Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Лачен пише

Реальний Київ | Украина

Реальна Війна

Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Мир сегодня с "Юрий Подоляка"

Труха⚡️Україна

Николаевский Ванёк

Лачен пише

Реальний Київ | Украина

Реальна Війна

Україна Online: Новини | Політика

Телеграмна служба новин - Україна

Резидент

Tatev Hayrapetyan
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
TGlist рейтингі
0
0
ТүріҚоғамдық
Растау
РасталмағанСенімділік
СенімсізОрналасқан жері
ТілБасқа
Канал құрылған күніMay 29, 2022
TGlist-ке қосылған күні
May 23, 2024Қосылған топ
TH
Tatev Hayrapetyan Channel Comments
22
Жазылушылар
3 845
24 сағат00%Апта
12-0.3%Ай
731.9%
Дәйексөз индексі
0
Ескертулер1Каналдарда қайта жазылу0Каналдарда ескерту1
1 жазбаның орташа қамтуы
666
12 сағат5920%24 сағат6660%48 сағат7460%
Қатысу деңгейі (ER)
0.36%
Қайта жазылды0Пікірлер1Реакциялар24
Қамту бойынша қатысу деңгейі (ERR)
17.32%
24 сағат0%Апта0%Ай
24.78%
1 жарнамалық жазбаның қамтуы
693
1 сағат29242.14%1 – 4 сағат26237.81%4 - 24 сағат20129%
24 сағаттағы жазбалар саны
1
Динамика
2
Рекордтар
06.04.202511:52
3.9KЖазылушылар04.07.202423:59
200Дәйексөз индексі09.07.202423:59
16.5K1 жазбаның қамтуы28.03.202523:59
3.9KЖарнамалық жазбаның қамтуы09.03.202523:59
23.53%ER01.04.202523:59
334.45%ERR

26.03.202517:26
Կարճ՝ ԱԺ-ում այսօր հնչած հայտարարությունների մասին 🦉Հույս ունեմ՝ ներվ առ ներվ հետ ենք բերելու 🥹😎 Մեզ՝ ամուր նյարդեր 🔥

05.04.202508:21
Ուժը սարերում է 🏔️🇦🇲 Սյունիք ❤️
18.04.202504:51
⚡️🔥📍2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում»։
📍Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ասված էր.
«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար», - նշված է Կառավարության ծրագրում:
📍Երեկ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր ելույթում Փաշինյանն ասել է․ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար․․․»։
Այսինքն մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով թե՛ իրենց նախընտրական ծրագրում (որը ջնջել են իրենց կուսակցության էջից), թե՛ կառավարության ծրագրով, որի չկատարման ու ձախողման մասին զեկուցելու փոխարեն քանի օր է շոու ծրագիր էին անում ԱԺ-ում։ Ձախողակների ու խաբեբաների միակ մեթոդն էլ ԱԺ-ում գոռգոռալն է մնացել, մուննաթ գալ բոլորի վրա, վերջում էլ պետք է բարձր ծափերով փաստեն, որ Արցախը հանձնելուց ու հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարը ուրանալուց հետո ոչ մի թղթի կտոր չեն կարողանում ստանալ Ալիևից։ Արցախի հանձնումը ոչ միայն չի բերում խոստացված խաղաղությունը, այլև Հայաստանը դնում է Ադրբեջանից այնպիսի կախվածության մեջ, որ Ալիևի պահանջով ժողովրդին ուզում են համոզել Սահմանադրություն փոխել։ Դե իսկ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մասին, որը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ է մտել 2024 թվականից ի վեր, էլ չխոսեմ․․․
🔥Ինչ խոսք, Փաշինյանն ու նրա թիմը լավագույն սուտասան անվանակարգում հաստատ կարող են զբաղեցնել առաջին «պատվավոր» հորիզանականը։ Հենց այդ ստերը մեզ մարդկային կյանքեր, անվտանգություն, տարածքներ, հայրենիք ու կործանված ճակատագրեր են արժանացել․․․

01.04.202517:40
«Deutsche Welle»-ն օրեր առաջ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել Արցախի մասին, որը կոչվում էր «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․․․»։ Ֆիլմը մեզ աղմուկ էր բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում, քանի որ շատ դրվագներով ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, նաև փաստում, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել Լեռնային Ղարաբաղում ունեցած իր ձեռքբերումների վրա։
Ֆիլմը դիտելիս պատահմամբ եմ հայտնաբերել, որ այնտեղ մի կարճ դրվագ կա մոտ մեկ տարի առաջ ֆիլմի հեղինակին տված իմ հարցազրույցից սարերի հետ մեր գերբնական կապի մասին։ «Մենք մեր սարերն են, և մեր սարերը մենք ենք, մենք այնքան փոխկապակցված ենք, սարերը պաշտպանում են մեզ և մենք պետք է պաշտպանենք մեր սարերը․․․ մենք պատկանում ենք այդ սարերին․․․»։
Ես ոչ մասնագիտական մեկնաբանություններ շատ հազվադեպ եմ տալիս, բայց այս դրվագով ցանկացա կիսվել, քանի որ իսկապես համոզված եմ՝ մեր ուժը մեր սարերից է․․․🇦🇲❤️
Նաև խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=9gGB9fvObyA

27.03.202505:32
Զուտ հիշեցնեմ, որ այս տրամաբանությամբ է սերունդ կրթվում Ադրբեջանում։ Պետությունը, որը հանրակրթական դպրոցում քարոզում է, որ Հայաստանի տարածքը իրենցն է, ՉԻ ԿԱՐՈՂ գնալ խաղաղության, որքան էլ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների՝ դրանով իսկ արագացնելով ագրեսիան մեր պետության դեմ։ Ագրեսիան կանխելու բոլոր լծակները Փաշինյանը նվիրում է Ալիեւին, մի ղեկավարի, որը սերունդ է պատրաստում նոր պատերազմի…
27.03.202515:35
🔥Այս մասին առանձնապես գրել չէի ցանկանում, բայց երկու բառով որոշեցի անդրադառնալ։ Այսօր ԱԺ-ում իմ նախկին գործընկեր Աղազարյանը երգում էր Պուգաչովայի «время невозможно повернуть назад» («ժամանակը հնարավոր չէ ետ տալ») երգը, այո, իսկապես՝ հնարավոր չէ․․․
Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց Փաշինյանի աչքերի մեջ նայելով փաստերով ցույց էի տալիս, որ այդ մարդու մնալն իշխանության դառնալու է աղետ Հայաստանի համար, շատ շատերը, իրենց իսկ նեղանձնական շահերից ու պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով, պաշտպան էին կանգնում Փաշինյանին, ոմանք համոզում էին, որ ես նրան լավ չեմ ճանաչում, անգամ պարտված լինելով, նա ուժեղ մարդ է, ոտքի կկանգնի և այլն․․․Ժամանակը ցույց տվեց, թե որքան «ուժեղ է», նաև՝ «խիզախ»՝ Ալիևի կամքը ի կատար ածելու հարցում։
Աղազարյանը Փաշինյանի ամենամեծ ջատագովներից է եղել, նրա անհեթեթ գաղափարների ամենաակտիվ տարածողը, իսկ հետո, երբ արդեն մի երկու դրվագով բարկացրեց, ընկավ սև ցուցակ ու դարձավ թիրախ։ Այդպես Փաշինյանը վարվելու է 2021 թվականից հետո իր կողքին մնացած ցանկացած ՔՊ-ականի հետ։ Եթե մինչ 2020-ը Փաշինյանը իրեն այլ կերպ էր դիրքավորում, ապա 2020-ից հետո արդեն պարզ էր, թե ինչ ուղիով է նա տանելու Հայաստանը ու բոլոր նրանք, որոնք մնացին կողքին, չօգնեցին հեռացնել, երբ կար դրա հնարավորությունը, ու կանխել գալիք աղետը, կամա, թե ակամա՝ դրա մաս են կազմում, որովհետև չեն կարող ասել՝ չգիտեինք։ Մինչև 2020-ը իրոք չգիտեինք, մեկը ես՝ չգիտեի, բայց դրանից հետո տեքստերը շատ պարզ ու ուղիղ էին հնչում՝ չիմանալու ու չհասկանալու համար։
Աղազարյանն իրավացի է, թերևէ «время невозможно повернуть назад», բայց ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը իր քաղաքականությամբ շարունակելու է նոր աղետներ բերել մեր գլխին, հետո այլ ՔՊ-ականներ նման երգեր կերգեն, երբ գա նրանցից ազատվելու Փաշինյանի հրահանգը, բայց պետության գլխին կախված աղետը կանխելու գործը կդառնա այնքան ուշացած․․․
Պետական պաշտոն զբաղեցնողների կողմից իրենց նեղանձնական շահերը վեր դասելու պատճառով է մեր պետությունը այսօրվան հասել։ Եթե առաջնահերթ լիներ պետական շահը, ապա մենք այնքա՜ն խնդիրներից կխուսափեինք․․․

07.04.202511:45
📍🔥Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։ Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն․․․»։ Հետո շարունակում է, որ հայկական կողմը «թայմ-աութ է վերցրել ու պատրաստվում է նոր պատերազմի»։
Նման քարոզչություն տարվում է մի պետության կողմից, որը անթիվ անհամար պատերազմական հանցանքներ է գործել, որը Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս, որը հայի դեմ ատելության քարոզը դարձրել է պետական քաղաքականությունը, որը մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջանը», որը ոչնչացնում է Արցախում քրիստոնեական ժառանգությունը, այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում։ Հենց այս պետության պահանջներն է՝ հանուն «խաղաղության» իրականացնում ՀՀ ղեկավարությունը…

02.04.202516:11
ՀԵՏՔ—ի FB էջից
❌1. Տարիներ առաջ Ադրբեջանը սկսել էր հետապնդել Ազոխի քարանձավում աշխատած հայ ու արտասահմանցի գիտնականներին
⚒️2. Խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ազոխում ոչ թե գիտական պեղումներ էին անում, այլ 🪙«Ամարասի վանքի թաքցված ոսկին» որոնում
🤯3. Ազոխի քարանձավում 100-400 հազար տարվա պատմական շերտ կա, որի հաստությունը 13 մետր է
☝️4. Ազոխի քարանձավում ապրել է ոչ թե ժամանակակից/բանական մարդը (Homo sapiens), այլ մարդու ավելի հին տեսակներ
👉5. Home sapiens-ը Հայկական լեռնաշխարհ է մտել 50-60 հազար տարի առաջ
‼️6. Homo sapiens-ի քարանձավ է հայտնաբերվել Քարին Տակ գյուղում՝ կարեւոր գտածոներով
🇦🇲7. Հայերի մայրական գենոֆոնդը, այսինքն՝ այն, ինչ ժառանգվում է կանանց միջոցով, առնվազն 8 հազար տարվա անընդհատություն ունի
Այս եւ այլ հետաքրքիր մանրամասներ կարդացեք հոդվածում 👇
https://hetq.am/hy/article/173563?fbclid=IwY2xjawJaQIpleHRuA2FlbQIxMQABHWMDp10xQ_mP6OAsOlzEvdpgzYsyC-OqhCUNlkuMz7oFs7kaKqZftp20Nw_aem_wwReGxQm_gem3JDcn8bOgg

07.04.202508:47
Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։
⁉️Լավ սա ի՞նչ ձևակերպում է։ Երբ պաշտպանական գերատեսչությունը դառնում է ներքաղաքական ու իշխող ուժի օրակարգի սպասարկող մարմին, Ադրբեջանն էլ դառնում է ուղղակի ըստ տրամադրության՝ օդ կրակող․․․Արդյոք չե՞ք հասկանում, որ որքան հստակ ու ստույգ պատկեր տաք, այնքան ավելի արդյունավետ ու հնարավոր կդառնա Ադրբեջանի ագրեսիվ նպատակների կանխումը․․․Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է իր տեքստերով զբաղված Ալիևի մաքրազերզմամբ, տենց էլ ՀՀ ՊՆ-ն է իր հաղորդագրություններով զբաղված Ալիևի պլանների քողարկմամբ։ Այդպես ագրեսիա ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ!!!

04.04.202519:16
«Արցախի ՄԻՊ-ը` Գեղամ Ստեփանյանը խոսելով այն մասին թե ինչու Հայաստանում չկան փախստականների վրանային ճամբարներ ասել է. «Վրաններ չկան, որովհետև կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում` որը որ շատ հաճախ իր դռները բացել և տեղավորել է մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է»։
Սա պարկեշտ երախտագիտության, եղբայրության ու գնահատանքի տեքստ է, որը իհարկե ատելության զավոդը չի նկատի, սա չեն հեռարձակի մարդատյաց կին ունեցող մարդատյաց Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյով, սա չեն լուսաբանի ատելության կուսակցության պաշտոնաթերթ սիվիկն ու ատելության պրոպագանդիստները, որովհետև միշտ ավելի ձեռնտու է մեկուսացնել իշխանությունից դժգոհ 120.000 մարդու` երբեք չես իմանա թե ինչպես կքվեարկեն, ավելի լավ է ստիպես արտագաղթեն։
#MortáVichy»
Միքայել Նահապետյան

02.04.202510:22
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,– ասել Է Ալիևը գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։
Այդ համատեքստում ցանկացա կիսվել ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մեկ այլ դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, թե ինչպես կարող է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։ Նա իրավացի է, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանությունը Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել․․․
Ես դեռ երկու տարի առաջ մի գրառում էի արել ու համեմատել «Խաղաղության պայմանագրի» մասին խոսույթը Աղայանի հեքիաթի հետ՝ կանխատեսելով՝ «Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր», իսկ Փաշինյանն էլ դրանք կկատարի։ Ցավոք, դա իրողություն է դարձել…

28.03.202511:08
Երեկ հայերին ամենավերջին ատելության խոսքերով «պատված» Ալիևը իր ելույթում ասել է․ «Մեր ժողովուրդը մեծ տառապանքների է ենթարկվել։ Մեր քաղաքները ավերվեցին, մեր գյուղերն ու ավանները ավերվեցին։ Մեր մանուկներն ու կանայք սպանվեցին բարբարոս թշնամու ձեռքով։ Բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք․․․»։
⁉️Հիմա մի անհամեստ հարց ունեմ, մեր ԱԳՆ-ն չի՞ արձագանքի չէ Ալիևի այս ելույթին, հանկարծ չարձագանքի էլի, հազիվ «խաղաղության» օրակարգը առաջ ենք բրդում, չշեղվենք էլի էդ «փառահեղ» ուղուց․․․ թե չէ՝ ատելության խոսք, պետական մակարդակով քարոզվող ռասիզմ, տենց բաները շատ երկրորդական են ու չպետք է մեզ շեղեն «ճշմարիտ» ուղուց։ Միջազգային դատական հայցերն էլ արագ հետ քաշեք, որ Ալիևն ավելի ոգևորվի, 15 րոպեում ոչ թե 11 անգամ հայերին կոչի «թշնամի», այլ ասենք՝ 111 անգամ․․․

қол жеткізе алмадық
29.03.202514:19
⁉️Ի՞նչպես են Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում դասագրքերը փոխվել 2020 թվականի Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո։ Ի՞նչ են ուսուցանում ադրբեջանցի երեխաներին հիմա։
⁉️Ինչու՞ է Ադրբեջանում արգելվում խաղաղության կամ հայերի հետ հաշտեցման մասին որեւէ քննարկում։ Ինչու՞ են խաղաղության մասին խոսացողները բանտում։
⁉️Ինչի՞ մասին է «Արեւմտյան Ադրբեջան» քաղաքական կոնցեպտը։ Ինչպե՞ս դա կարելի է ուղղել Ալիեւի դեմ։
❕❗️Այս եւ ֆունդամենտալ այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել՝ https://youtu.be/YlzC0ZKlNrI?si=ZNMbHkEJSAAUI1Xd

03.04.202507:05
Ծանոթացեք՝ Իլհամ Ալիեւն է, ըստ նիկոլական հեքիաթի՝ «խաղաղության աղավնի», իսկ ըստ իրականության՝ ագրեսոր, բռնապետ ու ատելության քարոզիչ։ Ասեմ նաեւ, որ այս հայտարարությունը նա արել է Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց։ Հենց նա է հանդգնում մեզ ասել, որ մենք պետք է սահմանադրություն փոխենք…
26.03.202516:26
Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.