Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Artsakh Day avatar

Artsakh Day

Տեղեկատվություն Արցախի և միջազգային նշանակության իրադարձությունների մասին
TGlist рейтинг
0
0
ТипАчык
Текшерүү
Текшерилбеген
Ишенимдүүлүк
Ишенимсиз
Орду
ТилиБашка
Канал түзүлгөн датаAug 26, 2021
TGlistке кошулган дата
May 25, 2024

Рекорддор

09.02.202523:59
1.1KКатталгандар
24.05.202423:59
0Цитация индекси
16.10.202423:59
3651 посттун көрүүлөрү
26.03.202523:59
2261 жарнама посттун көрүүлөрү
25.01.202523:59
13.51%ER
17.10.202423:59
31.08%ERR

Artsakh Day популярдуу жазуулары

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:

Տիգրան Աբրահամյան
07.04.202516:37
Հարգելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:
Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
17.04.202506:33
⚡️Բաքվում կենցաղային հողի վրա սարսափելի հանցագործություն է կատարվել:

Միջադեպը տեղի է ունեցել Յասամալի շրջանում, որի բնակիչ Բուրխան Մամեդովը կտրել է կնոջ՝ Խումար Մամեդովայի գլուխը։ 
Այնուհետեւ նա ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով շենքի 14-րդ հարկից:
«Արցախի հայությունը Ղարաբաղում 5 հազար տարվա պատմություն ունի»․ գիտնականն առաջարկում է փաստերն օգտագործել բանակցություններում
07.04.202518:42
⚠️Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 Արցախից բռնի տեղահանված...
⚡️2 ավազակ ազերիներ դանակներով շրջում և փնտրում են Արցախի բնակիչներին՝ ասելով, որ կտրելու են նրանց գլուխները։

Մինչդեռ Հայաստանի իշխանություններն ասում են արցախցիներին՝ «դուք հեռացաք այնտեղից, թեև կարող էիք մնալ»:
26.03.202518:50
Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին
⚡️Այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրային քննարկում՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ

Ազգային ճակատ
Եվ սա դեռ բոլորը չէ, հետևաբար՝ կոկոլը չի, որ արցախցիներին 40+10 հազար դրամ է ամսական վճարում
Арцахская рапсодия.

Был месяц апрель. Самый его конец.
И было огромное, безбрежное счастье. Счастье ощущать родную землю, счастье чувствовать ту самую с ней сопричастность.
Счастье сидеть за большим и до отказа накрытым столом, не пить ни вина, ни водки, и быть всё равно самым радостным среди всех.

Счастье познать самую большую на этой земле тайну.

Неужели когда-то и всё это было? Неужели всё это и когда-то было в моей жизни..

Աշոտ Սաֆարյան
րցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային, ասված է Արցաի ԱԺ-ի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության տարածած հայտարարության մեջ

📌«
Մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
26.03.202516:31
2020 թվականի 44-օրյա պատերազմի աշխարհագրությունը. Արաքսից՝ Շուշի
03.04.202508:45
Զավթված Քարվաճառը
07.04.202514:27
Ազերիները կալանավորել են ռազմական մասնագետի, ով ՀՀ հետ սահմանի ազերական դիրքերն էր նկարահանում։

Հիշենք, որ ցանկացած ագրեսիայից առաջ ազերիները հատկապես տեղեկատվական առումով հանգամանորեն են պատրաստվում։
⚡️⚡️⚡️Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

ՊՆ
Көбүрөөк функцияларды ачуу үчүн кириңиз.