⚡️🔥📍2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։
📍Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ասված էր.
«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար», - նշված է Կառավարության ծրագրում:
📍Երեկ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր ելույթում Փաշինյանն ասել է․ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար․․․»։
Այսինքն մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն քանի օր է շոու ծրագիր էին անում ԱԺ-ում։ Ձախողակների ու խաբեբաների միակ մեթոդն էլ ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց ու հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց հետո ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ Ալիևից։ Արցախի հանձնումը ոչ միայն չի բերում խոստացված խաղաղությունը, այլև Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ Ալիևի պահանջով ժողովրդին ուզում են համոզել Սահմանադրություն փոխել։ Դե իսկ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մասին, որը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ է մտել 2024 թվականից ի վեր, էլ չխոսեմ․․․
🔥Ինչ խոսք, Փաշինյանն ու նրա թիմը լավագույն սուտասան անվանակարգում հաստատ կարող են զբաղեցնել առաջին «պատվավոր» հորիզանականը։ Հենց այդ ստերը մեզ մարդկային կյանքեր, անվտանգություն, տարածքներ, հայրենիք ու կործանված ճակատագրեր են արժանացել․․․