⚡️ՀՀ ՆԳՆ թարմացված տվյալներ
🔻Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
🔻Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ
◾️Ավագ Ավագյան, ծնված 1948 թ․,
◾️Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․,
◾️Գնել Զաքարյան, ծնված 1964 թ.,
◾️Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․
🔻Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։