🟠Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք Հիմնադրված 1-ին դար Կառուցման ավարտ և օծում 305 թ․ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Առաջին հիշատակում 14-րդ դար։ Հայ առաքելական վանական համալիր, որը գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղամասում, ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Վերին Ագուլիս գյուղի տարածքում։ Վանքը ավերվել է 2000-2009թթ ընկած ժամանակահատվածում։ Հետագայում վանքի տեղում կառուցվել է մզկիթ՝ մզկիթի բացման արարողությունը տեղի է ունեցել 2014թ․ մայիսի 15-ին