Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Инсайдер UA
Инсайдер UA
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Инсайдер UA
Инсайдер UA
Artsakh Day avatar

Artsakh Day

Տեղեկատվություն Արցախի և միջազգային նշանակության իրադարձությունների մասին
TGlist rating
0
0
TypePublic
Verification
Not verified
Trust
Not trusted
Location
LanguageOther
Channel creation dateAug 26, 2021
Added to TGlist
May 25, 2024

Latest posts in group "Artsakh Day"

⚡️Պուտինը Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար է հայտարարել հատուկ գործողության գոտում. Կրեմլ
Այո, պարսկական՝ տեխնոլոգիական և ըստ այդմ ռազմական առումով հետամնաց պետության նախագահը խիստ կախվածություն ունի ազերստանից, ըստ երևույթին, հետևաբար հայտարարել է, թե «Ղարաբաղն ադրբեջանի անբաժանելի մասն է»։
Ազերիների մարտական օդուժն էլ է զորավարժություն սկսել այնպես, ինչպես՝ հատուկջոկատային զորամասերը։
⚡Ազերի սահմանապահ է ինքնասպան եղել
Նաթանյահուն մայիսի 8-ին կգա Բաքու։
Կոկոլի հանձնած գյուղերից մեկում, որը ազերներն անվանում են Կիզիլհաջիլի, ական է պայթել, ինչի հետևանքով մեկ ազերի ականազերծող է վնասվածքներ ստացել։
🙏🙏🙏Երեկ Օշականում խեղդված երեխայի անունը Նոյ էր։ Նրա ընտանիքը Արցախից էր տեղափոխվել Հայաստան...
Ինչքան կարևոր պիտի լիներ ազերստան գնալը, ինչքան է ջհուդաթրքական սպառնալիքը լուրջ, որ չնայած արդեն գրեթե 50-ի հասնող զոհերի քանակին և երկրում սուգ հայտարարելուն, Իրանի նախագահն այնուամենայնիվ հասել է Բաքու։
Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում:
Փեզեշքիանը Բաքվում է
Ահա և կապիկյանը հերքեց։ Ի դեպ, ցանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ կոպիկյանն իր ծառայողական Պրադոյով Երևանի Կորյունի փողոցում էշությամբ է զբաղված։

Բնականաբար, կապիկյանը դա էլ է հերքում, հապա ինչպես։
Ազերական հատուկջոկատայիններն անցկացնում են զորավարժանքներ։
⚡️Ապրիլի 28-ին ՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական ստորաբաժանումները նշված ուղղությամբ ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ:

գրում է ազԶԼՄ-ն։

Սպասենք կապիկյանի հերքմանը։
Թուրքիան C-130E ռազմատրանպսորտային օդանավերով 6 չվերթ է կատարել Պակիստան՝ տեղափոխելով այնտեղ սպառազինություն։
Արցախցիների՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած իրավունքների համար պայքարում տեխնիկական դադար է հայտարարվել։ Այս թայմ-աութի արդյունքից և արցախցիների խնդիրների լուծման եղանակից է կախված, թե արդյոք արցախյան գործոնը նշանակալի կմնա հայկական հասարակական-քաղաքական տարածքում, թե՞ կդառնա աննշան, առօրյա, երբեմն բողոքական խնդիր, որը հեշտությամբ կարելի է անտեսել։

Պայքարի կազմակերպումը ստանձնած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մի քանի «առաջարկներ» հնչեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո. 1. 50 հազար դրամ օգնության շարունակություն ևս երկու ամիս՝ պայմանով, որ Ազատության հրապարակում վրանը կհանվի, 2. կառավարությունը կարձագանքի միայն արցախցիների սոցիալական պահանջներին՝ առանց քաղաքական և իրավական հարցերի անդրադառնալու, 3. կստեղծվեն փորձագիտական ​​խմբեր՝ արցախցիներին վերաբերող ծրագրեր մշակելու համար։

Բացի այդ, պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ դոնորների համաժողով հրավիրել՝ արցախցիներին աջակցելու համար և հավանություն չի տալիս արևմտյան երկրների կողմից արցախցիերի պաշտպանությանը նպաստող բանաձևերին։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այժմ միակ լուծումը արցախցիների ինտեգրումն է հայ հասարակությանը։ Իսկ Հայաստանի վարչապետն ավելի կոնկրետ էր. աշխատեք և գոյատևեք։

Մեկ այլ շերտ է՝ ատելության քարոզչությունը, որի տակ որոշ իշխանամետ շրջանակներ փորձում էին «թաղել» Արցախի ժողովրդի իրավունքները։ Սակայն անցյալ շաբաթվա վերջին Քննչական կոմիտեն, որը սկզբում հրաժարվում էր գործեր հարուցել ատելության խոսքի փաստերի հիման վրա, հարուցեց գործեր, ինչը կարող է նշանակել «ֆաս» հրամանի չեղարկում։

Արցախի մարդու իրավունքների խորհուրդը մտորումներիմեջ է և դեռևս չի պատասխանել՝ համաձայն է արդյոք Հայաստանի կառավարության կողմից թելադրված խաղի կանոններին, բայց նաև վերջնականապես չի մերժել դրանք։ Խորհրդի անդամները նշեցին, որ կմեկնեն շրջաններ՝ դա քննարկելու համար։

Անցյալ շաբաթվա վերջին Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրան այցելեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով հայտարարեց, որ աջակցում է պայքարին։ Միաժամանակ նա ասաց, որ «եթե անհրաժեշտ լինի հանել վրանը», ինքը կարող է Խորհրդին տարածք տրամադրել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում։ Սամվել Շահրամանյանը նաև ասաց, որ չնայած ինքը կարծում է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի առաջ քաշել քաղաքական պահանջներ, սակայն այժմ գլխավորը՝ սոցիալական խնդիրների լուծման վրա կենտրոնանալն է։

Խորհուրդը դեռևս չի հայտարարել, թե արդյոք ընդունում է ՀՀ կառավարության կանոնները և դրանց հետ առնչվող Սամվել Շահրամանյանի առաջարկները։ Եթե ​​այո, ապա պայքարը կունենա հետևյալ ձևը. հրապարակում վրանը կհանվի, գուցե արցախցիները ևս երկու ամիս ստանան 50 հազար դրամ, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը կդառնա արցախցիների սոցիալական իրավունքների համար պայքարի ոչ ֆորմալ կենտրոն, այնտեղ կձևավորվեն հասարակական խմբեր, որոնք լիազորված կլինեն խոսել ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ արցախցիների անունից։

Դժվար է ասել, թե որքանով սա կօգնի լուծել արցախցիների խնդիրները։ Սակայն այս որոշումը ՀՀ կառավարությանը թույլ կտա ժամանակ շահել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որից հետո Արցախի ժողովրդին կարող են այլ առաջարկներ անել։ Օրինակ, նրանց կառաջարկվի «վերադառնալ» Ղարաբաղ՝ արդեն “հարևան” Ադրբեջանի իրավասության ներքո։

Նաիրա Հայրումյան

Records

09.02.202523:59
1.1KSubscribers
24.05.202423:59
0Citation index
16.10.202423:59
365Average views per post
26.03.202523:59
226Average views per ad post
12.10.202423:59
14.29%ER
17.10.202423:59
31.08%ERR
Subscribers
Citation index
Avg views per post
Avg views per ad post
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25APR '25

Popular posts Artsakh Day

❗❗❗Հնդկապակիստանյան հակամարտությունը թափ են ստանում. Պակիստանը հայտնել է հնդկական 2 հենակետ ոչնչացնելու մասին
Արթուր Բաբայանը ծնվել է 2004 թ., դեկտեմբերի 17-ին, Ստեփանակերտում։ Զոհվել է 2023թ. սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտ-Հայկազով ՊԲ պահուստային բենզալցակայանի պայթյունի ժամանակ։
Արթուրը 2023 թվականի հուլիսին զորակոչվել է պաշտպանության բանակի շարքերը։
Երկու ամսվա ժամկետային զինծառայող էր։ Պատերազմում երկու անգամ փրկվել է, բենզալցակայանի պայթյունից զոհվել։
Ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի
7-րդ հիմնական դպրոցը։
Ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալի դասական բաժինը։
Տաղանդավոր էր, սիրում էր երգել, նվագում էր մի քանի տեսակի երաժշտական գործիքներով։
Ընտանիքի թևն էր ու թիկունքը։

Նորություններ Արցախից
Հորդառատ անձրևը Երևանի փողոցներում գետեր է առաջացրել նորից ու նորից
🙏🙏🙏Երեկ Օշականում խեղդված երեխայի անունը Նոյ էր։ Նրա ընտանիքը Արցախից էր տեղափոխվել Հայաստան...
Ենթադրվում է, որ վառելիքի բաք է պայթել։
Իրանական նավահանգստում նոր պայթյուն է տեղի ունեցել. դեռեւս չի հաջողվում մարել կրակը:

Զոհերի թիվը հասել է 8-ի, կա 750 տուժած:
28.04.202510:23
Ազերիների մարտական օդուժն էլ է զորավարժություն սկսել այնպես, ինչպես՝ հատուկջոկատային զորամասերը։
28.04.202510:17
⚡Ազերի սահմանապահ է ինքնասպան եղել
26.04.202514:37
Օմանում այսօր անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ ավելի լուրջ էին նախորդներից. Արաղչի
28.04.202509:37
Նաթանյահուն մայիսի 8-ին կգա Բաքու։
Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում:
28.04.202509:17
Կոկոլի հանձնած գյուղերից մեկում, որը ազերներն անվանում են Կիզիլհաջիլի, ական է պայթել, ինչի հետևանքով մեկ ազերի ականազերծող է վնասվածքներ ստացել։
Ազերական հատուկջոկատայիններն անցկացնում են զորավարժանքներ։
28.04.202506:35
❗️ Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․

Այն հակակրանքը, որն այս ազգի մեծամասնությունը տածում է Աննա Հակոբյանի նկատմամբ չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հանդեպ ունեցած բացասական զգացումի հետ և դա գիտեն բոլորը:

Պատճառն այն է, որ այդ կինը իր վարքագծով է վաստակել այդ վերաբերմունքը և ոչ թե Փաշինյանի վարած քաղաքականության։

Ֆեյքերի ՊՈԱԿ-ը և նիկոլական էշելոնի ստորին ստորները երեկվանից համացանցով վիրավորական խոսքեր են գրում զոհված զինծառայողների ծնողների մասին, ովքեր քննադատություն են հնչեցրել Աննա Հակոբյանի հասցեին։

Մարդկային դիմագիծը վաղուց կորցրած այդ արարծներին հարկ չեմ համարում անդրադառնալ քանզի ոչնչություններին անդրադառնալը զուր ժամանակի կորուստ է, բայց չեմ կարող չանդրադառնալ քայլող խայտառակություն առաջին տիկնոջը:

7 տարի շարունակ ունենալով պետության առաջին տիկնոջ կարգավիճակ նա այդպես էլ չգիտակցեց, որ սահմաններ կան որոնք թույլատրելի են բոլորի համար, բայց ոչ առաջին տիկնոջ։

Նա չգիտակցեց կամ չուզեց գիտակցել, որ ամեն օր սեփական զավակների սառը շիրմաքարերը կամ հողաթմբերը գրկած և կարոտից խենթացած ծնողների հետ պետք չէ վիճաբանության բռնվել, որքան էլ նրանց խոսքերը խոցեն քեզ՝ չէ որ նրանք իրենց որդիների կուրստի մեղավորը ձեզ են համարում՝ իսկ միթե՞ դա չէ ճշմարտությունը:

Պատերազմից անցել է 5 տարի բայց մայրերի ողբին և հայրերի տառապանքին դուք ամեն օր կարող եք ականատես լինել Եռաբլուր կոչվող այդ սրբավայրում…

Վարդուհի Սարգսյան
26.04.202510:46
⚡️⚡️⚡️Կուրսկի մարզում Ուկրաինան կորցրել է 76 հազար զինծառայող։ ԿԺԴՀ ստորաբաժանումներն ուս-ուսի ՌԴ ԶՈւ հետ՝ ցուցադրել են հերոսական կեցվածք։

Գերասիմով
Log in to unlock more functionality.