Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Aravot.am avatar
Aravot.am
Aravot.am avatar
Aravot.am
04.04.202518:21
#բիզես

🎹Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։

☀️Հատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Համերգը կայանալու է ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ավելին
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության վերաբերյալ հռետորաբանությանը և Ադրբեջանում դրա ընկալմանը։

🔹 Ադրբեջանը չի մեկնաբանում հայկական կողմին․ Ըստ Դավթյանի՝ Փաշինյանի թիմը պարբերաբար հնչեցնում է ադրբեջանական թեզեր և պահանջների պատրաստակամություն հայտնում։
🔹 Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների նմանությունը․ Դավթյանը կարծում է, որ Հայաստանի ներկա իշխանությունների հռետորաբանությունը և Ալիևի վերջին յոթ տարիների հայտարարությունները նույն ագրեսիվ ֆոնն ունեն։

🔗 Ամբողջական ՝ Aravot.am
#բիզնես

Ֆասթեքսի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև Հայաստանի մարզեր: «Future Economy Summit»-ի առաջին տեղեկատվական հանդիպումը Գյումրիում էր:

Ավելին
📢Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը իրավունք չունի լքել բնակարանը երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 08։00-ն. քննիչի միջնորդությունը բավարարվել է
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ Գյումրիում նախընտրական ձերբակալությունները նպատակ ունեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) դերի նվազեցում, ինչը վտանգավոր նախադեպ է։

🔹 Նպատակը՝ ՏԻՄ-երին կառավարությանը կցորդ դարձնելն է,
🔹 Ընտրական գործընթացը զրոյացնելու մարտավարություն՝ քաղաքացիների վստահությունը նվազեցնելու համար,
🔹 Կառավարությունն ուզում է ցույց տալ, որ ժողովրդի քվեն նշանակություն չունի, հատկապես մարզերում։

📌 Ի՞նչ էր նախադեպը
Գյումրիում Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Մարտուն Գրիգորյանի անունից իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում, որը զուգորդվել է քարոզչությամբ։

📢 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է, որ նույն գործողությունը կատարել է նաև իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը, բայց նրա նկատմամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

🔹 Մարտուն Գրիգորյանը խճապատում է արել անձնական միջոցներով,
🔹 Սարիկ Մինասյանը՝ համայնքային բյուջեի հաշվին,


🔗 Ամբողջական ՝ Aravot.am
📍Արթուր Հովհաննիսյան. «Իրավապահները կարձագանքեն Սարիկ Մինասյանի հայտարարություններին, եթե դրանցում կան փաստեր»

🔹
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին», նշելով, որ եթե այդ հայտարարություններում կան իրավապահների ուշադրության արժանի դրվագներ, ապա իրավապահները կարձագանքեն։

🔹Հովհաննիսյանը նշեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ տեղի ունեցող իրադարձությունները հնարավոր չէ իրականացնել առանց փաստերի, եւ 2018 թվականից ի վեր Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտը վերացվել է։

🔹Հարցին, թե ՔՊ-ն պատրա՞ստ է Գյումրիում կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ «ՔՊ-ն ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմի Ղուկասյանի հետ»։
30.03.202520:09
📌Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը՝ 39 ընտրատեղամասերից։
#բիզնես

Մինչև ապրիլի 15-ը ՀՀ-ում գործող հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն ծրագրեր տվյալ ոլորտներում, կարող են դիմել Ամերիաբանկ՝ ֆինանսավորման համար։ Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված է մինչև 10 մլն դրամի ֆինանսավորում, իսկ չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում ընդունվում են նախագծերը, ներկայացված են csr.ameriabank.am կայքում:

Մանրամասներ
#բիզնես

🚀«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։

📲«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։

Ավելին
🛑 Տիգրան Աբրահամյան․ «Գյումրու բանավեճը վերջին քաղաքական գերեզմանաքարը դրեց իշխանական թեկնածուի վրա»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ Գյումրիում ավագանու թեկնածուների հեռուստաբանավեճը կործանիչ հետևանքներ ունեցավ իշխանական թեկնածուի համար։

🔹 Իրավապահ մարմինները գործել են որպես իշխանության մահակ,
🔹 Ամենածանր հարվածը ստացել է Մարտուն Գրիգորյանը, որի ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում է իրականացվում։

📢 Աբրահամյան․ «Մարտուն Գրիգորյանին բոլորը ճանաչում են որպես քաղաքի տղա»
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը Գրիգորյանի նկատմամբ կոշտ վերաբերմունք է դրսևորում՝ փորձելով ճնշել նրան։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
#բիզնես

2024 թ.-ի ընթացքում Ucom-ն իրականացրել է ցանցերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի մարզային 28 քաղաքներում, Բագրատաշենի սահմանային անցակետում և Մայլեռ Մաունթին Ռեզորթում արդեն հասանելի է 5G ժամանակակից ցանցը։

ավելին
⚠️ Տիգրան Աբրահամյան. «Ադրբեջանը սպառնում է Հայաստանի իշխանություններին նոր նախապայմաններով»

«Երեկ չափազանց վտանգավոր արձագանք հնչեց Բաքվից, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստվում սպասել իրենց կողմից Հայաստանին առաջադրված նոր նախապայմանների կատարմանը»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

🔹 Ադրբեջանը սպառնում է, որ 17 կետից բաղկացած «բանակցային փաթեթը» կարող է առ ոչինչ համարվել, եթե նախապայմանները չկատարվեն։

🔹 Լրացուցիչ պահանջներ են ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, «փախստականների» վերադարձը։

🔹 Աբրահամյանը նշում է, որ Ադրբեջանը ձգձգում է բանակցային գործընթացը՝ առավելագույնը կորզելու համար։

🔹 Հարցին, թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի՞, Աբրահամյանը պատասխանեց, որ դա հնարավոր է, բայց դեռ ժամկետներ չկան։
28.03.202518:31
Տարոն Մարգարյանին ևս մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
28.03.202515:45
🎶 «Էլվինա Մակարյան տրիբյուտ»՝ հարգանքի տուրք լեգենդար երգչուհուն

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կայացած երեկոն յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծել. հանդիսատեսը չէր շտապում դահլիճ, քանի որ ճեմասրահում հնչում էր Էլվինա Մակարյանի անկրկնելի երգը։

🔹 Հնչեցին երգչուհու ամենասիրված կատարումները, որոնք տասնամյակներ շարունակ գրավել են երաժշտասերների սրտերը։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
📢 «Ականատես» դիտորդական առաքելությունը կասկածի տակ է դնում ՔՊ-ի գովազդային ծախսերի հաշվետվողականությունը

Գյումրիի նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն հայտարարել է ավելի քիչ գովազդային ծախսեր, քան իրականում կարող էր լինել։

🔹 Ըստ դիտորդների, միայն վերջին շաբաթվա ընթացքում ՔՊ-ն մի քանի հազար դոլարի գովազդ է պատվիրել Facebook-ում, սակայն իր հաշվետվության մեջ նշել է ավելի փոքր գումար։

📢 Մարիամ Հովեյանի խոսքով, այս անհամապատասխանությունները կասկածներ են առաջացնում ՔՊ-ի քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ։

🔗 Ամբողջական՝ Aravot.am
🛑 Արթուր Խաչատրյան․ «Քննարկում ենք փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելու հարցը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իրենց դաշինքում քննարկում են փողոցային պայքարով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը։

🔹 «Այո, դա քննարկում ենք, եւ միշտ քննարկել ենք»,
🔹 Կոչ ենք անում Գյումրիում չքվեարկել Փաշինյանի և նրա թիմի օգտին,
🔹 Գյումրիում պետք է կոտրել վախի մթնոլորտը, որը տիրում է ՀՀ-ում։

📢 Խաչատրյան․ «Սարիկի» ատելության խոսքն անընդունելի է
Պատգամավորն անդրադարձել է նաև իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարություններին՝ նշելով, որ դա «ատելության խոսք» և «սուտ» է։


🔗 Ամբողջական ՝ տեսանյութում
28.03.202511:39
🔴Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկան. ՀՀԿ-ն հարգանքի տուրք է մատուց📌ՈՒՂԻՂ⭕
📢GALLUP International Association-ի հարցման տվյալներ՝ Գյումրիում

🔹 ՔՊ-ի նախընտրական ծրագրին ծանոթացել է 28.6%-ը:

🔹 Հայաստանի Կոմունիստական կուսակցության ծրագրին ծանոթացել է 24.2%-ը:

🔹 Մեր քաղաքը դաշինքի ծրագրին ծանոթացել է 15.5%-ը:

🔹 «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրին ծանոթացել է 12.9%-ը:

🔹 Եվրադաշինքի ծրագրին ծանոթացել է 11.3%-ը:

🔹 «Իմ հզոր համայնքը» ծրագրին ծանոթացել է 10.9%-ը:

🔹 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ծրագրին ծանոթացել է 8%-ը:

🔹 «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրին ծանոթացել է 8%-ը:

🔹 «Դեմոկրատական այլընտրանքի» ծրագրին ծանոթ է 7.4%-ը:

Ըստ հարցման՝ 52.9%-ը չի ծանոթացել որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին։

Ավելին
28.03.202518:00
#Բիզնես

🔹Ֆասթ բանկը նվազեցրել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրով իրականացվող վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Վարկի անվանական տոկոսադրույքը կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում կազմում է 10․5%, իսկ երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման կամ կառուցապատում իրականացնելու դեպքում՝ 12․5%:

Վարկի փաստացի տոկոսադրույքը, կախված վարկի նպատակից, կարող է տատանվել 5․67%-9․72%-ի միջակայքում։ Անկախ գույքի ձեռքբերման առաջարկվող տարբերակներից, վարկի տոկոսագումարից 5%-ը (անվանական) սուբսիդավորվում է պետության կողմից։

@aravot
28.03.202515:29
‼️‼️Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:
28.03.202513:41
‼️ Քիչ առսջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։

Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում։

Ռուբեն Մելիքյան
🛑 Արթուր Խաչատրյան․ «Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խիստ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։

🔹 «Ղարաբաղյան շարժումը վերածվեց պետականության»,
🔹 Արցախը կայացած պետություն էր, մինչև 2018 թվականը,
🔹 Փաշինյանը փոխեց բանակցությունների ձևաչափն ու մերժեց համանախագահների առաջարկը,
🔹 2022-ին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ։

📢 Խաչատրյան․ Ադրբեջանը նոր պահանջներ ունի

🔹 Ադրբեջանը կարող է պահանջել Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը,
🔹 Հնարավոր է, որ արդեն նույնիսկ ժամկետներ են տրված,

🔗 Ամբողջական հոդվածը՝ Aravot.am
‼️Մարտուն Գրիգորյանի որդին դուրս եկավ դատարանի շենքից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը դեռ հայտնի չէ

Ավելին
🖇Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը՝ դատարանում

🔹 Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու խափանման միջոցի հարցը։ Վարույթն առաջարկել է վարչական վերահսկողություն կիրառել։

🔹 Փաստաբան Սերգեյ Հարությունյանը այս գործընթացը որակում է որպես նախընտրական ճնշում, նշելով, որ նախկինում նման դեպքեր եղել են նաև Վանաձորում և Վարդենիսում։

🔹 Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա՝ նրանց մեղադրելով նախընտրական քարոզչության հետ կապված գործողություններում։

🔹 Փաստաբան Արսեն Բաբայանն ընդգծել է, որ վարչական վերահսկողությունը նրանց զրկում է նախընտրական գործընթացին մասնակցելու իրավունքից։

Մանրամասները՝ տեսանյութում։
Shown 1 - 24 of 177
Log in to unlock more functionality.