Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Ազգային ճակատ avatar

Ազգային ճակատ

Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲
TGlist рейтингі
0
0
ТүріҚоғамдық
Растау
Расталмаған
Сенімділік
Сенімсіз
Орналасқан жері
ТілБасқа
Канал құрылған күніВер 21, 2023
TGlist-ке қосылған күні
Вер 30, 2023

Ազգային ճակատ танымал жазбалары

25.03.202519:19
🔴Քաղաքացիները ահազանգում են, որ այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է արձակում Գորիսի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ

@armnationalfront
🔴ՀՐԱՏԱՊ
Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են կոտրել Արցախի ներկայացուցչության դարպասները


🔷Բաբայանի կողմնակիցները քիչ առաջ նաև անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել որոշ լրագրողների և լրատվականների նկատմամբ։

@armnationalfront
⚡️Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

🔷Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

@armnationalfront
Қайта жіберілді:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
⚡⚡⚡Ադրբեջանցին ազատ շրջում է Երեւանում՝ ասելով «գտնվում եմ մեր հին քաղաքում»։

@pulseArmenia
01.04.202509:16
⚡️Մարտուն Գրիգորյանը պակասող 2 ձայն կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ

🔷
Այս մասին լուրեր են շրջանառվում մամուլում։

@armnationalfront
⚡️Այս պահին Կառավարության առջև ակցիա է գերիների վերադարձի պահանջով

@armnationalfront
⚡️Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը

🔷Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ 2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։

🔷Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։

🔷Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։

🔷Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։

🔷Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։

🔷Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։

🔷Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն, այլ դրանք ամեն գնով պաշտպանելն է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան


@armnationalfront
⚡️Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է

🔷Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։

🔷Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ֊ն։

🔷Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.

1️⃣հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,

2️⃣Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։

🔷Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։

🔷Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։

🔷Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:

🔷Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան

@armnationalfront
⚡️Ըստ նախնական հաշվարկի Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

1️⃣«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ

2️⃣«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ

3️⃣«Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

4️⃣«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

5️⃣«Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան - 2 մանդատ

@armnationalfront
⚡️ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել

🔷«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

🔷Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։

🔷Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

@armnationalfront
Қайта жіберілді:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
03.04.202515:20
⚡️⚡️⚡️Կառավարությունը «40+10» սոցիալական ծրագիրը չի շարունակվելու, հայտնեցին այսօրվա ակցիայի մասնակիցները փոխվարչապետի հետ հանդիպումից հետո

Արցախցիները կշարունակեն բողոքի ակցիաները։ Հետագա քայլերի ու գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ։

@pulseArmenia
⚡️ՔՊ-ն չի անցնելու մեր քաղաքում

🔷Մենք ընդդիմադիր թեկնածուներով միացել ենք և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին։

Վարդան Ղուկասյան

@armnationalfront
Қайта жіберілді:
Pulse Armenia-NEWS avatar
Pulse Armenia-NEWS
⚡⚡⚡ Բաքվից Քուվեյք է թռչում Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող IL-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

Երկու օրում սա 5-րդ թռիչքն է։

@pulseArmenia
⚡️Մարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի

🔷«Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում»։

@armnationalfront
⚡️ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (նավակ ճոճողը) վայր է դնում պատգամավորական մանդատը

🔷 Մարտի 30-ին Գյումրիում, ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և հարբած ՔՊ-ական պատգամավորի միջև։

🔷 Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք շատ կտխրի, եթե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, ինչին Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է՝ «կուրախանամ»։

🔷 Ավելի ուշ նա վիրավորել է լրագրողներից մեկին, ինչի հետևանքով սկսվել է վիճաբանություն։

🔷 Լրագրողներից մեկը պահանջել է, որ Գաբրիելյանը հայհոյանքի համար ներողություն խնդրի և վայր դնի մանդատը, սակայն պատգամավորը պատասխանել է. «Մեկ է՝ 2026-ին իշխանությունը փոխվելու է, ինչո՞ւ հիմա մանդատս վայր դնեմ»։

@armnationalfront
Көбірек мүмкіндіктерді ашу үшін кіріңіз.