Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Tatev Hayrapetyan avatar

Tatev Hayrapetyan

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
TGlist рейтинг
0
0
ТипАчык
Текшерүү
Текшерилбеген
Ишенимдүүлүк
Ишенимсиз
Орду
ТилиБашка
Канал түзүлгөн датаMay 29, 2022
TGlistке кошулган дата
May 23, 2024
Тиркелген топ

"Tatev Hayrapetyan" тобундагы акыркы жазуулар

⚡️🔥📍2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։


📍Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ասված էր. 

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար
», - նշված է Կառավարության ծրագրում:

📍Երեկ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր ելույթում Փաշինյանն ասել է․ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար․․․»։

Այսինքն մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն քանի օր է շոու ծրագիր էին անում ԱԺ-ում։ Ձախողակների ու խաբեբաների միակ մեթոդն էլ ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց ու հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց հետո ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ Ալիևից։ Արցախի հանձնումը ոչ միայն չի բերում խոստացված խաղաղությունը, այլև Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ Ալիևի պահանջով ժողովրդին ուզում են համոզել Սահմանադրություն փոխել։ Դե իսկ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մասին, որը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ է մտել 2024 թվականից ի վեր, էլ չխոսեմ․․․

🔥Ինչ խոսք, Փաշինյանն ու նրա թիմը լավագույն սուտասան անվանակարգում հաստատ կարող են զբաղեցնել առաջին «պատվավոր» հորիզանականը։ Հենց այդ ստերը մեզ մարդկային կյանքեր, անվտանգություն, տարածքներ, հայրենիք ու կործանված ճակատագրեր են արժանացել․․․
Հզոր Հալիձորը 🇦🇲🏔️❤️
Ու թո՜ղ օրը բարի լինի, լրահոսն էլ՝ քիչ նյարդայնացնող ☺️
Երևի արժի ոմանց ԱԺ ելույթները դիտարկել այս տրամաբանության մեջ 🥹
⚡️⚡️🔥 Թալիշ պատմաբան Զահիրադին Իբրահիմովն անհետացել է մարտի 26-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի Լենքորանի շրջանում գտնվող նրա հարազատները նամակ են ստացել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից, որտեղ թվարկված են Իբրահիմովի դեմ ուղղված մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ դավաճանություն։ Այդ մասին հաղորդում է OC-Media-ն:

Իբրահիմովը Ռուսաստանում ապրում է ավելի քան քսան տարի։ Նա քաղաքացիություն է ստացել 2002թ.։

Թալիշ պատմաբանը փաստացի առևանգվել է և հետո հայտնվել Ադրբեջանում։ Դավաճանության դրվագն էլ կարծես թե կրկին կապված է Հայաստանի հետ։

«Պետության կողմից երաշխավորված փաստաբան Սայարա Ալիևան OC Media-ին ասել է, որ մասնակցել է Իբրահիմովի հարցաքննությանը, որի ժամանակ նա, իբր, խոսել է Հայաստանի հետ իր կապի մասին։

Նա նաև պնդել է, որ Իբրահիմովը խոստովանել է, որ Հայաստանում ինչ-որ մեկից 200–400 դոլար է ստացել»,-նշում է աղբյուրը։

Վերջին շրջանում ես հաճախ եմ գրում և խոսում այն մասին, որ Ադրբեջանում ձերբակալում են հենց հայերի հետ որևէ կապ ու առնչություն ունեցող,ավելի ստույգ խաղաղության ու բարիդրացիության օգտին որևէ դրական բան ասած անձանց։ Տվյալ դեպքում անձին առևանգել են։

Վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հետամուտ է լինելու «որոշ ադրբեջանցիների վերադարձին երկիր»։ Խոսքը Ալիևի վարչակարգի կողմից հետապնդվող, դրսում որոշակի ակտիվություն ծավալող ադրբեջանցիների մասին է։ Ըստ էության, ադրբեջանական ծառայություններն արդեն գործի են անցել այդ հարցում։ Կարճ ասած՝ Ալիևի վարչակարգի ոչ մի քննադատի չեն ցանկանում թողնել ազատության մեջ, իսկ նրանց չեզոքացնելու լավագույն ուղին հայերի ու Հայաստանի հետ կապեր հորինելն է, որովհետև «խաղաղության դարաշրջանից» առաջ ու հետո Ադրբեջանի ղեկավարության համար հայերն ու Հայաստանը շարունակում են մնալ «հարմար» թշնամիներ, իսկ բարիդրացիության ու խաղաղության մասին խոսույթն էլ՝ արգելվում է պետական մակարդակով։
Հայաստանը մինչ այժմ լիարժեք չի կիրառել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ միջազգային իրավունքի տրամադրած հնարավորությունները, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանային սպառնալիքները պահանջում են վերանայել այս մոտեցումը։ Մասնավորապես՝

📍Հայաստանը կարող է միջազգային հանրության առջև փաստարկված ներկայացնել, որ իր դեմ իրականացված ռազմական գործողությունները դասվում են ագրեսիայի հանցագործության դաշտում՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

📍Ագրեսիայի իրավական ճանաչումը կարող է ծառայել որպես հիմք՝ դիվանագիտական մակարդակում պահանջելու կոնկրետ արձագանքներ՝ ուղղված ագրեսիայի կանխարգելմանն ու պատժմանը։

📍Իրավական քայլերը կարող են լրացուցիչ ազդակ հանդիսանալ միջազգային գործընկերների համար, որ Հայաստանը չի դիտարկում ագրեսիվ ռազմավարություն իր հարևանների նկատմամբ։

📍Այս գործընթացը կարող է ձևավորել նախադեպային հիմք՝ ապագայում միջազգային ատյաններում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների վերաբերյալ հնարավոր գործերի հարուցման նպատակով։

Հայաստանը պետք է որդեգրի հավասարակշռված մոտեցում քաղաքական իրողությունների և իրավական գործիքակազմի օգտագործման միջև։ Իրավական լռությունը կարող է ոչ միայն թույլ տալ հակառակ կողմին ամրապնդել իր քարոզչությունը, այլև միջազգային հանրությանը թողնել թերի և միակողմանի տեղեկատվության պայմաններում։

https://surl.li/akovdz
«Փաստերը գալիս են ցույց տալու, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների (իսկ համաձայնագրի տեքստի համաձայնեցում տեղի է ունեցել բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիվ), Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ ու վտանգավոր: Մարտի 13-ին ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ փաստաթուղթը համաձայնեցված է, պատրաստ է ստորագրման, ու այդ օրվանից Ադրբեջանը տարածել է 20-ից ավելի ապատեղեկատվական հաղորդագրություն, ավելին՝ հայկական կողմը՝ հանձին ՊՆ-ի, Ադրբեջանի կողմից փաստական, իրական կրակոցները փորձում է ներկայացնել՝ որպես անհասցե ու ոչ թիրախային։

Մինչդեռ իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն ունի ընդհանուր լարվածության գնալու առումով, այլ բան, որ այստեղ կան տարածաշրջանային ու տարածաշրջանից դուրս խաղացողներ, որոնց դիրքորոշումների արդյունքում Ադրբեջանը չի ցանկանում գնալ իր ցանկալի՝ ռազմական սցենարով»։

https://168.am/2025/04/15/2200776.html
Խաղաղությունը կարգին բան է, քոնը միակողմանի զիջումների օրակարգն է, որով Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում, ինչպես փաստերն են ցույց տալիս։
Բայց հանկարծ չշեղվես, հանձնարարի թո՜ղ էդ թեմայով տարոսիկներ սարքի Ալիեւի սրբադասման հարցերով զբաղվող ԱԳՆ-ն ու մաքսիմալ տարածի աշխարհով մեկ…
Ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Սոկուրովի բոլոր հարցազրույցներն էլ շատ հետաքրքիր են, ինտելեկտուալ, մտածելու տեղիք տվող, բայց այս մեկով ցանկացա կիսվել, քանի որ հետաքրքիր են Հայաստանի մասին նրա մտքերը, հետաքրքիր է երբեմն մեզ տեսնել կողքինների աչքով․․․
https://youtu.be/Qd9O3h_BRiQ?si=2Mb5V-gJalgmwBrz
🔥⚡️«Ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որպեսզի դրանք անընդհատ, հետևողական ձևով ապացուցեն, որ այն հողերը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը, պատկանում են Ադրբեջանին։ Մենք պետք է սա անենք։ Մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար․․․»,-Հեյդար Ալիև, 1999 թվական։

Այս հարցին Իլհամ Ալիևը առաջին անգամ անդրադարձավ 2022 թվականին դեկտեմբերին՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց, որտեղ բառացի ասել է․ «Ես կարծում եմ, որ դրան զուգահեռ մենք պետք է համատեղ մշակենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ։ Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո։ Իհարկե, այս մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել․․․»՝ նաև նշելով՝ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»:

Ինչպես տեսնում եք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու դա «խաղաղության օրակարգ» կոչելը Ալիևին հիշեցրել է 23 տարի առաջ հոր թողած զավթողական ծրագրերի պատգամը․․․
Իսկ ըստ Ձեզ՝ կստորագրի արդյոք Ադրբեջանը որևէ պայմանագիր, եթե հանկարծ ՀՀ քաղաքացիները Ալիևի պահանջով իւ պատերազմի սպառնալիքի ներքո կողմ քվեարկեն Սահմանադրության փոփոխությանը։ Իմ համոզմամբ՝ ոչ։ Ցանկացած զիջում նվազեցնում է որևէ թղթի ստորագրման հավանականությունը։

https://www.facebook.com/TERTam.arm/videos/1016374429935638
🇦🇲Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա
:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա
,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Այսօր Համո Սահյանի ծննդյան 111 ամյակն է ❤️
Ո՞րն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի գլխավոր կետը։
Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=Fb_PxQR9M7c&t=29s
Շատ ճիշտ է ասում, երբեք չի եղել, որ Ադրբեջանն ինչ ասի, մենք անենք` դրանով մեր պետության դիրքորոշումը նույնական դարձնելով Ադրբեջանի քաղաքական ցանկությունների հետ։ «Ինքնիշխանության» մաստեր կլասս է ցույց տալիս ՔՊ-ն 🙂
Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի այս եթերում հաղորդավարը շատ ուղիղ ու աներկբա տեքստով փաստացի ասում է, որ եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ԼՂ հարցում իրենց «մոռացությունը», ադրբեջանական պահանջների հետագա կատարումը հանգեցնելու է նրան, որ իրենք հրաժարվելու են «Արևմտյան Ադրբեջան» պետական զավթողական հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից, իսկ Փաշինյանի ու նրա թիմի միակողմանի զիջումները միմիայն արագացնում ու նպաստում են այդ ծրագրերի իրագործումը։
«Այստեղ պակաս կարևոր չեն մեր հետ կապված խնդիրները, այսինքն՝ այդ տիրույթում է նաև, որ Ադրբեջանը փորձում է լուծել մեր հետ կապված խնդիրները, մասնավորապես հասնել նրան, որ աչքաթող արվի կամ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ուշադրություն չդարձնի այն հանգամանքին, եթե Ադրբեջանը գործողությունների գնա Հայաստանի դեմ։ Վերջերս Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ուոլցը զանգահարել էր Բաքու և բարձրաձայնել հայ գերիների թեման, ինչը բավականին ծանր էր ընկալվել Բաքվում, ինչից հետո Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում։ Այս հարցերը փոխկապակցված են և ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանը փորձում հնարավոր հակաիրանական դիրքավորումն օգտագործել Հայաստանի դեմ՝ իր հետագա գործողությունների տեսանկյունից»:

https://armenpress.am/hy/article/1217042

Рекорддор

06.04.202511:52
3.9KКатталгандар
04.07.202423:59
200Цитация индекси
09.07.202423:59
16.5K1 посттун көрүүлөрү
28.03.202523:59
3.9K1 жарнама посттун көрүүлөрү
09.03.202523:59
23.53%ER
01.04.202523:59
334.45%ERR
Катталуучулар
Citation индекси
Бир посттун көрүүсү
Жарнамалык посттун көрүүсү
ER
ERR
JUL '24OCT '24JAN '25APR '25

Tatev Hayrapetyan популярдуу жазуулары

Կարճ՝ ԱԺ-ում այսօր հնչած հայտարարությունների մասին 🦉Հույս ունեմ՝ ներվ առ ներվ հետ ենք բերելու 🥹😎 Մեզ՝ ամուր նյարդեր 🔥
Ուժը սարերում է 🏔️🇦🇲 Սյունիք ❤️
18.04.202504:51
⚡️🔥📍2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։


📍Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ասված էր. 

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար
», - նշված է Կառավարության ծրագրում:

📍Երեկ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր ելույթում Փաշինյանն ասել է․ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար․․․»։

Այսինքն մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն քանի օր է շոու ծրագիր էին անում ԱԺ-ում։ Ձախողակների ու խաբեբաների միակ մեթոդն էլ ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց ու հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց հետո ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ Ալիևից։ Արցախի հանձնումը ոչ միայն չի բերում խոստացված խաղաղությունը, այլև Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ Ալիևի պահանջով ժողովրդին ուզում են համոզել Սահմանադրություն փոխել։ Դե իսկ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մասին, որը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ է մտել 2024 թվականից ի վեր, էլ չխոսեմ․․․

🔥Ինչ խոսք, Փաշինյանն ու նրա թիմը լավագույն սուտասան անվանակարգում հաստատ կարող են զբաղեցնել առաջին «պատվավոր» հորիզանականը։ Հենց այդ ստերը մեզ մարդկային կյանքեր, անվտանգություն, տարածքներ, հայրենիք ու կործանված ճակատագրեր են արժանացել․․․
«Deutsche Welle»-ն օրեր առաջ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել Արցախի մասին, որը կոչվում էր «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․․․»։ Ֆիլմը մեզ աղմուկ էր բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում, քանի որ շատ դրվագներով ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, նաև փաստում, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել Լեռնային Ղարաբաղում ունեցած իր ձեռքբերումների վրա։

Ֆիլմը դիտելիս պատահմամբ եմ հայտնաբերել, որ այնտեղ մի կարճ դրվագ կա մոտ մեկ տարի առաջ ֆիլմի հեղինակին տված իմ հարցազրույցից սարերի հետ մեր գերբնական կապի մասին։ «Մենք մեր սարերն են, և մեր սարերը մենք ենք, մենք այնքան փոխկապակցված ենք, սարերը պաշտպանում են մեզ  և մենք պետք է պաշտպանենք մեր սարերը․․․ մենք պատկանում ենք այդ սարերին․․․»։

Ես ոչ մասնագիտական մեկնաբանություններ շատ հազվադեպ եմ տալիս, բայց այս դրվագով ցանկացա կիսվել, քանի որ իսկապես համոզված եմ՝ մեր ուժը մեր սարերից է․․․🇦🇲❤️
Նաև խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=9gGB9fvObyA
27.03.202505:32
Զուտ հիշեցնեմ, որ այս տրամաբանությամբ է սերունդ կրթվում Ադրբեջանում։ Պետությունը, որը հանրակրթական դպրոցում քարոզում է, որ Հայաստանի տարածքը իրենցն է, ՉԻ ԿԱՐՈՂ գնալ խաղաղության, որքան էլ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների՝ դրանով իսկ արագացնելով ագրեսիան մեր պետության դեմ։ Ագրեսիան կանխելու բոլոր լծակները Փաշինյանը նվիրում է Ալիեւին, մի ղեկավարի, որը սերունդ է պատրաստում նոր պատերազմի…
27.03.202515:35
🔥Այս մասին առանձնապես գրել չէի ցանկանում, բայց երկու բառով որոշեցի անդրադառնալ։ Այսօր ԱԺ-ում իմ նախկին գործընկեր Աղազարյանը երգում էր Պուգաչովայի «время невозможно повернуть назад» («ժամանակը հնարավոր չէ ետ տալ») երգը, այո, իսկապես՝ հնարավոր չէ․․․

Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց Փաշինյանի աչքերի մեջ նայելով փաստերով ցույց էի տալիս, որ այդ մարդու մնալն իշխանության դառնալու է աղետ Հայաստանի համար, շատ շատերը, իրենց իսկ նեղանձնական շահերից ու պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով, պաշտպան էին կանգնում Փաշինյանին, ոմանք համոզում էին, որ ես նրան լավ չեմ ճանաչում, անգամ պարտված լինելով, նա ուժեղ մարդ է, ոտքի կկանգնի և այլն․․․Ժամանակը ցույց տվեց, թե որքան «ուժեղ է», նաև՝ «խիզախ»՝ Ալիևի կամքը ի կատար ածելու հարցում։

Աղազարյանը Փաշինյանի ամենամեծ ջատագովներից է եղել, նրա անհեթեթ գաղափարների ամենաակտիվ տարածողը, իսկ հետո, երբ արդեն մի երկու դրվագով բարկացրեց, ընկավ սև ցուցակ ու դարձավ թիրախ։ Այդպես Փաշինյանը վարվելու է 2021 թվականից հետո իր կողքին մնացած ցանկացած ՔՊ-ականի հետ։ Եթե մինչ 2020-ը Փաշինյանը իրեն այլ կերպ էր դիրքավորում, ապա 2020-ից հետո արդեն պարզ էր, թե ինչ ուղիով է նա տանելու Հայաստանը ու բոլոր նրանք, որոնք մնացին կողքին, չօգնեցին հեռացնել, երբ կար դրա հնարավորությունը, ու կանխել գալիք աղետը, կամա, թե ակամա՝ դրա մաս են կազմում, որովհետև չեն կարող ասել՝ չգիտեինք։ Մինչև 2020-ը իրոք չգիտեինք, մեկը ես՝ չգիտեի, բայց դրանից հետո տեքստերը շատ պարզ ու ուղիղ էին հնչում՝ չիմանալու ու չհասկանալու համար։

Աղազարյանն իրավացի է, թերևէ «время невозможно повернуть назад», բայց ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը իր քաղաքականությամբ շարունակելու է նոր աղետներ բերել մեր գլխին, հետո այլ ՔՊ-ականներ նման երգեր կերգեն, երբ գա նրանցից ազատվելու Փաշինյանի հրահանգը, բայց պետության գլխին կախված աղետը կանխելու գործը կդառնա այնքան ուշացած․․․
Պետական պաշտոն զբաղեցնողների կողմից իրենց նեղանձնական շահերը վեր դասելու պատճառով է մեր պետությունը այսօրվան հասել։ Եթե առաջնահերթ լիներ պետական շահը, ապա մենք այնքա՜ն խնդիրներից կխուսափեինք․․․
📍🔥Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։ Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն․․․»։ Հետո շարունակում է, որ հայկական կողմը «թայմ-աութ է վերցրել ու պատրաստվում է նոր պատերազմի»։

Նման քարոզչություն տարվում է մի պետության կողմից, որը անթիվ անհամար պատերազմական հանցանքներ է գործել, որը Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս, որը հայի դեմ ատելության քարոզը դարձրել է պետական քաղաքականությունը, որը մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջանը», որը ոչնչացնում է Արցախում քրիստոնեական ժառանգությունը, այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում։ Հենց այս պետության պահանջներն է՝ հանուն «խաղաղության» իրականացնում ՀՀ ղեկավարությունը
02.04.202516:11
ՀԵՏՔ—ի FB էջից

❌1. Տարիներ առաջ Ադրբեջանը սկսել էր հետապնդել Ազոխի քարանձավում աշխատած հայ ու արտասահմանցի գիտնականներին
⚒️2. Խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ազոխում ոչ թե գիտական պեղումներ էին անում, այլ 🪙«Ամարասի վանքի թաքցված ոսկին» որոնում
🤯3. Ազոխի քարանձավում 100-400 հազար տարվա պատմական շերտ կա, որի հաստությունը 13 մետր է
☝️4. Ազոխի քարանձավում ապրել է ոչ թե ժամանակակից/բանական մարդը (Homo sapiens), այլ մարդու ավելի հին տեսակներ
👉5. Home sapiens-ը Հայկական լեռնաշխարհ է մտել 50-60 հազար տարի առաջ
‼️6. Homo sapiens-ի քարանձավ է հայտնաբերվել Քարին Տակ գյուղում՝ կարեւոր գտածոներով
🇦🇲7. Հայերի մայրական գենոֆոնդը, այսինքն՝ այն, ինչ ժառանգվում է կանանց միջոցով, առնվազն 8 հազար տարվա անընդհատություն ունի

Այս եւ այլ հետաքրքիր մանրամասներ կարդացեք հոդվածում 👇

https://hetq.am/hy/article/173563?fbclid=IwY2xjawJaQIpleHRuA2FlbQIxMQABHWMDp10xQ_mP6OAsOlzEvdpgzYsyC-OqhCUNlkuMz7oFs7kaKqZftp20Nw_aem_wwReGxQm_gem3JDcn8bOgg
07.04.202508:47
Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

⁉️Լավ սա ի՞նչ ձևակերպում է։ Երբ պաշտպանական գերատեսչությունը դառնում է ներքաղաքական ու իշխող ուժի օրակարգի սպասարկող մարմին, Ադրբեջանն էլ դառնում է ուղղակի ըստ տրամադրության՝ օդ կրակող․․․Արդյոք չե՞ք հասկանում, որ որքան հստակ ու ստույգ պատկեր տաք, այնքան ավելի արդյունավետ ու հնարավոր կդառնա Ադրբեջանի ագրեսիվ նպատակների կանխումը․․․Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է իր տեքստերով զբաղված Ալիևի մաքրազերզմամբ, տենց էլ ՀՀ ՊՆ-ն է իր հաղորդագրություններով զբաղված Ալիևի պլանների քողարկմամբ։ Այդպես ագրեսիա ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ!!!
«Արցախի ՄԻՊ-ը` Գեղամ Ստեփանյանը խոսելով այն մասին թե ինչու Հայաստանում չկան փախստականների վրանային ճամբարներ ասել է. «Վրաններ չկան, որովհետև կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում` որը որ շատ հաճախ իր դռները բացել և տեղավորել է մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է»։

Սա պարկեշտ երախտագիտության, եղբայրության ու գնահատանքի տեքստ է, որը իհարկե ատելության զավոդը չի նկատի, սա չեն հեռարձակի մարդատյաց կին ունեցող մարդատյաց Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյով, սա չեն լուսաբանի ատելության կուսակցության պաշտոնաթերթ սիվիկն ու ատելության պրոպագանդիստները, որովհետև միշտ ավելի ձեռնտու է մեկուսացնել իշխանությունից դժգոհ 120.000 մարդու` երբեք չես իմանա թե ինչպես կքվեարկեն, ավելի լավ է ստիպես արտագաղթեն։

#MortáVichy»

Միքայել Նահապետյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,– ասել Է Ալիևը գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։

Այդ համատեքստում ցանկացա կիսվել ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մեկ այլ դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, թե ինչպես կարող է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։ Նա իրավացի է, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանությունը Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել․․․

Ես դեռ երկու տարի առաջ մի գրառում էի արել ու համեմատել «Խաղաղության պայմանագրի» մասին խոսույթը Աղայանի հեքիաթի հետ՝ կանխատեսելով՝ «Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր», իսկ Փաշինյանն էլ դրանք կկատարի։ Ցավոք, դա իրողություն է դարձել…
28.03.202511:08
Երեկ հայերին ամենավերջին ատելության խոսքերով «պատված» Ալիևը իր ելույթում ասել է․ «Մեր ժողովուրդը մեծ տառապանքների է ենթարկվել։ Մեր քաղաքները ավերվեցին, մեր գյուղերն ու ավանները ավերվեցին։ Մեր մանուկներն ու կանայք սպանվեցին բարբարոս թշնամու ձեռքով։ Բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք․․․»։

⁉️Հիմա մի անհամեստ հարց ունեմ, մեր ԱԳՆ-ն չի՞ արձագանքի չէ Ալիևի այս ելույթին, հանկարծ չարձագանքի էլի, հազիվ «խաղաղության» օրակարգը առաջ ենք բրդում, չշեղվենք էլի էդ «փառահեղ» ուղուց․․․ թե չէ՝ ատելության խոսք, պետական մակարդակով քարոզվող ռասիզմ, տենց բաները շատ երկրորդական են ու չպետք է մեզ շեղեն «ճշմարիտ» ուղուց։ Միջազգային դատական հայցերն էլ արագ հետ քաշեք, որ Ալիևն ավելի ոգևորվի, 15 րոպեում ոչ թե 11 անգամ հայերին կոչի «թշնամի», այլ ասենք՝ 111 անգամ․․․
⁉️Ի՞նչպես են Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում դասագրքերը փոխվել 2020 թվականի Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո։ Ի՞նչ են ուսուցանում ադրբեջանցի երեխաներին հիմա։

⁉️Ինչու՞ է Ադրբեջանում արգելվում խաղաղության կամ հայերի հետ հաշտեցման մասին որեւէ քննարկում։ Ինչու՞ են խաղաղության մասին խոսացողները բանտում։

⁉️Ինչի՞ մասին է «Արեւմտյան Ադրբեջան» քաղաքական կոնցեպտը։ Ինչպե՞ս դա կարելի է ուղղել Ալիեւի դեմ։

❕❗️Այս եւ ֆունդամենտալ այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել՝ https://youtu.be/YlzC0ZKlNrI?si=ZNMbHkEJSAAUI1Xd
Ծանոթացեք՝ Իլհամ Ալիեւն է, ըստ նիկոլական հեքիաթի՝ «խաղաղության աղավնի», իսկ ըստ իրականության՝ ագրեսոր, բռնապետ ու ատելության քարոզիչ։ Ասեմ նաեւ, որ այս հայտարարությունը նա արել է Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց։ Հենց նա է հանդգնում մեզ ասել, որ մենք պետք է սահմանադրություն փոխենք…
Көбүрөөк функцияларды ачуу үчүн кириңиз.