⚡️Արարատ Միրզոյանը Թուրքիայից բացահայտ օգնություն է խնդրում համապետական ընտրություններում վերընտրվելու համար
🔷Անթալիայի դիվանագիտական ֆորումում Արարատ Միրզոյանի ամենակարևոր հայտարարությունը հնչել է, երբ թուրք լրագրողը փորձել է հասկանալ՝ ինչ կլինի Փաշինյանի խաղաղության օրակարգի հետ, եթե 2026-ի ընտրությունների արդյունքով ՀՀ կառավարությունը փոխվի:
🔷Միրզոյանը խոսում է անգլերեն, վրայից թուրքերեն թարգմանություն է, անգլերեն խոսքը գրեթե չի լսվում, թարգմանել եմ թուրքերենից՝
🔷Արարատ Միրզոյան
- «...Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, սակայն, քանի որ ժամանակն անցնում է, և մեր կառավարությունը չի կարողանում կոնկրետ արդյունքների հասնել կարգավորման գործընթացում, նույնիսկ նրանք, ովքեր հավատում են խաղաղության օրակարգին, կարող են հարցնել՝ լավ, խաղաղության օրակարգը լավ է հնչում, բայց միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, հարևանները կարծես չեն կիսում խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի նույն տեսլականը:
🔷Սա նշանակում է՝ անտրամաբանական է, որ ես պաշտպանեմ ձեր խաղաղության օրակարգը և շարունակեմ դա անել վաղը:
🔷Ես սա ասում եմ, որովհետև մենք աջակցություն ունենք, բայց աշխարհում ոչինչ անսահմանափակ չէ:
🔷Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց պարզ է նաև, որ եթե նորմալացման գործընթացում արդյունքի հասնենք, օրինակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, տրանսպորտային ենթակառուցվածքը բացվի, առևտուր սկսվի, մարդիկ նորից սկսեն շփվել, եթե լուծվեն հումանիտար հարցերը, դա բնական և բնականոն կդարձնի հարաբերությունները։
🔷Կարծում եմ, որ այս պահին նման հնարավորության պատուհան կա, անցյալի համեմատ, այս հնարավորության համար ավելի շատ հանրային աջակցություն կա»։
🔷Սա նշանակում է, որ բաց տեքստով խնդրում են Թուրքիային ընդառաջ գնալ և գոնե զիջումներից հետո տալ այդ «խաղաղության համաձայնագիրը», բացել սահմանը, այլապես հայերը կդադարեն հավատալ «խաղաղության օրակարգին» և Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը:
@armnationalfront