07.05.202519:13
🇻🇦 Վատիկանի Սիկստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ՝ նշանավորելով կարդինալների առաջին անորոշ քվեարկությունը՝ նոր Հռոմի պապ ընտրելու համար, հայտնում է Reuters լրատվականը։
14.04.202509:26
🌨 Այսօր երեկոյան ժամերից, ապրիլի 15-16-ին ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված։
❄️ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։
🍒 Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։
🌤 Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

14.04.202507:12
🔸 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է:
🗣 Այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

07.03.202519:09
❗️ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանդես է եկել հայտարարությամբ․
🗣 «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։
🔸 Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։
❗️Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։

06.03.202516:51
📝 «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը, որտեղ Զելենսկին մասնավորապես ասում է․
🗣 «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում, և մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։
🔸 Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլ մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը։ Բոլորս պետք է համոզված լինենք, որ Ռուսաստանը ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»։

06.03.202506:58
✅ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկելու նախագիծը 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:
07.05.202513:11
🇮🇳🇵🇰 Հնդկաստանի կողմից պակիստանական տարածքի վրա հարվածներից հետո Իսլամաբադը և Նոր Դելին հայտնում են տասնյակ զոհերի մասին։
🔸 Պակիստանը հայտարարում է, թե 31 մարդ է զոհվել, շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել։
🔸 Պակիստանի պատասխան կրակից, ըստ Հնդկաստանի ոստիկանության, Քաշմիրում զոհվել է առնվազն տասը մարդ, ևս 48-ը վիրավոր են։
📌 Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։ |azatutyun.am|

14.04.202508:44
‼️ Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
📍 Տուժածներ չկան:
📣 Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
[ՀՀ ՊՆ]

14.04.202507:11
🇺🇦 Ուկրաինայի տեղական իշխանությունների փոխանցմամբ ապրիլի 13-ին Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, տուժել է առնվազն 117 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։
🇪🇺 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարձակումն անվանել է «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:
🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը «խորապես անհանգստացած և ցնցված» է Սումիում տեղի ունեցած հարձակումից:
🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հարվածը Սումիին «սարսափելի բան է»:
🇷🇺 Մոսկվան հերքել է պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին միտումնավոր հարվածներ հասցնելու մասին մեղադրանքները:
Լուսանկարները՝ AP / 13.04.2025, Սումի

07.03.202515:50
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
06.03.202507:33
🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «Համաս» խմբավորմանը:
🗣 «Ազա՛տ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ և անմիջապես վերադարձրե՛ք ձեր կողմից սպանված մարդկանց դիերը, այլապես ձեզ համար սա վերջը կլինի... «Համաս»-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ չեք անում այնպես, ինչպես ես եմ ասում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
🇮🇱 Նա նաև նշել է՝ Իսրայել է ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է «գործն ավարտին հասցնելու համար»։ Նշենք, որ մարտի 1-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 միլիարդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին։

06.03.202506:52
‼️ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը, նոր գրառմամբ ներկայացնելով ԱՄՆ ղեկավարության գործողությունները այլ երկրներում գտնվող ամերիկացի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, դիմել է Նիկոլ Փաշինյանին.
🔸 «Ի զարմանս ինձ, որքանով կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։
🔸 Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից Բելառուսից ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»։ |news.am|

14.04.202511:04
🇦🇲🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի՝ Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը․
🗣 «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը:
🔸 Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ |civilnet.am|

14.04.202507:55
🔸 Գիշերը կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
⚖️ ՔԿ-ից Factor TV-ին հայտնել են՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոսքն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք պահելու հանցակազմերի մասին է։ Հիվանդանոց տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։

14.04.202506:59
‼️ ԱՄՆ կրոնական ազատության 2025թ. զեկույցում, ի թիվս այլնի, անդրադարձ կա նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրների:
💬 Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը վատթար վիճակում է։ Այն նաև ընդգծում է ԼՂ-ում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել ԼՂ-ում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։
🔸 Իսկ 2024թ. հունիսին Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023թթ. ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ ԼՂ-ն հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ |monumentwatch.org|

07.03.202515:43
Օրվա #Ամենակարեւորը #միվոյսով
06.03.202507:29
‼️ 2025թ. ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ:
✅ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

06.03.202506:36
‼️ Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը:
✅ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովում: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երեկ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արվել են նախատեսված փոփոխությունները:
💬 «Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
🔗 Կարդալ ավելին

14.04.202509:29
📍 Արցախցիները կառավարության ու Գլխավոր դատախազության մոտ ակցիա են իրականացնում: Նրանք ԱԳՆ մոտ այրեցին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, որով խոստանում էին դեօկուպացնել Շուշին ու Հադրութը: Հավաքվածներն Արտաքին գործերի նախարարություն ներկայացրին իրենց պահանջագիրը:
📍 Բողոքի ակցիան շարունակեցին Գլխավոր դատախազության մոտ: Պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին և պատժեն ատելություն տարածող ու հրահրող մարդկանց: Հանցագործության մասին հաղորդումներ մինչ այս էլ են ներկայացրել, բայց հայտարարեցին, որ Գլխավոր դատախազությունը անգործության է մատնվել ու ոչ մի դեպքի ընթացք չի տվել: |azatutyun.am|

14.04.202507:44
💬 Մարտուն Գրիգորյանը Գյումրու ավագանու անդամության ինքնաբացարկ է հայտնել:
🗣 Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են ԿԸՀ-ից:
📌 Նշենք՝ Գրիգորյանը Գյումրի համայնքի ընտրություններում գլխավորում էր «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը, նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է:

16.03.202507:14
🇺🇸🇾🇪 Ամերիկյան կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ 101 մարդ վիրավորվել է։
🔸 Ինչպես հայտնում է Եմենի Առողջապահության նախարարությունը՝ մեծ մասը եղել են կանայք և երեխաներ։
📌 Հութիները նախազգուշացրել են, որ հարվածները «անպատասխան չեն անցնի»:

07.03.202515:22
⚖️Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք. վարույթի նյութերը ուղարկվել են դատարան:
🔸 Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել:
[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

06.03.202507:24
🇦🇲🇪🇺 Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա: Որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
🇧🇪 Պաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։
💬 Համաձայն հիմնավորման՝ կցորդը իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

06.03.202506:10
🗣 Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը:
[ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետով] |tert.am|

Shown 1 - 24 of 138
Log in to unlock more functionality.