24.02.202508:51
📍2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում
2020-2023 թվականների հակամարտության սրացումների հետևանքով 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից, ընդգծելով, որ այս թիվն ընտանիքների կողմից ստացված դիմումների հիման վրա է կազմվել։
👉 Ավելին

13.02.202510:01
📍 Բանակցությունները փակուղում չեն. փոխնախարար
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները փակուղում են։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան լրագրողի հարցի՝ նա հիշատակել է հունվարին կայացած պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ նշելով, որ նոր հանդիպման պայմանավորվածություն կա։

13.02.202505:21
📍 Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում, հայտնում են քաղաքապետարանից
12.02.202512:34
📍 Քաղաքապետարանը սկսել է ստուգումներ իրականացնել տրանսպորտում
📍 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ ստուգայցերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։
Ավելին

12.02.202509:22
📌 Իրանական գազը մեզ համար միշտ եղել է առնվազն երկու անգամ թանկ, քան ռուսականը. Հակոբ Վարդանյան. Էներգետիկայի գծով նախկին փոխնախարար
10.02.202506:50
Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել։ Ահա մի քանի մեջբերում.
«Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»:
«Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
«... տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից»:

13.02.202515:48
Տյառնընդառաջ․ սիրո և լույսի տոնը՝ լուսանկարներով
13.02.202508:02
📍 ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Արաբական Միացյալ Էմիրությունները կճանաչի հայկական վարորդական վկայականները։ Այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։

12.02.202514:56
📍 Սնուփ Դոգի հոնորարը հետ է վերադարձվել
Սնուփ Դոգի չկայացած համերգի հոնորարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

12.02.202511:26
📍 ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է․ Պեսկով
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն մինչ այժմ այս երկրի ժողովուրդը շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից. փետրվարի 12-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

12.02.202508:54
Բոլոր տարբերակների դեպքում պետք է հաշվարկել և՛ կապիտալ և՛ մնացած ծախսերը
10.02.202505:49
📍Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
📍 Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
📍 Նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

13.02.202513:41
📍 Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին բոյկոտելու կոչ է անում
Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են անում միանալ Վրաստանի «ինքնահռչակ իշխանությունների» դեմ բոյկոտին։ Պատգամավորները Վրաստանի իշխանություններին մեղադրում են երկրում ժողովրդավարությունը խաթարելու և այլախոհությունը ճնշելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունից։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ է արտահայտվել 63-ը, ձեռնպահ է մնացել 81-ը:

13.02.202507:30
❄️🌩⛈💨🌊⚡️ Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ․ Գագիկ Սուրենյան
12.02.202513:51
Իրանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին, ասել է էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Երևանում էներգետիկ անվտանգության թեմայով ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկմանը Վարդանյանը մի քանի բան է առանձնացրել այդ առումով.
- Իրանի հյուսիսային հատվածներում չկան բավարար քանակի հզորություններ գազի մատակարարման համար։
- Հայաստանի գազի օրական պահանջարկը ձմեռվա ամիսներին 12-16 մլն խմ է, իսկ Հայաստան-Իրան գազատարի շահագործումից ի վեր ներկրված առավելագույն ծավալը եղել է օրական 4,5 մլն խմ։
- Եթե անգամ ռուսական գազը թանկանա Հայաստանի համար, հազիվ թե ավելի թանկ լինի իրանականից։
- Իրանական գազի կալորիականությունը մոտ 6 տոկոսով ցածր է ռուսականինից։
Հայաստանը ՌԴ-ից գազը ներկրում է 165 դոլարով 1000 խմ-ի դիմաց։

12.02.202510:57
📍Ներողություն խնդրելու հորդոր, ԱԺ նամակների բաժին դիմելու կոչ. Ալեն Սիմոնյանի ու Սամվել Շահրամանյանի հեռակա բանավեճը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճն այսօր շարունակվել է։ Սիմոնյանը հորդորել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին «դիմել ԱԺ նամակների բաժին»՝ ի պատասխան վերջինիս հայտարարությանը։
«Եթե ինքն ինձ հարց ունի՝ ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ», – այս մասին Սիմոնյանն ասել է այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի արձագանքին իր՝ այսօր ավելի վաղ արած հայտարարությանը։
Սիմոնյանը հարցարդում է արել, թե ինչպես է ստացվել, որ Շահրամանյանն իր թիկնազորով կարողացել է Արցախից դուրս գալ, իսկ մյուս գործընկերները՝ ոչ։

10.02.202507:58
‼️ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը
Ավելին
Ավելին
07.02.202518:04
📌 Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում։
Հայկ Կոստանյան

13.02.202511:27
📍 Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվամիջոցը փակվում է
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը փակվում է։
Գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ լրատվամիջոցի գործունեության դադարեցման պատճառը շարունակվող ֆինանսական սահմանափակումներն են։

13.02.202506:42
📍 Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պայմանավորվել են «անհապաղ բանակցություններ սկսել», զրույցը «շատ արդյունավետ» է եղել։
Զրույցի մասին առաջինը հայտնել Է Դոնալդ Թրամփը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրել է նա իր Truth Social սոցցանցում:
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ BBC-ին հայտնում է, որ խոսակցությունը, ենթադրաբար, տևել է մոտ մեկ ժամ:
Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հաստատել է, որ խոսակցություն եղել է՝ զրույցն ավելի ընդհանրական ներկայացնելով։

12.02.202512:45
📍 Արհեստական բանականության (ԱԲ) նոր համակարգերի շնորհիվ մարդիկ կարողանում են օգտվել տեղեկատվական այնպիսի համակարգերից, որոնք հարմար և հասկանալի են ներկայացնում որևէ գիտելիք։
📍 #Կրթությանտապան -ի այս թողարկմանը Արամ Փախչանյանը հուշում է, թե մարդը ինչ կարող է անել գիտելիքի հետ, որ ԱԲ-ին դեռ չի հաջողվել։
👉 Դիտեք այստեղ

12.02.202509:29
📍ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։

10.02.202507:03
📍 Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է 1999-ի տարածքների փոխանակման ծրագրին։ Օսկանյանը նշել է, թե այդ հարցը շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։
📍Ըստ Օսկանյանի՝ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 1999-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես։ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը, ըստ նրա, Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են, քանի որ, ըստ նրա, դրանք վկայում են, որ առաջարկը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնվազն անկլավների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխվելու են
Ավելին
07.02.202512:06
⚠️ Սոցցանցերում տարածվող «բնական դեղամիջոցները» անօգուտ են շաքարախտի և հոդացավերի դեմ
🔬 Գիտական հետազոտությունները ցույց են տալիս՝ դարչինն ու լիմոնը չեն կարող բուժել կամ վերահսկել շաքարախտը
⛔ Նման «ժողովրդական միջոցները» կարող են վնասել ձեր առողջությանը
✅ #CivilNetCheck
👉 https://www.civilnet.am/news/816163/

Көрсетілген 1 - 24 арасынан 43
Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.