01.05.202511:27
⁉️Մի հարց ունեմ՝ ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ Ադրբեջանում 2020 թվականի պատերազմից հետո էլ ավելի մեծ բռնաճնշումների ալիք սկսվեց իշխանության քննադատների նկատմամբ, ինչու՞ է Ալիևը ձերբակալում հատկապես խաղաղության կամ հայերի ու Հայաստանի հետ բարիդրացիության մասին խոսացողներին։ Շատ կուզեմ իմանալ ձեր կարծիքը 🙂
29.04.202510:29
⚡️⚡️Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություններն են վերջին երկու օրերի ընթացքում՝ պահեստազորի պատրաստություն, հրետանային մարտական վարժություններ, օդաչուների թռիչքային վարժանքներ և դաշտային դասընթացներ՝ այս ամենը վերջին 2 օրվա ընթացքում:
Եկեք ընդունենք, որ ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն։

28.04.202511:29
‼️Համաձայնեք, որ եթե խոսույթը մտնում է դպրոցական դասագրքեր, ապա դա շատ հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Ինչպես եւ երբ «Արեւմտյան Ադրբեջան» վտանգավոր ու կեղծ խոսույթը մտավ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ։
🔥Բաքուն ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, հատկապես հիմա՝ Արցախի գրավումից հետո: Ալիևն ընդգծում է, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա գիտակցաբար խուսափում էր այս թեմայից: Եվ իրոք, իր 23-ամյա կառավարման ընթացքում նա ոչ մի անգամ չի հիշատակել «Արևմտյան Ադրբեջանը»:
Նախկինում հնչում էին հավակնություններ Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ: Բայց այսպիսի բացահայտ հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի գոյությունն ինքնին, չէին եղել:
Ակնհայտ է, որ Ալիևը հասկանում էր այս թեզի անհեթեթությունն ու վտանգավորությունն իր զավթողական քաղաքականության շրջանակներում: Եվ քանի դեռ գոյություն ուներ ղարաբաղյան խնդիրը, չէր հանրայնացնում այն:
2023 թվականի մայիսին իշխող կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին հաստատեց՝ եթե «Արևմտյան Ադրբեջանի» հարցը բարձրացվեր ավելի վաղ, դա կբարդացներ ղարաբաղյան հարցի լուծումը: Նա ընդգծեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» համար նախ անհրաժեշտ էր ազատագրել Ստեփանակերտը: Իսկ այժմ, երբ այն իրենց վերահսկողության տակ է, կարելի է հանգիստ խոսել հաջորդ նպատակի մասին»:
https://jam-news.net/am/%d5%a1%d6%80%d6%87%d5%b4%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab%d5%9e-%d5%b0/

25.04.202512:11
‼️Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի թողարկումից հատված է։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն»։
Ես մի կողմ եմ թողնում այդ ամենի հակագիտական, հակատրամաբանական լինելը, սա ուղղակի պարզ ու աներկբա ցուցիչ է՝ մեզ հետ խաղաղության գնացող չկա։ Կարող ենք սա ընդունել, հասկանալ ու մեր հետագա անելիքները պլանավորել ըստ այս պարզ ճշմարտության, կամ կարող ենք դա չտեսնելու տալ, ապրել ինքնախաբեության մեջ ու հետո հանպատրաստից առերեսվել շատ վտանգավոր, ագրեսիվ իրողությունների հետ։ Մեր հակառակորդը շատ ուղիղ տեքստով է մեզ հետ խոսում։ Ուղղակի լսել ու ընկալել է պետք դա՝ գործելով դրան համարժեք։

23.04.202512:33
⚡️⚡️⚡️Внедрение нарратитива в образовательную систему
«Выступление Ильхама Алиева 24 декабря 2022 года стало отправной точкой для масштабной пропагандистской кампании вокруг идеи «Западного Азербайджана».
Государственная машина Баку запустила специализированный телеканал, онлайн-платформы и серию фильмов, настойчиво утверждая, что территория Армении — это «исконно азербайджанские земли». Национальный совет по телевидению и радио Азербайджана официально санкционировал эту кампанию, обеспечивая ее бесперебойное вещание.
Параллельно захватнический нарратив проник в образовательную систему. В 2023-2024 годах в азербайджанские учебники по истории были внесены радикальные изменения.
📍Так и произошло. Сегодня в азербайджанских учебниках вся территория Армении представлена как «Западный Азербайджан».
🔥Молчание Армении не ведет к миру. Оно лишь поощряет Азербайджан, позволяя ему безнаказанно продвигать абсурдные нарративы.
Пассивность Еревана доходит до того, что Ильхам Алиев смело озвучивает свои претензии в присутствии иностранных дипломатов.
Хотя эксперты и те, кто в теме, понимают абсурдность его заявлений, в мире есть регионы, где правда неизвестна, и ложь Баку легко распространяется за счет финансовых вливаний.
Политику Азербайджана нужно обратить против него самого, а не позволять молчанием укреплять его позиции. Армения как бенефициар разоблачения этих планов должна действовать решительно, чтобы защитить себя и регион от нарастающей угрозы.
https://jam-news.net/ru/%d0%bd%d0%b0%d1%80%d1%80%d0%b0%d1%82%d0%b8%d0%b2-%d0%b7%d0%b0%d0%bf%d0%b0%d0%b4%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%b0%d0%b7%d0%b5%d1%80%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%b6%d0%b0%d0%bd-%d0%b4%d0%bb%d1%8f/

21.04.202518:27
Իմ կողմից շատ հարգված Արամ Մանուկյանի այս հարցազրույցը խորհուրդ եմ տալիս անպայման լսել։ Հարցը հանրաքվեի չպետք է հասնի, քանի որ ցանկացած ելք վտանգավոր է ու խիստ ռիսկային։
Ամբողջականը՝ https://youtu.be/rQJ5sXMaB6I?si=OR4wUY4f11K5GOUC

01.05.202508:38
⁉️Մի քանի հետաքրքիր նորություն
📍Այսպես՝ մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի Նաթանյահուի այցը Բաքու, որտեղ նա մնալու է 5 օր։ Ընդունեք, որ դա անսովոր երկար ժամանակ է այցի համար։
📍Հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ մայիսի 10-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Այսինքն այն ընթացքում, երբ Իսրայելի վարչապետը լինելու է Բաքվում։ Ակնհայտ է, որ այստեղ նախատեսվում է հանդիպում և բանակցություններ, թեման առաջնահերթ՝ Սիրիան է լինելու և Մերձավոր Արևելքն առհասարակ։ Ընդ որում, Նաթանյահուի համար թուրքական կողմը բացում է իր օդային տարածքը, որպեսզի այդպես հասնի Բաքու։
📍Մեկ այլ ուշագրավ փաստ՝ ռուսական կողմի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Ալիևը ևս այցելելու է Մոսկվա։ Ադրբեջանական կողմը այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տվել։
📍Եվ այս ամենի հետ մեկտեղ գալիք շաբաթ Բաքու է ուղևորվում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեն։
Մի խոսքով, մեզ համար հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում։

29.04.202509:03
🔥Շատ հետաքրքիր է, որ Իրանի նախագահին ջերմ ընդունելության արժանացրած Ալիևի «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու այցի նախօրեին մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել․
«Իհարկե, խորապես մտահոգիչ է, որ Իրանի նման ագրեսիվ երկիրը ձեռք բերի նման ավերիչ զենք (խոսքը միջուկային զենքի մասին է)։ Իրանի հարևան գրեթե բոլոր երկրները զբաղվում են գաղափարական ահաբեկչությամբ, և Իրանն ինքնին ապակայունացնող ուժ է Մերձավոր Արևելքում։ Այն երկարացնում է հակամարտությունը տարածաշրջանում և, ըստ որոշ տեղեկությունների, այսօր նույնիսկ մարզում է հայ ահաբեկիչների։ Իրանը նաև ներգրավված է դիվանագիտական ահաբեկչության մեջ։
Այս համատեքստում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է զգալի լրացուցիչ սպառնալիքներ ներկայացնել տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար»։
Այսինքն՝ Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր և «ապակայունացնող» դեր վերագրում։ Հիշեցնեմ, որ մայիսի սկզբին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու։

28.04.202510:13
Անգամ ադրբեջանական իշխանական տելեգրամ ալիքներն են ընդունում, որ մեր գերիների վերաբերյալ ընթացող շինծու «դատավարությունների» մասին հաղորդվող տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։
25.04.202510:09
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցում շատ կարևոր հարցեր են շոշափվում՝ երբ ու ինչպես ընդունվեցին հայերի ցեղասպանության մասին որոշումները, արդյո՞ք հայերը «անհավատարիմ տարր» էին, թե իրականում նրանք չափից դուրս լոյալ էին Օսմանյան իշխանությանը։ Խորհուրդ եմ տալիս հարցազրույցը նայել ամբողջությամբ։
https://www.youtube.com/watch?v=Viz-iDxCXCE

23.04.202506:37
‼️Սա տեսանյութ է, որը հրապարակել է Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը։ Տեսանյութի մեջ կրկին ի ցույց են դրվում Ադրբեջան պետության վտանգավոր զավթողական ծրագրերը, որոնց մասին որևէ քաղաքական գնահատական ՀՀ իշխանությունների կողմից չի հնչեցվում։
21.04.202512:08
«Պատմության ընթացքում մարտյան ցեղասպանությունը, ադրբեջանցիների արտաքսումն իրենց պապենական հողերից և Խոջալուի ցեղասպանությունը թշնամու համակարգված և հետևողական քաղաքականության փուլեր են։ Երևանը, Գոյչան, Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են։ 20-րդ դարում հայկական և կայսերական շահերը սկսեցին փոխել այս աշխարհագրությունը։ Այսպիսով, հայկական արմատականությունը թևակոխեց նոր փուլ։ Ադրբեջանցիներին բռնի կերպով հեռացրին իրենց պատմական հողերից․․․
Մենք չպետք է մոռանանք մեզ պատահած այս ողբերգությունները, և մեր երիտասարդները պետք է այս ճշմարտությունները տանեն իրենց հետ ապագա: Արեւմտյան Ադրբեջան վերադարձը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր վերադարձ է։ Ինքնիշխանությունը հիմնված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլ նաև ազգային հիշողության վրա։ Ժողովուրդը, որը մոռանում է իր ազգային հիշողությունը, կորցնում է իր ապագան»,-ասել է ադրբեջանցի պատգամավոր Նիգար Ապանդարայը օրերս Բաքվում տեղի ունեցած «Ցեղասպանության և Արևմտյան Ադրբեջանի իրողությունները» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Մինչ մեր ԱԺ—ում սուտը պետական քաղաքականություն հռչակածների իշխանությունը շարունակում է ստեր փչել Արցախի, դրա հանձնման «իրավացիության» ու կեղծ «խաղաղության» մասին, Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ՀՀ տարածքը կոչել «Արևմտյան Ադրբեջան»՝ ցույց տալով իր հեռահար զավթողական ծրագրերը, որոնք ԿԱՐԵԼԻ Է ՈՒՂՂԵԼ ՀԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ, բայց դրա համար աշխատել է պետք!

30.04.202516:06
⚡️⚡️⚡️«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այլընտրանքային հակամարտության պատմությունները մնում են մարգինալացված և ճնշված։ Պատերազմից հետո պետությունը նույնպես սկսեց ընդունել «հայրենիքի դավաճան» պիտակը՝ լռեցնելու մնացած պատերազմի դեմ հադես եկող այլախոհներին։ Սա ակնհայտ դարձավ «Ճանաչե՛ք դավաճաններին» արշավի ժամանակ, որը մեկնարկել էր իշխող կուսակցության և լրատվամիջոցների կողմից 2022 թվականին՝ թիրախավորելով խաղաղության օգտին հանդես եկողներին։ Այսպիսով, մինչդեռ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմը խարանը (թիրախավորումը) հիմնականում իրականացվում էր հասարակության կողմից, իսկ հաջորդ տարիներին ռեժիմը սկսեց թիրախավորման արշավ հակապատերազմական ձայների դեմ։ Մասնավորապես, 2023 և 2024 թվականների ամառ ընթացքում պետական քարոզչամեքենան թիրախավորում էր հակապատերազմական ակտիվիստներին՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ», ովքեր «աշխատում էին հայերի համար»։ Ավելին, կառավարությունը սկսեց ձերբակալել խաղաղաշինական գործունեությամբ զբաղվող կամ պարզապես հայերի հետ անկախ երկխոսություններ վարող մարդկանց։ Սա ազդարարեց պատերազմից հետո մնացած մի քանի աղմկոտ հակապատերազմական ձայների նկատմամբ թիրախավորման ուժեղացումից դեպի բացահայտ հարկադրական ճնշումներ․․․»։
Սա հատված է Քեմբրիջի համալսարանի հրատարակչության՝ Բրիտանական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի անունից հրապարակված՝ «Պարտավորվելով ատել. պատերազմի դեմ հանդես եկող ձայների հաջողված թիրախավորումն Ադրբեջանում» շատ մանրամասն հետազոտությունից, որի հեղինակներն են Միրքամրան Հուսեյնլին (Mirkamran Huseynli) և Սեզարե Ֆիգարի Բարբերիսը (Cesare Figari Barberis):
Այստեղ պատմվում է, որ ինչպես են Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկողները դառնում թիրախ, մարգինալացվում ու շատ հաճախ ձերբակալվում, ամենից կարևորը, որ դա էլ ավելի ընդգրկում բնույթ է ստացել 2020 թվականի պատերազմից հետո։ Հետազոտությունը անգլերեն է, տեղադրում է դրա հղումը։ Բայց այս թեմայի մասին ես բազմիցս մանրամասն խոսել եմ, սա շատ կարևոր է հասկանալու համար Ադրբեջանի իրական նպատակները։ Հասկանում ե՞ք՝ պատերազմի դեմ հանդես եկողներին ու խաղաղության մասին խոսացողներին ձերբակալում են այդ երկրում։ Սրանով ամեն ինչ ասված է!
https://www.cambridge.org/core/journals/review-of-international-studies/article/obliged-to-hate-the-successful-stigmatisation-of-antiwar-voices-in-azerbaijan/B85F19504B8E2161918F3DC1182D82A8

Reposted from:
Իրանն այսօր

29.04.202506:37
🇮🇷🇦🇿Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու այցի ընթացքում փոխըմբռնման 7 հուշագիր է ստորագրվել՝ քաղաքական խորհրդակցությունների, տրանսպորտի, մշակույթի, առողջապահության, լրատվության, ներդրումների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
🔸Երկուստեք մատնանշվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Իրանի նախագահը հատկապես կարևորել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների զարգացումը։
🔸Փեզեշքիանն իր ելույթներում պարբերաբար շեշտադրել է «նախկինում միասին լինելը», «պատմական, ազգակցական ընդհանրությունները», դրանց հիման վրա սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը։ Նա ասել է, որ իրեն զգում է ինչպես Թավրիզում կամ Արդաբիլում, ինչը շատ իրանցիներ մեկնաբանում են որպես «որովհետև Ադրբեջանն Իրանի մասն է եղել»։
🔸Նա նաև խոսել է միմյանց հարգելու և նեքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունից։ «Իրանն ու Ադրբեջանը, միմյանց հետ համագործակցելով և միմյանց տարածքային ամբողջականությունն ու շահերը հարգելով, կարող են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել»,-նշել է Իրանի նախագահը։
🔸Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ «Տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների ոսկե հնարավորություն ունենք։ Կարող ենք տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում նոր քաղաքակրթություն ստեղծել։ Կռվի փոխարեն պետք է վերկենդանացնենք վստահությունը»։
🔸«Եթե մեր ներդրողներն ու արտադրողները միմյանց հետ համագործակցեն և ընդհանուր մոտեցման հասնեն, մենք տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության կարիքը չենք ունենա։ Այնտեղ, որտեղ տնտեսությունը պատշաճ կերպով է գործում և սահմաններին առևտուր է լինում, զենքն ու անվտանգության ուժերը այլևս չեն հատի այդ սահմանը։ Առևտուրն անվտանգություն և խաղաղություն է նշանակում»,-ասել է Իրանի նախագահը։
📌Թեհրանն ու Բաքուն համագործակցության լայն շրջանակ ունեն ու չնայած դրան և այս այցի շուրջ բարձրացված աղմուկին՝ այցի արդյունքներով առարկայական, շոշափելի պայմանավորվածությունների մասին առայժմ հայտնի չէ։ Այցն ավելի շուտ վերջին տարիների լարվածությունը թոթափելու փորձ էր՝ առավելագույնը կարճաժամկետ ազդեցությամբ․ Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ եղել են վայրիվերումներով, դրանցում առկա խնդիրներները խորքային ու համակարգային են և միայն նման այցերով չլուծվող։
📌Իսկ ինչ վերաբերում է Արցախի մասին Փեզեշքիանի խոսքերին՝ պետք չէ ամեն անգամ զարմանալ Արցախի վերաբերյալ իրանցի պաշտոնյաների հայտարարություններից։ Պատերազմից հետո եղել են և՛ շնորհավորանքներ, և՛ Արցախի օկուպացված տարածքներում շինաշխատանքներին մասնակցելու ցանկություններ։ Նոր բան այս ուղղությամբ չկա։
@IRI2day

27.04.202508:04
Սուրբ Հովհաննավանք ❤️
24.04.202509:13
110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կազմակերպվեց ու իրագործվեց 20-րդ դարասկզբի՝ մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը։ 1,5 միլիոն մարդ դաժանաբար սպանվեց, ոչնչացվեց և հայրենազրկվեց միայն այն բանի համար, որ ՀԱՅ էին։
2020 թվականի դեկտեմբերին Բաքվում Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան տոնելու ժամանակ Թուրքիայի ներկայիս ղեկավար Էրդողանը իր ելույթում հայտարարեց․ «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց․․․»։
Հիշում եմ, թե մարդկային առումով ինչ սարսափ զգացի այդ բառերը լսելուց։ Իրականում շատ ծանր է գիտակցել, որ 110 տարի անց թուրքական ներկայիս ղեկավարությունը հրճվում է հայերի դեմ 1915 թվականին իրագործված ցեղասպանության փաստի առթիվ ու դա անում 2020-ին հայերի ու հայ ժողովրդի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանության համատեքստում։ Սարսափելի է, քանի որ այդ փաստը, այդ անբացատրելի հրճվանքը ինքնին բացառում է իրական խաղաղությունը, բարիդրացիությունը ու նորմալ հարևանությունը։ Ես վստահ եմ, որ Ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը առաջնահերթ հենց Թուրքիային է պետք թե՛ որպես պետություն ու թե՛ որպես հանրություն։ Ես նաև տեսել եմ բազմաթիվ թուրքերի, որոնք, գիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում, մեծ ցավ են ապրել դրա համար։ Ժամանակին շատերն անգամ Թուրքիայի ներսում պայքարում ու խոսում էին դրա մասին, բայց Էրդողանի կառավարման շրջանում այդ ձայները մեծամասամբ լռեցվեցին։
Ես եղել եմ Մուշում ու տեսել Մուշն ու Սասունը կապող սարերում երկար ձգվող խաղողի այգիները, այդ պատկերը իմ ուղեղից հաստատ չի ջնջվելու, ես լսել եմ, թե ինչպես մի քուրդ պապիկ մոտենում, հարցնում էր մեր բազմազգ խմբից, թե ովքեր են հայ ու խաղող հյուրասիրելով ասում՝ կերեք, սա ձեր պապերի խաղողի այգիներն են։
110 տարի անց՝ լինելով ազգությամբ ՀԱՅ, ապրելով Հայաստանի Հանրապետությունում՝ ես շարունակ չեմ գտնում մի պարզ հարցի պատասխան, ինչու և ինչպես Ցեղասպանություն վերապրածներս հասանք 2023 թվականի սեպտեմբերին։ Ինչու և ինչպես չկարողացանք բացառել, որ էլ երբևէ չլինենք մազապուրծ ու հայրենազուրկ։ Ինչու և ինչպես մեզ հետ տեղի ունեցած ծանր հանցագործությունը չդարձրեցինք մեր ուժն ու պաշտպանությունը, ինչպես որ դա արեց Հոլոքոստի միջով անցած հրեա ժողովուրդը։
Այո, մենք վերապրել ենք 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ծանրագույն հանցանքը՝ Ցեղասպանությունը։ Այո, մենք մեր հարևաններին չենք փոխելու, բայց միևնույն ժամանակ մենք մեր դեմ պետական մակարդակով ուղղված ատելությունը երբեք ու ոչ մի դեպքում չպետք է թերագնահատենք, չպետք է խաբենք մեզ կեղծ պատրանքներով, միայն ռիսկերի գիտակցումն է բերում ճիշտ ժամանակին դրանց չեզոքացմանը։ Միայն գիտակցումը, որ դու ես հենց այն հայը, ում դեմ ուղղված է հարևան պետության ղեկավարի ատելության ու թշնամանքի խոսքը, տալիս է գիտակցումը պայքարի ու դիմադրության, ոչ թե անկանոն շարժումների, այլ երկարաժամկետ, խելացի, կազմակերպված ու ռազմավարական պայքարի, իսկ դրա բոլոր հնարավորությունները մենք այսօր ունենք որպես պետություն ու հանրություն։
Շատ հույս ունեմ, որ մենք որպես հանրություն կգտնենք մեր մեջ այդ ուժն ու կամքը, իսկ պետականամետ իշխանության ձևավորումը, ռազմավարական մտածելակերպով աշխատանքը, հայրենազրկման, ատելության խոսքի ու բռնի տեղահանության բացառումն ու դրա համար պատասխանատվության ենթարկելը կլինի այդ ամենի լավագույն վկայությունը։

22.04.202514:35
Այսօր Մարդու իրավունքների և արդարադատության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ կազմակերպված «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ու դրան հաջորդած պանելային քննարկման ժամանակ ի շարս այլ հարցերի՝ խոսել եմ նաև այն մասին, որ Ադրբեջանում ձերբակալվում են խաղաղության ու բարիդրացիության մասին խոսացողները։ Դրանց շարքում է նաև Ալիևյան վարչակարգի քննադատ Բահրուզ Սամադովը։ Ապրիլի 21-ին նրա դատավարության ժամանակ որոշ ուշագրավ զարգացումներ են եղել։
📍Այսպես, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդագրության՝ «Քաղաքագետ Բահրուզ Սամադովը, ով մեղադրվում է հայկական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ, աբսուրդ է համարում իրեն մեղադրել ինչ-որ մեկին տեղեկատվություն փոխանցելու մեջ այն իրավիճակում, երբ ինքը վեց տարի չի ապրել Ադրբեջանում և չի տիրապետում պետական գաղտնիք համարվող որևէ գաղտնի տեղեկություն։ Այս մասին ասել է դատարանում ցուցմունք տալիս»։
Նշեմ, որ Սամադովին դատում են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Երիտասարդ ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մասին հոդվածով։ Սույն հոդվածը նախատեսում է պատիժ մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Ըստ «Azadliq.org»-ի՝ Սամեդովն դատավարության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և ընդգծել, որ դավաճանության մեղադրանքը շինծու է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ թեև մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն դա հաստատող որևէ ապացույց չկա։
Սամեդովը կարծում է, որ իրեն պատժում են պատերազմի հակառակորդ լինելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կոչ անելու համար։

CIVILNET

20.04.202516:19
🥇🇦🇲Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը(109կգ) գրանցեց երկամարտի 411 կգ արդյունք՝ դառնալով ոսկե մեդալակիր։ Նա կարիերայում երկրորդ անգամ է Եվրոպայի չեմպիոն դառնում։

30.04.202510:05
«Իրական» Հայաստանի իրական մայրաքաղաքի քաղաքապետը իր հարցազրույցում, ըստ էության, անուղղակի «դաբրո» է տալիս բռնությանը ու դրա հաջորդ օրը թաղապետարաններից մեկում մի 10-15 հոգով հարձակվում են իրենց քննադատած հանրային ակտիվիստի վրա, ծեծի ենթարկում, հետո հպարտանում դրանով։ «Իրական» Հայաստանում ոչ բռնի թավշյայից դեպի բռնի ու ոչ թավշյան կես քայլ է իշխող թիմի ու նրանց ծառայողների համար…
28.04.202518:32
Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=8fHSVZ7t5B0&t=1640s
26.04.202512:35
– Այդ ամենին զուգահեռ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղում չեն, ու որ իրենք հետագա պատերազմի համար հիմք հանդիսացող որևէ քայլ չեն անելու։ Այս հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք։
– Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը բացառապես հավելյալ ռիսկեր է ստեղծել ու ստեղծում, ինչը փաստերով է ապացուցվում՝ սկսած այն ժամանակից, երբ Պրահայում 2022-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցին, ինչից երկու ամիս անց Ադրբեջանի ղեկավարը Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան» ու ուղիղ տեքստով ասել է, որ քանի կա ղարաբաղյան հակամարտություն, ինքն այդ թեմայով չէր կարող խոսել, հիմա կարող է խոսել։ Այսինքն՝ ցանկացած զիջման հաջորդում է Բաքվի էլ ավելի զավթողական ու ագրեսիվ հերթական քայլ կամ հայտարարություն։
Այդտեղ բանակցություն չկա, կա Ալիևի թելադրանք, որը հայկական կողմի ներկայացուցիչները ընդունում են, բանակցություններն այն են, երբ կողմերը քննարկում են, փոխզիջումների գնում, իսկ վերջին տարիներին մենք հայկական կողմից տեսնում ենք բացառապես միակողմանի զիջում։
Մեկ այլ վտանգավոր միտում էլ կա, որ Հայաստանի պատասխանատու գերատեսչությունները իրենց հայտարարություններով փաստացի արդարացնում են Ադրբեջանի կողմից արված քայլերը, իսկ երբ դու օրինաչափ ես դարձնում ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը, նշանակում է դու բացում ես պանդորայի արկղ քո պետության դեմ։
Հայաստանի իշխանությունը՝ ինքնիշխանության մաստեր կլաս ծրագրի շրջանակներում, Ադրբեջանի պահանջով պատրաստվում է փոխել իր հիմնադիր փաստաթղթերը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում ցանկացած սցենարի դեպքում, այդ գաղափարը պրոբլեմատիկ ու վտանգավոր է Հայաստանի համար։
https://medialab.am/298789/

23.04.202514:21
Ասում եմ՝ ինչքան շատ էլ «շպիոն» ենք ունեցել Ադրբեջանում, ուղղակի տեղները չենք իմացել 🫠 ով դատվում է վերջին շրջանում, մեր օգտին լրտեսության համար է դատվում 🤔
22.04.202513:19
«Մենք պետք է հասկանանք, որ այդ շինծու դատավարական գործընթացները, այնտեղ հնչող մեղադրանքները երկարաժամկետ ծրագրեր ունեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս գործընթացը զուտ մեր հայրենակիցների վերաբերյալ չէ, այս գործընթացը երկարաժամկետ է եւ ուղղված է ՀՀ դեմ։ Եթե կարդաք դատախազի այսպես կոչված «մեղադրական եզրակացությունները», դա ուղղված է ՀՀ դեմ։ Այս իրավիճակում, երբ իրենք պահանջում են միջազգային դատարաններից հայցերի հետքաշում, հայկական կողմը նույնիսկ չի կարողանում պահանջել, որպեսզի այդ ամբողջ շինծու դատավարություններն ուղղակի դադարեցվեն, եւ այդ մարդիկ ազատ արձակվեն։
Եթե Հայաստանը, ունենալով բավականին լուրջ ապացուցողական բազա, այսօր պատրաստ է հրաժարվել այդ հայցերից, բայց չի կարողանում պահանջել մեր հայրենակիցների ազատ արձակումը, դա նշանակում է, որ ամբողջությամբ իրականացվում է ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Հայաստանի իշխանություններն էլ սեփական անճարությունն ու անկարողությունը թաքցնելու համար դա ներկայացնում են որպես խաղաղության գործընթաց։ Բայց բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունն առանց արդարության չի կարող լինել։ Իսկ այս ամբողջ գործընթացն անարդարության, զավթողական ծրագրերի ու նպատակների մասին է։ Ուստի, ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ 2020 թվականից հետո հնարավորություններն ավելին են նվազել, այսօր արդեն Ադրբեջանի զավթողական ծրագրերը հստակ եւ աներկբա ուղղված են ՀՀ դեմ։ Եվ ոչ միայն Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի դեմ, այլ ամբողջ ՀՀ դեմ, ներառյալ՝ մայրաքաղաք Երեւանը»։
https://www.aravot.am/2025/04/22/1483074/

19.04.202516:17
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…
Անփորձանք ու խաղաղ ծառայություն մեր անվտանգությունը պաշտպանող մեր զինծառայողներին։
Թո՜ղ Աստված մեզ ու մեր երկրին խաղաղություն, ուժ ու խոհեմություն տա…
Լուսանկարում Սուրբ Հովհաննավանքն է՝ բիբլիական Արարատի հետ՝ այսօր 🇦🇲❤️

Shown 1 - 24 of 430
Log in to unlock more functionality.