Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Лёха в Short’ах Long’ует
Лёха в Short’ах Long’ует
Tatev Hayrapetyan avatar
Tatev Hayrapetyan
Tatev Hayrapetyan avatar
Tatev Hayrapetyan
20.02.202506:28
Սա գրել եմ անցած տարվա մայիսին, երբ այս թեման նոր էր մտնում շրջանառության մեջ։

«🔥⚡️ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի ջատագով։ Դա մի քանի նպատակ հետապնդող գործողություն է։

Նախ, Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի հրահանգավորմամբ կոչված է հարցականի տակ դնելու, հարցեր առաջացնելու հայոց պատմության, մեր՝ տարածաշրջանում ունեցած դարավոր ներկայության, Հայոց Ցեղասպանության, Արցախի՝ հայկականության և մեր ինքնության այլ հիմնասյուների հանդեպ։
Կարճ ասած՝ Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա, փոխել մեր մտածելակերպն այնպես, որ մենք հավատանք իրենց խոսույթներին՝ դրանով իսկ տուրք տալով և օգնելով հասնել իրենց նպատակներին։ Կտրել մեզ արմատից կամ առնվազն քանդել այդ արմատը՝ մեզ վերջնական ձախողման տանելու համար։ Սա նպատակներից մեկն է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն այս արհեստական ու վտանգավոր օրակարգով դրդում է իր ընդդիմադիրներին հանդես գալ ազգայնական կամ անգամ ազգայնամոլական դիրքերից, հնչեցնել հայտարարություններ, որոնք անընկալելի կլինեն հատկապես արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչում են «ռևանշիստներ»։ Սա հստակ քարոզչական ծուղակ է, որի մեջ բազմաթիվ գործիչներ ընկնում են՝ սկսելով արձագանքել Փաշինյանին։ Մինչդեռ պատմական Հայաստանի մասին խոսույթով միակ ղեկավարը, որը հանդես է եկել հրապարակային հենց ինքը Փաշինյանն է եղել, բայց «հին» Փաշինյանը՝ 2018-2020 թվերի Փաշինյանը։ Նրանից բացի, Հայաստանի այլ ղեկավար նման խոսույթով երբեք չի խոսել՝ ակնհայտ պատճառներով։

Գործում է նույն տրամաբանությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կեղծ «խաղաղությանը» հակադրվողները համարվում են պատերազմի աջակիցներ։ Իր առաջարկած «խաղաղությունը» դա ագրեսիան ընդունելու, դրա հետ հաշտվելու, դրա հիման վրա կենսական իրավունքներ ու անվտանգություն զիջելու, ինչպես նաև էթնիկ հենքի վրա ատելությունն ու դրա քարոզը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը արդարացնելու կոնցեպտ է։ Այսինքն՝ անում են այն ամենը, ինչը հակասում է խաղաղության էությանն առհասարակ։ Դա նույնն է, որ բռնությունն ու բռնարարին արդարացնողը իրեն ներկայացնի որպես բռնության դեմ պայքարի առաջամարտիկ։

Հիմա գանք «իրական» Հայաստանի մասին կեղծ թեզին։ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ու՞ր է այդ «իրական» Հայաստանը, ինչու՞ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչու՞ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։

Ի վերջո, պետք է տալ մի պարզ հարց՝ այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ինչպե՞ս է, որ մեր ռազմագերիներն ու ապօրինաբար պատանդ պահվող անձիք մինչև հիմա Բաքվի բանտում են, ինչպիսի՞ խաղաղություն է դա, որ Ալիևն ամեն ելույթում հայերին կոչում է թշնամի, էլ չեմ ասում տասնյակ զորավարժությունների ու զենքի գնումների մասին։ Հենց այս թեզերով պետք է հակադարձել Փաշինյանի վտանգավոր խոսույթներին ու թույլ չտալ թելադրել օրակարգ, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից»։
Եւս մեկ անգամ Փաշինյանի պատկերացրած «միջազգային հանրության» մասին, ում նա այդքան հաճախ մեջբերում է…
Չեմ զարմանա, որ առաջիկայում Վարդանյանին մեղադրեն Քենեդու սպանության, ինչպես նաև Հերոսիմայի ու Նագասակիի ռմբակոծության համար․․․
Աբսուրդի թատրոն է այս ամբողջ «դատավարությունը»։
Ադրբեջանում հայտնի, ընդդիմադիր դիրքավորվող «Թուրան» գործակալությունը դադարեցնում է իր աշխատանքները, ըստ իրենց իսկ բացատրության՝ դա պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։

Ադրբեջանի մամուլում կան տեղեկություններ նաև «Սպուտնիկ Ադրբեջանի» և «BBC Ադրբեջանի» փակման մասին։

Իմ գնահատմամբ՝ Ալիևը տոտալ տեղեկատվական բլոկադա է ստեղծում ադրբեջանական հանրության համար:
12.02.202506:41
«Եթե ուշադրություն դարձնենք, մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» ժամանակ փաստացի ամբողջ ընթերցումն ուղղված էր հենց Հայաստանի դեմ, որ Հայաստանը պետք է միլիարդների հասնող փոխհատուցումներ վճարի։ Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանին մեղադրում են «ֆաշիստական, ագրեսոր» լինելու մեջ։ Հայաստանի լավագույն կռվանը հենց միջազգային ատյաններում իրավական գործընթացներն են։ Եթե Ադրբեջանն ունի այդպիսի մեղադրանքներ, փաստեր Հայաստանի դեմ, ապա ինչո՞ւ պետք է ցանկանա հրաժարվել միջազգային իրավական ատյաններից և այդ ամենին միջազգային հնչեղություն տալուց։ Փաստացի Ադրբեջանը փակ համակարգում, առանց որևէ միջազգային ներկայացվածության, ամբողջովին փակ նիստերով, նորմալ թարգմանիչներ անգամ չտրամադրելով, շինծու գործընթացներ է իրականացնում, մեղադրական եզրակացություններ է կարդում, և այլն։ Իրականության մեջ Ադրբեջանը որևէ փաստարկ էլ չունի, հենց դրան էլ հայկական կողմը պետք է հղում անի։ Եթե հայկական կողմն այս ամենից հրաժարվում է, նշանակում է, որ թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանն ամբողջը մեկնաբանի այնպես, ինչպես իր համար ցանկալի է»։

https://168.am/2025/02/11/2166265.html
⁉️Ինչու՞ է կարեւոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ https://youtu.be/D3dztn7KPYk?si=Q9kpppmgp6-TOPm7
19.02.202519:00
‼️Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.

19 փետրվարի, 2025թ.

«Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:
3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:
4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:
5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝
Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան
19 փետրվարի, 2025թ.»
16.02.202513:54
📍«Կարծում եմ՝ նրանց ազգային խորհրդանիշը՝ Աղրիդաղ [Արարատ] լեռը, պետք է փոխվի։ Հայաստանում շատ սարեր ունեն. նրանք կարող են ընտրել մեկ ուրիշը, եթե ցանկանում են: Բայց որքան գիտեմ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա համակարգում այս հարցում, ինչպես նաև շատ այլ հարցերում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, կարծում եմ, գլոբալ մասշտաբով աշխարհում միմյանց ամենամոտ երկու երկրներն են․․․»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, 23.04.2024

«Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի և ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ․․․»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 25.01.2025

Երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մեջբերվող «միջազգային հանրությունը» նրա, Էրդողանի ու Ալիևի զրույցն է, հենց սա նկատի ունեմ։ Որևէ այլ կետում բիբլիական Արարատ սարի վերաբերյալ ոչ մի քննարկում չկա, իսկ մեզ զենք վաճառողը դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանը լինեն 🙂
«Երեկ, ուշ երեկոյան տեղի է ունեցել վարչապետի մամուլի քարտուղար Բաղդասարյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Մակրոնի այն հարցին, թե ինչու է այս ուշ ժամին զանգում, տիկին Բաղդասարյանը պատասխանել է` «touché accidentelle» կամ մատն է կպել:

Այնուամենայնիվ, տիկին Բաղդասարյանը հասցրել է քննարկել «Bastion» տիպի զրահամեքենաների առաքման ժամկետների հարցը, քանի որ Հայաստանն ինքնին ժողովրդավարության Bastion է, այս մեքենաների ներկայության կենսական անհրաժեշտություն կա:

Embassy of France to the Philippines and Micronesia»

ՀՀ պարզաբանման նախարարություն
13.02.202509:38
📍⚡️“Все это показывает, что проблемы более глубокие и многослойные, поэтому напряженность в двусторонних отношениях может быть обусловлена ​​разными мотивами. Например, все это хронологически совпало с подписанием очередного российско-иранского соглашения, после чего азербайджанская сторона вновь активно подняла вышеупомянутую тему. Не исключаю, что и в отношении Сюника российская сторона внесла определенные изменения в свои позиции, и, возможно, иранская сторона попросила Россию сделать шаг назад в этом вопросе. Не исключаю, что одна из мотиваций может быть связана с газовым вопросом. Поскольку российский газ, поставляемый в европейские страны, транспортируется через территорию Азербайджана, могут возникнуть разногласия по поводу цены транзита. Здесь больше проявляется элемент шантажа, поскольку у Азербайджана явно есть четкие ожидания по определенным вопросам”.

https://armenpress.am/ru/article/1211842
11.02.202516:02
‼️Ուղիղ մեկ շաբաթ առաջ նույնաբովանդակ տեքստ հնչել է Ադրբեջանի ԱԺ պատգամավորներից, այսօր դա կրկնել է Փաշինյանը։
Համեմատեք ու դատեք ինքներդ։



«Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետեւ ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է՝ թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
09.02.202508:26
Պատմաբան Սուրենի Մանուկյանի եւ Նազենի Հովհաննիսյանի այս զրույցը խորհուրդ եմ տալիս անպայման լսել։ Շատ համապարփակ ու կարեւոր զրույց է պատմության, Ցեղասպանության եւ մի շարք այլ հարցերի մասին։ Ամբողջական հաղորդման հղումը՝ https://www.youtube.com/live/b3lQzRB-S88?si=734NR8ItwdBMhbYA
Կոլաբորացիոնիզմը պոզով պոչով չի լինում…
Հ.Գ Նյութը «Գեոպոլիտիկա» ալիքի տելեգրամյան էջից։
Հայաստան, 2050 թվական։
Այսօր պետությանն է վերադարձվել 2008 թվականի արտադրության Տոյոտա Կոռոլայի գռանատի տրիպոդ և 2013 թվականի արտադրության Շևրոլե Վոլտի դեմի լուսարձակ (ձախ): Վերադարձածը նշանակալի գույք չէ, բայց ամեն ինչ հատիկ-հատիկ վերադարձվելու է։

Լուրեր Դժոխքից
13.02.202513:05
Ադրբեջանը իր լրատվամիջոցներով շարունակում է Հայաստանի նկատմամբ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը։
Էն, որ հարևաններ են է լինում, որ բան ու գործ թողած, ամբողջ օրը նայում են, թե դիմացի հարևանը ինչ արեց, ուր գնաց, երբ եկավ, լվացքը ոնց փռեց, իրենց տուն ով հյուր եկավ, դե գիտեք էլի 😏
հիմա մեզ նման հարևան է բաժին հասել, ուղղակի ավելի ագրեսիվ ու ներվային բնավորությամբ 🤫
11.02.202514:40
Բաքվում գործող «Ռուսական տունը» այսօր փակվեց։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։
Դրանից անմիջապես հետո արդեն ամպեր են կուտակվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավերեւում…
08.02.202518:40
«Գեոպոլիտիկա»-ի այս դիտարկմանն ի պատասխան ասեմ՝ ըստ իս, Ալիեւը այս արշավով տրամադրություններ է ստուգում՝ թե՚ ՀՀ-ում, թե՚ այլ խաղացողների մոտ։ Պատերազմի սցենար նա մշտապես ունի, բայց գնալ գործողության, թե ոչ, շատ ավելի բարդ ու բազմաշերտ հարց է։ Ալիեւը պարբերաբար անում է նման տեղեկատվական արշավներ, ըստ արձագանքների էլ արդեն որոշում կայացնում։ Տարբեր դերակատարներից եկող կանխարգելիչ արձագանքներ հնարավոր կլինի ստանալ, եթե մենք ՀՀ պետական շահը սպասարկող իշխանություն ունենանք։ Ես վստահ եմ՝ խելացի ու համառ դիվանագիտական աշխատանքը շատ վտանգավոր սցենար կարող է կանխել։

https://t.me/armgeopolitic/22725
Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում 🙂
13.02.202518:23
Ի՞նչ է նշանակում անխափան կապ տրամադրել Ադրբեջանին։ Ինչու՞ ենք մենք առհասարակ նման բան քննարկում։ Ամբողջականը՝ https://youtu.be/lAJ8b4Ur8qo?si=q9_rm5xrSqD-SJ9T
13.02.202512:53
Սա նոր հայց չէ, ուղղակի հիմնական փաստաթղթերն է Բաքուն ուղարկել Հաագա, խոսելով Ադրբեջանի` ՀՀ–ի դեմ հայցի մասին, @ArmeniaSputnik–ին ասացին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից։

https://t.me/armeniasputnik/76718
12.02.202516:41
Ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի մասին իրենց խոսույթներում խիստ զգուշավոր են, բայց սեփական քաղաքացիներին ուղերձ հղելիս խիստ անփույթ։ Ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/lAJ8b4Ur8qo?si=q9_rm5xrSqD-SJ9T
⁉️🔥Ռուս-ադրբեջանական վերջին շրջանի լարվածությունը վերլուծելիս զգուշավոր կարծիք էի հայտնել, որ դա կապված է ռուս-իրանական՝ վերջերս ստորագրված գործընկերության համաձայնագրի հետ։

Ամեն դեպքում, ես դրա մասին արտահայտվել եմ շատ զգուշավոր՝ հաշվի առնելով մատուցվող տեղեկատվության սահմանափակ լինելը։
Ուշագրավ է, որ ադրբեջանական «AZ TV» պետական հեռուստաընկերության վերջին թողարկման մեջ անդրադարձ է արվում ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարություններին։ Հաղորդավարը դա որակում է որպես փորձ՝ ստեղծելու «ռուս-իրանական տանդեմ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել տարբեր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողների մոտ՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ։
05.02.202518:52
Արհեստական օրակարգեր ստեղծելու ու դրանց շուրջ անիմաստ քննարկումներ հրահրելու մասին 🙂

https://youtu.be/XEkcTsG2a5A?si=anQuymxwcrs1FUem
Показано 1 - 24 із 195
Увійдіть, щоб розблокувати більше функціональності.