Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Նժդեհի Ժառանգներ avatar

Նժդեհի Ժառանգներ

Հավաստի Նորություններ
Հայանպաստ գործունեություն
Հայասեր դաստիարակություն
Հայ զինվորի կողքին
Հայը նա չէ, ում պապն է հայ եղել, այլ նա, ով պապից հետո է հայ մնացել ․․․
Հարցերի և առաջարկների դեպքում գրեք մեզ
@NjdehijarangneryBot

Չաթ @PotomkiNjde
TGlist rating
0
0
TypePublic
Verification
Not verified
Trust
Not trusted
LocationРосія
LanguageOther
Channel creation dateOct 21, 2020
Added to TGlist
Apr 17, 2024
Linked chat

Records

16.08.202423:59
12KSubscribers
30.06.202423:59
400Citation index
03.10.202423:59
3KAverage views per post
24.02.202523:59
2.7KAverage views per ad post
21.09.202423:59
9.04%ER
03.10.202423:59
25.31%ERR

Popular posts Նժդեհի Ժառանգներ

04.04.202520:34
Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
-Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ

Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Ալագյազ

Հավքերն աշուղ, ջրերը սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի
Մազերն արձակ ու գեղանի

Նստած հարսի կնմանի:
Էն, որ ունի աշխարհի թագ
Քանց թագավոր
Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս սիրտը մրմուռ,
Գլուխը վեր
դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ'աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ...
Էն, որ Ղազբեկն ու Արագած
Արտերու մեջ
ախպեր կանգնած
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր Մասիսին,
Թե
"Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ..."


֊Հովհաննես Շիրազ


@PotomkiNjdeh
🚨Նորություններ

🔹Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունների անդամների միջև

Կերեք իրար խոզի տղեք

@PotomkiNjdeh
🇦🇲Հայ ժողովրդի ուժն իր արմատներում է՝ փառավոր անցյալում, աննկուն պայքարում և անսասան կամքում։ 🪖Մենք ժառանգել ենք վարդանանց ոգին, սարդարապատցիների հերոսությունը և մեր անմահ նախնիների հավատքը։
🇦🇲Յուրաքանչյուր հայ իր սրտում կրում է հայրենիքի լուսեղեն պատկերը՝ Արարատն իր վեհությամբ, մեր հողը՝ իր սրբությամբ, իսկ մեր լեզուն՝ իր կենսունակությամբ։🇦🇲
Մենք պետք է լինենք ամուր, միակամ և հաստատակամ՝ մեր պատմությունն ու մշակույթը պաշտպանելու, մեր արժեքները պահպանելու և մեր հայրենիքը զորացնելու համար։🇦🇲
Թող մեր հոգում միշտ վառ մնա հայրենասիրության կրակը՝ մեզ առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ։ 🇦🇲


@PotomkiNjdeh
Թող այս առավոտը լցվի նոր լույսով, խաղաղությամբ և սրտի ջերմությամբ։
Թող օրը բերի հաջողություն, սիրո պահեր ու նոր ուժ՝ առաջ շարժվելու։
Ապրեք այս օրը հավատով ու շնորհակալությամբ։ ☀️


@PotomkiNjdeh
«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ
արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Համո Սահյան


Բարեկամական էջեր

👉Սարդարապատ👈

👉Հայոց Միտք👈

@PotomkiNjdeh
⚡️𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է 🚀

@PotomkiNjdeh
26.03.202519:38
ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ


Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի զարկն եմ քո բազկի,
Ես մի շյուղն եմ քո հասկի,
Հայրենի երկիր,
Հայաստան
:


Բարեկամական էջեր

👉Սարդարապատ👈

👉Հայոց Միտք👈

@PotomkiNjdeh
☕️ Բարի լույս։ 🇦🇲🕊🇦🇲
Թող օրը պարզ լինի,
Իսկ տրամադրությունը պարզապես հիանալի լինի։
Թող զարթոնքը ուրախություն բերի,
Առանց իրարանցման, առանց հոգսերի ու անհանգստությունների։
Թող լուսաբացը տանի ձանձրալի ստվերը,
Նոր օրը դիմավորեք ուրախ ժպիտով։ 😍


t.me/PotomkiNjdeh✅️
24.03.202520:53
Спокойной ночи всем 🙏🏻


http://t.me/PotomkiNjdeh
🇦🇲Իմ անունը պայքար է, իմ վերջը՝ հաղթանակը:
Գարեգին Նժդեհ

t.me/PotomkiNjdeh 🇦🇲
Сегодня 2️⃣7️⃣Марта и уже
5️⃣4️⃣1️⃣-й день как Арцах  без Армян .Но Арцах держится и ждет своих детей обратно 🙏 мы дети Арцаха  и мы обязательно обнимем нашу святую землю.🇦🇲


Այսօր՝ Մարտի2️⃣7️⃣-ին Արցախն առանց հայության
5️⃣4️⃣1️⃣-րդ օրն է։ Բայց Արցախը դիմանում և սպասում է իր զավակներին 🙏 մենք Արցախի զավակներն ենք և անպայման գրկելու ենք մեր սուրբ հողը։🇦🇲


@PotomkiNjdeh ⚜️
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:

«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:

«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի»։

«Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
Թո՛ղ կործանվի Ավստրիան»:

«Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրուն»:

«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես»:

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»:

«Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր»:

«Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»:

Ասաց տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կան որոշ:

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

— Քույրի՜կ, — գանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալիան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛ թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:



Միքայել Նալբանդյան


Բարեկամական էջեր

👉Սարդարապատ👈

👉Հայոց Միտք👈

@PotomkiNjdeh
26.03.202518:43
Դժվար տարիներ, ցուրտ օրեր, միասնականություն ու վերջը հաղթանակն էր...

@PotomkiNjdeh
ՀՐԱՇՔ

Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառավ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր։

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»

Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...

Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:

Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»


Հովհաննես Շիրազ


Բարեկամական էջեր

👉Սարդարապատ👈

👉Հայոց Միտք👈

@PotomkiNjdeh
🇦🇲Այսօր Ռաֆֆիի վախճանի օրն է (1835 թ. - 1888 թ.)🇦🇲

📜Ռաֆֆին հայ մեծանուն գրող էր, հրապարակախոս և մտավորական, որի ստեղծագործությունները լուսաբանում էին ազգային-ազատագրական պայքարը, սոցիալական արդարության հարցերը և հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը։

🔹 Նրա հայտնի վեպերից են՝ «Խենթը», «Կայծեր», «Խաչագողի հիշատակարանը», «Սամվել» , որտեղ նա պատկերել է հայոց ազատագրական շարժման հերոսներին ու նրանց պայքարը։

🔹 Ռաֆֆին իր գրականությամբ արթնացրեց ազգային գիտակցությունը, ներշնչեց հայրենասիրություն և պայքարի ոգի։

🔹 Նրա գործերը մինչ օրս մնում են հայ գրականության անգնահատելի գանձերից՝ իրենց գաղափարական խորությամբ ու լեզվական գեղեցկությամբ։

🙏Հիշենք մեծ գրողին ու նրա հայրենասիրական պատգամը։❤️💙🧡



Բարեկամական էջեր

👉Սարդարապատ👈

👉Հայոց Միտք👈

@PotomkiNjdeh
Log in to unlock more functionality.