Анатолий Шарий

Реальний Київ | Украина

Лёха в Short’ах Long’ует

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Инсайдер UA

Реальна Війна | Україна | Новини

Лачен пише

Анатолий Шарий

Реальний Київ | Украина

Лёха в Short’ах Long’ует

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Инсайдер UA

Реальна Війна | Україна | Новини

Лачен пише

Анатолий Шарий

Реальний Київ | Украина

Лёха в Short’ах Long’ует

Infocom
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
TGlist रेटिंग
0
0
प्रकारसार्वजनिक
सत्यापन
असत्यापितविश्वसनीयता
अविश्वसनीयस्थानРосія
भाषाअन्य
चैनल निर्माण की तिथिТрав 09, 2025
TGlist में जोड़ा गया
Вер 05, 2024संलग्न समूह

Infocomment
299
रिकॉर्ड
04.09.202414:55
22.5Kसदस्य05.09.202423:59
0उद्धरण सूचकांक06.03.202523:14
2.4Kप्रति पोस्ट औसत दृश्य16.05.202508:23
0प्रति विज्ञापन पोस्ट औसत दृश्य22.03.202523:59
5.15%ER06.03.202523:15
11.12%ERR

08.05.202516:35
🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ:
📌 Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
[ՀՀ կառավարություն]

09.05.202507:34
🇷🇺 Ռուսաստանը Հայաստանի դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր, այսօր «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում են և պատրաստ են հետագայում էլ զարգացնել ու խորացնել այդ հարաբերություններն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։
🇦🇲 Հարցին, թե վերջին տարներին այդ հարաբերությունները չեն վատթարացե՞լ, դեսպանը պատասխանեց․ «Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարևորը, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն՝ պահպանելու եղածն ու առկա ամուր հիմքը և շարժվելու առաջ՝ իհարկե հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները»։ |azatutyun.am|

09.05.202508:12
🔸 Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները: [․․․]
🔸 Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս: [...]
🔸 Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել: Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:
[Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի տոնի առթիվ]

09.05.202506:47
❗️Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, նշելով՝ չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն։
🗣 «Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։
[...] Հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է», - նշված է ուղերձում։

09.05.202508:58
🇦🇲 33 տարի առաջ մայիսի 8-ի գիշերը սկսվեց Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած ռազմական գործողությունը, որ իրականացավ 4 ուղղությամբ, ստացավ «Հարսանիք լեռներում» անունը։
🔸 Տարիներ շարունակ այս օրը հայ ժողովուրդը նշել է ադրբեջանական օկուպացիայից Արցախի ազատագրման, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձը։ Սակայն այսօր երբեմնի տոնը դարձել է սոսկ հիշատակի օր. Շուշիի ազատագրումից 28, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրումից 32 տարի անց հայ ժողովուրդը սգում է Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը։

07.05.202519:13
🇻🇦 Վատիկանի Սիկստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ՝ նշանավորելով կարդինալների առաջին անորոշ քվեարկությունը՝ նոր Հռոմի պապ ընտրելու համար, հայտնում է Reuters լրատվականը։

08.05.202517:26
🇺🇸 ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։
🔸 69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։
📌 Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները։
📸 Լուսանկարը՝ Ֆրանկո Օրիգլիա/Getty Images։

09.05.202511:10
🇷🇺 Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։
📌🇦🇲 Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ռուսական կողմից, այսօր շքերթին պետք է մասնակցեին զորախմբեր 13 երկրներից այդ թվում՝ Ադրբեջանից, Բելառուսից, Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից։ Հայկական զորախումբ Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չի մասնակցել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատճառների մասին ինքը տեղյակ չէ, ապա հավելել․ «Վարչապետի մասնակցությունը բոլ-բոլ ա»:
🔸 Զորահանդեսին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա երկրների առաջնորդների հետ ծաղիկներ է խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:
📹 Տեսանյութերը՝ շքերթից, «TASS»-ի

09.05.202513:45
🇪🇺🇦🇲 ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ, որի ժամանակ նշել է՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։
🗣 «Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։
📌 Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին», - նշված է ուղերձում։

09.05.202508:37
🇦🇲 🇦🇿 Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
🗣 Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։ |azatutyun.am|

08.05.202516:49
🎤 ԶԼՄ-ներին, Արդարադատության նախարարության առաջարկով, կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
🔸 Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։
📌 Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը: |hetq.am|
Կարդալ ավելին

08.05.202517:05
🇻🇦 Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրայով սպիտակ ծուխ է բարձրացել, որը նշանակում է՝ կարդինալները կոնկլավի երկրորդ օրը նոր պապ են ընտրել:
📌 Նրա ինքնությունը և այն անունը, որը նա կընդունի որպես պապ, շուտով կբացահայտվի:
📸 Լուսանկարը՝ Դեն Քիթվուդ/Getty Images։

07.05.202513:11
🇮🇳🇵🇰 Հնդկաստանի կողմից պակիստանական տարածքի վրա հարվածներից հետո Իսլամաբադը և Նոր Դելին հայտնում են տասնյակ զոհերի մասին։
🔸 Պակիստանը հայտարարում է, թե 31 մարդ է զոհվել, շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել։
🔸 Պակիստանի պատասխան կրակից, ըստ Հնդկաստանի ոստիկանության, Քաշմիրում զոհվել է առնվազն տասը մարդ, ևս 48-ը վիրավոր են։
📌 Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։ |azatutyun.am|

09.05.202515:24
🧑🚒 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
09.05.202506:24
❗️ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ են փոխանցել միմյանց՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։
🗣 «Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ», - ասել է ԱԽ քարտուղարը հավելելով, որ հետաքննությունների արդյունքում պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել։ |news.am|

अधिक कार्यक्षमता अनलॉक करने के लिए लॉगिन करें।