33 տարի Հայոց բանակը եղել է մեր ազգային ինքնության, անկախության և խաղաղության պահապանը։ Այն ուժը, որ ձևավորվել է մեր ժողովրդի պայքարի, անձնվիրության ու հայրենասիրության շնորհիվ, այսօր շարունակում է լինել հզորության և միասնականության խորհրդանիշ։
Հայոց բանակի փառավոր ուղին լի է հաղթանակներով, որոնց հիմքում կանգնած են հայ զինվորների դիմացկուն կամքն ու աներեր հավատը հայրենիքի նկատմամբ։ Մեր զինվորականները միայն հայրենիքի պաշտպաններ չեն, նրանք մեր հողի ու պատմության հավատացյալներն են, ովքեր իրենց կյանքով ամրացրել են մեր հայրենիքի անխախտությունը։
Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր իրենց սրբազան պարտքը կատարել են կյանքի գնով և երախտիքի խոսքեր ենք հղում նրանց, ովքեր օր ու գիշեր կանգնած են հայրենիքի սահմանին։
Թող Հայոց բանակը միշտ հզորանա, մեր զինվորները լինեն անփորձանք, իսկ մեր ժողովուրդը՝ ապրի խաղաղ ու ապահով։
Փա'ռք Հայոց բանակին, փա'ռք հայ զինվորին և հավերժ խոնարհում մեր հերոսներին։ Շնորհավոր տոնդ, Հա'յ զինվոր։