Միշիկի Աբրահամը ժամանակին Նիկոլի քարոզիչ էր
Սա փեսա Միշիկի Աբրահամ Գասպարյանն է, որը հիմա թունդ հականիկոլ է, աշխարհացունց վերլուծություններ է անում, մարդկանց բացատրում ճիշտն ու սխալը, մունաթ գալիս, որ իր պես հայրենասեր ու հեռատես չեն, չի ներում նրանց, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական նիկոլին։
Տեսանյութում Միշիկի Աբրահամը 2018-ի սեպտեմբերին նույն հեռատեսությամբ ու հայրենասիրությամբ պաշտպանում է թուրք-ադրբեջանական նիկոլին։ Կոնկրետ այս թողարկման ժամանակ սվաղում է նիկոլի հանցավոր իշխանության հանցավոր դրվագներից մեկը՝ Մարտի 1-ի պատվիրված կեղծ դատավարությունը։
Ինչպես տեսնում եք Միշիկի Աբրահամի համար գաստնալսված հանցավոր խոսակցությունը աշխատանքային խոսակցություն է, այսինքն երկրորդ նախագահ Քոչարյանի ապօրինի կալանավորումը, ՀԱՊԿ հետ հարաբերությունների փչացումը և Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելը, դատարաններին պատվեր տալը Աբրահամի համար սովարական աշխատանքային դվիժենիներ են։ Իսկ ահա թուրք-ադրբեջանական նիկոլը ՀԵՌԱՏԵՍ է ու թույլ չի տալու, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ Հիշեցնենք, որ սա նիկոլի իշխանության 5-րդ ամսում էր, այսինքն անցած հինգ ամիսների ընթացքում անգամ դեբիլներն էին հասկացել, որ նիկոլը առնվազն իրեն համայնքից է ու հաստատ լավ տեղ չի տանում Հայաստանը, իսկ մտածելու կարողություն ունեցողները արդեն հստակ տեսնում էին Արցախի սցենարը։
Չէ Միշիկի Աբրահամն իհարկե կարող էր սխալվել, բայց հիմա գոնե էլի նույն դեմքով ուրիշ վերլուծություններ չանի, գոնե հնարավորինս քիչ ամբիցիաներ ունենա։