Սերժն ասել է, որ Վարդանի հարցում Նիկոլն իրենց հետ է․ թեման ճշտել է Վանեցյանը
Երեկ ճնշումը մեծ էր Սերժի ու Մարտունիկի վրա։ Թեման թուլացնելու համար Սերժի Թագուհին գրեց իր թերթում, թե որոշում կա Մարտունիկը 2 ձայն կտա Վարդանին (երկու ձայնով իրականում քվորում չի ապահովում ու Վարդանը չի կարող քաղաքապետ դառնալ) ու որ օրվա ընթացքում հայտարարություն կանի։ Հենց թեմայի մասին գրեցինք ու մեզ թվաց, թե Սերժը ընդունել է իր պարտությունը մեզ հետ կապվեցին ՀՀԿ-ից ու մենք արդեն 1։30 գրեցինք, որ Մարտունիկի խոդը ծուղակ է, որի նպատակը Վարդանին կալանքի տանելն է։ Անցան ժամեր ու մեր ստացած տեղեկությունները հաստատվեցին՝ Դատախազությունը հայտարարեց, որ Վարդանի դեմ քրեական գործ է նախապատրաստում ձայնագրությունների գործով։
Դատախազության հայտարարությունից հետո ՀՀԿ մեր աղբյուրը նորից կապվեց մեզ հետ և հայտնեց հետևեյալը՝ երեկ Մարտունը Նիկոլի խոսնակ Նազոյի հետ հանդիպումից հետո շտապել է Սերժի մոտ։ Հենց Սերժն է ծնել Թագուհով թեման թուլացնելու պլանը։ Ընթացքում կանչել են Թագուշին, ասել թե ինչ պիտի գրի, իսկ Մարտունի տեքստը պետք է լիներ Վարդանի կալանքից հետո, որ կատարված փաստի հանգամանքով պայմանավորված կրկին առաջ բերեն Մարտունի կամ Ռուբենի (ավելի հավանական է Ռուբենի) թեկնածության հարցը։
Սերժը շատ կոնկրետ է հարցը դրել քոչարյանականի համբավ ունեցող ու 2018-ին Նիկոլին բերելու մեջ իրեն մեղադրող Վարդան Ղուկասյանը չպիտի դառնա քաղաքապետ։ Վստահեցրել է, որ այս հարցում Նիկոլը իրենց հետ համաձայն է ու դա անձամբ ճշտել է Վանեցյանը։
Հիմա ամբողջ դժվարությունը կայանում է նրանում, որ հասարակության բավական ակտիվ մաս պարզ տեսնում է այս խաղը և որոշակի ժամանակ պետք կգա նրանց կամ լռեցնելու կամ խլացնելու նրանց ձայնը։
Հ․Գ․ Այս թեմաները ոչ մի լրատվական չի գրի, ուստի խնդրում եմ ուղարկեք ում կարող եք, տարածեք։