Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Tatev Hayrapetyan avatar

Tatev Hayrapetyan

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Рейтинг TGlist
0
0
ТипПубличный
Верификация
Не верифицированный
Доверенность
Не провернный
Расположение
ЯзыкДругой
Дата создания каналаMay 29, 2022
Добавлено на TGlist
May 23, 2024
Прикрепленная группа

Рекорды

06.04.202511:52
3.9KПодписчиков
04.07.202423:59
200Индекс цитирования
09.07.202423:59
16.5KОхват одного поста
28.03.202523:59
3.9KОхват рекламного поста
09.03.202523:59
23.53%ER
01.04.202523:59
334.45%ERR

Развитие

Подписчиков
Индекс цитирования
Охват 1 поста
Охват рекламного поста
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25APR '25

Популярные публикации Tatev Hayrapetyan

Կարճ՝ ԱԺ-ում այսօր հնչած հայտարարությունների մասին 🦉Հույս ունեմ՝ ներվ առ ներվ հետ ենք բերելու 🥹😎 Մեզ՝ ամուր նյարդեր 🔥
Ուժը սարերում է 🏔️🇦🇲 Սյունիք ❤️
18.04.202504:51
⚡️🔥📍2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։


📍Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ասված էր. 

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար
», - նշված է Կառավարության ծրագրում:

📍Երեկ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր ելույթում Փաշինյանն ասել է․ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար․․․»։

Այսինքն մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն քանի օր է շոու ծրագիր էին անում ԱԺ-ում։ Ձախողակների ու խաբեբաների միակ մեթոդն էլ ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց ու հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց հետո ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ Ալիևից։ Արցախի հանձնումը ոչ միայն չի բերում խոստացված խաղաղությունը, այլև Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ Ալիևի պահանջով ժողովրդին ուզում են համոզել Սահմանադրություն փոխել։ Դե իսկ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մասին, որը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ է մտել 2024 թվականից ի վեր, էլ չխոսեմ․․․

🔥Ինչ խոսք, Փաշինյանն ու նրա թիմը լավագույն սուտասան անվանակարգում հաստատ կարող են զբաղեցնել առաջին «պատվավոր» հորիզանականը։ Հենց այդ ստերը մեզ մարդկային կյանքեր, անվտանգություն, տարածքներ, հայրենիք ու կործանված ճակատագրեր են արժանացել․․․
«Deutsche Welle»-ն օրեր առաջ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել Արցախի մասին, որը կոչվում էր «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․․․»։ Ֆիլմը մեզ աղմուկ էր բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում, քանի որ շատ դրվագներով ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, նաև փաստում, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել Լեռնային Ղարաբաղում ունեցած իր ձեռքբերումների վրա։

Ֆիլմը դիտելիս պատահմամբ եմ հայտնաբերել, որ այնտեղ մի կարճ դրվագ կա մոտ մեկ տարի առաջ ֆիլմի հեղինակին տված իմ հարցազրույցից սարերի հետ մեր գերբնական կապի մասին։ «Մենք մեր սարերն են, և մեր սարերը մենք ենք, մենք այնքան փոխկապակցված ենք, սարերը պաշտպանում են մեզ  և մենք պետք է պաշտպանենք մեր սարերը․․․ մենք պատկանում ենք այդ սարերին․․․»։

Ես ոչ մասնագիտական մեկնաբանություններ շատ հազվադեպ եմ տալիս, բայց այս դրվագով ցանկացա կիսվել, քանի որ իսկապես համոզված եմ՝ մեր ուժը մեր սարերից է․․․🇦🇲❤️
Նաև խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=9gGB9fvObyA
20.03.202505:23
Ինձ թվում է ինքը արդեն ստորագրել, նկարել, գցել է իրա, Էրդողանի ու Ալիեւի չատ, նրանք էլ զուտ seen by են տվել 🙄

Կրկնում եմ՝ համաշխարհային մասշտաբի այս նվաստացմամբ պատերազմ չես կանխելու Փաշինյան, այս անհեթեթ գրառումների փոխարեն զանգեր կատարի մայրաքաղաքներ ու զսպի Ալիեւին:
27.03.202505:32
Զուտ հիշեցնեմ, որ այս տրամաբանությամբ է սերունդ կրթվում Ադրբեջանում։ Պետությունը, որը հանրակրթական դպրոցում քարոզում է, որ Հայաստանի տարածքը իրենցն է, ՉԻ ԿԱՐՈՂ գնալ խաղաղության, որքան էլ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների՝ դրանով իսկ արագացնելով ագրեսիան մեր պետության դեմ։ Ագրեսիան կանխելու բոլոր լծակները Փաշինյանը նվիրում է Ալիեւին, մի ղեկավարի, որը սերունդ է պատրաստում նոր պատերազմի…
20.03.202506:03
🔥‼️Չգիտեմ էլ ոնց բացատրեմ այս պարզ բաները 🙄

https://youtu.be/_3BhcA0OAQA?si=xbriI7tgecurPRU7
21.03.202511:25
⚡️🔥«Հայերն ի սկզբանե չեն եղել Ադրբեջանի տարածքում, ոչ էլ ողջ Հարավային Կովկասում։ Նրանք բնիկ չեն։ Նրանք վերաբնակեցվել են Ցարական Ռուսաստանի կողմից։ Նրանց վերաբնակեցման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր կան, և ոչ մի հայ քաղաքական գործիչ կամ պատմաբան չի կարող դա հերքել։ Եթե ​​ուսումնասիրեք Արկադի Ղուկասյանի տոհմաբանությունը, պարզ կլինի, թե երբ են նրա նախնիները ժամանել ադրբեջանական հող և բնակություն հաստատել։ Նրանց Ադրբեջանին կապող ոչինչ չկա։ Նրանք երբեք կառուցող չեն եղել, նրանք միշտ կործանիչներ են եղել․․․Սա հայկական վանդալիզմ է. Հիմա, երբ անկյուն են ընկել, ողորմելի մարդկանց պես են իրենց պահում․․․»,-նման ատելության խոսքով է հանդես եկել Ադրբեջանի ԱԺ փոխնախագահը իր հարցազրույցներից մեկում։

Հայերի՝ բնիկ լինելու, այդ թվում՝ հենց Արցախի տարածքում բնիկ լինելու մասին փաստերն այնքան շատ են, որ այդտեղ անգամ քննարկման թեմա էլ չկա, բայց ցավալին այն է, որ նման ձևակերպումներով նրանք ոչ միայն ատելության խոսք են տարածում՝ պետական մակարդակով, այլ փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում։
Ոխերիմ հարեւաններն անգամ Նովրուզի օրերին չեն կարում զոռ չտալ իրենց հարուստ ու անհեթեթ երեւակայությանը 🥹🙄
27.03.202515:35
🔥Այս մասին առանձնապես գրել չէի ցանկանում, բայց երկու բառով որոշեցի անդրադառնալ։ Այսօր ԱԺ-ում իմ նախկին գործընկեր Աղազարյանը երգում էր Պուգաչովայի «время невозможно повернуть назад» («ժամանակը հնարավոր չէ ետ տալ») երգը, այո, իսկապես՝ հնարավոր չէ․․․

Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց Փաշինյանի աչքերի մեջ նայելով փաստերով ցույց էի տալիս, որ այդ մարդու մնալն իշխանության դառնալու է աղետ Հայաստանի համար, շատ շատերը, իրենց իսկ նեղանձնական շահերից ու պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով, պաշտպան էին կանգնում Փաշինյանին, ոմանք համոզում էին, որ ես նրան լավ չեմ ճանաչում, անգամ պարտված լինելով, նա ուժեղ մարդ է, ոտքի կկանգնի և այլն․․․Ժամանակը ցույց տվեց, թե որքան «ուժեղ է», նաև՝ «խիզախ»՝ Ալիևի կամքը ի կատար ածելու հարցում։

Աղազարյանը Փաշինյանի ամենամեծ ջատագովներից է եղել, նրա անհեթեթ գաղափարների ամենաակտիվ տարածողը, իսկ հետո, երբ արդեն մի երկու դրվագով բարկացրեց, ընկավ սև ցուցակ ու դարձավ թիրախ։ Այդպես Փաշինյանը վարվելու է 2021 թվականից հետո իր կողքին մնացած ցանկացած ՔՊ-ականի հետ։ Եթե մինչ 2020-ը Փաշինյանը իրեն այլ կերպ էր դիրքավորում, ապա 2020-ից հետո արդեն պարզ էր, թե ինչ ուղիով է նա տանելու Հայաստանը ու բոլոր նրանք, որոնք մնացին կողքին, չօգնեցին հեռացնել, երբ կար դրա հնարավորությունը, ու կանխել գալիք աղետը, կամա, թե ակամա՝ դրա մաս են կազմում, որովհետև չեն կարող ասել՝ չգիտեինք։ Մինչև 2020-ը իրոք չգիտեինք, մեկը ես՝ չգիտեի, բայց դրանից հետո տեքստերը շատ պարզ ու ուղիղ էին հնչում՝ չիմանալու ու չհասկանալու համար։

Աղազարյանն իրավացի է, թերևէ «время невозможно повернуть назад», բայց ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը իր քաղաքականությամբ շարունակելու է նոր աղետներ բերել մեր գլխին, հետո այլ ՔՊ-ականներ նման երգեր կերգեն, երբ գա նրանցից ազատվելու Փաշինյանի հրահանգը, բայց պետության գլխին կախված աղետը կանխելու գործը կդառնա այնքան ուշացած․․․
Պետական պաշտոն զբաղեցնողների կողմից իրենց նեղանձնական շահերը վեր դասելու պատճառով է մեր պետությունը այսօրվան հասել։ Եթե առաջնահերթ լիներ պետական շահը, ապա մենք այնքա՜ն խնդիրներից կխուսափեինք․․․
📍🔥Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։ Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն․․․»։ Հետո շարունակում է, որ հայկական կողմը «թայմ-աութ է վերցրել ու պատրաստվում է նոր պատերազմի»։

Նման քարոզչություն տարվում է մի պետության կողմից, որը անթիվ անհամար պատերազմական հանցանքներ է գործել, որը Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս, որը հայի դեմ ատելության քարոզը դարձրել է պետական քաղաքականությունը, որը մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջանը», որը ոչնչացնում է Արցախում քրիստոնեական ժառանգությունը, այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում։ Հենց այս պետության պահանջներն է՝ հանուն «խաղաղության» իրականացնում ՀՀ ղեկավարությունը
20.03.202505:36
Երեկ հատ հատ գրել եմ՝ Փաշինյանը ավելի է լարում վիճակը։ Մի արե՜ք սենց, Ալիեւը թուղթ չի ստրագրելու, զսպման ձեւը այլ է, նվաստացումն ու փակուղային վիճակ ստեղծելը ՉԻ։
02.04.202516:11
ՀԵՏՔ—ի FB էջից

❌1. Տարիներ առաջ Ադրբեջանը սկսել էր հետապնդել Ազոխի քարանձավում աշխատած հայ ու արտասահմանցի գիտնականներին
⚒️2. Խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ազոխում ոչ թե գիտական պեղումներ էին անում, այլ 🪙«Ամարասի վանքի թաքցված ոսկին» որոնում
🤯3. Ազոխի քարանձավում 100-400 հազար տարվա պատմական շերտ կա, որի հաստությունը 13 մետր է
☝️4. Ազոխի քարանձավում ապրել է ոչ թե ժամանակակից/բանական մարդը (Homo sapiens), այլ մարդու ավելի հին տեսակներ
👉5. Home sapiens-ը Հայկական լեռնաշխարհ է մտել 50-60 հազար տարի առաջ
‼️6. Homo sapiens-ի քարանձավ է հայտնաբերվել Քարին Տակ գյուղում՝ կարեւոր գտածոներով
🇦🇲7. Հայերի մայրական գենոֆոնդը, այսինքն՝ այն, ինչ ժառանգվում է կանանց միջոցով, առնվազն 8 հազար տարվա անընդհատություն ունի

Այս եւ այլ հետաքրքիր մանրամասներ կարդացեք հոդվածում 👇

https://hetq.am/hy/article/173563?fbclid=IwY2xjawJaQIpleHRuA2FlbQIxMQABHWMDp10xQ_mP6OAsOlzEvdpgzYsyC-OqhCUNlkuMz7oFs7kaKqZftp20Nw_aem_wwReGxQm_gem3JDcn8bOgg
20.03.202508:55
–Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սա ներկայանում են այնպես, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում միակողմանի զիջում չկա, ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը։

-Իրականում շատ ավելի ազնիվ կլիներ, եթե իրենք գային ու ասեին, որ չեն կարողանում ուրիշ բան բանակցել, սա է իրենց բանակցածը, Ալիեւն էլ պատերազմով է սպառնում, եւ այդ սպառնալիքի ներքո են գործում։ Ես ինչո՞ւ հիշեցրեցի, որ այս գործընթացը հաջորդեց Ադրբեջանի պատասխանին, որովհետեւ ակնհայտ էր, որ այդ պատասխանը կոշտ էր եղել։ Եվ ենթադրում եմ՝ հայկական կողմը մտածել է, որ Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, եւ իրենց կարճ խելքով մտածել են՝ եթե հերթական զիջումների գնան, ապա դա կարող են հետաձգել։ Նույնը ժամանակին արեցին Կիրանցում, նույն սցենարը մոտավորապես խաղարկվեց, ուղղակի սա արդեն միջազգային ներկայացվածության չեղարկում է։ Բնականաբար, իրենք սա փորձում են ներկայացնել որպես հաջողություն կամ հաղթանակ, բայց պարզ տրամաբանությունն անգամ ցույց է տալիս, որ նրանք ուղղակի Ալիեւի պահանջներն են կատարում։ Եթե հայկական կողմը գոնե մի քիչ բանակցած լիներ այս թղթի վերաբերյալ, ապա միջազգային հայցերի համատեքստում կհամաձայնեցնեին, որ այլեւս ոչ ոք Բաքվում այդ չակերտավոր «դատավարության» միջով չի անցնելու։ Այսինքն՝ գոնե դա բանակցեին, ասեին՝ եթե չեղարկում ենք ամեն ինչ, ոչ մեկի այնտեղ մի նվաստացրեք եւ մի նսեմացրեք, որովհետեւ այդ «դատավարությունը» կոնկրետ թշնամանքի քարոզ է։ Բայց դրան էլ չեն կարողացել հասնել, ինչ Բաքուն պահանջել է, այն արել են։ Տարրական տրամաբանությունը հուշում է՝ եթե Ալիեւը հիմնավոր հայցեր ունենար Միջազգային դատարանում, ինքը երբեք չէր հրաժարվի դրանից։ Ավելին, այս դատավարությունները միջազգային հնչեղություն կստանային, կասեին՝ «հայերը տեռորիստ են, օկուպանտ են, ագրեսոր են»։ Բայց քանի որ ոչ մի գործ չկա դրա տակ, դրա համար Ալիեւին շատ հարմար է այդ միջազգային գործընթացներից հրաժարվելը։ Ինքը գիտի, որ մենք հիմնավոր գործ ունենք, ապացուցողական բազա ունենք։ Եվ եթե Ադրբեջանի հանցագործություններն ապացուցվեն, Ալիեւը պետական մակարդակով ատելության քարոզիչ կհամարվի։

https://www.aravot.am/2025/03/17/1475615/
07.04.202508:47
Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

⁉️Լավ սա ի՞նչ ձևակերպում է։ Երբ պաշտպանական գերատեսչությունը դառնում է ներքաղաքական ու իշխող ուժի օրակարգի սպասարկող մարմին, Ադրբեջանն էլ դառնում է ուղղակի ըստ տրամադրության՝ օդ կրակող․․․Արդյոք չե՞ք հասկանում, որ որքան հստակ ու ստույգ պատկեր տաք, այնքան ավելի արդյունավետ ու հնարավոր կդառնա Ադրբեջանի ագրեսիվ նպատակների կանխումը․․․Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է իր տեքստերով զբաղված Ալիևի մաքրազերզմամբ, տենց էլ ՀՀ ՊՆ-ն է իր հաղորդագրություններով զբաղված Ալիևի պլանների քողարկմամբ։ Այդպես ագրեսիա ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ!!!
Войдите, чтобы разблокировать больше функциональности.