Տարօրինակ են մարդիկ...
Լռում են, երբ ասելու շատ բան ունեն, և սկսում խոսել, երբ ոչինչ չկա ասելու: Սպասում են, երբ պարզապես պետք է հեռանալ, և հեռանում, երբ պետք է փոքր ինչ սպասել: Լռում են, երբ շատ են սիրում, և գոռում են իրենց սիրո մասին, երբ իրականում չեն սիրում: Հեռանում են այնտեղից, որտեղ իրենք սիրված են, որպեսզի լինեն այնտեղ, ուր իրենց ներկայությունը չեն նկատում:
Մարդիկ ստեղծում են խնդիրներ, հետո սկսում փնտրել լուծումներ: Հեռանում են՝ ոչինչ չասելով, հետո զարմանում, որ վերադարձին դռները փակված են լինում: Խաբում են, հետո զարմանում, որ իրենց այլևս չեն հավատում: Գնահատում են իրենց ունեցածը, երբ կորցնում են...