Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան avatar
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան avatar
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
Ավարտվել է Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հայտարարած «Իմ հայրենիքի սահմանները» մրցույթի հայտերի ժամկետը, բայց դեռ ընթացքի մեջ է մյուս համահայկական մրցույթը' «Արցախ վերադարձի ճանապարհը»։

Ներկայացվող տեղծագործությունները կարող են ներառել Արցախի պատմության և ժողովրդի հերոսական պայքարի տարրերը, պատմական հերոսական դրվագները, ինչպես նաև ներկայի ու ապագայի Արցախ վերադարձի տեսլականը, պատկերացումները: Գրեք, թե ինչպես եք պատկերացնում մեր հայրենիքի այդ սրբազան հատված վերադարձի ուղիները, ժամանակն ու միջոցները։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կներկայացնեն առավել ամբողջական և խոսուն աշխատանք։

Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2025թ․ ապրիլի 30-ը ներառյալ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Արցախ վերադարձի ճանապարհը»:

Նամակում պետք է առկա լինեն հեղինակի
1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվում։

Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։
Կլինեն նաև այլ արժեքավոր մրցանակներ։
Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37455768654 հեռախոսահամարով կամ գրել նամակ ararat.values@gmail.com էլեկտրոնային փոստին:
12.04.202520:20
09.04.202506:26
Կա 2 տեսակի ընդդիմություն աշխարհի բոլոր երկրներում.

1. Դասական ընդդիմություն, երբ պայքարում է գործող կառավարության դեմ, որպեսզի ինքը գա իշխանության և երկիրը կառավարի իր ծրագրով։

2. Ազգային ընդդիմություն, երբ պայքարում է ոչ թե իշխանության հասնելու, այլ պետականության, երկրի անվտանգության համար։ Որպես կանոն՝ ազգային ընդդիմությունը հազվադեպ է իշխանության հասնում, քանի որ նրա նպատակն իշխանություն վերցնելը չէ։ Ուստի աշխարհում, որպես կանոն, երկիրը ազատագրում է ազգային իշխանությունը, բայց կառավարում է դասական ընդդիմությունը։

Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք կարողանում են ստեղծել համագործակցություն դասական ու ազգային ընդդիմության միջև։

Հայաստանի պարագայում ԱԶԳԱՅԻՆ ընդդիմության օրինակներ են «Դաշնակցություն», «Ռամկավար», «Հնչակյան», «Զարթոնք» կուսակցությունները, նորաստեղծ «Արմատական փոփոխությունների դաշինք» հասարակական-քաղաքական միավորումը։ ԴԱՍԱԿԱՆ ընդդիմություն կարող են համարվել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Ապրելու երկիր», «Հայրենիք» կուսակցությունները, «Մայր Հայաստան», «Հայաքվե» քաղաքական կառույցները։

Կան բազմաթիվ ուրիշ քաղաքական նախաձեռնություններ, որոնք կարող են դառնալ ազդեցիկ ուժեր, եթե իրենց մեջ ուժ գտնեն ազգայինը շահը գերադասել անձնական ակնկալիքներից։
04.04.202519:00
Մարտունու գյուղապետերի համար.

Նիկոլը մեկնում է Մարտունի' մանկապարտեզ բացելու։ Ամբողջ պետական համակարգը իրարով է անցել, որ կարողանա բռնապետիկի համար լավ միջոցառում կազմակերպել։ Մարտունու շրջանի 16 գյուղերի գյուղապետերի առաջ պահանջ է դրվել, որ ամեն գյուղից 20 հոգի տանեն Նիկոլի հանդիպման' ծափ տալու։ Այդ 20 հոգին նախ պիտի լինեն նիկոլական, ապա նաև ցածր ինտելեկտ ունեցող, որ չհասկանան Նիկոլի անիմաստ խոսքերը։

Մարտունու մի քանի գյուղապետեր նյարդայնացած ասում էին, որ չեն կարողանում հավաքել պահանջված 20 հոգին։ Մարդիկ չեն ուզում Նիկոլին ոչ տեսնել, ոչ էլ նրա մասին լսել։ Հիմա գյուղապետերն ընկած դռնեդուռ, մարդ են փնտրում, որ պլանը կատարեն։

Դիմում եմ Նիկոլի արարողակարգի պատասխանատուներին։ Մեղք են Մարտունու շրջանի գյուղապետերը, 20 նիկոլական չկա գյուղերում, գոնե 10 հոգի ուզեք, որ մի կերպ կարողանան գտնել, համոզել, խաբել, բերել։
01.04.202512:36
Ադրբեջանի համար մեծ խնդիր է խմելու քաղցրահամ ջուրը, որով հարուստ է Հայաստանը։ Մենք կարող ենք Ադրբեջանից հետ ստանալ պատմական ու կենսունակ բազմաթիվ տարածքներ, որոնք մեզնից բռնի խլվել են պատերազմների ու դավաճանության հետևանքով։ Հարևանների հետ հարաբերություններում մենք առաջնորդվելու ենք «թույլերին ավելի լավ է ունենալ թշնամիների, քան ընկերների շարքում» սկզբունքով։ 

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
31.03.202509:39
Գիշերը ադրբեջանցիները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի վրա' վնասելով տներից մեկը։ Իմ ունեցած տեղեկություններով, վնասվել է հենց Խնածախի գյուղապետի տունը։

Ի գիտություն, ասեմ, որ օրեր շարունակ հենց Խնածախի գյուղապետն ու տարածքի մյուս մի շարք պաշտոնյաներ բնակիչներին համոզում ու վախեցնում էին' ոչինչ չխոսել թշնամու կրակոցների, սադրանքների մասին։

Օրեր շարունակ թշնամին կրակում էր գյուղի ուղղությամբ, վախեցնում մարդկանց, երեխաների քունը խանգարում, բայց քանի դեռ չէին թիրախավորվել պաշտոնյաների տները, նրանք հասարակ բնակիչներին թույլ չէին տալիս խոսել, ՊՆ -ն էլ վստահեցնում էր, թե ՀՀ տարածքի վրա չեն կրակել։ Հիմա արդեն կրակել են' վնասելով գյուղապետի տունը։
16.04.202508:35
Հիմա որ ասեմ' բրիտանացիները առաջացել են Սյունիքից, ավելի կոնկրետ' Գորիսից ու Սիսիանից, շատերը քմծիծաղով կպատասխանեն, չէ՞:

Կարդացեք 8-րդ դարի անգլիացի պատմիչ, «Անգլիայի պատմահայր» և անգլիկան եկեղեցու սուրբ դասված Բեդե Պատվելիի (Beda Venerabilis) «Եկեղեցական պատմություն» 5 հատորանոց գիրքը։

«Բրիտանիա կղզու տարածքը 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, վալիացիներ (բրիտներ), սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Հայաստանից (Armenia) ու բնակություն հաստատել Բրիտանիայի հարավում». Բեդե Պատվելի, «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-սաքսոնական քրոնիկոն, 748թ.:

Բնագիր.
«The island Britain is 800 miles long, and 200 miles broad. And there are in the island five nations; English, Welsh (or British), Scottish, Pictish, and Latin. The first inhabitants were the Britons, who came from Armenia, and first peopled Britain southward.» Bede, «Ecclesiastical History» i.1, THE ANGLO-SAXON CHRONICLE, Part 1: A.D. 1-748

Սա ասում են ոչ թե հայերը, այլ անգլիացիների պատմահայր Բեդե Պատվելին 8-րդ դարում և 9-րդ դարում նրա ձեռագրերը բազմացրած Անգլիայի Ալբերտ Մեծ թագավորը։

Պատմաբանները կարծում են, որ բրիտների սկզբնական բնակավայրերը եղել են Գորիսի Բրուն (այժմ' Ակներ գյուղն է Գորիսի մոտ) գյուղից մինչև Քարահունջ գյուղ և Սիսիանի Անգեղակոթ գյուղից մինչև Բռնակոթ գյուղ ընկած տարածքը։

Վարկած կա, որ ժամանակակից բրիտները Հայաստանից հեռացել են մթա 2-րդ դարում' իրենց հետ տանելով նաև հին հայկական մշակույթը, այդ թվում' Զորաց քարերի (Քարահունջ) տեխնոլոգիան, որն այժմ կա Անգլիայում' որպես Սթոունհենջ:
09.04.202519:32
«Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը»,- հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին։
post.reposted:
Fact-check.am avatar
Fact-check.am
🇦🇲🇬🇪Մի շքանշանի պատմություն․ ի՞նչ գին ուներ Երևանում Սաակաշվիլու վզից կախված մեդալը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2009–ի ամռանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պարգեւատրում է օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգով՝ Պատվո շքանշանով

🔷 Շքանշանը շնորhվում է դարավոր բարեկամության ամրապնդման, ՀՀ եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար

🔷 Վրաստանի դեմ պատերազմը հստակ ցույց տվեց, թե որքան կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը․ Միխեիլ Սաակաշվիլի/հատված համատեղ ասուլիսից/

🔷Ռուս–վրացական պատերազմից մեկ տարի չանցած, Մոսկվայի դեմ Սարգսյանի շախ–մատը, բումերանգի էֆեկտ է ունենում

🔷Ռուսական պետական OРТ հեռուստաընկերությունը իրադարձությունը ներկայացնում է իբրև "неожиданная новость"

🔷Չի կարելի թքել մի ջրհորի մեջ, որտեղից պետք է խմել մեկից ավելի անգամ․ ՌԴ պատամավոր Բոգոմոլով

🔷Ցուցադրական շնորհումը աննրբանկատ և ոչ բարեկամական քայլ էր․ Իլյուխին

🔷Ամիսներ անց․ Թբիլիսին հայտարարում է, որ թույլ չի տալու ռուսական զենք-զինամթերքի տեղափոխումը «Վերին Լարսի» հսկիչ-անցակետով դեպի ՀՀ

🔷6 TOS-1A ''Солнцепек'' , 18 ''Смерч'' և այլն․․․ Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 1 մլրդ դոլարի հարձակողական զենք է վաճառում

🔷Կրճատվում է դեպի Հայաստան ներմուծվող ռուսական գազի ծավալները, բարձրանում է գազի սակագինը

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ
04.04.202505:51
Երբ ես անընդհատ ասում եմ, որ այսօրվա ոստիկանը ախտորոշում է և հաճախ արժանի չէ հարգանքի, պարբերաբար լսվում է արդարացում, թե նրանք ստիպված կատարում են դավաճանական կառավարության հրահանգները, պահում են նիկոլի իշխանությունը միայն իրենց աշխատավարձի համար։

Ախր դուք էլ եք համոզվում ամեն օր, որ միայն աշխատավարձի համար ոստիկան դարձած մարդիկ վաղուց այլևս ոստիկան չեն ու իրենց տունը պահում են այլ' արժանապատիվ աշխատանքով։

Ո՞ր մի իրեն հարգող մարդը այնպիսի վարքագիծ կունենա, ինչպիսին ունեն այսօրվա ոստիկանների մեծ մասը, հատկապես պարեկներն ու կարմիր բերետավորները։

Պատահական չէ, որ ժամանակին ոստիկանության ակադեմիան ավարտած ու մասնագիտական կրթություն ստացած ոստիկանները երբեք այնպիսի բան չեն անում, ինչ անում են սարերից իջեցրած ու համազգեստ հագած պարեկներն ու կարմիր բերետավորները։

Ու այդ մարդիկ աշխատավարձի համար չեն ծեծում, խոշտանգում քաղաքացիներին, վատնում պետության ունեցվածքը, հաճախ խուլիգանական պահվածք ցուցաբերում, թմրամոլներից ավելի շատ թմրամիջոց տարածում։ Նրանք չունեն կրթություն և ազգային մտածողություն։ Նրանց միակ ազգությունը իշխանությունն է։

Ահա թե ինչու Հայաստանի վաղվա ազգային կառավարությունը 2026-ից սկսած' նախ ամբողջովին վերափոխելու է ոստիկանության համակարգը։

❗Կարմիր բերետավորներին միանգամից սահման' խրամատ փորելու։ Այդ հաստ վզերն ու մկանները ֆիզիկական աշխատանքի ու թորքի դեմ կռվելու համար են։
❗Պարեկներին ուղարկել ոստիկանության ակադեմիա' հիմնավոր մասնագիտական կրթության, ինչպես նաև էթիկայի, մարդկանց հետ շփվելու և ամենակարևորը' հայրենիքը սիրելու դասերի։
01.04.202509:23
Ադրբեջանի կողմից պարբերական սադրանքները նպատակ ունեն պահել սահմանային լարվածությունը, որպեսզի հարմար առիթի դեպքում հարձակվեն։

Հարմար առիթը, իմ կարծիքով, Ադրբեջանի և Թուրքիայի համար կլինի Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր պատերազմն է, որը կարող է սկսվել առաջիկա օրերին։

Եթե լինի այդ պատերազմը, ապա Ադրբեջանը կօգտվի առիթից' փորձելով մի կողմից մտնել Սյունիք ու Գեղարքունիք, մյուս կողմից Իրանի հյուսիսի համար երկրորդ ճակատ բացել։

Ահա թե ինչու է Իրանը ակտիվ շփումներ իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ, բանակցում, հեռախոսազրույցներ ունենում։

Իրան-Ամն-Իսրայել, Ռուսաստան-Ուկրաինա և Հայաստան-Ադրբեջան հակամարտությունները սերտ փոխկապակցված են։
31.03.202504:53
Գյումրիի ընտրության հետագա ճակատագրի երկու տարբերակ կա.

1. ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը, հատկապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը իրար հետ լեզու են գտնում ու կոալիցիայով վերցնում իշխանությունը հայրաքաղաքում։

2. տեղի կունենա նոր ընտրություն, որից առաջ ՔՊ -ն իրեն ենթակա դատախազության ու քննչական կոմիտեի ձեռքով շարքից կհանի հիմնական ընդդիմադիր ուժերին, կմասնատի և ընտրությունների ժամանակ ոստիկանական բռնություններով և ընտրակաշառքներով իր համար կապահովի բացարձակ մեծամասնություն։

Մնում է, հասկանալ, թե գիտակցական ինչ կարողություն ու ազգային արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը։
16.04.202504:26
Հայաստանի արևելյան առաջնագծի մի շարք հատվածներում գիշերը թշնամու ակտիվացման, որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել։ Դա չի նշանակում պատերազմ, բայց թշնամին կրակում է նաև հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա, ինչը նշանակում է, որ ամեն կերպ փորձում է մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ։

Մեր զորքը ամուր է, կանգնած է իր տեղում։ Չի պատասխանում թշնամու սադրանքներին, պատասխան կրակ չի բացում, բայց դա չի նշանակում, որ չի կարող կրակել։ Ուղղակի այս պահին մեր կողմից կրակելը կնշանակի թշնամուն հնարավորություն տալ սկսել պատերազմ, ինչը դեռևս ցանկալի չէ մեզ համար։ Ժամանակը կգա, թշնամուն իրեն հասանելիք պատասխանը կտանք, որը շատ ցավոտ կլինի նրա համար։ Բայց հիմա պետք չի սկսել առաջինը։

Մենք շարունակում ենք ուժեղացնել հայկական դիրքերը, քողարկել և ամրացնել, համալրել անհրաժեշտ պարագաներով, ապահովել մեր զինվորի անվտանգությունը քողարկիչ ցանցերով, գիշերային տեսանելիության սարքերով և ուրիշ կարևոր ապրանքներով (արդեն 4 տարի)։

Եթե ուզում եք մասնակցել այդ աշխատանքներին ձեր հնարավորությունների սահմաններում, խնդրում եմ անձնական կապ հաստատել նամակով։

Գրեք @Nhokhikyan
09.04.202514:58
Լավ լուր․

Ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ զորավարժություն:
Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է` դեմ է եղել արցախահայերի ինտեգրմանը Ադրբեջանի կազմում

Ըստ նրա, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։

Հետևե՛ք Երկրին
03.04.202506:20
Վստահությունը մարդկային հարաբերությունների ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել ոչ ընկերություն, ոչ բարեկամություն, ոչ սեր, ոչ ընտանիք, ոչ մի բան։ Եղածն էլ ձևական ու ժամանակավոր խաբեություն է։

Նույնը նաև քաղաքական հարաբերությունների մեջ է։ Եթե չկա վստահություն միմյանց նկատմամբ, չի կարող լինել, բացառվում է ցանկացած համագործակցություն։

Նայում եմ Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին ու հասկանում, որ եթե նույնիսկ Մարտուն Գրիգորյանը վերջապես որոշի համագործակցել Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի կարող ունենալ, քանի որ այս երկու գործիչներն ու նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերն ունեն 0% վստահություն միմյանց նկատմամբ։

Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի թիմակիցներն ամեն տեսակի մեղքերի մեջ իրար մեղադրում են, ու դրանից հետո դուք հույս ունեք, թե նրանց հնարավոր համագործակցությունը երկար կյանք կունենա՞:

Աստվածաշունչն ասում է' ավազի վրա կառուցված տունը շուտ է փուլ գալիս։ Նույնկերպ վստահության բացակայությունը նման է ավազի վրա կառուցված տան, որը առաջին իսկ քամուց փլվում է։

Ընտրություններից անմիջապես հետո երկու թեկնածուներ իրենց աջակցությունը հայտնեցին առավել ձայներ հավաքած թեկնածուին, իսկ մեկը, ումից կախված է Գյումրիի ապագան, մտածում է, բանակցում, առևտուր անում' երկրորդ պլան մղելով ՔՊ-ի դեմ պայքարը։ Դա ներքին վստահության բացակայության ապացույց է։

Ես դադարել եմ հույսեր կապել Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի միավորման հետ, որովհետև հասկանում եմ, որ գործ ունենք ոչ թե հայրենիքի համար մտահոգված ու րոպե առաջ դավաճանական ՔՊ -ական չեկիստներից ազատվելու ցանկության, այլ անցյալից եկող անձնական քինախնդրության, սեփական շահի և փառամոլության հետ, որտեղ չկա վստահություն միմյանց նկատմամբ։

Կարծում եմ, Գյումրիում մոտ ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն, որտեղ ՔՊ -ն իր ոստիկանական բռնություններով մեծամասնություն կկազմի, կամ առանց ընտրության ՔՊ -ն կմեկուսացնի Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին, և նորից Գյումրիի կառավարումը կվերցնի իր ձեռքը։

Բոլոր դեպքերում ընդդիմադիր այդ երկու թևերի մեջ եղած կասկածները և անվստահությունը օգուտ են միայն թշնամուն։

Ամոթ է։
31.03.202517:02
2023-ի սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի ընտրություններից 2 օր հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։

Թշնամին ընտրել էր մի պահ, երբ մեր հանրությունը զբաղված էր հետընտրական խառնաշփոթով և նույնիսկ աչքաթող էր արել Արցախի առաջնագծի դիմաց թշնամու կուտակումները։

2025-ին էլ շատ նման վիճակ է։

Մարտի 30-ի Գյումրիի ընտրություններից հետո մեր ամբողջ հանրությունը լարված հետևում է հետընտրական զարգացումներին' սպասելով, թե ինչ կպայմանավորվեն ընդդիմադիր ուժերը, իսկ այդ ընթացքում թշնամին զորքեր է կուտակում առաջնագծի մոտ, արդեն կրակում է Սյունիքի գյուղերի վրա։

Զգոն լինենք։
30.03.202521:10
Գյումրիում էլ ՔՊ -ն փաստացի պարտվեց ընդդիմությանը։

Ավելի քան 90% քվեների հաշվարկի արդյունքում ՔՊ -ն իր Սարիկով ունի 35% ձայն, իսկ անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերը միասին' մոտ 51% ձայն։

ՔՊ -ի հաղթելու հնարավորությունը բացառված է, մնում է հույս ունենալ, որ ընդդիմադիր 4 ուժերը կմիավորվեն։

Հետևաբար' կամ կլինի Գյումրիի ընդդիմադիր կառավարում, կամ կլինի նոր ընտրություն։

ՔՊ -ն այս ընտրություններով չի ղեկավարի Գյումրին։
15.04.202505:12
Հայաստանի ներքաղաքական փսիխոզն այն աստիճանի է, որ 7 տարի իշխող կուսակցությունը դեռ իրեն ընդդիմություն է զգում, իսկ ավելի վաղ իշխանություն եղած այսօրվա մի շարք ընդդիմադիրներ չեն գիտակցում, որ իրենց մատնանշած վատ ժամանակներում հենց իրենք են եղել իշխանությունը։

Հանրապետականները շեշտում են, թե 2013-ից սկսվեց ժողովրդի ու պետության դեգրադացման գործընթացը, երբ խարխլվում էր անվտանգության համակարգը, 2015-ից սկսած' երկրում քայքայիչ զարգացումներ եղան ազգային ինքնագիտակցության առումով, 2016-ին ահաբեկչական գործողություններով քանդվեց երկրի ինքնապաշտպանական համակարգը, ստեղծվեցին պայմաններ Նիկոլի ու նրա ոհմակի գալու համար։

Հա բայց ո՞վ էր այդ ժամանակ իշխում երկրում։ Գիտեի՞ք խնդրի լրջությունը, թույլ չտայիք։ Դիմեիք կոշտ միջոցների հանուն հայրենիքի։ Բազում հաստավիզնեը ունեիք, որոնցով հարցեր էիք լուծում։ Նիկոլի հարցերն էլ լուծեիք։

2012-13 թվականներին երբ ես նախագահի ու վարչապետի դռները ծեծում էի հայկական արբանյակի համար, ինձ պատասխանում էին, թե դա թանկ հաճույք է, մենք դրա մասին չենք կարող մտածել։ Հետո ինչ-որ բան սկսեցին, բայց կիսատ թողեցին, իսկ Նիկոլը մի լուցկու տուփի չափ սարք ուղարկեց տիեզերք' ժողովրդին խաբելով, թե արբանյակ է արձակել։

2011-13 թվականներին երբ նույն նախագահի դռները ծեծում էի ազգային գաղափարախոսական ծրագրի անհրաժեշտության հարցով, ինձ պատասխանում էին, թե աշխարհն այնքան արագ է առաջ գնում, որ հիմա ազգային գաղափարախոսությունները արդեն հնացած կատեգորիա են։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը լրջորեն մշակում էր իր «ազգային» գաղափարախոսական ծրագիրը, իսկ Թուրքիան շարունակում էր առաջնորդվել Քեմալ Աթաթուրքի 1921 թվականին մշակած ծրագրով։

Երեկվա իշխանությունները այսօր բողոքում են, թե այսօրվա բոլոր ողբերգությունների հիմքը դրվեց այն ժամանակ։ Է, չթողնեիք, կանխեիք, ԱԱԾ -ն էլ, ոստիկանությունն էլ, մնացած բոլոր կառույցները ձեր ձեռքում էին։ Թույլ չտայիք թշնամական ուժերի զարգացումը երկրում։ Հիմա ումի՞ց եք բողոքում, երբ այն ժամանակ դուք էիք պատասխանատու։

Դա նույն է, թե ցմահ ազատազրկված Նիկոլը վաղը բանտից հայտարարի, որ 2020-ի պատերազմի ու Արցախի ամբողջական հանձնման ժամանակ Հայաստանի իշխանության մեջ համատարած դավաճանություն էր։ Ճիշտ կասի, բայց ո՞վ է դրա պատասխանատուն։

Ի դեպ, Նիկոլի մասին։

ՔՊ -ն 7 տարի շարունակ ոչ միայն տգետների հավաքածու է, ինչպես ինքն է խոստովանում, այլև ՔՊ -ականները դեռ գլխի չեն (գուցե), որ իրենք են ղեկավարում երկիրը։ Մարդիկ 7 տարի երկրի ղեկին են, բայց շարունակում են ուրիշներին մեղադրել թալանի, կոռուպցիայի, ապօրինությունների համար։ Ձախողված ու դավաճան իշխանության համար ամենաարդյունավետ միջոցը ընդդիմադիր խաղալն է։

Խեղճ հայվանն ի՞նչ անի։

Ծուռ հայելիների թագավորություն է, որը արմատապես վերափոխելու և իրական ազգային պետություն կառուցելու ժամանակն է։
09.04.202510:02
Տեղեկությունները որ տարածվում են, թե կրակոցի ձայներ են լսվել Գորիսի, հետո Վարդենիսի գյուղերի մոտ, ընդամենը ժողովրդի մեջ խուճապ ու անորոշություն են տարածում։

1990-ականներից մինչև հիմա թշնամին պարբերաբար կրակում է առաջնագծում։ Երբեմն կրակում է ուղիղ մեզ վրա, իսկ ավելի հաճախ կրակում է օդ՝ նպատակ ունենալով այդ կրակոցի ձայնով անընդհատ վախի ու լարվածության մեջ պահել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։

Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ տարիներ շարունակ կրակում են, վերջերս են լռել, բայց մարդիկ սովոր են թշնամու այդ սադրանքներին։

Մի քանի օր առաջ Ճամբարակում էի։ Վահան գյուղի մոտակա դիրքերից լսվում էին թշնամու կրակոցները։ Մարդիկ էլի սովոր են, ուշադրություն չեն դարձնում։

Գրեթե ամենօրյա կրակոցներ թշնամու կողմում լինում են նաև Վարդենիսի Կուտական, Կութ, Նորաբակ գյուղերի հարակից դիրքերում։ Մարդիկ լսում են կրակոցի ձայները, բայց սովոր են, որ թշնամին է օդ կրակում։

Նույնկերպ թշնամին կրակում է նաև Գորիսի Արավուս, Խնածախ, Խոզնավար գյուղերի մոտակա դիրքերում։ Օդ է կրակում, որ հայ բնակիչները այդ կրակոցի ձայներից վախենան, հեռանան։

Կրակոցի ձայներ թշնամու կողմից հաճախ լինում են նաև Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտակա դիրքերում։

Էլի բազմաթիվ տեղերում է թշնամին սադրանքի դիմում, փորձում օդ կրակելով՝ վախեցնել մերոնց, որ խուճապ տարածվի հայերի մեջ, բնակիչները հեռանան, զորքն էլ հոգեբանական ընկճվածության մեջ ընկնի, դիմադրելու կամք չունենա։

Չտրվենք թշնամու սադրանքներին։
Չտարածենք թշնամուն ձեռնտու խուճապային տեղեկություններ։

Մեր զորքը առաջնագծում կանգնած է ամուր, ու եթե չի կրակում, չի նշանակում, թե չի կարող կրակել։ Հավատացեք, սեփական աչքով եմ տեսնում։
07.04.202508:12
Նժդեհն ասում է. 

«Լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահն է նշանակում»։


Հայերենն օգնում է նախևառաջ հոգևոր կապ հաստատել հայրենիքի, պատմության, ազգային արժեքների հետ։ Հայերենին տիրապետող հայը աշխարհի ցանկացած անկյունում կարող է հայ մնալ ու առաջ մղել հայկական ազգային նպատակները, եթե միաժամանակ լավ ճանաչի իր հայրենիքն ու պետականությունը։

✍ՀԱՏՎԱԾ  🇦🇲📖 «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
02.04.202520:04
Կհարձակվի՞ արդյոք ԱՄՆ -ն Իրանի վրա։ Այս հարցը վերջին երկու օրերին հաճախ են տալիս։

Իմ կարծիքով, տարածաշրջանային բախման վտանգ կա, բայց քիչ հավանական է։ Հնարավոր է, որ 1-2 ամերիկյան կամ իսրայելական հրթիռ ընկնի Իրանի տարածքում, 1-2 իրանական հրթիռ էլ հասնի ամերիկյան նավերին կամ Իսրայելի տարածք, բայց լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է։

Իրանի ու ԱՄՆ -ի պատերազմի սպառնալիքներ ու լարվածություն նախկինում էլ եղել է մի քանի անգամ, բայց գործը պատերազմի չի հասել։ Կարծում եմ, այս անգամ էլ այդպես կլինի։

Բայց Ադրբեջանը և Թուրքիան անհամբեր սպասում են Իրանի դեմ հարձակման, որ շտապեն հարձակվել Հայաստանի վրա։
31.03.202516:41
Մի շփոթեք։ Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը նույն դոգը չէ։ Գյումրեցիները իրենց ձայները շուն դոգին չեն տվել, այլ իրենց նախկին քաղաքապետին։

Ուղղակի նույն անուն ազգանունն ունեն երկուսն էլ։ Բայց երբ այս իսկական Վարդան Ղուկասյանը քաղաքականության մեջ էր, դոգը ռազմական ոստիկանությունում գործ էր սարքում մեր զինվորների դեմ։

Գյումրեցի իսկական Վարդան Ղուկասյանը սիրում է կանանց, շուն դոգը սիրում է տղամարդկանց։

Իսկական Վարդան Ղուկասյանը հիմա Գյումրիում պայքարում է Նիկոլին ու ՔՊ -ին հաղթելու և Գյումրիի համայնքապետի աթոռը գրավելու համար, իսկ շուն դոգը հիմա ԱՄՆ -ի բանտի մի բանտախցում պայքարում է հերթական սևամորթ բանտարկյալի սիրտը գրավելու և նրանից հաղթվելու համար։

Կրկնում եմ' Գյումրիի համայնքապետի հիմնական թեկնածու Վարդան Ղուկասյանը դոգը չէ։

Որպեսզի տարբերեք գյումրեցի Վարդան Ղուկասյանին Ամերիկա փախած դոգից, հիշեք' իսկականը կնամոլ է, շանորդին' արվամոլ։
30.03.202520:51
Գյումրիում ձայների 90% հաշվարկից հետո ՔՊ -ն ունի մոտ 35.5%, իսկ ընդդիմադիր հիմնական երկու ուժերը' Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը միասին մոտ են 40%-ին, եթե նրանց ավելացնենք նաև ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին, ապա ընդդիմությունը կգերազանցի 51%-ը։
Показано 1 - 24 из 80
Войдите, чтобы разблокировать больше функциональности.