Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
TGlist rating
0
0
TypePublic
Verification
Not verifiedTrust
Not trustedLocationРосія
LanguageOther
Channel creation dateMay 31, 2018
Added to TGlist
May 23, 2024Latest posts in group "Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman"
12.05.202514:24
Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։
Թեև թուրքական ու միջազգային մեդիաններն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս եղել էին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կդառնա իրականություն։
Միաժամանակ տեղին է նշել, որ այդ թվում (գլխավորապես) զինված պայքարի շնորհիվ են քրդերը այսօր հնարավորություն ստացալ ներկա լինել Թուրքիայի պաշտոնական քաղաքական դաշտում՝ թեև ունենալով բազմաթիվ սահմանափակումներ և ենթարկվելով բռնաճնշումների։ Այլ բառերով՝ զինված պայքարը քրդերին դարձրել է իրական գործոն։
Իսկ հաշվի առնելով քրդական աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային և քաղաքական զարգացումներն ու առկա միտումները, մեծ կասկածներ կան, որ այսօրվա դադարը իրոք երկարաժամկետ խաղաղության կարող է հանգեցնել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

04.05.202516:30
Հարձակվողը բռվելուց անմիջապես հետո ասել է, որ ինքն «օսմանների զավակն է»։
Սա մի այլ մեծ թեմա է, որին պետք է ևս անդրադառնալ՝ ներկայիս իշխանությունների կողմից խրախուսվող օսմանյան ժառանգությունը որպես ինքնության կարևոր տարր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սա մի այլ մեծ թեմա է, որին պետք է ևս անդրադառնալ՝ ներկայիս իշխանությունների կողմից խրախուսվող օսմանյան ժառանգությունը որպես ինքնության կարևոր տարր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

04.05.202516:23
Հարձակում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրի վրա (տեսանյութ)
Արդեն առիթներ եղել են ասելու, որ Թուրքիան մտել է ճգնաժամերով հարուստ մի շրջափուլ։ Ընդ որում՝ այդ ճգնաժամերը դրսևորվելու են տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, մշակութայինից մինչև արտաքին քաղաքականություն։
Այդ մասին օրերս ավելի ծավալուն անդրադարձ կունենամ, միայն այս պահին փաստենք, որ այն երկարատև է և չունի հեշտ ելքեր/լուծումներ։
Եվ ահա այսօր այդ ճգնաժամի հերթական վառ դրսևորումն է եղել Ստամբուլում։ Ժամեր առաջ հարձակվել են գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելի վրա։
Հարձակվողը Սելչուկ Թենգիօղլու անունով մեկն է, ով տարիների առաջ սպանել է իր երկու երեխաներին։
Դեպքը տեղի է ունեցել հայտնի քաղաքական գործիչ, մերձ-քրդական DEM կուսակցության պատգամավոր Ս. Սյուրեա Օնդերի հիշատակի արարողությունից հետո (իմիջիայլոց, վերջինիս մահը ևս կարևոր է, հատկապես քրդական գործընթացի համար)։
Այսօրվա հարձակումը, վստահ եմ, էլ ավելի է խորացնելու քաղաքական դաշտում առկա ճգնաժամը։
Կից հարձակման տեսանյութն է։
✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

03.05.202510:20
Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին:
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
30.04.202506:07
Թուրքիան մտնում է ժողովրդագրական ճգնաժամի փուլ։
Կից ինֆոգրաֆիկայում երևում է ծնելության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջանների՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։ Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը ստեղծել է մի իրադրություն, որը «Թուրքիայի համար պատերազմից էլ ավելի լուրջ սպառնալիք է»։ Էրդողանը հավելել է. «Ժողովրդագրական առումով մեզ սպասվում է տագնապալի ապագա։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, այս դարավերջին մեր բնակչության թիվը կկրճատվի 10 միլիոնով։ Սա գոյատևման հարց է։ Եթե մեր ժողովուրդը խելքի չգա, ապա կարող է կորցնել այս տարածքում ապրելու ունակությունը»։
Քրդական գործոնը առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։ Ինչը իսկապես սպառնալիք է Թուրքիայի համար։

27.04.202510:53
Օրերս Սանկտ Պետերբուրգում մասնակցել եմ ռուսական արևելագիտական ամենախոշոր գիտական միջոցառմանը՝ «Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմագրության և պատմագիտության միջազգային կոնգրեսին», որն անց էր կացվում 33-րդ անգամ։
Կազմակերպիչները հրավիրել էին ինձ ելույթ ունենալ կոնգրեսի բացմանը՝ որպես պլենար նիստի զեկուցող, ինչն ինձ համար պատիվ էր՝ հատկապես հաշվի առնելով պլենար նիստի մյուս զեկուցողներին՝ Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկի, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ա. Ալիքբերով և այլ հայտնի գիտնականներ։
Զեկույցիս թեման նվիրված էր Թուրքիայում նորօրյա ազգայնականության դրսևորումներին, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մի քանի այլ երկների համար։
Բայց միայն այս կոնգրեսը չէ պատճառը, որ համեմատաբար պասիվ եմ սոցցանցային տիրույթում։ Վերջին շրջանում զբաղվում էինք մի աշխատանքի պատրաստմամբ, որը վերաբերում է մեր օրերի կարևորագույն խնդրին՝ «Զանգեզուրի միջանցքին», որը բառացիորեն օրերս կհրապարակենք։ Գիտեմ, որ հետաքրքրված կլինեն շատերը, ուստի ավելի մանրամասն ցույց կտամ ու կպատմեմ մի քանի օրից։

26.04.202516:41
Գետեր Երևանի փողոցներում

24.04.202518:23
Օրվա լուսանկարը։
Տեսա ֆեյսբուքում՝ «Հարթակ 22»-ում, չկարողացա չկիսվել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տեսա ֆեյսբուքում՝ «Հարթակ 22»-ում, չկարողացա չկիսվել։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

23.04.202515:15
Բթամիտ քարոզիչ պետրոս ղազարյան անունով մեկը, որի համար կա միայն մեկ արժեք՝ ծառայել իշխանությանն ու փողին, որոշել է այս խորհրդանշական օրով իմ մասին անհոդաբաշխ գրառում անել։ Իմ մասնագիտական արժանապատվությունից ցածր եմ համարում մասնագիտությամբ ոչ մի բանին բացատրել որևէ բան, քանի որ վերջինս ոչինչ ունակ չէ հասկանալ։
Արևելագիտությունում սովորած, բայց այդպես էլ արևելագետ չդարձած, լրագրողի անվան տակ գործող այս ծախու, սուտասան քարոզիչը, որին խորթ է արժանապատվություն բառը,
լիարժեք բնութագրում է ներկայիս կապիտուլյանտական իշխանության մեջ ընդգրկվածների մարդ տեսակը։
Ընկճախտի մեջ ընկած ու «թուրքերի հետ ընդհանուր շահեր ունեցող» (սա իր բառերն են) պետրոսների ժամանակները կանցնեն։ Մնում է միայն ազգայինն ուրացածների համար հիշեցնել արևելյան այս խոսքը՝ «շունը հաչում է, իսկ քարավանը գնում»։

22.04.202505:41
2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։
Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։
Առաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։
Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ։ Այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը (ինչպես հիմա քարոզում են դե-ֆակտո իշխանությունները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։
Ուստի թե՛ այս շաբաթ և թե՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։
Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաև մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ։

19.04.202515:49
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Շնորհավոր սուրբ Հարության տոնը:
Շնորհավոր սուրբ Հարության տոնը:

Reposted from:
Caspian Frontiers. From Shahdagh to Talysh

13.04.202505:43
Կիրակնօրյա ընթերցանություն 1
Ամեն կիրակի առավոտյան այս ալիքի ընթերցողներն ունենալու են կիրակնօրյա ընթերցանության առաջարկ։
Այս առավոտ առաջարկում ենք ընթերցել Ուրի Ռոզենբերգի հեղինակած չափազանց հետաքրքիր մի հոդված՝ վերնագրված «Կարո՞ղ էր նախամարդը լինել ազերի ազգայնական. նախապատմական անցյալը և ազգակերտումը Ադրբեջանում» և հրատարակված Central Asian Survey ամսագրում (տե՛ս Rosenberg, U. (2023). Was the prehistoric man an Azeri nationalist?: Mobilized prehistory and nation-building in Azerbaijan. Central Asian Survey, 43(2), 196–214. https://doi.org/10.1080/02634937.2023.2256796):
3 կենտրոնական միտք, որոնք ցույց են տրված այս հոդվածում՝
Այս հոդվածը ցույց է տալիս՝
✔️ Ինչպե՞ս է հնագիտությունը վերածվում հակամարտության քաղաքական գործիքի Ադրբեջանում և ինչպե՞ս են քաղաքական էլիտայի ցուցումներով քարեդարյան ժայռապատկերները Գոբուսթանի թանգարանում ներկայացվում որպես «ադրբեջանցիների» ստեղծած մշակույթ՝ իբր ցույց տալով, թե ադրբեջանցիները 15000 տարվա անընդհատ ներկայություն են ունեցել տարածաշրջանում, ներառյալ նաև Արցախում։
✔️Ինչպե՞ս են Ադրբեջանում մարդկանց ամենօրյա կյանք մտնում և հանրային սեփականություն դառնում ազգակերտման նոր նարատիվները։ Ինչպե՞ս են Գոբուսթանի նախապատմական մարդիկ դպրոցական էքսկուրսաիների տարվող աշակերտների մոտ ներկայացվում են որպես «մեր պապերը», «մեր նախապապերը», և ինչպես է ազգայնականության ինստիտուցիոնալացված քարոզչությունը խրախուսում երեխաներին «հպարտանալ իրենց 15000-ամյա նախնիներով»։ Ի վերջո թանգարանի աշխատակիցների, ուսուցիչների և սեփական ծնողների կողմից ինչպիսի՞ պարսավանքի են առաջանում այն երեխաները, որոնք այդ ժայռապատկերներում երևացող պատկերները նմանեցնում են կապիկի՝ չհավատալով, որ դրանք իրենց «ադրբեջանցի նախապապերն» են։
✔️Հայերից «ավելի հին» լինելու քաղաքական առաջադրանք և հանրային մարմաջ։ Արցախի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցվում է ոչ թե պատմական փաստերի, այլ ազգայնական ցանկության վրա՝ ապացուցելու, որ հենց ադրբեջանցիներն են տարածաշրջանի բնիկները, իսկ հայերը՝ ուշ ներգաղթյալներ։
📝@caspian-frontiers

11.04.202511:22
Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։
Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա։ Ահա Ի. Ալիևի օրերս արված հայտարարությունը.
Չեմ բացառում, որ այն օրը, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա։ Ահա Ի. Ալիևի օրերս արված հայտարարությունը.
«Կիպրոսի թուրքերն արժանի են սեփական պետություն ունենալուն: Մենք մեր եղբայրների հետ կլինենք մինչև վերջ՝ մինչև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես անկախ երկիր»:
Չեմ բացառում, որ այն օրը, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
02.04.202517:42
ՕՐՀԱՍԱԿԱՆ
Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել նրանք՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։
Այլ բառերով, եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք։
Վտանգն օրհասական է։
Դրա ֆոնին մնացած ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ՝ անիմաստ է ու գրոշի արժեք չունի։

Поствойна / Հետպատերազմ

29.03.202517:44
Արցախցիների իրավունքների ու պահանջների մասին
Արցախցիները (և ոչ միայն) պայքարում են ոչ միայն իրենց, այլ նաև ձեր իրավունքների համար։
Դա հասկանալու/ըմբռնելու/ համար միայն մեկ շատ պատկերավոր օրինակ։
Կոնկրետ միջպետական հայցերից չհրաժարվելու պահանջը անմիջապես վերաբերում ա ցանկացած հայի/ՀՀ քաղաքացու։
Հենց հիմա խախտվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի բնակիչների իրավունքները․․․
Առաջարկում եմ վերհիշել Սև լճի մոտակայքում Ադրեջանի ԶՈՒ կողմից գերի ընկած հայ զինվորների գնդակահարության կադրերը (սեպ 2022 թ.):
+
Ջերմուկի հատվածում հայ կանանց խոշտանգումը ու սպանությունը։
...
Էդ ամենը Արցախում չէր, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հաշտ ե՞ք էդ ամենը մոռանալու/ներելու/«ջրելու» հետ։
«Մեղավորներին պատժելու համար» ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտ էին վավերացնում․․․ Հիմա արդեն չեն ուզում (ասել են, որ չուզեն), որ մեղավորները պատժվեն:
N.B. Իսկ դա նշանակում ա, որ Ադրբեջանին ոչ մի բան (պոտենցիալ Նյուրնբերգը/Հաագան) չի կանգնացնում նույնը կրկնել նորից ու նորից։
Իսկ հաջորդը ո՞ւմ խախտվող իրավունքն ա լինելու։

Records
28.08.202423:59
9.9KSubscribers28.01.202523:59
300Citation index28.01.202512:06
4.8KAverage views per post22.01.202512:06
4.8KAverage views per ad post30.11.202423:59
32.79%ER29.12.202412:06
49.45%ERRGrowth
Subscribers
Citation index
Avg views per post
Avg views per ad post
ER
ERR
Log in to unlock more functionality.