Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Infocom avatar

Infocom

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
TGlist reytingi
0
0
TuriOmmaviy
Tekshirish
Tekshirilmagan
Ishonchnoma
Shubhali
JoylashuvРосія
TilBoshqa
Kanal yaratilgan sanaКвіт 19, 2018
TGlist-ga qo'shildi
Вер 05, 2024
Muxrlangan guruh

Rekordlar

04.09.202414:55
22.5KObunachilar
05.09.202423:59
0Iqtiboslar indeksi
06.03.202523:14
2.4KBitta post qamrovi
22.04.202513:04
0Reklama posti qamrovi
22.03.202523:59
5.15%ER
06.03.202523:59
11.12%ERR

Rivojlanish

Obunachilar
Iqtibos indeksi
1 ta post qamrovi
Reklama posti qamrovi
ER
ERR
ЖОВТ '24СІЧ '25КВІТ '25

Infocom mashhur postlari

14.04.202509:26
🌨 Այսօր երեկոյան ժամերից, ապրիլի 15-16-ին ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված։

❄️ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։

🍒 Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։

🌤 Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
14.04.202507:55
🔸 Գիշերը կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

⚖️ ՔԿ-ից Factor TV-ին հայտնել են՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոսքն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք պահելու հանցակազմերի մասին է։ Հիվանդանոց տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։
14.04.202508:44
‼️ Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

📍 Տուժածներ չկան:
 
📣 Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

[ՀՀ ՊՆ]
14.04.202507:12
🔸 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է:

🗣 Այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
14.04.202509:29
📍 Արցախցիները կառավարության ու Գլխավոր դատախազության մոտ ակցիա են իրականացնում: Նրանք ԱԳՆ մոտ այրեցին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, որով խոստանում էին դեօկուպացնել Շուշին ու Հադրութը: Հավաքվածներն Արտաքին գործերի նախարարություն ներկայացրին իրենց պահանջագիրը:

📍 Բողոքի ակցիան շարունակեցին Գլխավոր դատախազության մոտ: Պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին և պատժեն ատելություն տարածող ու հրահրող մարդկանց: Հանցագործության մասին հաղորդումներ մինչ այս էլ են ներկայացրել, բայց հայտարարեցին, որ Գլխավոր դատախազությունը անգործության է մատնվել ու ոչ մի դեպքի ընթացք չի տվել: |azatutyun.am|
14.04.202507:44
💬 Մարտուն Գրիգորյանը Գյումրու ավագանու անդամության ինքնաբացարկ է հայտնել:

🗣 Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են ԿԸՀ-ից:

📌 Նշենք՝ Գրիգորյանը Գյումրի համայնքի ընտրություններում գլխավորում էր «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը, նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է:
14.04.202511:04
🇦🇲🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի՝ Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը․

🗣 «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը:

🔸 Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ |civilnet.am|
14.04.202507:11
🇺🇦 Ուկրաինայի տեղական իշխանությունների փոխանցմամբ ապրիլի 13-ին Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, տուժել է առնվազն 117 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

🇪🇺 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարձակումն անվանել է «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:
🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը «խորապես անհանգստացած և ցնցված» է Սումիում տեղի ունեցած հարձակումից:
🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հարվածը Սումիին «սարսափելի բան է»:

🇷🇺 Մոսկվան հերքել է պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին միտումնավոր հարվածներ հասցնելու մասին մեղադրանքները:

Լուսանկարները՝ AP / 13.04.2025, Սումի
14.04.202506:59
‼️ ԱՄՆ կրոնական ազատության 2025թ. զեկույցում, ի թիվս այլնի, անդրադարձ կա նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրների:

💬 Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը վատթար վիճակում է։ Այն նաև ընդգծում է ԼՂ-ում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել ԼՂ-ում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։

🔸 Իսկ 2024թ. հունիսին Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023թթ. ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ ԼՂ-ն հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ |monumentwatch.org|
Ko'proq funksiyalarni ochish uchun tizimga kiring.