Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение avatar
Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение avatar
Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
19.04.202507:09
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյան

https://youtu.be/H6r0vxfieD4
Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
______________________

Գյումրիում և Փարաքարում, իսկ դրանից առաջ Երևանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսը մաքսիմալ օգտագործելով, կարողանում է ստանալ 35 տոկոսի շրջանակներում քվե: Ոչ ավելին:

Նիկոլի իրական վարկանիշը տատանվում է 10 տոկոսի սահմաններում, ինչը շրիշակային է: Այսինքն՝ վարչական ու այլ կեղծիքային գործիքները հանած՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 10 տոկոսի կարող է հավակնել: Իսկ դա քաղաքական մահ է իրենց համար: Դրա համար էլ խառնվել են իրար:
2023-ին Երևանում տեղի ունեցած ընտրություններում ՔՊԿ-ն պարտվեց, բայց կարողացավ աթոռը պահել հետևյալ պատճառներով՝

1. Քաղաքացիների գերպասիվություն (ընտրություններին մասնակցեց իրավունք ունեցող երևանցիների ընդամենը 28,4 տոկոսը),

2. Հաճախորդացում («Հանրապետություն» կուսակցությանն օգնեցին անցնել ավագանի ու հետո կոալիցիա կազմեցին այդ ուժի հետ),

Առավել մանրամասն՝ այստեղ
15.04.202518:56
Էշը վաղուց կապված էր Մելիք-Ադամյան փողոցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
———

5-րդ ալիքի տաղավարում հյուրընկալվել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

https://youtu.be/IYAwAN45bM8
15.04.202507:46
Եթե տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ավարտված լիներ, նման նախագիծ չէին բերի ԱԺ․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան

https://www.youtube.com/watch?v=NmYUvzVKuxU
14.04.202515:02
Իշխանությունները պատրաստվում են տուգանել տրանսպորտում վճարել հրաժարվող քաղաքացիներին. «Մայր Հայաստան»

https://news.am/arm/news/877260.html
12.04.202513:48
Նիկոլ Փաշինյանի համար թալանելը, տուգանելը նորաձև է, իսկ «հայկական ագոռան»՝ հնաձև
-----------

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագոռայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ անել, իսկ ինքը ենթարկվելու է ժողովրդի որոշմանը։ Դա լկտի սուտ էր, դեմագոգիա, էժանագին պոպուլիզմ։ Նա ամբոխավարությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարություն՝ խաղալով զանգվածների ստորին բնազդների և անտեղյակության վրա։


Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հավատացող մարդկանց կեղեքիչն է և գերեզմանափորը։ Նրա բոլոր ասածները հակառակ իմաստով են կյանքի կոչվել։ Խոսում էր թալանի ու տուգանքի դեմ, դարձավ թիվ մեկ թալանչին ու տուգանողը։
Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք ավելացել է երեք բան ու փոքրացել՝ մեկը։ Փոքրացել է մեր պետության չափը։ Ավելացել են երիտասարդների գերեզմանները, ապրանքների գները և հարկերը։

Փաշինյանն ավելացրել է փոքր ու միջին բիզնեսի հարկերը՝ հարձակվելով շրջանառության հարկի վրա։ Կտրուկ ավելացել է գույքահարկը, աղբահանության վճարը։ Ավելի քան 13 անգամ ավելացել է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների վճարի չափը։ Բարձրացրել են տեղական տուրքերն ու վճարները։

Փաշինյանն անհիմն թանկացրեց նաև Երևանի հանրային տրանսպորտի գինը՝ ստվերում թողնելով այս ոլորտում տարեկան մոտ 30 միլիոն դոլարի անհետացման թեման։ Մարդկանց մեծ մասը բոյկոտեց այդ թալանը՝ չվճարելով թանկացած տրանսպորտի գինը։ Հիմա ՔՊԿ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15.000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող, հարկ բարձրացնող, «հպարտ քաղաքացուց» փող քամող։ Եվ այս ամենին Նիկոլն ուզում է հանցակից դարձնել ոչ միայն Երևանի ավագանու իր թիմակիցներին, հաճախորդներին, այլ նաև խորհրդարանում նստող իր կուսակիցներին։

«Մայր Հայաստանը» 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էր ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊԿ–ն ու իր հաճախորդ խմբակցությունը ճողոպրեցին ավագանու նիստերի դահլիճից՝ խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Մենք կանխատեսել էինք, որ ՔՊԿ–ն պայքարելու է թանկացման համար և նախատեսել էինք օրենքով սահմանված հաջորդ քայլը՝ 11 տոկոս երևանցիների ստորագրություն հավաքել և օրեքի ուժով հարցը դնել հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանը, որը «հայկական ագոռայից» էր խոսում, մի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Այսինքն՝ Նիկոլը չի ուզում, որ «հայկական ագոռան» որոշում կայացնի, քանզի ինքն արդեն վերածվել է Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն խոզի»։ Հիմա իր համար նորաձևը թալանելն ու տուգանելն է։ Մեկ էլ՝ կողքի «շներին» ժողովրդի վրա քսի տալը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
18.04.202517:02
Տրանսպորտի ուղեվարձը՝ կրկին օրակարգում. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակգության ղեկավար Մանուկ Սուքիասյան
17.04.202514:09
Փաշինյանը Ալիևի համար հնազանդ «կնոջ» դեր է տանում․ բոլոր պահանջները կատարվում են
---------------
Politik.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։

https://www.youtube.com/watch?v=VufBqJNGhQM
15.04.202518:39
Պուտինն ու Թրամփը նոր պայմանավորվածություն ունեն Հայաստանի շուրջ․ Երվանդ Բոզոյան
———

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը Hayeli.am-ում:

https://youtu.be/5_BB7AYNuCQ
15.04.202507:45
Հ2-ի ռեպորտաժը․ չվճարող քաղաքացիները 15 000 դրամով տուգանվելու են. Անդրանիկ Թևանյան
14.04.202514:58
Պահանջում ենք արտահերթ ընտրություններ Երևանում. «Մայր Հայաստան»

https://news.am/arm/news/877266.html
11.04.202514:18
Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից և փորձելով «օրենքով» արգելափակել այս թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
18.04.202516:45
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»: Մեր թիմակից Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր:
17.04.202512:41
Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն
________________________
ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո արևմտյան գլոբալիստները չեն հանդարտվում: Վերջիններիս դուր չի գալիս այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է երկխոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի մասով:

Գլոբալիստների համար կարևորը Ռուսաստանին ցանկացած գնով վնասելն է: Ու թքած, թե դրա արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Արցախի հետ, Հայաստանի ու մյուսների հետ: Նիկոլ Փաշինյանն այս շրջանակների համար օգտագործվող գործիք է: Նրան օգտագործեցին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպեսզի ռուսներին վնասեին: Հետևանքը՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտումն էր: Մակրոններին, բայդեններին, միշելներին դա չհուզեց: Ձևական արցունքներ թափեցին ու անցան առաջ: Նիկոլն էլ նույնն արեց ու հիմա դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին:
Գլոբալիստների համար Թուրքիան Ռուսաստանի դեմ աշխատելու բնական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանն իր կաշվի ու աթոռի փրկության հարցում ապավինում է հենց Թուրքիային: Զուգահեռաբար նա շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ:

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի բանաձև է քվեարկվել, որին միացել է նաև Հայաստանը: Ըստ այդ բանաձևի՝ ՌԴ-ն Ուկրաինայի մասով ագրեսոր է ճանաչվել: Այսինքն՝

Հայաստանը, որը դե յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է,

Հայաստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա,

Հայաստանը, որի անվտանգային համակարգը մեծապես Ռուսաստանից է կախված, ագրեսոր է ճանաչում նույն Ռուսաստանին և հանդես գալիս Ուկրաինայի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես գործել է հօգուտ Ադրբեջանի, ողջունել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, 44-օրյա պատերազմի արդյունքների մասով շնորհավորել է Ադրբեջանին:

Ուշագրավն այն է, որ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Վերջինս հաստատ դիվիդենտներ է քաղելու այս ամենից: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին:

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից պրոթուրքական ու հակահայկական հերթական քայլն է, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը: Քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումից միայն այս երկու երկրները կարող են օգտվել: Սա պոզով ու պոչով դավաճանության վառ օրինակ է:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը
15.04.202517:46
Ժողովրդի 60%-ը մերժում է Փաշինյանին․ ընտրությունների դեմ խոսելը տգիտություն է
————

politik.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը

https://youtu.be/A2Y-Kxk0xyA?si=lVbHUtYovnW2D2BX
Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու ճանապարհը փակում է իշխանությունը. 5-րդ ալիքի ռեպորտաժը
14.04.202514:51
Միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր հասնել այս սոցիալական խնդիրների լուծմանը․ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
------------
«Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ 2018 թվականին նա ասում էր՝ հայկական Ագորայում կքննարկվեն հարցերը և որոշումներ կկայացվեն, հիմա փաստացի հայկական Ագորային ասում է՝ ո՛չ, այսինքն հանրքաքվեի ճանապարհը փակում է։ Դրանով իսկ ընդունում է, որ

ա․ ինքը տարեկան տրանսպորտի ոլորտում միայն 25-30 միլիոն դոլլարի թալանի հիմնական շահառուն է,

բ․ էս թալանը հենց ինքն է որոշում կայացրել, որ պետք է կյանքի կոչվի 150 դրամով,

գ․ հունվարից նրանք ավելի լկտիանալու են, գնալու են նոր թանկացումների»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մայր հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։
08.04.202515:46
Մենք ունենք շիզոֆրենիկ իշխանություն․ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյան

https://www.youtube.com/watch?v=FYgqxgtWTfc
18.04.202510:49
Սիրելի արցախցիներ, հեչ չնեղվեք տարատեսակ սրիկաների դուրս տված հիմարություններից։ Ուզում են տպավորություն ստեղծել, թե իրենց կարծիքը գերիշխող է, ներկայացնեն որպես հանրային կարծիք, բայց ընդամենը մի քանի հարյուր անհայրենիք կենդանիների գործ է։

Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը, առիթի դեպքում նույն ձև հաչելու են սյունեցիների, տավուշցիների, սփյուռքի, բոլորի դեմ։

Մարդամեկը գլուխ էր գովում, թե դրսում զարմացած են, թե Հայաստանը ինչ արդյունավետ է ընդունել բռնի տեղահանվածներին, բայց դա իր ու իր կառավարման շնորհքը չէր, ընդամենը հայ ժողովրդի մի մասը սիրով ու հոգատարությամբ ձեռք մեկնեց դժվար վիճակում հայտնված իր հայրենակիցներին։

Էս մեր երկիրն ա (չեմ ասում մեր ու ձեր, չկա տարբերություն), իսկ ում դուր չի գալիս, 3 ճանապարհ ունեն`

- իրենց թույնի մեջ խեղդվեն

- իրենց թույնի մեջ խեղդվեն քրեակատարողական հիմնարկներում

- իրենց թույնի մեջ խեղդվեն իրենց նոր բնակավայրում (հայրենիք ունենալը իրենցը չէ)

#ոչատելությանը #ոչբռնությանը #սիլլովբեյնին

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից
16.04.202507:46
«Մայր Հայաստանը» քվեարկում է Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկման օգտին․ Կարեն Սիմոնյան
15.04.202515:16
14.04.202515:20
Նիկոլ Փաշինյանը փող է հավաքում՝ «պետական ընտրակաշառք» բաժանելու նպատակով․ Անդրանիկ Թևանյան
----------------------------------

Շավարշ Գևորգյանի հյուրն է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

https://www.youtube.com/watch?v=vbD9xeywI2c
14.04.202507:10
Նիկոլ Փաշինյանը համատեղ թալանի է մղում ՔՊԿ֊ական պատգամավորներին. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը՝ այստեղ
08.04.202514:36
Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան
-------------
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը Hayeli.am-ում:

https://www.youtube.com/watch?v=aZkzXf8LpD0
Shown 1 - 24 of 221
Log in to unlock more functionality.