Мир сегодня с "Юрий Подоляка"
Мир сегодня с "Юрий Подоляка"
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Труха⚡️Україна
Труха⚡️Україна
Николаевский Ванёк
Николаевский Ванёк
Лёха в Short’ах Long’ует
Лёха в Short’ах Long’ует
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
Radio Sputnik Armenia avatar
Radio Sputnik Armenia
से पुनः पोस्ट किया:
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
21.02.202519:39
Թրամփը «շատ լավ զրույց» է անվանել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը

Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։

@ArmeniaSputnik
से पुनः पोस्ट किया:
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
21.02.202513:47
🔷ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված, հայտնում են Հայաստանի ապահովագրողների միությունից։

ՆԳՆ–ն վթարների մասին այլ` շատ ավելի փոքր թիվ էր հայտնել։

@ArmeniaSputnik
से पुनः पोस्ट किया:
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
21.02.202507:38
❄️Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են

Նշվում է, որ ողջ գիշեր աշխատանքներ են կատարվել, դրանցում ներգրավվել է 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա և 300 աշխատակից:

@ArmeniaSputnik
21.02.202505:19
Երևանում այսօր փակվել են ոչ միայն դպրոցները

▫️Եղանակային պայմանների պատճառով դասերը չեղարկելու և քննությունները հետաձգելու մասին հայտարարել է նաև Երևանի բժշկական համալսարանը, իսկ ԵՊՀ-ն դասախոսությունները կանցկացնի հեռակա կարգով։

▫️Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նույնպես այսօր դաս չի լինի։

📎Երևանի մանկապարտեզները բաց կլինեն, որպեսզի ծնողները, ինչպես Ավինյանն էր հայտարարել, կարողանան գնալ աշխատանքի։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
से पुनः पोस्ट किया:
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
Խորը կսկիծով հայտնում ենք, որ 61 տարեկանում մահացել է Sputnik Արմենիայի լրագրող, սյունակագիր, թողարկող–խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Մեր գործընկերն ու լավ ընկերը իսկապես յուրահատուկ, նուրբ հումորի և ինտելեկտի զգացում ունեցող մարդ էր:
Sputnik Արմենիայի կոլեկտիվն իր խորին ցավակցություն Է հայտնում Գյուլմիսարյանի բոլոր հարազատներին և մտերիմներին...

Հանգչիր խաղաղությամբ, Ռուբեն…

@ArmeniaSputnik
17.02.202514:56
❗️ՀՀ ՊՆ. Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202516:19
Աբովյան time. Գալիս է պահպանողականների՝ ազգային ուժերի ժամանակը․ նեոլիբերալիզմը պարտվում է։

Գալիս է մի ժամանակ, երբ մեր առջև հստակ ընտրություն է լինելու՝ ով ենք մենք, և այդ հարցի պատասխանից է կախված լինելու՝ ունենալու՞ ենք պետություն, թե ոչ։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202511:45
«Տղաները ամաչում են գեղեցիկ խոսել․ երկրորդ բառից՝ «հորս արև», «առավոտյան քնել էի, հորս արև»․ ինչու՞ «հորս արև»․ պիտի երդվե՞ս, որ իմանանք քնել ես․․․ Շատ փոխվել է մեր խոսքը։ Մենք պետք է չամաչենք խոսել գրական հայերենով, չաղավաղենք և տառերն արտաբերելիս չփափկեցնենք կարագի կամ կոնֆետի պես»։


Մայրենի լեզվի միջազգային օրը Sputnik Արմենիան զրուցել է ավելի քան կես դար հայոց լեզվի ուսուցչուհի աշխատած 95-ամյա Կիմա Դանիելյանի հետ՝ մայրենիի ազգապահպան նշանակության մասին։ Մասնագետը հիշեցրել է, թե ինչ փորձությունների միջով է անցել հայերենը տարբեր ժամանակներում և չնայած դժվարություններին՝ հասել մեզ։

«Մեր լեզուն մեր երկրի պահպանությունն է, որ հասել է դարերի խորքից։ Շատ հին ազգերի չի հաջողվել պահպանել ո՛չ լեզուն, ո՛չ պետությունը»։


📌ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով՝ աշխարհի 3000 լեզուներ մոռացության վտանգի եզրին են։ Մայրելի լեզվի պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ 2000 թ–ից սկսած ամեն տարի փետրվարի 21-ը ՄԱԿ–ի անդամ երկրներում նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Հայաստանում մայրենի լեզվի միջազգային օրն այս տարի նշվում է 20-րդ անգամ` 2005 թվականից սկսած։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Փաշինյանի ուղերձի մատուցման ձևը, ասելիքը շատ նման է Թուրքմենբաշիի «Ռուհնամային»»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը զուգահեռներ է անցկացնում Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆարմուրատ Նիյազովի հեղինակած գրքի բովանդակության և Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձի միջև։

📌Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ տևած ուղերձում ներկայացրեց 14 թեզեր՝ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ; Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է; Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց; Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է․․․» և այսպես շարունակ՝ մինչև «Ապագա կա, կա ապագա» նախընտրական հայտնի կարգախոսը։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային՝ «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
19.02.202508:43
«Եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո Երևանի նորակառույցներում գնանկում մեծ հաշվով չի նկատվում։ Այն նախագծերը, որտեղ վաճառքի ճիշտ մեխանիզմներ էին դրվել, շոկայի լավ կանխատեսում էր արվել, այսօր իրենց բնակարանները վաճառելու խնդիր չունեն։ Իսկ ովքեր ունեն հավելյալ բնակարաններ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն հասցրել վաճառել, իրենք վաճառքի ավելի հետաքրքիր մեխանիզմներ են մշակում»։


Նորակառույցներ, հիպոտեկային վարկ, երկրորդային շուկա, վարձակալություն, գույքահարկի թանկացում․ Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի հետ Sputnik Արմենիան զրուցել է անշարժ գույքի շուկայի ներկա վիճակի մասին։

📌2025 թվականի հունվարի 1-ից Երևանի տարածքում հիպոտեկային վարկի մարման նպտակով եկամտահարկի վերադարձը դադարեցվել է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
19.02.202505:01
Երևանում՝ շատ ուժեղ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է՝ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

📌Այսօր երեկոյան ժամերին, փետրվարի 20-23-ին Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, մարզերի լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Գնացել էին Մյունխեն՝ դասախոսություն լսելու։ Չգիտեմ` կոնսպեկտը արել են, թե ոչ։ Երբ Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկում էին Հարավային Կովկասում իրավիճակը, դահլիճում նստած էր Հարավային Կովկասի երկրներից մեկի ղեկավարը՝ իր պատվիրությունով։ Բայց այդ հանգամանքն անտեսվեց»։


Փաշինյանի մյունխենյան այցի մասին զրուցել ենք ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցի հետ։

Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հանդիպմանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, ապա դիվանագետի խոսքով՝ դա բացակայությունն է գիտելիքի, թե ինչ ասել է խորհրդարանական դիվանագիտություն։ Կիևում Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից աջակցություն էր հայտնել ռադայի գործընկերներին՝ «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար ու շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը»:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:10
«Թրամփի գալուն զուգահեռ կրիպտորաժույթների շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»։


Ինչ է սպասվում կրպիտոարժույթների շուկայում, արդյոք այն ստեղծվել է, որ սպասարկի «սև շուկան»․ այս ու այլ հարցերի մասին է «Ուրիշ նորություններում» խոսում Prime Traders Hub ընկերության հիմնադիր Սմբատ Ռոսոտոմյանը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
से पुनः पोस्ट किया:
Sputnik Արմենիա avatar
Sputnik Արմենիա
Սկանդալային հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ), որը բնակվում է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է։

Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

@ArmeniaSputnik
21.02.202506:08
▪️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները Բաքվի դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց ներկայացված կեղծ մեղադրանքները։

▪️Նախարարությունը փակել է դպրոցները։ Գործատուներին հորդորում են աշխատել հեռավար։ Հայաստանում մոլեգնող ցիկլոնն այսօր կհասնի իր պիկին։

▪️«Մինչ բոլորը ձյուն են մաքրում, Էկոնոմիկայի նախարարությունը պարում է ու պարում»․ նախարար Պապոյանը ողջունել է ձյան առատ տեղումները:

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
19.02.202507:33
«Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղված քայլերը որոշակի մարտահրավերներ են պարունակում ՀՀ տնտեսության համար։
2025թ-ը Հայաստանի տնտեսության համար պարունակում է բավականին մարտահրավերներ՝ սկսած փոխարժեքային ռիսկերից, վերջացրած ոսկու վերաարտահանման դադարով և ՌԴ-ից այլ դրական ազդակների վերջաբանով, որոնց մենք պետք է պատրաստ լինենք»։

Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ, Tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
17.02.202516:35
«Տղամարդիկ և կանայք հավասար չեն։ Կանայք և տղամարդիկ համարժեք են, բայց հավասար չեն․ ամեն մեկս ունենք մեր ուժեղ և թույլ կողմերը»։


Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը խոսել է նաև Մեղրիում անցկացրած մանկության, ամուսնու հետ ծանոթության և իր երեխաների տված հարցերի մասին, ներկայացրել է այն 3 պարտադիր քայլերը, որոնք ամեն օր պետք է անի ցանկացած կին, որ լավ մաշկ ունենա, խորհուրդ տվել խնամքի փոքրիկ բանաձև, պատմել է նաև տղամարդկանց մաշկի խնամքի և մասնագետներին դիմելիության մասին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
17.02.202513:15
«Խարդախության կասկածի դեպքում պետք է օգտվել «երկու աղբյուրի» կանոնից»։


Արհեստական բանականության միջոցով համակարգչային խաբեությունների ու խարդախությունների մասին զրուցել ենք Cyberhub կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանի հետ։

📌Աֆրիկյան ինչ-որ մի երկրից միլիոնավոր դոլարների ժառանգություն խոստացող ձեր կեղծ բարեկամը եթե տարիներ առաջ կոտրատված հայերենով էր ձեզ առաջարկում փոխանցել բանկային տվյալներ, որպեսզի «տիրանաք ժառանգությանը», ապա այսօր ավելի վարժ ու գրական տեքստով է նույնը անում, ինչը ոմանց համար գայթակղիչ խայծ է դառնում։ Այս ամենին գումարած հեռախոսային խաբեությունները, որոնց ընթացքում զանգողը ներկայանում է որպես բանկի աշխատակից և միամիտ քաղաքացիներից կորզում է նրանց անհատական տվյալները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202515:00
«Տարեվերջին ՀՀ դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։ Խոշոր դեղագործական ընկերությունները շահագրգռված չեն այլևս ՀՀ–ում ներկայացուցչություններ ունենալ, որովհետև շուկա իրենց համար փոքր է, դեղի գրանցման պայմանները` ոչ շահավետ»։


Դեղորայքի շուկայում առաջացած մտահոգիչ իրավիճակին և առողջապահության ոլորտում այլ խնդիրների մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Առողջության իրավունքը. Ինչպե՞ս է այն պաշտպանված Հայաստանում» թեմայով ասուլիսում անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

📌Ասուլիսի թեմաները՝ Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առողջապահությունը 10% ԱԱՀ-ով հարկել, և ինչպե՞ս դա կազդի բժշկական ծառայությունների գների վրա: Ինչու՞ է Հայաստանի դեղատներում դեղերի տեսականին շատ ավելի համեստ, իսկ գներն ավելի բարձր, քան հարևան երկրներում: Արդյոք իրակա՞ն է համընդհանուր բժշկական ապահովագրությունը և ինչպե՞ս դա կանդրադառնա բնակչության առողջության վրա:

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202507:47
«Վարորդների համար սահմանված 9 տուգանային բալային համակարգից 13 բալային համակարգի անցումը վարորդներին խախտումների նոր ինտերվալ է տալիս»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը մեկնաբանել է կառավարությունը երեկվա նիստում ընդունված «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվող նոր բալային համակարգը, որով առաջարկվում է վարորդներին 1 տարվա համար տրվող 9 բալը դարձնել 13։

📌Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նախագիծը ընդունվելու դեպքում բալային նոր համակարգը կսկսի գործել այս տարվա մայիսի 1-ից: Այդ օրը հայաստանցի բոլոր վարորդների բալերը` անկախ դրանց սպառման քանակից միանգամից կդառնան 13։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
21.02.202505:53
▪️«Հրապարակ»․ Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։

▪️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն առաջիկայում կնշանակվի ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից թերթին փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցը քննարկվում է կառավարությունում, և առաջիկայում պետք է որոշում կայացվի:

▪️«Հրապարակ»․ «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել։ Առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։ Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում»,- գրում է թերթը։

▪️«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչև շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն և ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։ «Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն»,- գրում է թերթը։

▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագրի» չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սևացնել, վարկաբեկել Գյումրիի համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին: Ըստ թերթի՝ այդ չատը բացվել է Գյումրիի ընտրություններից առաջ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը:

🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
▪️ՊՆ․ Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ ՊՆ-ն արձագանքել է մամուլում տարածված լուրերին՝ Գեղարքունիքի զորամասի ճաշարանում բռնկված հրդեհի մասին։

▪️Բաքվում անցկացվող «դատավարությունում» ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մեղադրական եզրակացությունների հրապարակումը։

▪️Հայաստան ներթափանցած ցիկլոնի պատճառով մարզային ավտոճանապարհներին բուք է և մառախուղ։

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
17.02.202515:35
«ԵՄ գնալով չեք կարող ԵԱՏՄ-ում մնալ, ինչո՞ւ եք մարդկանց խաբում։ Իսկ ինչքա՞ն է տևում․ ինչո՞ւ որևէ պաշտոնյա մեր քաղաքացիներին չի ասի, թե պայմանական ինչքա՛ն է տևում անդամակցության գործընթացը սովորական պայմաններում»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

«Այսինքն` մենք դուրս ենք գալիս լավ-վատ, որոշակիորեն հաստատված մի համակարգից ու ճանապարհ ենք բռնում դեպի այն համակարգը, որը, ըստ իշխանության, մեզ պետք է պաշտպանի․․․ Իսկ ինչքա՞ն է տևում գործընթացը՝ 1 տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի․․․ ։ Մեր հարևան Վրաստանը այդ ճանապարհին է, չէ՞, անկախ նրանից՝ էս պահին ինչ խնդիրներ ունի՝ սառեցում և այլն։ Բայց 2008-ից Վրաստանը այդ ճանապարհով է, չէ՞, գնում, նույնիսկ ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանը արդեն 15 տարուց ավել է՝ մեկնարկը տվել է, թեկնածուի կարգավիճակ է ստացել ու կանգնել է»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
«Երբ իրենք երկան իշխանության, պետական պարտքն այսօրվա եղածի կեսն էր»։


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է, որ Հայաստանի պետական պարտքն ավելին է, քան էկոնոմիկայի նախարարի նշածը։

📌Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 12 միլիարդ դոլար է, այլ 5 միլիարդ 962 միլիոն դոլար, օրերս իր սոցցանցային էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով` այն մարդիկ ովքեր պնդում են, թե Հայաստանի պետական պարտքը 12 միլիարդ դոլար է, կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են այդպես ասում, որ քաղաքական դիվիդենտներ շահեն։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
दिखाया गया 1 - 24 का 567
अधिक कार्यक्षमता अनलॉक करने के लिए लॉगिन करें।