09.05.202515:24
🧑🚒 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
09.05.202512:27
❗️ Մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։
🗣 «ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
🔸 Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։|1lurer.am|

09.05.202508:37
🇦🇲 🇦🇿 Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
🗣 Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։ |azatutyun.am|

09.05.202506:24
❗️ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ են փոխանցել միմյանց՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։
🗣 «Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ», - ասել է ԱԽ քարտուղարը հավելելով, որ հետաքննությունների արդյունքում պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել։ |news.am|

08.05.202516:49
🎤 ԶԼՄ-ներին, Արդարադատության նախարարության առաջարկով, կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
🔸 Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։
📌 Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը: |hetq.am|
Կարդալ ավելին

14.04.202511:04
🇦🇲🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի՝ Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը․
🗣 «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը:
🔸 Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ |civilnet.am|

09.05.202513:45
🇪🇺🇦🇲 ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ, որի ժամանակ նշել է՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։
🗣 «Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։
📌 Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին», - նշված է ուղերձում։

09.05.202511:10
🇷🇺 Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։
📌🇦🇲 Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ռուսական կողմից, այսօր շքերթին պետք է մասնակցեին զորախմբեր 13 երկրներից այդ թվում՝ Ադրբեջանից, Բելառուսից, Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից։ Հայկական զորախումբ Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չի մասնակցել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատճառների մասին ինքը տեղյակ չէ, ապա հավելել․ «Վարչապետի մասնակցությունը բոլ-բոլ ա»:
🔸 Զորահանդեսին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա երկրների առաջնորդների հետ ծաղիկներ է խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:
📹 Տեսանյութերը՝ շքերթից, «TASS»-ի

09.05.202508:12
🔸 Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները: [․․․]
🔸 Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: [...]
🔸 Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել: Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:
[Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի տոնի առթիվ]

08.05.202517:43
❗️Մայիսի 9-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և մարզի ոլորտային պատասխանատուները կլինեն համայնքի մի շարք բնակավայրերում և կհանդիպեն մայիսի 5-ին տեղացած անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ։
🕔 Այցերի ժամանակացույցը՝ Քաղցրաշեն բնակավայր` ժամը 10:00, Մրգանուշ բնակավայր` ժամը 10:40, Աբովյան բնակավայր` ժամը 11։20 և Ջրաշեն բնակավայր` ժամը 12։00։
[Արտաշատի համայնքապետարան]

08.05.202516:35
🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ:
📌 Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
[ՀՀ կառավարություն]

14.04.202509:29
📍 Արցախցիները կառավարության ու Գլխավոր դատախազության մոտ ակցիա են իրականացնում: Նրանք ԱԳՆ մոտ այրեցին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, որով խոստանում էին դեօկուպացնել Շուշին ու Հադրութը: Հավաքվածներն Արտաքին գործերի նախարարություն ներկայացրին իրենց պահանջագիրը:
📍 Բողոքի ակցիան շարունակեցին Գլխավոր դատախազության մոտ: Պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին և պատժեն ատելություն տարածող ու հրահրող մարդկանց: Հանցագործության մասին հաղորդումներ մինչ այս էլ են ներկայացրել, բայց հայտարարեցին, որ Գլխավոր դատախազությունը անգործության է մատնվել ու ոչ մի դեպքի ընթացք չի տվել: |azatutyun.am|

09.05.202513:26
🚒 Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։
🔸 Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։
📌 Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
🔸 Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։
📌 Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
09.05.202510:17
🌤 Երևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
☔️ Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
🌡 Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը, 10-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մայիսի 12-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
[«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

09.05.202507:34
🇷🇺 Ռուսաստանը Հայաստանի դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր, այսօր «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում են և պատրաստ են հետագայում էլ զարգացնել ու խորացնել այդ հարաբերություններն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։
🇦🇲 Հարցին, թե վերջին տարներին այդ հարաբերությունները չեն վատթարացե՞լ, դեսպանը պատասխանեց․ «Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարևորը, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն՝ պահպանելու եղածն ու առկա ամուր հիմքը և շարժվելու առաջ՝ իհարկե հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները»։ |azatutyun.am|

08.05.202517:26
🇺🇸 ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։
🔸 69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։
📌 Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները։
📸 Լուսանկարը՝ Ֆրանկո Օրիգլիա/Getty Images։

07.05.202519:13
🇻🇦 Վատիկանի Սիկստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ՝ նշանավորելով կարդինալների առաջին անորոշ քվեարկությունը՝ նոր Հռոմի պապ ընտրելու համար, հայտնում է Reuters լրատվականը։
14.04.202509:26
🌨 Այսօր երեկոյան ժամերից, ապրիլի 15-16-ին ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված։
❄️ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։
🍒 Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։
🌤 Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

09.05.202513:18
⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։
📍 Խոսքն այն վաշտի մասին է, որին պատսպարված տեսնելով՝ Անդրանիկ Վերանյանը հրահանգել է նստել մեքենաներն ու շարունակել երթը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին։
🗣 Արտակ Բուդաղյանի խոսքով՝ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահ չի հանգեցնում մարտական խնդրի չկատարմանը։ Ըստ նրա՝ 50-ից ավելի ԱԹՍ մշտապես գտնվում էր օդում։ Գեներալը նաեւ նշեց՝ երթի ժամանակ ԱԹՍ նկատելիս պետք է արագությունն ու մեքենաների միջեւ հեռավորությունը մեծացնել, մինչդեռ նախորդ նիստին ՀՕՊ նախկին ղեկավարն ասել էր՝ պետք է երթը կանգնեցնել ու պատսպարվել։
📎 Կարդալ ավելին

09.05.202508:58
🇦🇲 33 տարի առաջ մայիսի 8-ի գիշերը սկսվեց Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած ռազմական գործողությունը, որ իրականացավ 4 ուղղությամբ, ստացավ «Հարսանիք լեռներում» անունը։
🔸 Տարիներ շարունակ այս օրը հայ ժողովուրդը նշել է ադրբեջանական օկուպացիայից Արցախի ազատագրման, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձը։ Սակայն այսօր երբեմնի տոնը դարձել է սոսկ հիշատակի օր. Շուշիի ազատագրումից 28, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրումից 32 տարի անց հայ ժողովուրդը սգում է Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը։

09.05.202506:47
❗️Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, նշելով՝ չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն։
🗣 «Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։
[...] Հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է», - նշված է ուղերձում։

08.05.202517:05
🇻🇦 Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրայով սպիտակ ծուխ է բարձրացել, որը նշանակում է՝ կարդինալները կոնկլավի երկրորդ օրը նոր պապ են ընտրել:
📌 Նրա ինքնությունը և այն անունը, որը նա կընդունի որպես պապ, շուտով կբացահայտվի:
📸 Լուսանկարը՝ Դեն Քիթվուդ/Getty Images։

07.05.202513:11
🇮🇳🇵🇰 Հնդկաստանի կողմից պակիստանական տարածքի վրա հարվածներից հետո Իսլամաբադը և Նոր Դելին հայտնում են տասնյակ զոհերի մասին։
🔸 Պակիստանը հայտարարում է, թե 31 մարդ է զոհվել, շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել։
🔸 Պակիստանի պատասխան կրակից, ըստ Հնդկաստանի ոստիկանության, Քաշմիրում զոհվել է առնվազն տասը մարդ, ևս 48-ը վիրավոր են։
📌 Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։ |azatutyun.am|

14.04.202508:44
‼️ Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
📍 Տուժածներ չկան:
📣 Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
[ՀՀ ՊՆ]

दिखाया गया 1 - 24 का 156
अधिक कार्यक्षमता अनलॉक करने के लिए लॉगिन करें।