Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
The Geopolitics / Գեոպոլիտիկա avatar
The Geopolitics / Գեոպոլիտիկա
The Geopolitics / Գեոպոլիտիկա avatar
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇮🇷🇮🇹🇮🇱 Մերձավոր Արևելքը միջուկային զենքից զերծ պահելու միակ խոչընդոտը սիոնիստական ​​ռեժիմն է։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Հռոմում

@armgeopolitic
16.04.202508:36
🇮🇷🇺🇸 Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ, սակայն ուրանի հարստացման Իսլամական Հանրապետության իրավունքը սակարկելի չէ:

Իրանի ԱԳՆ

@armgeopolitic
🇦🇲 Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը։

@armgeopolitic
16.04.202506:19
🇦🇲 ՔՊ-ն արհամարհել է գյումրեցիների քվեարկության արդյունքները և չի մասնակցում ավագանու անդրանիկ նիստին։

@armgeopolitic
10.04.202518:58
🇬🇪🇦🇲🇦🇿 Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման նպատակով խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում: Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների, երկու հարևանների հետ հարաբերություններին։  Վրացական կողմը միշտ պատրաստ է միջնորդ լինել այդ գործընթացում։

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլի

@armgeopolitic
10.04.202518:02
🇺🇸🇮🇷🇮🇱 Թրամփի ուղերձները Իրանին, Էրդողանի մասին անկարկը եւ անհանգիստ Նեթանյահուն

▪️ Ապրիլի 7-ին Դոնալդ Թրամփը Օվալաձև գրասենյակում Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ հայտարարեց Իրանի հետ ուղղակի բանակցություններ սկսելու մտադրության մասին: Ի տարբերություն Զելենսկու, Նեթանյահուն լուռ էր Իսրայելի գլխավոր թշնամու հետ Թրամփի դիվանագիտական քայլի վերաբերյալ:

▪️ Թրամփի հայտարարությունը «բարձրաստիճան» իրանցի պաշտոնյայի հետ «ուղիղ» բանակցությունների մասին հերքվեց Իրանի արտգործնախարար Արաղչիի կողմից: ԱՄՆ-ն պնդում էր, որ դեսպան Ուիթքոֆն առաջարկել է ուղիղ բանակցություններ Օմանի միջոցով, հակառակ դեպքում կարող էր հրաժարվել ապրիլի 12-ի հանդիպումից:

▪️ Իրանը թվում է միաժամանակ հետաքրքրված և անհանգստացած: Արաղչին գրել էր, որ Իրանը Թրամփի նախաձեռնությունը դիտարկում է «որպես անկեղծ փորձ՝ պարզաբանելու դիրքորոշումները»: Նա նշել էր, որ Իրանը պատրաստ է ապացուցել իր խաղաղ մտադրությունները, բայց նախընտրում է անուղղակի բանակցությունները որպես մեկնարկ:

▪️ Թրամփը Նեթանյահուի ներկայությամբ իրեն հայտարարեց «լավագույն նախագահ, որն Իսրայելը երբևէ կարող էր պատկերացնել» և սպառնաց, որ «եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը մեծ վտանգի մեջ կլինի»: Նա նաև հիշատակեց իր լավ հարաբերությունները Էրդողանի հետ և առաջարկեց լուծել Իսրայելի խնդիրները Թուրքիայի հետ:

▪️ Փետրվարին Նեթանյահուն հույս ուներ, որ Թրամփը կաջակցի Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողություններին, սակայն Թրամփն ավելի հետաքրքրված էր դիվանագիտությամբ: Մարտին նա նամակ էր ուղարկել Իրանի առաջնորդին՝ բանակցություններ առաջարկելով, բայց նշելով, որ դրա համար կա միայն երկամսյա ժամանակահատված:
🇷🇺🇺🇸 Ռուսաստանը կդիմի ԱՄՆ-ին, որպեսզի գնի Boeing ինքնաթիռներ՝ օգտագործելով իր սառեցված ակտիվները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

@armgeopolitic
16.04.202508:34
🇦🇲🇷🇺🇧🇾 Կողմ եմ Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետությանը՝ պայմանով, որ Հայաստանի անկախությունը, սուվերենությունը պետք է պահպանվեն։ Այդտեղ անկախ լինելու մասով որևէ խնդիր չկա։ Հիմա Բելառուսը անկա՞խ չէ։ Մենք մեր հարևաններին չենք կարող փոխել, այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որ մի պետության վրա պետք է հենվենք, որ եղածը կարողանանք պահպանել։

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյան

@armgeopolitic
16.04.202507:28
🇦🇲 Սերժ Սարգսյանը թող գնա, տեսնի՝ ինչ էր ասում ինքը այն ժամանակ (2018 թվականին, - խմբ)։

Նիկոլ Փաշինյան

Հ․Գ․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

@armgeopolitic
🇷🇺🇦🇲 Ռուսական հեռուստաալիքի եթերում ծաղրել են Նիկոլ Փաշինյանի պահվածքը ԱԺ-ում։

@armgeopolitic
10.04.202518:46
🇦🇲🇷🇺 Ալեն Սիմոնյանը կմեկնի Ռուսաստան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքներին, ինչպես նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կոմիտեների նիստերին:

@armgeopolitic
10.04.202517:49
🇺🇸🇮🇷 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը և Իրանի «բարձրաստիճան պաշտոնյաները» ուղիղ բանակցություններ կանցկացնեն շաբաթ օրը։

@armgeopolitic
🇪🇺 Արևմուտքն այնպիսին, ինչպիսին մենք գիտեինք, այլևս գոյություն չունի: Աշխարհը դարձել է ցանց, այդ թվում՝ աշխարհաքաղաքական առումով, և այսօր մեր բարեկամության ցանցերը տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, ինչպես երևում է սակագների քննարկումից: ԱՄՆ-ը մեր մեծ բարեկամն է, սակայն կարևոր է համագործակցությունը նաև ուրիշների հետ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

@armgeopolitic
🇺🇸🇮🇷 Politico. Ռուբիոն և Ուիթքոֆը մեկնում են Ֆրանսիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի, Իրանի, առևտրի վերաբերյալ․ Վաշինգտոնը կփորձի Մակրոնի հետ պայմանավորվել ուկրաինական հարցում ընդհանուր գծի շուրջ։

Սպասվում է, որ Ռուբիոն և Ուիթքոֆը կմեկնեն Փարիզ այս շաբաթվա վերջին: Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն կխոսի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

@armgeopolitic
16.04.202507:27
🇦🇲🇷🇺🇦🇿 Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի։ Որևէ տեղ որևէ բան գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի ենթակա են։ Վերահսկողության մասով դա կարող է իրականացվել հեռակա մոնիթորինգի միջոցով՝ Մոսկվայից կամ արբանյակային կապի միջոցով կամ որևէ այլ կերպ։

Նիկոլ Փաշինյան

@armgeopolitic
🇺🇸 Քանի դեռ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, Միացյալ Նահանգները միշտ կունենա ամենաուժեղ, ամենադաժան ու ամենահզոր նավատորմը։

Դոնալդ Թրամփ

@armgeopolitic
10.04.202518:33
🇺🇸🇹🇷 CNN. Դոնալդ Թրամփը դիտարկում է Մերձավոր Արևելքում իր շրջագայության շրջանակներում Թուրքիա այցելելու հնարավորությունը:

@armgeopolitic
🇺🇸🇷🇺🇺🇦 Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության գալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հակամարտությունը «հնարավորինս շուտ» լուծելու համար։

@armgeopolitic
16.04.202509:21
🇺🇸 2026 ֆինանսական տարում ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուջեն կարող է կրճատվել 48%-ով՝ մինչև 28,4 մլրդ դոլար՝ 2025 թվականի համար հաստատված 54,4 մլրդ դոլարից:

The Washington Post

@armgeopolitic
16.04.202507:41
Գյումրիում ընտրություններով իշխանություն փոխվեց։

Մնացածը հեքիաթների ժանրից են, իսկ հեքիաթներ պատմում են երեխաներին։

@armgeopolitic
16.04.202507:12
🇷🇺🇺🇦 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հզոր հարձակում են իրականացրել Խերսոնում ուկրաինական ռազմական կենտրոնի վրա, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։

@armgeopolitic
🇮🇷🇦🇲 Իրանի և Հայաստանի համատեղ զորավարժություններն ավարտվեցին։

@armgeopolitic
10.04.202518:16
🇩🇪🇷🇺 Գերմանիայի կառավարության նոր կոալիցիոն համաձայնագրում որպես հիմնական արտաքին սպառնալիք նշվում է Ռուսաստանը:

@armgeopolitic
10.04.202517:38
Այս սարսափելի, կեղտոտ անձրևը մի բան հստակ ցույց տվեց՝ մենք իսկապես անզոր ենք։ Ի՜նչքան թքած ունեն մեր վրա, մեր շնչելու իրավունքի վրա:

Երբեք չեմ հիշում նման ցեխանձրև. ԵՐԲԵՔ։

Իրանից քամի.... էդ քամին 50 տարի է չի փչել, էրեկ փչե՞ց:

Անահիտ Յուզբաշյանի էջից

@armgeopolitic
显示 1 - 24 1827
登录以解锁更多功能。