Կորցնելը դժվար չէ,դժվարը գիտակցելն է, որ արդեն կորցրել ես: Անզգույշի պես: Գնացել ինչ-որ լավագույնի հետևից,բայց չես գտել, ինչ խոսք շատ էին, բայց քոնը չէին։ Ու մի առավոտ աչքերդ բացելուն պես հավատարմության կարիք կզգաս,որը կփնտրես քաղաքի փողոցներում, մարդկանց ստվերներում,սրճարաններում,բայց էլ չես գտնի, որովհետև կորցրիր մի հավատարմություն, որը քեզ մոտ էր եկել մարդու տեսքով, ում կորցրել ես անզգույշ երեխայի պես,ով կորցնում է իր սիրելի խաղալիքը,ուղղակի այն տարբերությամբ, որ դու գիտակցում ես քո կորցրածի գինը:
Ու մի օր ինչ-որ մեկը քեզ կկորցնի հենց նույն ձև, բայց ոչ թե անզգույշ ձևով, ոչ թե լավագույնի փնտրտուքով, այլ այն պատճառով, որ էդպես էլ պահել չսովորեց: