Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Лёха в Short’ах Long’ует
Лёха в Short’ах Long’ует
ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni avatar
ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni
ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni avatar
ՈՄԱ Մարտունի / VOMA Martuni
Период
Количество просмотров

Цитирования

Посты
Скрыть репосты
18.02.202511:14
🌨️ Ո՛չ ձյունը, ո՛չ ցուրտը չեն կարող խանգարել մարտական ոգուն

💪 Հայրենիքի պաշտպան լինելը նշանակում է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի՝ անկախ եղանակից ու պայմաններից։ ՈՄԱ Մարտունու մարտիկները շարունակաբար հաղթահարում են փորձությունները, պատրաստ են գործելու թե՛ դաշտում, թե՛ ամենաբարդ պայմաններում։
11.02.202515:58
🇦🇲 Հայրենասիրության դաստիարակություն մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման հիմք

Հայկական մշակույթը, պատմությունը և ավանդույթները ձևավորում են մեր ազգային ինքնությունը, իսկ հայրենասիրությունը նրանց պահպանման և զարգացման առանցքային գործիքն է։ Հայրենասիրությունը պետք է սերմանվի մանկությունից, որպեսզի նոր սերունդները սիրով ու հպարտությամբ մոտենան իրենց երկրի պատմությանը, մշակույթին և լեզվին։

Մանկուց երեխաներին պետք է ծանոթացնել հայկական ավանդույթներին, պատմությանը, մեր հերոսներին և նրանց մեծագույն ձեռքբերումներին։ Մանկության շրջանում տրված հայրենասիրությունը կդառնա այն հիմքը, որի վրա երիտասարդ սերունդը հետագայում կկառուցի իր ապագան՝ ծառայելով հայրենիքին և պահպանելով այն արժեքները, որոնք սահմանել են մեր նախնիները։

Մանկուց սերմանված հայրենասիրությունը լինելու է մեր ազգային միասնության ու ուժի հիմնական աղբյուրներից մեկը՝ թույլ տալով սերնդե սերունդ փոխանցել մեր մշակույթի և ժողովրդի հարատևությունը։
📅 Հունվարի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի դպրոցների և Մշակույթի տների միջև տեղի ունեցավ «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի և «ՈՄԱ Մարտունի» ՌՀԿ-ի կողմից Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված օդամղիչ զենքերով հրաձգության մրցույթը, որին մասնակցեցին 21 կառույց։

📌 Առաջին 3 պատվավոր հորիզոնականներն են զբաղեցնում՝
🥇 1-ին տեղ՝ Ներքին Գետաշենի Մշակույթի կենտրոնի սան Իսպիրյան Արամեն
🥈 2-րդ տեղ՝ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Միքայելյան Մոնթեն
🥉 3-րդ տեղ՝ Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Վարդանյան Արամը
🏆 Մեր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և ստացան նվեր՝ օդամղիչ զենքեր։

🕊️ Մեր շնորհակալությունը Հովիկ Հենրիկի Հարությունյանին, ով անմահ հերոս Հենրիկ Հովիկի Հարությունյանի հայրն է, մեր հաղթողներին պարգևատրեց իր որդու անվանական մեդալներով։

👏 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։
📣 Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նրանց նորանոր հաջողություններ։
Показано 1 - 3 из 3
Войдите, чтобы разблокировать больше функциональности.