Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Ազգային ճակատ avatar

Ազգային ճակատ

Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲
TGlist reytingi
0
0
TuriOmmaviy
Tekshirish
Tekshirilmagan
Ishonchnoma
Shubhali
Joylashuv
TilBoshqa
Kanal yaratilgan sanaВер 21, 2023
TGlist-ga qo'shildi
Вер 30, 2023

"Ազգային ճակատ" guruhidagi so'nggi postlar

🔴ՀՐԱՏԱՊ
Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են կոտրել Արցախի ներկայացուցչության դարպասները


🔷Բաբայանի կողմնակիցները քիչ առաջ նաև անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել որոշ լրագրողների և լրատվականների նկատմամբ։

@armnationalfront
⚡️Սոֆի Մխեյանը և Նազենի Հովհաննիսյանը կոչ են անում մասնակցել Ջահերով երթին

🔷Հայտնի հաղորդավարուհին և սիրված երգչուհին ինստագրամյան իրեմց միկրոբլոգի պատմություններ բաժնում կիսվել են թեմատիկ լուսանկարներով՝ կոչ անելով մասնակցել ամենամյա Ջահերով երթին։

@armnationalfront
🔴Սիրելի՛ հայրենակից🔴

🔷Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին տարածիր նկարը՝ որպես բողոքի ու պահանջատիրության խորհրդանիշ:

#ՀայոցՑեղասպանություն110
#Ջահերովերթ2025

@armnationalfront
⚡️Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին

🔷Նրա մեկնաբանությունները հնչում են Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Հռչակագրի հիշատակումը Հայաստանի Սահմանադրությունից հեռացնելու շարունակական պահանջների ֆոնին։

🔷Փաստաթղթում ներառված են հղումներ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վերամիավորմանը Հայաստանի հետ, ինչը Բաքուն մեկնաբանում է որպես տարածքային պահանջ։

🔷Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տարածքային պահանջներ չունեն հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։

@armnationalfront
⚡️Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

🔷Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

@armnationalfront
🔴Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ

✅ 18 կողմ

❌0 դեմ

@armnationalfront
⚡️«Իմ հզոր համայնք» խմբակցությունը ևս կքեարկի Վարդան Ղուկասյանի օգտին

@armnationalfront
⚡️Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում քաղաքապետի թեկնածու

🔷Նրանք կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

@armnationalfront
⚡️Գյումրիում մեկնարկել է ավագանու անդրանիկ նիտը

@armnationalfront
⚡️Արարատ Միրզոյանը Թուրքիայից բացահայտ օգնություն է խնդրում համապետական ընտրություններում վերընտրվելու համար

🔷Անթալիայի դիվանագիտական ֆորումում Արարատ Միրզոյանի ամենակարևոր հայտարարությունը հնչել է, երբ թուրք լրագրողը փորձել է հասկանալ՝ ինչ կլինի Փաշինյանի խաղաղության օրակարգի հետ, եթե 2026-ի ընտրությունների արդյունքով ՀՀ կառավարությունը փոխվի:

🔷Միրզոյանը խոսում է անգլերեն, վրայից թուրքերեն թարգմանություն է, անգլերեն խոսքը գրեթե չի լսվում, թարգմանել եմ թուրքերենից՝

🔷Արարատ Միրզոյան

- «...Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, սակայն, քանի որ ժամանակն անցնում է, և մեր կառավարությունը չի կարողանում կոնկրետ արդյունքների հասնել կարգավորման գործընթացում, նույնիսկ նրանք, ովքեր հավատում են խաղաղության օրակարգին, կարող են հարցնել՝ լավ, խաղաղության օրակարգը լավ է հնչում, բայց միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, հարևանները կարծես չեն կիսում խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի նույն տեսլականը:

🔷Սա նշանակում է՝ անտրամաբանական է, որ ես պաշտպանեմ ձեր խաղաղության օրակարգը և շարունակեմ դա անել վաղը:

🔷Ես սա ասում եմ, որովհետև մենք աջակցություն ունենք, բայց աշխարհում ոչինչ անսահմանափակ չէ:

🔷Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց պարզ է նաև, որ եթե նորմալացման գործընթացում արդյունքի հասնենք, օրինակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, տրանսպորտային ենթակառուցվածքը բացվի, առևտուր սկսվի, մարդիկ նորից սկսեն շփվել, եթե լուծվեն հումանիտար հարցերը, դա բնական և բնականոն կդարձնի հարաբերությունները։

🔷Կարծում եմ, որ այս պահին նման հնարավորության պատուհան կա, անցյալի համեմատ, այս հնարավորության համար ավելի շատ հանրային աջակցություն կա»։

🔷Սա նշանակում է, որ բաց տեքստով խնդրում են Թուրքիային ընդառաջ գնալ և գոնե զիջումներից հետո տալ այդ «խաղաղության համաձայնագիրը», բացել սահմանը, այլապես հայերը կդադարեն հավատալ «խաղաղության օրակարգին» և Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը:

@armnationalfront
⚡️Արցախի Ազգային ժողովը ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի երկարաձգվում է նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները

@armnationalfront
🔴Միացի՛ր երթին, վառի՛ր քո ջահը

🗓Ապրիլի 23

🕖19:15

📌Հանրապետության հրապարակ

@armnationalfront
⚡️«Եթե շատ նայեք Արարատին, Թուրքիան կջղայնանա ու կհարձակվի ՀՀ-ի վրա»-ասում է ՔՊ-ն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան


@armnationalfront
⚡️Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ի դիմաց ակցիա է

🔷
Ավագանիները պահանջում են չեղարկել տրանսպորտի չվճարման համար տուգանքի օրինագիծը

🔷Օրինագիծը նախատեսում է տուգանք՝ մինչև 15,000 դրամ, չվճարող ուղևորների համար։

@armnationalfront
⚡️Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի

✅Կողմ 27

❌դեմ 59

🔷1 ձեռնպահ

ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության նախագիծին։

🔷Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 13–ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։

@armnationalfront

Rekordlar

04.09.202408:20
15.2KObunachilar
04.06.202420:31
500Iqtiboslar indeksi
31.05.202423:59
5KBitta post qamrovi
26.02.202523:59
4.5KReklama posti qamrovi
27.02.202523:59
10.40%ER
26.02.202523:59
34.17%ERR

Ազգային ճակատ mashhur postlari

25.03.202519:19
🔴Քաղաքացիները ահազանգում են, որ այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է արձակում Գորիսի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ

@armnationalfront
🔴ՀՐԱՏԱՊ
Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են կոտրել Արցախի ներկայացուցչության դարպասները


🔷Բաբայանի կողմնակիցները քիչ առաջ նաև անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել որոշ լրագրողների և լրատվականների նկատմամբ։

@armnationalfront
⚡️Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

🔷Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

@armnationalfront
Repost qilingan:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
⚡⚡⚡Ադրբեջանցին ազատ շրջում է Երեւանում՝ ասելով «գտնվում եմ մեր հին քաղաքում»։

@pulseArmenia
01.04.202509:16
⚡️Մարտուն Գրիգորյանը պակասող 2 ձայն կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ

🔷
Այս մասին լուրեր են շրջանառվում մամուլում։

@armnationalfront
⚡️Այս պահին Կառավարության առջև ակցիա է գերիների վերադարձի պահանջով

@armnationalfront
⚡️Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը

🔷Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ 2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։

🔷Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։

🔷Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։

🔷Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։

🔷Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։

🔷Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։

🔷Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն, այլ դրանք ամեն գնով պաշտպանելն է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան


@armnationalfront
⚡️Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է

🔷Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։

🔷Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ֊ն։

🔷Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.

1️⃣հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,

2️⃣Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։

🔷Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։

🔷Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։

🔷Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:

🔷Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան

@armnationalfront
⚡️Ըստ նախնական հաշվարկի Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

1️⃣«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ

2️⃣«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ

3️⃣«Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

4️⃣«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

5️⃣«Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան - 2 մանդատ

@armnationalfront
⚡️ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել

🔷«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

🔷Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։

🔷Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

@armnationalfront
Repost qilingan:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
03.04.202515:20
⚡️⚡️⚡️Կառավարությունը «40+10» սոցիալական ծրագիրը չի շարունակվելու, հայտնեցին այսօրվա ակցիայի մասնակիցները փոխվարչապետի հետ հանդիպումից հետո

Արցախցիները կշարունակեն բողոքի ակցիաները։ Հետագա քայլերի ու գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ։

@pulseArmenia
⚡️ՔՊ-ն չի անցնելու մեր քաղաքում

🔷Մենք ընդդիմադիր թեկնածուներով միացել ենք և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին։

Վարդան Ղուկասյան

@armnationalfront
Repost qilingan:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
⚡⚡⚡ Բաքվից Քուվեյք է թռչում Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող IL-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

Երկու օրում սա 5-րդ թռիչքն է։

@pulseArmenia
⚡️Մարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի

🔷«Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում»։

@armnationalfront
⚡️ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (նավակ ճոճողը) վայր է դնում պատգամավորական մանդատը

🔷 Մարտի 30-ին Գյումրիում, ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և հարբած ՔՊ-ական պատգամավորի միջև։

🔷 Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք շատ կտխրի, եթե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, ինչին Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է՝ «կուրախանամ»։

🔷 Ավելի ուշ նա վիրավորել է լրագրողներից մեկին, ինչի հետևանքով սկսվել է վիճաբանություն։

🔷 Լրագրողներից մեկը պահանջել է, որ Գաբրիելյանը հայհոյանքի համար ներողություն խնդրի և վայր դնի մանդատը, սակայն պատգամավորը պատասխանել է. «Մեկ է՝ 2026-ին իշխանությունը փոխվելու է, ինչո՞ւ հիմա մանդատս վայր դնեմ»։

@armnationalfront
Ko'proq funksiyalarni ochish uchun tizimga kiring.