👹Հայաստանի, սփյուռքի եւ դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կապերը կտրվել են, կամուրջները այրվել, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը դրանք վերականգնելու, ինչպես նաեւ նորերը կառուցելու նպատակով է ստեղծվել։
Անցած շաբաթ օրը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարեցին դրա համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։ Հիմնադիրների մեջ են նաեւ Ռաֆայել Հունանյանը եւ Աննա Մխիթարյանը։ «Այս նախաձեռնությունն ունի մեկ նպատակ
ստեղծել կամուրջներ բոլորի միջեւ։ Հայաստանն ու սփյուռքը, առանց չափազանցության, այժմ շատ կարեւոր փուլում են, որտեղ որոշվում է մենք կլինենք, թե ոչ»,- ասաց Աբովյանը: Նորաստեղծ նախաձեռնությունը երիտասարդ դեսպաններ է ունենալու Հայաստանի սահմաններից դուրս
ԱՊՀ երկրներում, սփյուռքում։
«Հրապարակը» զրուցել է նախաձեռնության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի հետ:
- Դուք եւ Ձեր գործընկերները նշեցիք, որ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնական նպատակը Հայաստանի եւ սփյուռքի հայերին միավորելն է, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի հետ հարաբերություններըя կարգավորելը: Ինչպե՞ս ծագեց այս նախաձեռնության գաղափարը:
- Այն լինելու է շատ ընդգրկուն: Ներհայաստանյան համերաշխության կամուրջ է լինելու, որպեսզի առաջին հերթին խոսելու հնարավորություն ունենա Հայաստանի բնակչությունը, որպեսզի թոթափի նեգատիվը, վատ մթնոլորտը, որը տիրում է ամբողջ Հայաստանում: Մենք պետք է կարողանանք նոր հարաբերություններ, նոր կամուրջներ ստեղծել մեր գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ: ՌԴ-ի հետ Հայաստանի կամուրջներն այրված են, այո, ամբողջ հայկական աշխարհը պետք է միավորել սփյուռքի միջոցով: Գաղափարն իմ եւ գործընկերներիս որոշման արդյունքն է: Ինչու նման նախաձեռնություն որոշեցինք կյանքի կոչել, որովհետեւ թշնամանքը, ատելությունը մեր երկրում ժամ առ ժամ ավելանում են, գեներացվում: Դեռ անգամ մեկ շաբաթը չի լրացել, ինչ ստեղծվել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, սակայն արձագանքները չեն ուշանում: Բազմաթիվ մարդիկ Հայաստանից եւ սփյուռքից, ինչպես նաեւ
մտավորականներ, զանգահարում են մեզ, հետաքրքրվում, հարցեր են տալիս, ողջունում են գաղափարը, եւ բոլորը մեկ մարդու պես ասում են, որ իսկապես հայ ժողովուրդը հոգնել է ատելությունից, չարությունից, հոգնել է խսելուց, բայց չլսելուց, երկխոսելու ունակություն չունենալուց: Նախաձեռնության մեկնարկը տրված է: Բացել ենք մեր ֆեյսբուքյան, տելեգրամյան, ինստագրամյան էջերը, սոցհարթակներում բավականին ակտիվ ենք, այնպես որ՝ պետք է կարողանանք գործել արդյունավետ:
- Իսկ ի՞նչ ֆորմատով պետք է աշխատեք ձեզ դիմող մարդկանց հետ:
- Մենք տարբեր ֆորմատներ ենք մտածում: Հնարավորության դեպքում կարող ենք ինչ-որ թեմայի մասին քննարկում կազմակերպել, չորս-հինգ հյուր կանչել: Ես եւ պարոն Աբովյանը մտածում ենք, որ կարող ենք նրանց հետ շփվել հեռուստատեսային ֆորմատով: Մենք՝ ամեն մեկս, ունենք մեր անհատական հաղորդումները եթերում, եթե կարողանանք մեր հաղորդաշարերի ընթացքում էլ այդ մասին խոսել, ապա՝ ավելի լավ: Մտածում ենք տարբեր հարթակներ էլ ստեղծել, որտեղ հանդես կգանք միջոցառումների տեսքով: Մենք պետք է բոլոր հարթակներն օգտագործենք: Եթե խոսքը սփյուռքի մասին է, ապա պետք է կապ հաստատենք վիդեոկապի միջոցով եւ այլն:
- Շաբաթ օրվա ասուլիսում նշեցիք, որ «Կամուրջ»-ն ապաքաղաքական նախաձեռնություն է: Այսինքն` կապ չունի՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
- Այո, սա ապաքաղաքական նախաձեռնություն է եւ կապ չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանում ատելությունը, տոքսիկ երեւույթները մեծ տեղ են զբաղեցնում, ուստի եթե այս ֆորմատը ներառենք ինչ-որ կուսակցության հետ, ապա այն դատապարտված կլինի չգործելու: Ինչու՝ որովհետեւ մեր քաղաքացիների հետ շփումները հանգեցնում են այն մտքին, որ մեր ժողովուրդը հոգնել է կուսակցություններից եւ կուսակցական գործունեությունից: Մարդիկ կուսակցական ծրագրերին այս պահի դրությամբ չեն հավատում, մարդկանց պետք է նախ միավորում, պետք է հավատ ներշնչել, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել դեպի լավը: Այսօր փաստացի կա հնարավորություն՝ առողջ ուժերին մի տեղ գեներացնելու: Շատ ու շատ հարցերի պատասխաններ, որոնք գուցե մենք էլ չունենք, կարող ենք գտնել նման մարդկանց հետ շփումներում:
- Իսկ հնարավո՞ր է՝ «Կամուրջ»-ը ստեղծվում է հետագայում ընտրություններին մասնակցելու նպատակով:...ամբողջական հոդվածը կարդաց եք ստորև հղումով։