն իշխանությունների կազմակերպած սադրանքն էր. Տեր Եսայի քահանա Արթենյան
❗🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանի ութ անդամներ կոչ են արել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ անօրինական գործողություններից.

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից։

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ին և մտահոգություն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և սահմանազատման մեթոդների և տեմպերի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն սպառնալիքի և ուժի բացակայության դեպքում:

Մենք գիտենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվող բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի քաղաքացիների գոյատևման մտահոգությունները։

«Ուստի մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի անդամներ.
Էմանուել Ֆրագկոս (Հունաստան)
Իլան Դե Բասո (Շվեդիա)
Չարլի Վայմերս (Շվեդիա)
Լարս Պատրիկ Բերգ (Գերմանիա)
Ստելիոս Կիմպուրոպուլոս (Հունաստան)
Մարիա Սբիրակի (Հունաստան)
Լուկաս Ֆուրլաս (Կիպրոս)
Կոստաս Մաուրիտիս (Կիպրոս)
Որպեսզի երկար չգրեմ Աղդամի 1992 թվականի դեպքերի մասին, որոնց ճանաչումը որպես «Խոջալուի ցեղասպանություն» պահանջում ա թշնամի պետությունը, բոլոր փաստերը այստեղ 👇

✅ֆիլմ ավելի սեղմ ինֆորմացիայով https://youtu.be/kvzfp9nb-VU?si=vE9cyFrfiQAcva2p

✅թեմատիկ կայք բոլոր փաստերով xocali.net

Рекордтар

28.01.202523:59
1.5K
Жазылушылар
28.05.202423:59
0
Дәйексөз индексі
27.01.202523:59
477
1 жазбаның қамтуы
07.03.202508:46
0
Жарнамалық жазбаның қамтуы
22.01.202514:39
3.94%
ER
22.01.202506:16
32.78%
ERR
Жазылушылар
Цитата индексі
1 хабарламаның қаралымы
Жарнамалық хабарлама қаралымы
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25

Narine Manukyan танымал жазбалары

Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.